Օրվա լրահոսը

Բնակիչները հաշտարարի օգնությամբ 420 մլն գումար են ստացել. «Ա1+» (տեսանյութ)

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ ստացվող բողոքների առաջին հորիզոնականը զբաղեցնում են Ապահովագրական ընկերությունները, այնուհետեւ բանկերն են, վարկային կազմակերպություններն ու գրավատները։ «Բողոքները տարբեր են, կան բողոքներ, որոնք այդպես էլ կարող են պահանջ չդառնալ, բողոքները հիմնավոր չեն՝ կազմակերպությունը ճիշտ է, կամ կա դատական գործ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Ո՞վ պիտի պատասխան տա 17-ամյա աղջկա գլխին եկած փորձանքի համար

Մոտ 10 օր առաջ Գյումրու կենտրոնական զբոսայգում կամ որ առավել հայտնի է՝ «Գորկա սադում» գտնվող թատրոնի հին շենքի տանիքը փուլ էր եկել Երեւանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակչուհի, 17-ամյա Դիանա Շահբազյանի վրա: Ընկնելով մոտ 8 մետր բարձրությունից` աղջիկը կտուրից հայտնվել էր կառույցի ներսում` ստանալով մարմնական ծանր վնասվածքներ: Նրան Գյումրու բժշկական կենտրոնից «Կատատրավմա, զուգակցած փակ ողնաշարային վնասվածք,

Մոսկվան ուշադիր հետևում է Վրաստանում փոփոխություններին. ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում ուշադիր հետևում են Վրաստանում տեղի ունեցող կառավարական փոփոխություններին, վերլուծում են իրավիճակը և դրանից համապատասխան հետևություններ անում, այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: «Այն հրաժարականները, որոնք տեղի են ունենում Վրաստանի կառավարությունում, դրանք, առաջին հերթին, ձևափոխում են հենց կառավարությունը, իսկ երկրորդ հերթին, կարևոր է հասկանալ, թե դա ինչպես է ազդելու Վրաստանի իշխանությունների վրա»,

Քաղաքապետարանում քննարկվել են առողջապահության ոլորտին առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների ղեկավարների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ քննարկել է ձմռան նախապատրաստական աշխատանքների պատշաճ կազմակերպման, ինչպես նաև առողջապահության ոլորտին առնչվող և ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Առաջնահերթ կարևորելով ձմռան նախապատրաստական աշխատանքների իրականացումն ու առողջապահական հիմնարկներում անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովումը՝ Դավիթ Օհանյանը նշել է, որ պետք է տարվեն համապատասխան աշխատանքներ: «Խուսափելու

Դոնբասում կրակած ռուս դերասանի առջև ատրճանակ են նետել ներկայացման ժամանակ. SUPER

Դերասան Միխայիլ Պորեչենկովը, որի շուրջ աղմուկ բարձրացավ Ուկրաինայի արևելքում լրագրողական համազգեստը հագին գնդացրից կրակելու համար, այժմ հնարավորություն ունի կրակելու նաև Մոսկվայում, բայց ատրճանակից: Մոսկվայի Չեխովի անվան թատրոնում «Տրամվայ ցանկություն» ներկայացման դերասանների ավարտական ելքի ժամանակ մի կին Պորեչենկովի ոտքերի տակ ատրճանակ է նետել: «Վերցրու, Միշա, կրակի, չէ որ դու սիրում ես ուկրաինացիների վրա կրակել», – բղավել

Տնտեսվարողն անվերահսկելի է, այդ պատճառով էլ ապրանքը թանկանում է

Արմեն Պողոսյանը չի հավատում, որ 900 հազար ձու է արտադրվում

Հակասահմանադրական քայլ՝ ըստ Դավիթ Խաժակյանի

Վերջերս ակտիվացել են քննարկումները, որոնք վերաբերում են կրթական հաստատություններից տարկետման իրավունքի ամբողջական վերացմանը: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, մագիստրանտ Դավիթ Խաժակյանը: Նրա փոխանցմամբ՝ ստացվում է հետեւյալը. «Աշակերտները զորակոչվելու են բանակ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, իսկ ներկայումս բուհերում անվճար սովորողները` բուհի ընթացիկ կուրսը ավարտելուց հետո: Այս տարի կառավարությունը ասպիրանտուրա ընդունվողների

