Օրվա լրահոսը
Էդմոն Մարուքյանը՝ Փոստանջյանին. «Սրա իմաստը ո՞րն է, ի՞նչ խնդիր եք ուզում լուծել, չեմ հասկանում» (Տեսանյութ)
«Հույս ունեմ, որ իմ գործընկեր Զարուհի Փոստանջյանն այլեւս այս նախագիծը չի ներկայացնի: Ես երկու անգամ բոյկոտել եմ եւ չեմ մասնակցել քվեարկությանը, բայց այս հարցն ամեն անգամ բերելով՝ հարցն արժեզրկում ենք: Ամեն անգամ հարցը մտցնել ԱԺ օրակարգ՝ հարցի արժեզրկում է, սա ոչ մի լավ բան չի տալիս»,- այսօր այսպիսի կարծիք հայտնեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ Զարուհի Փոստանջյանի
Գագիկ Խաչատրյան. «Հավատացե՛ք, հրաժարական տալը հեշտ գործ է»
«Տնտեսական աճի հետ կապված մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք գնահատում են Արժույթի միջազգային հիմնադրամն ու Կենտրոնական բանկը, մեզ համար ռիսկեր են պարունակում, որովհետև տնտեսական զարգացման կոնցեպտները, որից կախված են մեր տնտեսության զարգացումները հատկապես Ուկրաինայի և Ռուսաստանի հետ, որոշակի անճշտություններ և անորոշություններ են պարունակում: Ներկա պահին այդ անորոշությունը նվազման միտումներ ունի, և մենք կանխատեսում ենք, որ մինչև տարեվերջ
Կյանք բանտից դուրս. հասարակությունը մերժում է դատապարտյալներին, համակարգը՝ դարձնում «պորտաբույծ»
Ամեն տարի քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) միջինը 4000 դատապարտյալ համակարգի անկատարության հետևանքով կորցնում է իր աշխատունակությունը և դառնում պարզապես «պորտաբույծ», ինչը՝ ըստ ոլորտի մասնագետների, մեծացնում է կրկնահանցագործությունների ռիսկերը: Չնայած պետական կառույցները ցանկություն են հայտնում ավելի շատ դատապարտյալներ ընդգրկելու աշխատանքային զբաղվածության և ուսումնական դասընթացների ապահովման ծրագրերում, այնուամենայնիվ, դատապարտյալների զգալի մասը իրենց օրն անցկացնում է անգործության մատնված: Քրեակատարողական
415 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Նոյեմբերի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 16,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415 դրամ: NASDAQ OMX Armenia
Մարիո Մացցոլա. «Իմ ամենափայլուն գաղափարները ծնվել են քննարկումների ժամանակ»
Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանում Մարիո Մացցոլային տրվեց ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում
Ռուսական զորքը շքերթով կանցնի Երևանում. Օհանյանի և Շոյգուի ձեռք բերած համաձայնությունը. Росбалт
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա ռուս գործընկերոջ` Սերգեյ Շոյգուի միջև Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի առթիվ Երևանում ռուսական զորքի շքերթ անցկացնելու մասին համաձայնություն է ձեռք բերվել, հայտնում է «Ռոսբալտ»-ը: «Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները համաձայնել են Մեծ Հայրենական պատերազմին նվիրված համատեղ շքերթ անցկացնել Երևանում` 102-րդ ռազմակայանի անձնակազմի և ռազմական տեխնիկայի մասնակցությամբ », – ասված
Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ չեն մասնակցի Փոստանջյանի նախագծի քվեարկությանը (Տեսանյութ)
ԱԺ-ում արտահերթ կարգով քննարկվեց Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դեմ էր նախագծի ընդունմանը: Նրա բացատրելով՝ «ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման խնդիրը արդեն արծարծվել է խորհրդարանում եւ ՀԱԿ-ի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է: Մեր խմբակցությունը ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման սկզբունքի
Պարզվել է Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի զոհերի ինքնությունը
