Օրվա լրահոսը

Интерфакс. Ցուցարարներն ու ոստիկանը մահացել են որսորդական փամփուշտներից. Կիևի դատախազություն

Ուկրաինայում մահացած երեք ցուցարարները և ոստիկանը սպանվել են որսորդության համար նախատեսված փամփուշտներից, այս մասին հայտնել են Կիևի դատախազությունից: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Արդեն այս փուլում, իրականացվող հետաքննության և վարույթի, այդ թվում՝ դատաձգաբանական փորձաքննության արդյունքը լիովին բացառում է, որ օգտագործվել է այնպիսի զենք, ինչպիսին օգտագործում են ներքին գործերի նախարարության և ներքին զորքերի հատուկ ուժերում», – ասել

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լիազորությունները չվիճարկվեցին

Թեեւ հասարակական մի քանի կազմակերպություններ դիմել էին ԵԽԽՎ-ին՝ Հայաստանի պատվիրակությունում Զարուհի Փոստանջյանի լիազորությունները կասեցնելու առնչությամբ, եւ ենթադրվում էր, որ կգտնվեն Վեհաժողովի 10 պատվիրակներ, որոնք ոտքի կկանգնեն՝ վիճարկելով Հայաստանի պատվիրակության լիազորությունները, ինչպես Ստրասբուրգից «Առավոտին» հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ «Մեր լիազորությունները չվիճարկվեցին ոչ մեկի կողմից»: Նշենք, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մշտական անդամ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն

Համայնքների խոշորացումը հավելյալ ծախսերի կբերի (Տեսանյութ)

«Համայնքների խոշորացման ծրագիրը դեռեւս կառավարության` միակողմանի նախաձեռնությունն է, այն չի վերածվել երկկողմ ճանապարհի»,-այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց  ՀՀ համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, որն իր կարծիքը հիմնավորեց հետեւյալ կերպ. «Այսինքն, համայնքների կողմից երկկողմ գործընթաց չէ, եւ չի էլ վերածվել դրան, այսինքն` գործընթացը դեռեւս կիսատ է, թեկուզ պիլոտային մասով: Դա կհաջողվի, եթե գործընթացը երկկողմ լինի: Բոլոր

Դիրքերում, մոտավորապես 3-րդ հերթափոխից հետո, զինվորների վախի զգացողությունը թուլանում է

Հունվարի 19–ի լույս 20–ի դեպքերի լուսաբանումը կարելի է անվանել «խրամատային լուսաբանում»

Ժիրայր Սեֆիլյանը չի արժանանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու պատվին

Հայտարարություն ՀՀ ազգային բանակի տոնի նախօրեին ցանկանում եմ անդրադառնալ այն կերտողներից մեկի ճակատագրին և բարձրաձայնել տարիներ ձգվող մի խնդրի մասին, որտեղ հնչող անարդարության ձայնը չի խլացվի այս տոնի առթիվ հնչող ցնծության մեջ, ոչ էլ բարձրագոչ հիացական ուղերձներով։ Լիբանանի քաղաքացի, 1990 թվականից առ այսօր Հայաստանում բնակվող, Արցախի ազատագրությանը կամավոր զինվորագրված, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ»

«Որտե՞ղ էր Վլադիմիր Գասպարյանը Մարտի 1-ին», ինչո՞ւ չքննադատեց»

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի համոզմամբ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին խաբել են, թե ոստիկանական համակարգում բարեփոխումներ են կատարվել: «Կարող է ոստիկանները նոր համազգեստ են ստացել, ձեռնաշղթաներն են նոր կամ էլի մի քանի տեխնիկական աջակցություն եւ վերազինում է եղել: Օրինակ կենտրոնի ոստիկանության շենքը իր հին խայտառակ կառույցից տեղափոխվել է նոր շենք, որտեղ պատերին

Թանկացումներ` հանուն Նոր Զելանդիայի՞. Տնտեսագետները պնդում են, որ կաթնամթերքի գները բարձրանալու հիմք չունեն. «Մեդիալաբ»