Հոգեբուժական փակ հաստատություններից՝ այլընտրանքային կենտրոններ

Հոգեբուժական նոր, համայնքային ծառայությունները Հայաստանում հասանելի կլինեն հաջորդ տարվանից Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է և Հայաստանում դա այն հազվադեպ օրերից է, երբ խոսվում է ավելի քան 46000 հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին, բարձրաձայնվում են նրանց հասանելիք բուժօգնության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները, սակայն հետո նորից նրանք մնում են միայնակ իրենց հիվանդասենյակներում՝ ապաքինվելու նվազագույն

Հոգեբան. «Մշակված չէ այն գործնական համակարգը, թե ինչպես դպրոցի հոգեբան պատրաստել»

Տարիքով եւ ավելի փորձառու հոգեբանները չեն գնում դպրոցներում աշխատելու, միայն երիտասարդ սկսնակներն են գնում

Ոստիկանությունը զբաղվում է «Քանաքեռ-Զեյթուն» հիվանդանոցով

ՀՀ գլխավոր դատախազությունը «Առավոտ» օրաթերթի 22.10.2014 թվականի «Դերենիկ Դումանյանը չգիտե՞ր՝ ինչի համար է ստորագրում եւ ուր է ուղեգրում» հրապարակմանն արձագանքելով՝ նյութեր է ուղարկել ՀՀ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Այս առնչությամբ ոստիկանությունից «Առավոտի»-ին հայտնեցին, որ Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստում: Հիշեցնենք, որ հրապարակմամբ անդրադարձել էինք 78-ամյա 2-րդ կարգի հաշմանդամ Եղիշ Մինասյանին տրամադրվող պետպատվերին. մասնավորապես առողջապահության նախարարությունը նրան

Շուտով կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը

Նոյեմբերի 8-12-ը Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը կանցկացնի մանկապատանեկան ֆիլմերի՝ «Ռոլան» անունը կրող 10-րդ միջազգային փառատոնը, որը կանցկացվի ՀՀ նախագահի և մշակույթի նախարարության աջակցությամբ: Այն միաժամանակ կմեկնարկի Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում: Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ու փառատոնի տնօրեն, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը ներկայացրին փառատոնի

ՀՀ ԱԳՆ-ն կրկին հերքում է՝ թուրքերի կողմից Ազնավուրին վերագրվող մրցանակն իրականում հուշանվեր է եղել

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր միկրոբլոգում կրկին գրառում է կատարել Շարլ Ազնավուրի՝ իբրև տված հարցազրույցի և ստացած մրցանակի վերաբերյալ. «Ընդունելով, որ հարցազրույց չի եղել, Օզերմանը՝ որպես Ազնավուրի մայրիկի հարազատ քաղաքի խորհրդանիշ տրված հուշանվերը, մատուցում է որպես մրցանակ»: Ավելի վաղ Տիգրան Բալայանը ևս մեկ գրառում էր արել. «Շարլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց

Կադրերն են որոշում ամեն ինչ

Չնայած մաշված, գնացած հին լոզունգ է, սակայն այն այսօր էլ արդիական ու կիրառական է: Չունենալով կադրային քաղաքականություն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը տանուլ տվեց: Նրա իշխանության գալով ծնվեց եւ մինչեւ օրս փթթում է՝ «Ով մեզ հետ չի՝ նա մեզ դեմ է» կարգախոսը, ինչն էլ բերում է ինքնաոչնչացման, ցավոք, այս պարագայում տուժում ենք ազգովի: Վերջերս կառավարության նիստի որոշմամբ Սյունիքի

