Օրվա լրահոսը

Օրագիր իմ եւ բոլորի համար. Ինչպես հոգին՝ խոստովանության պահին

Զուլալ, թափանցիկ աշուն է, ինչպես հոգին՝ խոստովանության պահին։ Նաիրյան վերջին պոետի այս հրաշք պատկերը, անշշուկ ու մեղմ, մանկության խաղաղ հեքիաթի նման, ահա ամեն աշուն այցելում է ինձ, բռնում է ձեռքս ու տանում հուշերիս ոսկեղենիկ տաճարներից ներս, ուր ամեն ինչ նույնն է մնացել, սրճարանը, լիճը՝ պաղ ու զրնգուն, արեւի անկյանք շողերին հանձնված, ուռենու հանդարտ տերեւները՝ լճի

Խոշոր հարկատու ընկերություններից մեկի տնօրենը հերքում է իր պաշտոնը թողնելու մասին լուրերը (Տեսանյութ) 

Կապանում շարունակում են լուրեր շրջանառվել այն մասին, որ «Դանդի փրեշս մեթալս Կապան» ընկերության շուրջ տեղի ունեցող իրադարձություններով  պայմանավորված` ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը թողնելու է իր պաշտոնը: «Դանդի փրեշս մեթալս Կապան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանն օրերս տված մամլո ասուլիսի ժամանակ հերքեց այդ լուրերը եւ նշեց, որ իր ականջին եւս նման լուրեր են

Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության պետական, քաղաքական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։   ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ առաջնորդը հանդիպել է ՎՍԴՀԿ ատենապետի հետ

Aravot.am-ի տեղեկություններով, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը երեկ հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպումն, ի դեպ, տեւել է բավական երկար: Aravot.am-ը սույն տեղեկությունը փորձեց ճշտել հենց Լյուդմիլա Սարգսյանից: Մեզ հետ զրույցում տիկին Սարգսյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց հանդիպման մասին լուրը: Հարցը լսելով` նա ասաց, որ

Վրաստանի եվրաուղղությունը վտանգի տակ է. ԱԳ նախարարի հրաժարականի պատճառը

Վրաստանի արտաքին գործերի արդեն նախկին նախարար Մայա Փանջիկիձեն, որն իր հրաժարականի մասին հայտարարություն է արել այսօր, խոսել է Վրաստանի առջև կանգնած վտանգների մասին և նշել, որ այդ վտանգը եվրոպական ուղղությունից շեղվելն է, փոխանցում է «Գռուզիա Օնլայն»-ը: «Առանց որևէ համեստության կարող եմ ասել, որ մեր թիմը վերջին երկու տարիների ընթացքում մեծ հաջողությունների է հասել: Մենք պաշտպանում

Ոստիկանության կազմած վարչական վարույթից կարեւոր փաստաթղթեր են անհետացել

Վարչական դատարանում քննվում է ոստիկանությունն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հայցը եւ Կիվիրյանի հակընդդեմ հայցը՝ իր ազատության եւ անձնական անձեռնմխելիության, արտահայտվելու ազատությունը խոչընդոտելու վերաբերյալ: Պարոն Կիվիրյանը պահանջում է ոստիկանների գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ: Դատարանում ուսումնասիրվում է իրեղեն ապացույց վրանը, որը նախորդ տարվա ամռանը 150 դրամի դեմ պայքարի շրջանակներում քաղաքապետարանի դիմաց կազմակերպված ակցիայի շրջանակներում

«Հայր եւ որդի բացարձակ չենք բանավիճում»

ֆլեյտահար Արման Աբրահամյանը ստեղծագործական առումով հաշտ է գեղանկարիչ Դավիթ Աբրահամյանի հետ Հայր եւ որդի Աբրահամյանները (լուսանկարում) պահպանում են ստեղծագործական գործունեության ամենաբարձր որակները՝ զսպվածություն, համեստություն եւ ազատություն: Այս միտքը մշտապես հնչում է մասնագետների շրջանում, երբ խոսքը վերաբերում է գեղանկարիչ Դավիթ Աբրահամյանին եւ նրա որդուն՝ երաժիշտ Արմանին: «Առավոտը» ֆլեյտահար Արման Աբրահամյանին հանդիպեց հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը ՀՀ