Երևան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ ճանապարհահատվածում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած՝ 7 անձի մահվան պատճառ հանդիսացած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են պատահարի մի շարք հանգամանքներ և տուժած անձանց ինքնությունը։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի բնակիչ Մ.Վարդանյանը, աշխատելով «Իմէքս-Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ, իրեն
Դանակահարություն Այգեստան գյուղում
Նոյեմբերի 10-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ռոման Մ.-ին: Պարզվել է, որ նա նոյեմբերի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Այգեստան գյուղում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածներ է հասցրել 1978 թ. ծնված Հակոբ Մ.-ի դեմքին և պատճառել վնասվածքներ: Հակոբ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն:
Ջհանգիրյանը՝ Զարուհի Փոստանջյանին. «Եթե ճանաչենք ԼՂՀ- անկախությունը, զինադադարի պայմանագիրն ի՞նչ է լինելու» (Տեսանյութ)
ԱԺ-ն արտահերթ կարգով քննարկեց Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչումը: Նախագծում ասվում է, որ պետք է բացառել որեւէ երկրի զինված ուժերի տեղակայումը մեր սահմաններին, պետք է բացառել ՀՀ անդամակցումը կամ միավորումը որեւէ կառույցի, որը կվտանգի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը
Նոյեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, սկսվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը: Ժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության 76 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից մասնակցում են 58-ը: Մինչ բացման արարողությունն Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասը Մայր
Ո՞վ է հանվելու լրագրողների մոտ. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի միլիոնների եւ կոստյումի գնի մասին (Տեսանյութ)
Գագիկ Խաչատրյանը առաջարկը չընդունեց. «Լրագրողների մոտ հանվելու ունակություն ես ձեռք չեմ բերել եւ ցանկություն չունեմ, եթե դուք ունեք, կարող եք հանվել»:
Ծեծկռտուք կեսգիշերն անց, «Վերնիսաժ»-ի մոտ
Նոյեմբերի 10-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Լազար Մ.-ին, 1971 թ. ծնված Նվեր Մ.-ին, 1986 թ. ծնված Տիգրան Ս.-ին և 1980 թ. ծնված Վահրամ Ա.-ին, որոնք վիճաբանության ժամանակ հարվածել էին իրար, իսկ Լազար Մ.-ն դեմքի մասում ստացել
Թուրքիան փորձում է հարություն տալ Օսմանյան կայսրությանը
«…Այսօր արդեն նկատվում են այն նոր Թուրքիայի ուրվագծերը, որն ուզում է կառուցել երկրի այժմյան ղեկավարությունը 2023թ.` այսինքն Թուրքական Հանրապետության հարյուրամյակին: Այդ մասին շատ է խոսում ինքը` Էրդողանը, ինչպես նաև վարչապետ դարձած Դավութօղլուն»: Հարցազրույց Հայաստանի Հանրապետության գիտության Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ Եվ ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ նոր Թուրքիան: – Բովանդակության էությունը
Նախախորհրդարանի հայտարարությունը Համահայկական հիմնադրամի գործունեության վերանայման և ազգային տուրքի արդյունավետ համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին
Հատկապես սփյուռք ունեցող ժողովուրդների, այդ թվում՝ հայության, պարագայում ազգային տուրքի համակարգն անհրաժեշտ և օրինաչափ գործիք է համազգային շահերն իրացնելու համար: Սակայն այդպիսի գործիքը կարող է ազգային, մարդկային, բարոյական և իրավական առումներով արդյունավետ լինել միայն այդ շահերով առաջնորդվող պետական կառավարման յուրային համակարգի և/կամ համահայկական վերահսկիչ մարմնի ձեռքին: Մինչդեռ Հայաստանի ներկայիս վարչախումբն ու քաղաքական-տնտեսական վերնախավը առաջնորդվում են