Կառավարության կառուցվածքում կկատարվեն փոփոխություններ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչ օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը տեղեկացրել է կառավարության կառուցվածքում առաջարկվող փոփոխությունների մասին, որոնց նպատակն է ապահովել ավելի արդյունավետ կառավարման համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքից հանել արտակարգ իրավիճակների նախարարությունը և միացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, և

Հայկ Ալումյան. «Ո՞վ է առաջինը կրակել, Վահե Ղուկասյա՞նը, թե՞ Արտյոմ Կարապետյանը, սա վիճելի հարց է»

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ Վահե Ղուկասյանը մեղադրվում է անցած տարվա ապրիլի 23-ին ապօրինի կերպով ձեռք բերած զենքից ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր երեխաների կնքահորը`Հարություն Խաչատրյանին կամ քավոր Հարութին ապօրինաբար, սպանության փորձ կատարելու մեջ: Ըստ մեղադրանքի, Վահե Ղուկասյանը քավոր Հարութի

Երիցյանը կարծում է, եթե փրկարարներն աշխատում են մարզերում, ուրեմն համատեղելի են տարածքային կառավարման նախարարության հետ (Տեսանյութ) 

Եթե հանձնարարեն` կղեկավարեմ, եթե ոչ, ուրեմն` ոչ»,-այսօր ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` կառավարության նիստից հետո լրագրողների հարցերից մեկին պատասխանելով` արդյոք ի՞նքն է ղեկավարելու միավորվող 2 նախարարությունները: Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ  արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները միավորվելու են: Հարցին` արդյոք համատեղելի՞ են այս երկու նախարարությունները, Արմեն Երիցյանն

Ինչու էր Վարդան Ղուկասյանի եղբորորդին դատարանում սեւ ակնոց կրում

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ Վահե Ղուկասյանը մեղադրվում է անցած տարվա ապրիլի 23-ին ապօրինի կերպով ձեռք բերած զենքից ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր երեխաների կնքահորը`Հարություն Խաչատրյանին կամ քավոր Հարութին ապօրինաբար, շատերի կյանքին վտանգ սպառնացող միջոցով զրկելու փորձ կատարելու մեջ: Ըստ

Որդուս կյանքը հիմա գտնվում է Ձեր ձեռքերում

«Ֆինանսական բուրգի գործով» ամբաստանյալի մայրը դիմել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին Հարգելի պարոն նախարար, ես՝ Փառանձեմ Հակոբյանս, հանդիսանում եմ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոցի» կալանավոր Արթուր Վասիլի Անդրեասյանի մայրը։ Դիմել եմ Ձեզ մի քանի անգամ՝ նկարագրելով որդուս տարած դժոխային տանջանքները ձերբակալության ժամանակահատվածում։ Նախ՝ նոր ձեռք բերված էպիկրիզի մասին. ձերբակալության օրը՝ 05.08.2013թ., որդիս ընկնում է հիպերտենզիայի մեջ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-ին, 8-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում` Նոյեմբերի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի նոյեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ • Օդի առավելագույն ջերմաստիճան 21.10C (1970 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան -4.90C (1978 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան

«Երգերիս մեջ հույս կա, էդքան էլ մռայլ չեն»

Ռուբեն Հախվերդյանն ասում է, որ ստեղծագործում է շուրջ 30 տարի, 17 տարեկանից: 1968թ. նրա առաջին հեղինակային երգերով հեռուստաբեմադրությունը՝ Շտոկի «Սատանայի ջրաղացը», մինչ օրս էլ տարբեր առիթներով դրական հուշեր է արթնացնում: Ի դեպ, այդ ներկայացման ժապավենը կասկածելի հանգամանքներում կորավ ու կորավ: Այդ աշխատանքին հետեւեցին նաեւ Մետերլինգի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը», Շվարցի «Վիշապը», Յան Չոշեկի «Պաշտոնի բարձրացումը» եւ

