Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Ովքեր կողմ են քվեարկելու ԵՏՄ պայմանագրին, ուղղակի պետական դավաճանություն են գործելու»

«Եթե կան մարդիկ, որոնք ինձ դուր չեն գալիս, ես ինքս եմ մաքրում իմ միջավայրը»

«Բանդայի գործով» նիստը չկայացավ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը այսօր չկարողացավ շարունակել նախապես նշանակված Արտուշ Հակոբյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Դատական նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ նա մասնակցում է դատավորների հավակնորդների քննություններին որպես հանձնաժողովական, ուստի նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով: Ի դեպ դատարան էին բերվել 4 ամբաստանյալները, ներկա էին նաեւ պաշտպանները: Ռ. Մ.  

Արամ Մանուկյանը Մարտի 1-ի հարցով հանդիպել է գլխավոր դատախազին. «Ա1+»

2008 թ. Մարտի 1-ի սպանությունների գործը չի բացահայտվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանափոխություն տեղի չի ունեցել. hամոզված է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։ Այսօր պարոն Մանուկյանը մարտի մեկի զոհերի ծնողների հետ միասին հանդիպել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Խաչատրյանական համերգ՝ նվիրված Վազգեն Սարգսյանի 55-ամյակին

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունենալիք համերգը նվիրված է ՀՀ ականավոր ռազմական, քաղաքական, պետական գործիչ Վազգեն Սարգսյանի 55-ամյակին։ Համերգը կայանում է Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա Խաչատրյանի անվան տրիոն։ Ծրագրում Խաչատրյանի կոնցերտներն են՝ Կոնցերտ-ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար (մենակատար՝ Կարեն Քոչարյան), Ջութակի կոնցերտ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացավ Հայաստանի մսամթերք արտադրողների միության հիմնադիր ժողովը

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացավ Հայաստանի մսամթերք արտադրողների միության հիմնադիր ժողովը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ժողովին մասնակցում էին ոլորտում գործող առաջատար ընկերությունների ներկայացուցիչները: «Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության գերակա ճյուղերից մեկն է, և նրա զարգացման համար անչափ կարևոր է կոոպերատիվների և միությունների ստեղծումը: Քանի որ վերամշակող ճյուղը գյուղատնտեսական ոլորտի հիմնական ուղղություններից մեկն

Երշիկ եվ օրենք

«Որպեսզի սիրես օրենքն ու երշիկը, պետք է չտեսնես, թե դրանք ինչպես են պատրաստվում» Օտտո Բիսմարկ Մինչեւ տարեվերջ մնացել է ընդամենը երկու ամիս: Երշիկագործները հիմա հավանաբար ձեռքերն ընկած ամեն ինչից երշիկ են պատրաստում՝ Ամանորից առաջ եկամտով վաճառելու համար: Կառավարությունն էլ ձեռքերն ընկած ամեն ինչից օրենքներ է պատրաստում՝ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելու համար: Խորհրդարանի աշնանային նստաշրջանին էլ

Մեկնարկել է «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի 3-րդ փառատոնի քաղաքային փուլը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան հ. 194 հիմնական դպրոցում ներկա է գտնվել «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի 3-րդ փառատոնի քաղաքային փուլի բացման հանդիսավոր արարողությանը: Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԿԳ և մշակույթի նախարարությունների, «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության և «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից անցկացվող փառատոնի նպատակը ռուսական մշակույթը և

Հայկական ապրանքները ՌԴ-ում բելառուսական խոչընդոտների են հանդիպում (Տեսանյութ)

Ռուսաստանի շուկան հայերի համար անկանխատեսելի է դառնում

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 5-ին հանդիպել է Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների եւ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Ողջունելով երիտասարդ խորհրդարանականներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ կարեւորում է հանդիպումները երիտասարդների հետ՝ լսելու համար նրանց կարծիքներն ու տեսակետները

Քաղաքապետը ծանոթացել է թիվ 62 մանկապարտեզի փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար ստեղծված պայմաններին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դավթաշեն վարչականի շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելել է Դավթաշեն վարչական շրջանի թիվ 62 մանկապարտեզ, որտեղ արդեն ամբողջությամբ ավարտվել են կրթական հաստատությունների շինվերանորոգման ծրագրով նախատեսված հիմնանորոգման աշխատանքները: Քաղաքապետը շրջել է խմբասենյակներում, ծանոթացել փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար ստեղծված պայմաններին: Տարոն Մարգարյանին ներկայացնելով մանկապարտեզում վերջին տարիներին իրականացված աշխատանքները՝ տնօրենը նշել է, որ

