Օրվա լրահոսը

Նախագահ Օբաման ամենամյա ուղերձով է հանդես եկել. «Ամերիկայի Ձայն»

«Այստեղ՝ Ամերիկայում, մեր հաջողության հիմքում պետք է ընկած լինի ոչ թե ծնվելու պատահականությունը, այլ մեր աշխատանքային էթիկայի հզորությունը և մեր երազանքների շրջանակը»: Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ուղերձում անդրադարձել է Միացյալ Նահանգների առջև կանգնած տնտեսական խնդիրներին, ինչպես նաև այս խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: ԱՄՆ-ի նախագահը նշում է կատարել նաև

Ծաղրը հնարավորի և անհնարի սահմանին. «Ժամանակ»

Հայաստանի տնտեսությունը 2013 թվականին աճել է 3.5 տոկոսով: Սա 7 տոկոսի կեսն է՝ այն 7 տոկոսի, որ Սերժ Սարգսյանը որպես սահման արձանագրել էր կառավարության պաշտոնավարման համար՝ հայտարարելով, որ դրանից պակաս աճ ապահովող կառավարությունը պետք է հրաժարական տա: Սակայն, ինչպես գիտենք, նույն Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ դեռ պետք է պարզել, թե արդյոք կառավարությունն ամեն ինչ արե՞լ

Ըստ Շիրխանյանի, հրաշալի բանակը հրաշալի հասարակությամբ է ստեղծվում. «Հրապարակ»

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը,  ով ընդդիմադիր զարթոնքի ժամանակ ընդդիմության թիմում էր ու անողոք քննադատում էր իշխանություններին, բանակի ներքին խնդիրների մասին խոսեց շատ զգույշ. «Բանակի ղեկավարության թերացումն այն ժամանակ կլինի, երբ սպայական կազմը մարտունակ չլինի, համապատասխան պատրաստվածություն չունենա ու չկարողանա ղեկավարել ստորաբաժանումները»։ Արդյո՞ք բանակի հանդեպ իշխանությունների վերաբերմունքի լիարժեք պատկերը գոմեշի մսի գործի բացահայտումն ու դրա գլխավոր

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում առաջարկել է քրեական պատասխանատվության կանչել Ադրբեջանի նախագահին

Երբ մենք ընտրեցինք Մարդու իրավունքների նոր հանձնակատար, ես վերջինիս ուղարկեցի ադրբեջանական դասագրքերից հատվածներ, ուր քարոզվում է բացահայտ հակահայկականություն եւ ու ուր հայը ներկայացված է որպես ջարդարար ու մարդասպան։

Առ այս պահը ես որեւէ պատասխան չեմ ստացել մարդու իրավունքների էմիսարից։

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր ընտրվել Դսեղի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Կինը չէր համաձայնվում:

Միջպետական ճանապարհի Հ -43 Մ-2 – Գնդևազ- Ջերմուկ ճանապարհը ժամանակավորապես փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է անձրև` Իջևանում, Կապանում և Մեղրիում: Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, մասնավորապես` Գավառի և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում: Միջպետական ճանապարհի Հ -43 Մ-2 – Գնդևազ- Ջերմուկ ճանապարհը ժամանակավորապես փակ է քարաթափման պատճառով: Սաստիկ բուք է Արթիկ –

Շախմատը կարող է ընդգրկվել ձմեռային օլիմպիական խաղերի ծրագիր

Այս մասին հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: «Մենք այս ուղղությամբ շատ ենք աշխատում: Շախմատը ճանաչել են որպես մարզաձեւ: 1999 թվականից մենք օֆիս ունենք: Հիմա աշխատում ենք ձմեռային մարզաձեւերի հանձնաժողովի հետ, քանի որ ամառային օլիմպիական խաղերը հագեցած է, իսկ ձմեռայինը՝ ոչ այնքան», – Իլյումժինովի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Գրանադայի» դարպասապահը Ռոնալդուի պատճառով 500 ձեռնոց է կրվել

«Գրանադայի» հետ հանդիպումից առաջ Կրիշտիանու Ռոնալդուն ցուցադրության էր հանել իր «Ոսկե գնդակ» մրցանակը, դարպասապահ Ռոբերտոն ի պատասխան համարձակվել էր իր երկրպագուներին խոստանալ, որ նրանից գոլ բաց չի թողնի՝ գրազ դնելով դարպասապահի 500 ձեռնոց: Ռոբերտոյին խոստումը պահել չհաջողվեց 56-րդ րոպեին Պրիմերայի լավագույն ռմբարկուն գրավեց նրա պաշտպանած դարպասը՝ Իսպանիայի առաջնությունում խփելով իր 22-րդ գոլը:Պորտուգալացին դրանով փչացրեց նաեւ