Ծաղիկներ տնկելով Երեւանի ծանր մետաղներով ու փոշոտ օդը չես մաքրի

 Բնապահպաններին հետաքրքրում է ինչու ծաղիկներ, այլ ոչ թե ծառեր

Ավարտվել են բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները

Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 727 մուտքերի վերանորոգման աշխատանքները: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը հատկապես այն բազմաբնակարաններում, որտեղ նախորդ տարիներին շքամուտքերից բացի վերանորոգվել էին նաև բոլոր հարկերն ամբողջությամբ, 2014թ.-ին նախատեսված ծրագրով մուտքերի վերանորոգման հարցում ցուցաբերվել է համալիր մոտեցում: Տարեկան ծրագրով նախատեսված 727 մուտքերից բացի, մինչև տարեվերջ մուտքերի վերանորոգման

Ազնավուրը մրցանակն ընդունել է, հանդիպում եղել է, պնդում է թուրքական թերթը. ՍիվիլՆեթ

Թուրքական Posta թերթի նոյեմբերի 2-ի համարում հարցազրույց էր հրապարակվել Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ, որտեղ նա մի շարք հայտարարություններ էր արել («ինքը չի շարժվում Հայաստանի հրահանգներով», «թուրքերը խղճով մարդիկ են», «անօգուտ է Օսմանյան ժամանակի հին դեպքերը վեր հանելը»), որոնք հայաստանյան մամուլում տարաբնույթ արձագանքների էին արժանացել։ Հրապարկման մեջ նշվում էր նաև, որ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան

Բերդավանի երաժշտական դպրոցն անգամ սանհանգույց չունի

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքը, շատ հնարավոր է՝ տաղանդավոր քանոնահարուհի կորցնի, եթե այդպես էլ պայմաններ չստեղծվեն 13-ամյա Ադելա Ազատյանի (լուսանկարում) երաժշտական զարգացման համար: Այս երեխայի համար Բերդավանի երաժշտական դպրոցի ուսուցիչները «կռիվ» են տալիս. «Ռուզանն ասում ա՝ Ադելաիդաս ուրիշ ա, ասում եմ՝ մենակ քոնը չի, բոլորինս ա, ասում ա՝ ախր չեք պատկերացնում ինչ աշխատանք եմ դրել

Արտակ Ապիտոնյանը նշանակվեց Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ԱՊԻՏՈՆՅԱՆԻՆ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտակ ԱՊԻՏՈՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ

Սեմինար՝ «Ցմահ ազատազրկման և անչափահասների արդարադատության եվրոպական քրեական իրավունքի չափորոշիչները» թեմայով

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 5-ին մասնակցել է «Ցմահ ազատազրկման և անչափահասների արդարադատության եվրոպական քրեական իրավունքի չափորոշիչները» թեմայով սեմինարին: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու Հայաստանի հելսինկյան կոմիտեի կազմակերպած միջոցառման նպատակն էր ներկայացնել ցմահ ազատազրկման դատապարտվածներին և անչափահասներին առնչվող քրեական իրավունքի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջունել է ներկաներին

Արամ Կարապետյան. «Սա խաղ է` ՀՀԿ-ԲՀԿ-ՀԱԿ, որտեղ հարստանում են բոլորը» (Տեսանյութ) 

Ո՞ր Լեւոն Տեր-Պետրոսյանն է իրական Շատ լավ վերաբերվելով եռյակի պայքարին, այսօր «Հենարան» մամուլի ակումբում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այնուհանդերձ հրեական մի հումոր պատմեց. «Հրեան հակաիշխանական թռուցիկներ է կպցնում: Դրանք դատարկ թուղթ են լինում: Երբ հարցնում են`ինչո՞ւ է դատարկ, ասում է`առանց այդ էլ բոլորն ամեն ինչ գիտեն»: Արամ Կարապետյանը լավ է վերաբերվում պայքարին, եթե

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031