Արմեն Աշոտյանն անդրադարձել է անգլերեն լեզվի կուրսերի անցկացման, դպրոցներում անգլերենի արտադպրոցական խմբակների ստեղծման անհրաժեշտությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կրթական հարցեր: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ՀՀ կրթության ոլորտում իրականացրած մի շարք ծրագրերի կապակցությամբ: Մասնավորապես, անդրադառնալով ՀՊՃՀ-ում վերոնշյալ գործակալության աջակցությամբ

«Խոշոր հարկատուները նման են շերեփուկի». Վազգեն Սաֆարյան

Արտաքին պարտքը մեծանալու է մինչեւ 5 մլրդ դոլար

«Արմենտելի» նախկին աշխատակից. «Արմենտելը» արհեստական ձեւով ՍՊԸ է ստեղծել, իր սեւ գործն արել է եւ լուծարել է այն»

Նրա պնդմամբ՝ «Արմենտել» ՓԲԸ-ն առողջական վիճակի պատճառով 2007 թվականին աշխատանքից ազատել է 101 աշխատակցի

Կյոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիայի սաներն արտերկրից վերադարձել են հաջողություններով

Կյոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիայի սաները Ճապոնիայում կայացած աշխարհի առաջնությունից վերադարձել են նշանակալի հաջողություններով և մրցանակային տեղերով: Մարզի տարբեր համայնքները ներկայացնող և հիմնականում Քասախի մարզադպրոցում ուսանող պատանի կարատեիստներին «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավոր պայմաններում դիմավորել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը: Կյոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիայի ղեկավարությունը Կոտայքի մարզպետին ներկայացրել է ճապոնիայում կայացած մրցաշարին ֆեդերացիայի սաների մասնակցության և նրանց

Սգո ծառայությունները քաղաքացիների համբերության բաժակը լցրել են

Թաղումների հետ կապ չունեն, բայց հանգուցյալների հարազատների հետ հավասար հոգեհանգստի ու թաղումների են մասնակցում Մայրաքաղաքով մեկ սգո ծառայությունների առկայությունը բնակիչների համբերության բաժակը լցրել է: Երեւանում կան փողոցներ, որտեղ տեղակայված սգո սրահների պատճառով գրեթե ամեն օր հոգեհանգստի արարողություններ են ու թաղման թափոր է անցնում: Մեծից փոքր ստիպված են լինում ականատես լինել այդ տխուր արարողություններին ու լսել

Ազգային պատկերասրահի 17-18-րդ դարերի գոբելենը վերանորոգված վիճակում կցուցադրվի մշտական հավաքածուում

Գոբելենը վերանորոգման է հանձնվել հայ բարերար Մուշեղ Չալոյանի հովանավորությամբ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 5-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետագա զարգացման եւ խորացման անհրաժեշտությանը բոլոր ուղղություններով: Նա մասնավորապես կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովների, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների խորհրդարանականների առավել սերտ համագործակցությունը: Պետդումայի նախագաhն իր հերթին բարձր

Վահե Էնֆիաջյան. «Մեր երկրում փոփոխությունները լինելու են խաղաղ և անարյուն»

Ուսումնասիրելով համաշխարհային փորձը՝ համոզվում ենք, որ յուրաքանչյուր երկրում կատարված արմատական փոփոխությունների հիմքը եղել է հասարակության վճռականությունը և իրեն՝ որպես երկրի իրական տիրոջ ընկալումը: Արդեն տեսանելի է, որ Հայաստանում նույնպես հասունացել է այն պահը, որ քաղաքացիական ինքնագիտակցությամբ հասուն հասարակությունը գնում է դեպի անշրջելի փոփոխություններ: Այս առումով հարուստ փորձ ունեցող երկրների օրինակների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ

Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ

Կյանքից հեռացավ պետական, քաղաքական, հասարակական մի գործիչ, որի ողջ կյանքն ու գործունեությունը շաղկապված է մեր պետության տարեգրությանը, խորհրդային և անկախ Հայաստանի կարևոր ու շրջադարձային էջերին, վաստակաշատ մի մարդ, որն իր մեծ ավանդն ունի երկրի կայացման ու զարգացման գործում, վառ անհատականություն, որի կորուստն անփոխարինելի է: Անգնահատելի է Վլադիմիր Մովսիսյանի դերը պետության մի շարք ոլորտներում: 1975-1990 թթ.,