Ծանր բեռը ապագա սերունդներին չթողնելու համար Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Էդուարդ Շարմազանով

«1.5 միլիոն հայերի ցեղասպանությունն իրենց բնօրրանում ոչ այլ ինչ է, քան մարդկության հանդեպ հանցագործության վառ դրսեւորում: Մարդկային հասարակությունների դեմ երբեւէ իրագործած հանցագործությունների մոռացությունը ծնում է նոր հանցագործություններ, զորօրինակ՝ հրեաների Հոլոքոստը Երկրորդ աշխարհամարտի տարիներին»,-լրատվամիջոցներին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությանը: Նշենք, որ Թուրքիայի նախագահը Անկարայում հունվարի 27-ին ֆրանսիացի իր

Ազատության հրապարակից բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին (Տեսանյութ)

Այսօր՝ հունվարի 28-ին, Ազատության հրապարակից  բերման ենթարկված ակտիվիստներ Վարդգես  Գասպարին, Արա Նեդոլյանը եւ Արտաշես Սերգոյանն ազատ արձակվեցին: Արա Նեդոլյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն մեղադրում էին իրավական պահանջը չկատարելու մեջ, եւ ինքն էլ իր հերթին դիմում է գրել, որ ոստիկանը չարաշահել է իր պաշտոնական դիրքը: Պարոն Նեդոլյանի խոսքերով՝ իրենց ձերբակալությունը տեղի է ունեցել խոսակցության

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչել է Ղարաբաղի անկախությունը․ «Ազատություն»

Միացյալ Նահանգների ամենախոշոր քաղաքներից մեկի՝ հայաշատ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, որպես անկախ և ինքնիշխան պետություն։ Բանաձևում, որի տեքստը տեղադրված է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կայքէջում, նաև կոչ է արվում միջազգային հանրությանը, ըստ արժանվույն ճանաչել «Արցախի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն»: Քաղաքային խորհուրդը նշում է,

Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս, Մ-5 հատվածում մառախուղ է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28–ին` ժամը 22.00–ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Կոտայքի,  Հրազդանի, Գավառի, Վայքի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս, Մ-5 հատվածում  մառախուղ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում ուժեղ քամի է, մերկասառույց՝ ճանապարհը բաց է: Արթիկ-Ալագյազ  և Արթիկ – Մարալիկ ճանապարհահատվածներում քամի է,

Սերգեյ Մովսիսյանը Ջիբրալթարում մեկնարկեց հաղթանակով

Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը այսօր Ջիբրալթարում մեկնարկած շախմատային փառատոնի ուժեղագույնների մրցաշարը հաղթանակով սկսեց: Սերգեյը սեւ խաղաքարերով 44-րդ քայլում առավելության հասավ նորվեգացի Վեգար Կոյ Գանդրուդի նկատմամբ եւ տեղ զբաղեցրեց առաջատարների շարքում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` sport.news.am-ի

Սամուել Սեւյանը գրոսմայստերի նորմա է լրացրել

Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը, որի 13 տարին Armchess.am-ի փոխանցմամբ, լրացել է ընդամենը մեկ ամիս առաջ, Միացյալ Նահանգների Մաշանտուկետ քաղաքում անցկացված ներկայացուցչական միջազգային բաց մրցաշարում ինը հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ 41 մասնակիցների պայքարում գրավել «մաուր» 2-րդ տեղը: Սամուելը այդ արդյունքով լրացրել է գրոսմայստերական նորմա:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` Armchess.am-ի

«Ինձ ո՞վ կարող է հիասթափեցնել, որ մի բան էլ հրաժարական տամ». Սամվել Բալասանյան

Լրագրողներն այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցին` հնարավո՞ր է վերջին միջադեպը իրեն այնքան հիասթափեցնի, որ հրաժարական տա: «Ո՞վ կարող է ինձ հիասթափեցնել, ինչի՞ համար հրաժարական տամ: Ես էնպիսի բուռն աշխատանք եմ կատարում, դուք տեսեք ինչպիսի առատ ձյուն է, բայց հիշո՞ւմ եք, անցած տարի այս ժամանակ ինչ վիճակ էր, ոնց որ քաղաքը, ինչպես ասում է ռուսը,

ԵԽԽՎ-ում Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ այսօր հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ծննդյան օրն է

