Օրվա լրահոսը

Ռուբլու կտրուկ տատանումները շուտով կդադարեն. Պուտին. Росбалт

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ռուբլու կտրուկ տատանումները սպեկուլյատիվ են և շուտով կդադարեն, փոխանցում է «Ռոսբալտ»-ը: «Այսօր մեզ մոտ նկատվում է [ռուբլու] փոխարժեքի սպեկուլյատիվ թռիչքներ, բայց նկատի առնելով սպեկուլյանտների դեմ Կենտրոնական բանկի գործողությունները՝ շուտով այն կդադարի: Այս իրադարձությունները, որոնք մենք այժմ տեսնում ենք արժույթի շուկայում, ոչ մի կապ չունեն տնտեսական հիմնարար պատճառների և

Օմբուդսմենը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներհայաստանյան մի շարք խնդիրներ

Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Օմբուդսմենը և դեսպանը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի իրավական համակարգի խնդիրներին, մասնավորապես Գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի գործունեությանը: Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը խորացնել համագործակցությունը երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք

Ստեփան Մարգարյան. «Ի հեճուկս շատ ցանկությունների, եռյակը չի պառակտվի»

«Բավականին կառուցողական եւ արդյունավետ նիստ էր: Քննարկել ենք կազմակերպական հարցեր` ինչպիսի՞ն պետք է լինեն եւ ինչո՞վ պետք է զբաղվեն համաժողովրդական շարժման գրասենյակները: Խոսել ենք առաջիկա անելիքների մասին `այսինքն, միջոցառումների շարքի մասին»,- այսօր եռյակի` ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» հերթական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Այսօրվա նիստում քննարկված հարցերի վերաբերյալ որոշում կկայացվի

Բաց նամակ Արմեն Աշոտյանին

Հարգելի պարոն Աշոտյան, Այս բաց նամակով ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել վերջին շրջանում Հայաստանյան բուհական համակարգում, մասնավորապես` Պոլիտեխնիկում տեղի ունեցող անթույլատրելի երևույթների վրա, որոնք ոչ միայն ստվեր են գցում Պոլիտեխնիկի` որպես անդրկովկասյան տարածաշրջանային խոշորագույն բուհի բարի համբավի վրա, այլև իրենց ահագնացող տեմպերով ու անպատժելիությամբ սպառնում են բուհի, հետևաբար նաև երկրի ինժեներա-տեխնոլոգիական պոտենցիալի վերարտադրողականությանը ապագայում։ Մոտ

Եվրոպան եւ մենք. Ինչո՞ւ կան պուտինամոլներ եւ չկան «օբամամոլներ»

Արեւմուտքի եւ «Արեւելքի» հիմնարար տարբերությունը Եթե ՌԴ նախագահ Պուտինի մասին ինչ-որ բան ես գրում եւ մոռանում ես դրան ավելացնել «Մեծն» մակդիրը ու չես նշում, որ նա «իր երկաթյա կամքով բարձրացրել է Ռուսաստանը ծնկներից», «մարտահրավեր է նետել անբարոյական Արեւմուտքին» եւ այլն, անպայման հայտնվում է պուտինամոլների մի խումբ, որի անդամները հարձակվում են քեզ վրա՝ մեղադրելով քեզ «համաշխարհային

Դատական կարգադրիչի նախկին կինը ամուսնու համազգեստը չի լվացել, քանի որ երբեք հագած չի եղել

Դատակոչված վկաները մի նմանություն ունեն. դա հիշողության պակասն է, այն էլ ամենակարեւոր հարցադրումների ժամանակ:

Կենդանասերները պահանջում են լուծարել «Յունիգրաֆ իքսը»

«Թո’ղ այս գործը հանձն առնեն այն կազմակերպությունները, որոնք իրոք սիրում են կենդանիներին»

Թուրքիան պետք է 2015-ից հետո ռազմավարություն մշակի Հայոց ցեղասպանության ճանաչման արշավի դեմ. թուրք դիվանագետ. Hurriyet

Հայկական կազմակերպությունները սկսել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արշավը, և Թուրքիան պետք է այդ միջոցառումների դեմ ռազմավարություն մշակի, հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության քաղաքականության մշակման վարչության տնօրեն Ալթայ Ջենգիզերը, փոխանցում է «Հուրիեթ»-ը: «Ես նոր եմ վերադարձել Վաշինգտոնից, ու տեսել եմ, թե ինչպես են այնտեղ տարվում նախապատրաստական աշխատանքները, – ասել է դիվանագետը, – նրանց նպատակը

ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՕԵԿ-ը քննարկել են ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցեր

Կայացել է աշխատանքային խմբի առաջին նիստը

Կառավարությունն աշխատող հղիներին մի լավ սթրեսի ենթարկեց (Տեսանյութ)

Մայրության նպաստի նախագիծը կարող է ձվարանների սթրեսային դիսֆունկցիա առաջացնել

Հանձնարարվել է ակտիվացնել փողոցների հիմնանորոգման ծրագրով ընթացող աշխատանքները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներին, ինչպես նաև համապատասխան պետական ու մասնավոր կառույցներին, հասարակական և երիտասարդական կազմակերպություններին՝ նոյեմբերի 8-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը հավուր պատշաճի կազմակերպելու և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական բոլոր շրջաններում շարունակվում են ինչպես կենտրոնական, այնպես