Վարդանիձորի ղեկավարն առաջարկում է համայնքների միություն ստեղծել

Վարդանիձորի ղեկավար Ալբերտ Բեգլարյանը գյուղական համայնքների խոշորացման ծրագրից մեծ սպասելիքներ չունի։ Ասում է՝ փորձը ցույց է տվել, որ գյուղերի խոշորացումից շատ գյուղեր պարզապես վերացել են։ Նա առաջարկում է կամավոր ձեւով համայնքների միություն հիմնել, քանի որ դա ավելի արդյունավետ կաշխատի։ Վարդանիձորի բյուջեն կազմում է 5,1 մլն դրամ, սակայն հաջորդ տարվանից լինելու է 3,5 մլն ավելի քիչ

«Փոթորիկ մի բաժակ ջրում». ԱԺ փոխնախագահը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ հրավիրելու շուրջ

Արդեն երկու օր է մամուլում ակտիվորեն շրջանառվում է նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին լուրը, որի ընթացքում իբր թե քննարկվել է առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հավանականությունը: Արժանահավա՞տ են արդյոք այս լուրերը, փորձեցինք պարզել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից: – Նման հանդիպման մասին տեղեկություն չունեմ, բայց ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին,

«Լուգանսկի աղջիկների տեղը խոհանոցն է». սրճարաններ ու բարեր հաճախողները կձերբակալվեն. Дождь

Կինը պետք է օջախի պահապանը լինի, մայր լինի: Իսկ ի՞նչ մայրեր են նրանք դառնում պանդոկներ այցելելուց հետո:

Արթուր էլբակյանը փայլել է Նյու Յորքյան բեմում

Մեր հայրենակից դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Արթուր Էլբակյանն իր «Իմ խելագար Շեքսպիրը» մոնոներկայացմամբ վերջերս է մասնակցել մոնոներկայացումների խոշորագույն UNITED SOLO ամերիկյան փառատոնին եւ ջերմ ընդունելության արժանացել:   Ներկայացմանն անդրադարձել է միջազգային մամուլը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց պարոն էլբակյանը, ամեն մասնակից հնարավորություն ուներ խաղալ մի քանի անգամ, եւ դա կախված էր նրանից՝ արդյոք վաճառվել են քո

Հայաստանում շուտով կունենանք Քաղաքացիական անհնազանդության օր

«Շատ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ ի վերջո հանգեցնում են հեղափոխության»,-այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կազմակերպած «Քաղաքացիական անհնազանդության իրավունք» թեմայով քննարկմանն այսպիսի միտք հնչեց: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող Անահիտ Չիլինգարյանը «Քաղաքացիական անհնազանդության իրավունքի իրավական կարգավորման միջազգային փորձը» խորագրով զեկույցում ներկայացրեց, թե երբ է առաջին անգամ օգտագործվել քաղաքացիական հասարակություն տերմինը և այն ինչի կարող

Թրաֆիքինգի գործով

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին Մեծարգո պարոն, դիմում եմ բաց նամակով, քանի որ Ձեր ենթակաների կողմից քննության է առնվում ոչ Ձեր որդեգրած սկզբունքների համաձայն եւ համոզված եմ, որ բերված բողոքներիս եւ միջնորդությունների մասին Դուք կմնաք անտեղյակ: Կներեք արտահայտածս մտքի համար, եթե Դուք այն չեք կիսում, ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ՀՀ դատախազության

Ալեքսանդր Իսկանդարյան. «ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը շարունակվում է»

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքերով՝ Հայաստանի ավանդական քաղաքականությունը ոչ մի բան չընտրելն է կամ էլ միաժամանակ մի քանի բան ընտրելը

Յունիբանկը դրամական փոխանցումներ է իրականացնում նաև Intel Express համակարգով

Յունիբանկը սկսել է համագործակցությունը Intel Express դրամական փոխանցումների միջազգային համակարգի հետ: Հաճախորդները կարող են Intel Express համակարգով դրամական փոխանցումներ ուղարկել և ստանալ բանկի բոլոր 46 մասնաճյուղերում: Համակարգի լայն աշխարհագրությունը, մատչելի սակագները` սկսած 1.5% (կախված փոխանցման ուղղությունից), արագությունը և պարզությունը համահունչ են Յունիբանկի հաճախորդամետ քաղաքականությանը: Intel Express համակարգով փոխանցումներ կատարվում են ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական

Որպեսզի մենաշնորհային դիրք չունենան ՌԴ-ն եւ ՀՀ-ի ու Ադրբեջանի իշխանությունները

Ռուբեն Մեհրաբյանը`Հայաստան-Ադրբեջան քաղաքացիական նախաձեռնության մասին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031