Այսօր ԵԽԽՎ լիագումար  նիստում, ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի ելույթի ժամանակ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ այսօր հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ծննդյան օրն է, ով արդեն տեւական ժամանակ է ռազմագերի է Ադրբեջանում։ Դիմելով ԵԽ գլխավոր քարտուղարին, Նաիրա Զոհրաբյանն ասել է՝ «Ահա արդեն քանի ամիս է Ադրբեջանում պատանդի կարգավիճակով պահվում է հայ զինվոր Հակոբ

ՊՆ պաշտոնյան զինվորի մորը. «Քուր ջան, իմ մխիթարանքի խոսքերն ի՞նչ են ձեզ տալու»

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը  այսօր Ազատության հրապարակում հանդիպեց բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերին: Նրանք համառոտ ներկայացրին իրենց որդիների սպանությունների հանգամանքները, հետո պարոն Ավետիսյանին խնդրեցին իրենց համար ՊՆ-ում տեսակցության օր ու ժամ նշանակել: «Ես ցավում եմ բոլոր մահացածների ու սպանվածների համար: Կիսում եմ ձեր վիշտը, ձեր ծնողական մտահոգությունները: Գտնում

Ազատամարտիկը վիրահատության կարիք ունի․ «Ա1+»

Հայկական բանակի տոնը ազատամարտիկ Արտաշես Հակոբյանի կյանքում ամենակարեւոր օրերից է: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ինքը` Արտաշեսը: «Ամեն ինչի համար պարտավոր ենք մեր հերոս ազատամարտիկներին, ովքեր իրենց կյանքը տվեցին էս օրվա համար»: Ազատամարտիկը 5-րդ բրիգադի կազմում կռվել է Մարտակերտի, Լաչինի, Գորիսի, Շամշադինի, Շահումյանի, Նոյեմբերյանի շրջաններում: Նա արժանացել է «Մարտական ծառայություն», «Անդրանիկ Օզանյան» մեդալների, սակայն

«Բալասանյանը ջահել վախտ մեզ տեսնում փախնում էր, իսկ հիմա «շառով ա» տալիս». Վարդան Ղուկասյան․ «1in.am»

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա իրականացված հարձակման փաստով արդեն իսկ քրեական գործ է հարուցվել: Իսկ քաղաքապետը նախազգուշացրել է, որ եթե այս անգամ էլ իրավապահները ըստ պատշաճի չզբաղվեն այս գործով և կրկնվեն Սպարտակ Ղուկասյանի այցերը, ապա ինքն արդեն կպատժի նրան: «…Եթե այս անգամ էլ նորմալ չզբաղվեցին, կամ էլ ինչ-որ բան իրականությանը չհամապատասխանեց, բնականաբար ես խիստ

Պետությունը կսկսի մասամբ վերականգնել հասցված վնասը

Հունվարի 27-ին կայացավ Վրաստանի Կառավարության նիստ, որի ընթացքում ուսումնասիրվեց 32 հարց: Հարցերից մեկն էր «Վրաստանում գոյություն ունեցող կրոնական միավորումների հանդեպ մի քանի միջոցառումների իրականացումը խորհրդային միապետական համակարգի կողմից հասցված վնասի մասամբ վերականգնման ուղղությամբ» մասին օրինագծի ընդունումը: Նախագծի հեղինակն է Վրաստանի Համերաշխության և Քաղաքացիական իրավահավասարության նախարարությունը: Նախագծի աշխատանքներն ընթանում էին մի քանի ամիս շարունակ: Վրաստանի Կառավարության

Զինվորի մայրը՝ ոստիկանապետի մասին. «Համաշխարհային բեմերը նման դերասան չունեն»

«Ոստիկանները նախապես դերասանության կուրսերն անցնում են, հետո են էստեղ կանգնում: Նրանք դերասան ղեկավար ունեն, նույնիսկ համաշխարհային բեմերը նման դերասան չունեն»,- ոստիկանական գործողություններից դժգոհելով բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը հասան Ազատության հրապարակ: Այնտեղ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են  հրապարակից Ոստիկանություն տարել Վարդգես Գասպարիին եւ նրա հետ մեկ այլ ակտիվիստի: «Նա խանգարում էր… ինքը

Շիրակի գեներալ մարզպետը հետ չմնաց ԲՀԿ առաջնորդից․ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում մարզի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների` փոխմարզպետների, Գյումրու քաղաքապետի ու փոխքաղաքապետերի, նորանշանակ ոստիկանապետի, Գյումրիում ՌԴ հյուպատոսի ու բարձաստիճան զինվորականների մասնակցությամբ նշվեց հայոց բանակի կազմավորման 22-րդ ամյակը: Շիրակի գեներալ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, թեև չէր մասնակցում տոնին, սակայն նրա ղեկավարած կառույցի անունից պարգևատրվեցին մի շարք զորամասեր ու առանձին զինվորականներ`հայոց բանակին անձնվեր