Գագիկ Ծառուկյան. ԲՀԿ-ն պատրաստ է արտախորհդարանական ուժերի հետ առանձին-առանձին կնքել երկկողմ գործակցության հուշագրեր
Օրըստօրե առավել մեծ թափ հավաքող համաժողովրդական շարժմանն իրենց զորակցությունն են հայտնում ոչ միայն տարբեր քաղաքական ուժեր, անհատներ ու հասարակական կառույցներ, այլև բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ: Շարժման համակիրները նշում են, որ որևէ մեկը չպետք է լինի դիտորդի դերում, երբ երկիրը գտնվում է անդունդի եզրին, իսկ ժողովրդի հուսալքությունն այլևս խորանալու տեղ չունի. Հայաստանը ոտքի կանգնեցնելու դժվարին ու պատասխանատու
Ստեփան Դանիելյան. «Այն ոլորտներում, որտեղ Հայ եկեղեցին մուտք է գործում, այնտեղ խտրականության դեպքեր են առաջանում»
«Այն մարդիկ, որոնք գնում են բանակ ծառայելու, դուք իրենց ինչո՞ւ եք խանգարում»
Ազեր Հասրաթ. «Ես չեմ ուզում, որ իմ երկիրը դառնա Իրանի նման իսլամական պետություն»
Արդեն տեղեկացրել ենք , որ Թբիլիսիում ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցով ներկայացուցչի կազմակերպած լրատվամիջոցների 11-րդ հարավկովկասյան համաժողովի ժամանակ ադրբեջանցի լրագրող, «Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի խոսքի ազատության ցանցի» նախագահ Ազեր Հասրաթը հայտարարեց, որ Ադրբեջանում ձերբակալված լրագրողների եւ բլոգերների մի մասը իսլամական պետության ջատագովներ են, որոնք ուզում են, որ Ադրբեջանը վերածվի Իրանի նման իսլամական պետության: Այսօր «Առավոտի»
Ռուսաստանում կդադարի CNN-ի հեռարձակումը. Ведомости
Ամերիկյան «Cable News Network» (CNN) հեռուստաընկերության կաբելային ցանցերով հեռարձակումը մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը կդադարեցվի Ռուսաստանում, ծանուցումը ուղարկել է «Turner Broadcasting System Europe Limited » կաբելային ցանցեր կառավարող ընկերությունը, հայտնում է «Վեդոմոստի» պարբերականը: Հեռարձակման դադարեցման պատճառը Ռուսաստանում ԶԼՄ-ների մասին օրենքի մեջ արված փոփոխություններն են: «Ռուսաստանում լրատվամիջոցները կարգավորող օրենսդրության փոփոխությունների առիթով, «Turner International»-ը CNN-ի հեռարձակման համար Ռուսաստանում
Ինչո՞ւ է Արեւմուտքը Հայաստանին 140-170 մլն դոլար դրամաշնորհ տալիս
«Եզակի բյուջետային աջակցություն»,- այսպես է կոչվում Արևմուտքից Հայաստանին 140-170 մլն դոլար դրամաշնորհ հատկացնելու ծրագիրը: Համենայնդեպս, այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում այդպես ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա տարօրինակ չի համարում այն իրավիճակը, երբ Հայաստանը գնում է դեպի ԵՏՄ, բայց նման խոշոր աջակցություն է ստանում Եվրոպական միությունից. «Եվրոպական միությունն ինքն ընդունում և հասկանում է մեր
Շիրակի մարզպետը՝ Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին (Տեսանյութ)
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, իր խորին ցավակցությունը հայտնելով երեկ Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած վթարից զոհվածներին ու շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին , տեղեկացրեց, որ նախագահի հրամանով միանվագ դրամական օգնություն է տրամադրվելու զոհվածների ընտանիքներին: Օգնություն է նախատեսված նաև Գյումրու բժշկական կենտրոնում բուժվող վիրավորներին: Ըստ մարզպետի, նրանց բուժսպասարկումը պետության հաշվին է լինելու, լրիվ անվճար: «Իհարկե, սա սփոփանք է,
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ազդեցության չափը ՀՀ տնտեսության վրա կճշտվի տարեվերջին
Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներով Հայաստանի տնտեսության կրած վնասները ՀՀ կառավարությունը կհաշվարկի տարեվերջին: Այսօր այդ մասին խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Ի պատասխան լրագրողների տարբեր հարցերի, Կարեն Ճշմարիտյանը հորդորեց` միմյանց հետ չկապել պատժամիջոցների առկայությունն ու Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցերը. «Դրանք Եվրասիական տնտեսական միության վնասները չեն, այլ խնդիրներ են: Պատժամիջոցները չեն կիրառվել
Սահմանագոտում անվտանգության պատեր են կառուցվում, դպրոցների պատուհանները՝ ձեւափոխվում
Դրանք կպաշտպանեն կրթական հաստատությունները
Վարչապետը մասնակցել է երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթի բացմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի նկարիչների միությունում մասնակցել է երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթի բացմանը: Վարչապետը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել երիտասարդ ստեղծագործողների գեղանկարներին, գրաֆիկական գործերին ու քանդակներին: Ժյուրին տարբեր անվանակարգերում կընտրի լավագույն ստեղծագործությունները, որոնց հեղինակները կարժանանան մրցանակների: Ցուցահանդես-մրցույթը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ: Այնուհետև վարչապետ
Թուրքիայի անգամ գյուղական վայրերում զուգարանների խնդիրը բարձր մակարդակով լուծված է
Հայաստանում գյուղական տուրիզմ ենք զարգացնում տարրական խնդիրները չլուծելով
Պարզվել է Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած անձի ինքնությունը
ՀՀ Քննչական Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում պարզվել է նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած անձի ինքնությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2014թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, արական սեռի անձը Երևան քաղաքի Կիևյան կամրջից իրեն ցած նետելու միջոցով ինքնասպան է եղել: Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա
Էդուարդ Շարմազանով. «Սա հանրապետության նախագահի հետեւողական քաղաքականության արդյունքն է» (Տեսանյութ)
«Հանրապետության նախագահը, ՀՀ իշխանությունը եւ ՀՀԿ-ն ականջալուր են ցանկացած առաջարկի, այդ թվում նաեւ քննադատությամբ: Նշանակում է, որ իշխանությունները` նախագահի գլխավորությամբ, չեն գնում իրավիճակը սրելու ճանապարհով: Որ իշխանության նպատակն է`երկխոսության միջոցով քննարկել ու լուծել երկրի առջեւ ծառացած հարցերը»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով երեկ «Արմենպրես» լրատվական
Արայիկ Ղազարյան. «Ատելության խոսքը ժողովրդավար հասարակությունում պաշտպան չունի»
Նա համարում է, որ հոդվածում օգտագործված արտահայտությունները ատելության խոսքեր են:
Շիրակի մարզպետի ցավակցական ուղերձը
Խոր վշտով և սրտի կսկիծով տեղեկացա նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի մայրուղում տեղի ունեցած աննախադեպ ողբերգական ավտովթարի մասին: Ցավի և կորստյան այս պահին անձամբ իմ և Շիրակի մարզպետարանի աշխատակազմի անունից խորին ցավակցություններս եմ հայտնում անմեղ զոհերի` Ռազմիկ Մկրտչյանի, Մարինե Նազարյանի, Արամայիս Շիրազնունու, Վանիկ Սարգսյանի, Դավիթ Հարությունյանի, Հաբեթ և Գայանե Սեդրակյանների հարազատներին, մերձավորներին ու բարեկամներին, իսկ վիրավորներին ցանկանում
Հերմինե Նաղդալյան. «Գործադիրում ուժեղացվում են երկու կարևոր ուղղություններ»
Աշխարհի կառավարությունների մեծ մասում հենց տնտեսական ոլորտների համակարգման միջոցով են տնտեսական զարգացման խնդիրների արդյունավետ լուծումների հասնում: Հ. Նաղդալյան


















