Չնայած գյուղատնտեսության նախարարության մասնագետներն առաջիկայում Հայաստանում կաթնամթերքի գների թանկացում են կանխատեսում՝ պայմանավորվելով համաշխարհային շուկայի «զարգացումներով», սակայն տնտեսագետները հակառակն են փաստում. վերջին ամիսներին միջազգային շուկայում կաթի փոշու ու կաթնամթերքի գների նվազում է նկատվում: «Համաշխարհային շուկայում կաթի փոշին թանկացել է նախորդ տարվա առաջին կեսին միայն, իսկ տարեվերջին թանկացում չի եղել»,- «Մեդիալաբին» ասում է տնտեսագետ Սամվել Ավագյանը: Նրա

Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ Կիևյան կամրջից ցած նետվելով. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 27-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել: Ըստ . shamshyan.com – ի, այս պահին ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Ռոբերտ Նավասարդյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի

Տնտեսագիտականի խորհուրդը 28 տարեկանին դարձրել է դոկտոր

Միշտ ասում ենք, որ պետք է խրախուսել երիտասարդներին, որ գիտության մեջ կարողանան առաջ գնալ: Դրա համար պետք է կարեւորել ոչ թե տարիքը , այլ կատարած գործը: Պետք է կարեւորել, արդյոք այն աշխատանքը, որ նա կատարել է՝ ունի՞ արժանիքներ: Տարիքն ի՞նչ խնդիր է, էլ ինչի ենք ասում պետք է գիտությունը երիտասարդացնել:

Մենուա Բրուտյան. «Ազատություն տեսած սերունդը չի կարող հանդուրժել ռուսական համակարգը»

«Լոռեցիների միավորում» ԲՀԿ նախագահի կարծիքով անորոշ է անգամ, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը:

Միսաք Փաշիկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Կողբեցի մարզիկը հանդես է եկել Ռուսաստանի դրոշի ներքո

Սարյան փողոցում սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրը

Հունվարի 27-ին, ժամը 00.17-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարյան փողոցում գտնվող փոստատան մոտ կրակել են մի քաղաքացու վրա,  որը տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով  բուժօգնության է տեղափոխվել  1972 թ. ծնված  Արթուր  Սաֆարյանը,

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Ալիեւին բանակցային սեղանի շուրջ պահել չհաջողվեց»

«Մեզ հաջողվեց Ալիեւին վերադարձնել բանակցային սեղան, սակայն, ցավոք մինչեւ վերջ չկարողացանք պահպանել այդ ձեւաչափը»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ մեկնաբանելով արտգործնախարարների` օրերս կայացած հանդիպման արդյունքները: Քաղաքագետը համոզված է, որ արտգործնախարարների մակարդակով հանդիպումները բանակցային գործընթացում որեւէ արդյունք չեն արձանագրի: Ինչ վերաբերում է մեզ համար կարեւոր, բանակցային գործընթացի հարցում միջնորդների միջամտությանը, ապա Հրանտ Մելիք-Շահնազարյանը համոզված

Կիրո Մանոյան. «ՀՀ իշխանությունները համարժեք պատասխան չեն տալիս ադրբեջանական սադրանքներին». (Տեսանյութ)

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, այսօր «Փաստարկ» ակումբում գնահատելով սահմանի երկայնքով զինադադարի ռեժիմի խախտման դեպքերը, նկատեց, որ դրանց մեջ կա նաեւ միջնորդների՝ Մինսկի խմբի մեղսակցությունը՝ վերջիններիս կողմից անընդհատ «կեղծ հավասարակշռությունը» պահելու եւ հավասարապես երկու կողմերին՝ հայկական եւ ադրբեջանական, մեղադրելու առումով: «Վաղուց ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես լիիրավ կողմ

Ցմահ ազատազրկված ազատամարտիկի եւ նրա որդու բողոքը դեռ չի լսվել

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում անցյալ շաբաթ դատավորներ Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ, Մանուշակ եւ Արարատ Պետրոսյանների մասնակցությամբ պետք է լսվեր ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Նարինե և Ռուբեն Ռշտունիների բողոքները: Նրանք բողոք են բերել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ, որով ցմահ ազատազրկման է դատապարտվել ՊՆ «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ

Զարգացման եվրասիական բանկի հետազոտությունը՝ ՀՀ-ի Մաքսային միության անդամակցության վերաբերյալ

«Հայաստանի՝ Մաքսային միությանը և մեկ ընդհանուր տնտեսական գոտու անդամակցումը կարող է դրական ազդեցություն ունենալ երկրի տնտեսական զարգացման վրա»,-այսպիսի եզրակացություն է պարունակում «Հայաստանը և Մաքսային միությունը. ինտեգրման տնտեսական ազդեցության գնահատականը» խորագրով հետազոտությունը:  Այն կատարել է Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնը: Կենտրոնի համալիր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում ՀՀ-ի ՀՆԱ-ի լրացուցիչ աճը՝

Հայ պաշտոնաթող դատավորների կենսաթոշակի հարցը Եվրոպական դատարանը կքննի արագացված կարգով. pastinfo.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014թ. հունվարի 14-ին տեղեկացրել է ՄԻԵԴ գանգատ ներկայացրած  չորս պաշտոնաթող դատավորներին` Տարիել Մանուկյանին, Լյովա Գաբրիելյանին, Ֆրունզե Ձվակերյանին  և Միշա Ասատրյանին  այն մասին, որ դատարանի երրորդ բաժանմունքի նախագահը որոշում է կայացրել բոլոր չորս դիմումներին տալ առաջնակարգություն և դրանք քննել 41-րդ հոդվածով սահմանված կարգով։ Պաշտոնաթող դատավորների ներկայացուցիչներ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը պարզաբանում

Նախախորհրդարան. Մոսկվահայերը մտահոգություն են հայտնել Հայրենիքում տիրող իրավիճակի վերաբերյալ

2014 թ. հունվարի 25-ին Հայկական վերածնունդ շարժման Մոսկվայի մասնաճյուղը կազմակերպել էր Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի և մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի հանդիպում տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Ա. Ենիգոմշյանը և Վ.Ավետիսյանը մոսկվաբնակ մեր հայրենակիցներին ներկայացրել են հայկական պետականության ճգնաժամի, աղետալի չափերի հասնող արտագաղթի, ինքնիշխանության վերջին մասնաբաժինները օտարին հանձնելու և Արցախին սպառնացող վտանգի հետևանքով առաջացած օրհասական

Պակիստանում նռնակի պայթյունից վեց երեխա է զոհվել. «Ազատություն» ռադիոկայան

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ձեռքի նռնակի պայթյունի հետևանքով 7-12 տարեկան վեց երեխա՝ չորս տղա և երկու աղջիկ է զոհվել, ևս մեկ երեխա վիրավորվել է: Ըստ «Ազատություն» ռադիոկայան – ի, CNN-ի փոխանցմամբ, երեխաները փորձել էին խաղալ դաշտում գտած նռնակով՝ կարծելով, թե այն խաղալիք է: Հովհաննես Շողիկյան  

Քաղաքագետ. «Արտգործնախարարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն չի եղել»

Այսօր «Հենարան» ակումբում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադառնալով սահմանային կրակոցներին, մասնավորապես`վերջին դեպքերին, կարծիք հայտնեց, որ այդ կրակոցներն ու դիվերսիաները միտված են հակամարտության կարգավորմանը: Հրանտ Մելիք-Շահնազարյանը խոսելով արտգործնախարարների հունվարի 24-ին տեղի ունեցած հանդիպման մասին, ասաց. «Մեր արտգործնախարարը հանդես եկավ հայտարարությամբ, որ Ադրբեջանը խեղաթյուրում է փաստերը: Իսկ ինչ վերաբերվում է արտգործնախարարների հանդիպմանը, ապա կարող ենք ասել, որ որեւէ

Ստրուկ պահելը ծանր ու անօգուտ գործ է

Ինչո՞վ է ավարտվելու Կիեւում եւ Ուկրաինայի այլ քաղաքներում իշխանության եւ ընդդիմադիր տրամադրություններ ունեցողների բազմահազարանոց դիմակայությունը: Ինչպես սիրում են քաղաքագետներն ասել՝ ժամանակը ցույց կտա: Շատ հնարավոր է, որ Յանուկովիչին հաջողվի Ռուսաստանի քաղաքական եւ, պարզ ասենք՝ ուժային աջակցությամբ ճնշել ըմբոստությունը: Բացառված չէ նաեւ, որ լինեն որոշակի պայմանավորվածություններ՝ ընդդիմության եւ իշխանության միջեւ: Բայց պատմական հեռանկարի առումով, ինձ թվում