Վերին Կարմիրաղբյուրի հոգեկան հիվանդ բնակչին ադրբեջանցիները զինված դիվերսանտ են ներկայացնում

Նա մասնակցել է համագյուղացու մահվան տարելիցի միջոցառմանը Հունվարի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ  Մամիկոն  Խոջայանը հայտնվել է  Ադրբեջանի տարածքում: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ   Կամո Չոբանյանը մեզ հայտնեց, որ 1937թ. նոյեմբերի 29-ին ծնված  Մամիկոն Խոջայանը հոգեկան հիվանդ է, արդեն 3 տարի հաշվառված է որպես հոգեկան հիվանդ: Նա ունի 3 տղա, 3 աղջիկ, Վերին Կարմիրաղբյուրում 

«Վերցրել ենք Ջանհասանն ու Քյոսալարը, ինչի համար հպարտ ենք»․ (Տեսանյութ)

Բանակի կազմավորման օրվա հետ կապված հիշողություններն ու մաղթանքները

Բանակում սպանված զինվորի մայրը ապտակեց ու հարվածեց իրեն հրող ոստիկանին (Տեսանյութ)

«Ինչո՞ւ չեն թողնում գնանք, տեսնենք՝ ում են պատվոգրեր տալիս: Ում են մեդալներ , խրախուսական պարգեւատրումներ տալիս, տեսնենք որ մի զինվորին սպանողին են հերթական անգամ պատվոգիր ու խրախուսական տալիս»,- այսօր  Ա. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի թատրոնի շենքի մոտ բողոքում էին բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը: Նրանք դիմադրում էին ոստիկանական պատին ու ոստիկանների հրմշտոցին:

Ընդունելություն՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ

ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը կազմակերպել էր ընդունելություն, որին հրավիրված էին վարչական շրջանի հանրակրթական դպրոցների զինղեկները, «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկայից բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտները, «Կենտրոն» տարածքի զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչները, այլ հյուրեր: Միջոցառմանը իր ներկայությամբ պատվել էր Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Վարչական շրջանի ղեկավարը ողջունեց ներկաներին,  շնորհավորեց

«Վազգենիս գլուխը կերան՝ տղաներին թողեցին անգլուխ»․ (Տեսանյութ)«Ա1+»

Ավանդույթի համաձայն՝ մահապարտներն այսօր այցելեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ տիկին Գրետային: Այս անգամ տիկին Գրետան իր հյուրերին ստիպված էր ընդունել ոչ թե տանը, այլ հիվանդանոցում՝ առողջական վիճակի պատճառով. «Ձեզ հետ միասին Վազգենս ներս մտավ: Ես հիմա իրեն մեռածների մեջ չեմ փնտրում, ես նրան փնտրում եմ ձեր մեջ, ողջերի մեջ: Ինքը կա, մեզ հետ է իր

Սարգսյան-Դումանյան «հակամարտությունից» տուժեցին ոսկեւանցիները

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղը զրկվել է պոլիկլինիկա ունենալու հնարավորությունից, ինչ է թե Աժ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը բարձրաձայնել է առողջապահության նախարարության` հիվանդանոցներում պետպատվեր տեղաբաշխելու գործընթացում կատարվող չարաշահումների մասին: Տիկին Սարգսյանի` ատկատների մասին հայտարարությունը «թանկ» նստեց ոսկեւանցիների վրա, համենայնդեպս, այդպես է կարծում պատգամավորը: Ըստ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամի, նախարարության բյուջեի քննարկման ժամանակ,

Սերգեյ Շաքարյանցի գնահատականը` Ֆրանսուա Օլանդի կոչին. «Այդ հայտարարության գինը` զրո է»

«Դատարկ կոչերն ու հայտարարությունները հոգնեցնում են, եւ ես չեմ հավատում Օլանդին,  որը տասնամյակներ շարունակ խաբեության մեջ է պահում ոչ միայն ֆրանսահայերին, այլեւ ամբողջ հայությանը: Բացի այդ մենք շատ լավ գիտենք, թե ինչ վերաբերմունք ունի նա հայկական հարցի նկատմամբ եւ դա պրակտիկորեն տեսել ենք: Ինչ վերաբերվում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքին, ապա սրա հետ կապված,

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031