ԲՀԿ-ն «կլանո՞ւմ է» եռյակի գործընկերներին

Նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրապարակեց երկարատեւ պայքարի ճանապարհային քարտեզը, որը նոր բան չէր պարունակում: Հանդիսավոր կերպով ներկայացրած որոշումները՝ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության հետ բանակցությունների անցկացման մասին, կարծես թե նոր չէին: Այդ բանակցությունները դեռ մեկ տարուց էլ առաջ էին մեկնարկել ու բավական բարեհաջող ընթանում են: ԲՀԿ քաղխորհրդի որոշմամբ լիազորված անձինք, ըստ էության, վաղուց զբաղված

Ատոմ Մխիթարյան. «Երիտասարդներին հուզող առաջին խնդիրը զբաղվածությունը եւ գործազրկությունն է»

Ատոմ Մխիթարյանի խոսքերով՝ երիտասարդներին հուզող երկրորդ խնդիրը տեղեկատվության պակասն է

«Միասնություն 2014» զորավարժությանը մասնակցում են ավելի քան 30000 զինծառայողներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում անց են կացվում  «Միասնություն 2014» անունը կրող օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություններ: ԼՂՀ ՊԲ-ի կողմից զորավարժությանը մասնակցում են ավելի քան 30000 զինծառայողներ, այդ թվում նաև զորահավաքային ռեսուրսից, 1550 միավոր հրետանային միջոցներ, 600 միավոր զրահատեխնիկա, 300 միավոր ՀՕՊ միջոցներ, այդ թվում նաև Ս-10ՄԱ ԶՀՀ-ներ, 1300 միավոր հակատանկային

Թրաֆիքինգի բաժնի պետի տեղակալը եւ աշխատակիցը Երեւանից Նոյեմբերյան էին եկել

Վահագն Ամիրխանյանը գոհ է նրանց վերաբերմունքից

Շարունակվում են «Միասնություն 2014» զորավարժությունները

«Միասնություն 2014» զորավարժությանը ներգրավված են ՀՀ զինված ուժերի ավելի քան 17000 զինծառայողներ, 550 միավոր հրետանային միջոցներ, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոցներ, 300 միավոր հակատանկային միջոցներ, 100 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 1200 ավտոմեքենա:

Ո՞վ դուրս թողեց ԼՂՀ-ն բանակցային գործընթացից

Աշոտ Ղուլյանը՝ Քոչարյանի ու Տեր-Պետրոսյանի քայլերի մասին Հայտնի է, որ 1994թ. մայիսին ստորագրված զինադադարի մասին համաձայնագրի տակ դրված է ԼՂՀ պաշտպանության նախարարի ստորագրությունը: Թե հետագայում ում մեղքով ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցային գործընթացներից՝ առաջին եւ երկրորդ նախագահների գրասենյակներից հակադարձ մեղադրանքներ են հնչում: Որոշ քաղաքական գործիչներ պնդում են, որ հենց Ռոբերտ Քոչարյանի ապաշնորհ արտաքին քաղաքականության հետեւանքով ԼՂՀ-ն

Դունյա Միյատովիչ. «Որտե՞ղ է Արզուն, որտե՞ղ է Խադիջան…»

Մարդկանց՝ իրենց խոսքերի եւ գրվածների համար բանտարկելը՝ չի լուծի ձեր երկրում եղած որեւէ հարց:

Խտրականության կոչերը ՀՀ-ում պետականորեն խրախուսվո՞ւմ են

Տեղեկացնենք նաև, որ քննարկմանը հրավիրվել էր նաև «Իրավունքի» ներկայացուցիչը, սակայն հրավերը մերժվել է:

Դատական դեպարտամենտի գործով, չգիտես ինչու, «վկաները Ղարաբաղում են»

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի եւ ստորաբաժանման 12 աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործով այսօր դատարան ներկայացած վկաներից Արա Հայրապետյանը հայտնեց, որ կնոջը աշխատանքի են ընդունել 2012թ. որպես դատական կարգադրիչ, գրավոր դիմել է պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանին, սակայն մի քանի օր հետո զանգել են, զգուշացրել, որ առողջական խնդիրների հետ կապված նա չի գնա աշխատանքի: 2

Երգչուհի Լիլուն` «Գրան պրի» մրցանակակիր

Մրցանակը շահել է «Բալթիք Վոյաժ» 6-րդ արվեստների միջազգային փառատոնի ժամանակ

ՀՅԴ-ի նոր՝ 12 առաջարկները

Սկիզբը՝ «Իշխանափոխության ճանապարհը հենց սա է: Այսինքն՝ ձեւակերպել այնպիսի հիմնարար մոտեցումներ, որոնցից մի կողմից՝ իշխանությունը չկարողանա հրաժարվել, մյուս կողմից՝ այդ հիմնարար փոփոխությունները բերեն նրան, որ իշխանափոխությունը ցավալի չլինի այսօրվա իշխանության համար: Գիտակցություն ձեւավորվի նաեւ, որ բոլորը կարող են փոփոխվել, եթե ընտրական, սահմանադրական արդյունավետ լիազորությունների համակարգեր են գործում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝

ԵՏՄ անդամակցությունը չի խոչընդոտի «Եվրանեսթ»-ի աշխատանքներին

«Եվրանեսթ»-ում որևէ հարց չի առնչվել Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությանը: Դա մեր ներքին քննարկման հարցն է և որևէ հանձնաժողովում նման հարց չի բարձրացվել»,- այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ»-ի պատվիրակության անդամ Ալեքսանդր Արզումանյանը: «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանն էլ ավելացրեց, որ ադրբեջանցիները փորձել են հարց բարձրացնել` թե ինչպե՞ս է

Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը, կարծես պետական գաղտնիք լինի, չեն տրամադրում

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին.  Նախորդ երեք ամսում Ձեզ ուղղված իմ մի քանի հարցումներին ի պատասխան այն մասին, թե ըստ վարչական շրջանների ո՞ր մանկապարտեզում քանի՞ երեխա է հերթագրված, այդպես էլ պատասխան չեմ ստանում, որովհետև ասում են, որ ստույգ թիվը հայտնի չէ: Իմ որևէ նամակում

ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում էր

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով նոյեմբերի 8-ին գտնվում էր Վրաստանում: Այցի ընթացքում կայացել են հանդիպումներ, քննարկումներ Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախարարը հանդիպել է Վրաստանի Պրոբացիայի և պատիժների կատարման հարցերով նախարար Գեորգի Մգեբրիշվիլիին: Հանդիպման առաջին մասում քննարկվել են երկու երկրների իրավական համակարգերին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են պրոբացիայի ինստիտուտի կիրառման

«Ռոսաերոնավիգացիան» ու «Բաց երկինքը» «Էյր Արմենիայի» «օդերը փակեցին»

Ընկերությունը չի հանձնվում. նոր օդանավով չվերթներ է սկսելու Հայաստանին կարծես թե բախտ չի վիճակվում ունենալ տեղական ավիափոխադրող, մեկը մյուսի հետեւից խնդիրներ են ունենում. «Հայկական ավիաուղիները» սնանկացավ, հետո՝ «Արմավիան» դադարեցրեց գործունեությունը, հիմա էլ՝ «Էյր Արմենիան»: Լուրեր են շրջանառվում, որ այս ընկերությունը հնարավոր է սնանկանա կամ այլեւս ուղեւորափոխադրում չկատարի. ներկայումս ընկերությունը մինչեւ դեկտեմբերի 20-ը դադարեցրել է չվերթները:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

Ջերմորեն շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Շուրջ 20 տարիների ընթացքում Հայաստանում ձևավորված տեղական ինքնակառավարման համակարգը չափազանց կարևոր դերակատարություն ունի մեր նորանկախ պետականության կայացման գործընթացում: Այս համակարգն ապացուցել է իր կենսունակությունն ինչպես համայնքների զարգացման, այնպես էլ երկրի առաջընթացի ապահովման գործում: Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության կարևորագույն նախապայմանը մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է

Հայաստանում էլ Վրաստանի նման կոալիցիան կփլուզվեր. Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը բնական է համարում Վրաստանում կոալիցիայի քանդման գործընթացը: Նրա համոզմամբ, եթե Հայաստանում ևս նման կոալիցիա լիներ, ապա նույն ճակատագրին կարժանանար, կփլուզվեր: «Պատկերացրեք՝ եթե Հայաստանում միավորվել են բոլոր քաղաքական ու ոչ քաղաքական ուժերն իշխանության դեմ, մարքսիստներից մինչև դաշնակներ, Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Ծառուկյան, օլիգարխներից սկսած՝ վերջացրած ՕԵԿ-ով»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետը: Նրա գնահատմամբ, Վրաստանում

Հայաստանյան դպրոցներում ավետարանական առակների մրցույթ է անցկացվում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգևոր հովանավորությամբ նախաձեռնել է «Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական՝ թվով չորրորդ մրցույթը: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում մրցույթի մանրամասները ներկայացրին Քրիստոնեադաստիարակչական կենտրոնի տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը և ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Ներկայումս ավարտվել է հայտագրման գործընթացը, որին մասնակցության հայտ են

Ադրբեջանցի լրագրողն ու պետծառայողը՝ այդ երկրում խոսքի ազատության վերաբերյալ

Ադրբեջանի «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը (լուսանկարում՝ ձախից) Թբիլիսիում ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցերով ներկայացուցչի կազմակերպած Հարավկովկասյան ԶԼՄ-ների 11-րդ համաժողովում իր ելույթի ժամանակ նկատեց, որ վերջին տաս տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես քննադատության է արժանանում մամուլի ազատությանը վերաբերող հարցերում: Նա ասաց, որ ադրբեջանական հասարակությունը բալանսավորված, ճշգրիտ տեղեկություն ստանալու խնդիր ունի, խոսքի եւ մամուլի ազատության հարցը բարդ է իր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031