Գյումրիի նախկին քաղաքապետի որդու «դեբոշ»-ների փաստով քրեական գործ է հարուցվել. NEWS.am

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի տուն «այցելության» դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով,

Ուկրաինայում հակակառավարական ցուցարարներն գրավել են երկրի արդարադատության նախարարության շենքը. «Ամերիկայի Ձայն»

Ուկրաինայի արդարադատության նախարարը սպառնացել է արտակարգ իրավիճակ հայտարարել երկրում Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի,  Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հակակառավարական ցուցարարները գրավել են երկրի արդարադատության նախարարության շենքը: Նախարարության շենքը ցուցարարների կողմից գրավելուց հետո վերջիններիս հեռուստաուղերձով դիմել էր Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշը, որը հորդորել է ցուցարարներին ազատել նախարարության շենքը: Հակառակ դեպքում, ըստ հաղորդագրությունների, Ուկրաինայի արդարադատության նախարարը սպառնացել է դիմել երկրի

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, ձյուն է տեղում

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Հրազդանի, Ապարանի, Կոտայքի, Արթիկի, Նաիրիի և Հրազդանի  տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, ձյուն է տեղում` ճանապարհը բաց է : Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

«Դեմ առ դեմ». Անուշ Սեդրակյան եւ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հունվարի 27-ին, ժամը 18.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի եւ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի միջեւ բանավեճը: Թեման՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել  այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ  Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում  չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ

Ողբերգական ավտովթար Արշալույս գյուղում. վարորդը մահացել է. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր` հունվարի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, «Մոսկվիչ» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշալույս գյուղի գյուղամիջյան ճանապարհով ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին, այնուհետև բետոնե էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, իսկ վարորդին գյուղացիները հայտնաբերել են

Արոնյանը Հոլանդիայից մեկնում է Շվեյցարիա

Հոլանդիայում այսօր ավարտված «Tata Steel Chess» մրցաշարում հաղթելուց հետո գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մեկնում է Շվեյցարիա: Ցյուրիխում Արոնյանը մասնակցելու է ավելի հզոր կազմ ունեցող միջազգային մրցաշարի, որտեղ նրա մրցակիցները լինելու են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան եւ Բորիս Գելֆանդը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ   Լուսանկարը՝ chesstigers.de-ի  

Արդեն հաղթած Լեւոն Արոնյանը միակ պարտությունը կրեց

Վեյկ-ան-Զեեում ավարտվեց շախմատի «Tata Steel Chess» մրցաշարը, որում արդեն հաղթանակն ապահոված Լեւոն Արոնյանը եզրափակիչ տուրում 38-րդ քայլում զիջեց Լյուկ վան Վելիին, ինչը Հայաստանի լավագույն շախմատիստի միակ պարտությունն է Հոլանդիայում: Ուժեղագույնների խմբում մրցակիցները մրցաշարային ամփոփիչ աղյուսակում դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ: 1. Լեւոն Արոնյան 8,0 2. Անիշ Գիրի 6,5 3. Սերգեյ Կարյակին 6,5 4. Ֆաբիանո Կարուանա 6,0 5.

Երջանիկ մարդիկ ավելի ուշ են ծերանում

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների 7 տարվա ուսումնասիրությունները պարզել են, որ երջանիկ մարդիկ ավելի ուշ են ծերանում: Լավատեսները արագ են շարժվում, նրանք ավելի լավ են հաղթահարում կյանքի դժվարությունները: Գրում է mr7.ru-ն: Մասնագետներն իրենց ուշադրության կենտրոնում են պահել 3000 մարդու՝ արական եւ իգական սեռից՝ 60 տարեկանից սկսած. գիտնականները նրանց հետեւել են ութ տարի: Ութ տարվա հետազոտության արդյունքում հաստատվել է,

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031