«Շանթի գործով» դատապարտվածն ազատ արձակվեց. «Ա1+»

«Շանթ Հարությունյանն ու ընկերները» գործով մեկ տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Պետրոսյանն այսօր ազատ արձակվեց։ Նա իր պատիժը կրում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Տիգրան Պետրոսյանը հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել՝ նշելով, որ շտապում է տուն, իսկ հարցերին կպատասխանի իր պաշտպան Արա Զաքարյանը։ Վերջինս դեռ դուրս չի եկել։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

«ԵՏՄ-ի պայմանագրում սարսափելի բաներ կան». Հայազն

Այսօր «Հայելի» ակումբում Aravot.am-ի հարցին՝ ԵՏՄ-ի պայմանագրին ծանո՞թ եք՝ ԵՏՄ անդամակցությանը դեմ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Երբ մի բան սկզբունքորեն, գաղափարապես չես ընդունում, դժվար է ուսումնասիրել դրա դետալները: Մեզ կոչ են անում, Վլադիմիր Կարապետյանը կոչ է անում, թե ինչու եք քննադատում, կարդացեք: Ես չեմ կարող ինձ թույլ տալ կարդալ պայմանագիրը, որովհետեւ դա

Բազմիցս դատապարտված հայրը եռման ձեթ է լցրել իր երեխաների վրա. Armlur.am

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի՝ օրեր առաջ ինքնասպանության փորձ կատարած 38-ամյա կալանավոր Արմեն Թամարյանը նախկինում 3 անգամ դատապարտված է եղել: ՀՀ ԱՆ ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Armlur.am-ին հայտնեց, որ կալանավորը փորձել է ինքնասպանության դիմել սավանով կախվելու միջոցով: Ինքնասպանության փորձը կանխել են վարչության աշխատակիցները: Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, նա եղել է «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ

«Ծառուկյանն անձնական ամբիցիաներ ունի եւ կամուրջ չի Քոչարյանի համար»

«ԲՀԿ-ն ՕԵԿ-ից ինչո՞վ է տարբերվում, տարբերվում է նրանով, որ նաեւ օլիգարխիկ կուսակցություն է, այսինքն` հայ խոշոր բուժուազիային, օլիգարխիային սպասարկող քաղաքական ուժ է: Իրենց շատ հանգիստ եմ ընդունում, իրենք ինձ երբեւէ չեն հիասթափեցրել, չեն դավաճանել, ԲՀԿ-ի անդամների հետ թեւ-թեւ մտած երբեք գոռալով ազատ, անկախ Հայաստան չեմ երգել, երբեք մեզ միասին ոստիկանություն չեն տարել, պարզապես ասելիք չունեմ:

Նախատեսվում է դպրոցներում դասավանդել ծրագրավորման, միկրոէլեկտրոնիկայի, կապի և հեռահաղորդակցության դասընթացներ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն: Վարչապետը նշել է, որ ՏՀՏ բնագավառը մեր երկրում ունի զարգացման մեծ ներուժ և այն գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ոլորտի հետագա առաջընթացին, բարձրակարգ կադրերի պատրաստմանը և նոր ծրագրերի իրականացմանը: Այդ

«Թատերական Լոռին» նվիրված էր Սոս Սարգսյանի հիշատակին

Մեր հիշողության մեջ դեռ թարմ են Սոս Սարգսյանի մարմնավորած կերպարները` թատրոնում եւ կինոյում, նրա մարդկային ու մտավորականի հազվագյուտ տեսակը: Այս տարվա «Թատերական Լոռի» հերթական` 22-րդ փառատոնը նվիրված էր մեծանուն դերասանի հիշատակին: Վերջերս էր, որ նշվեց նրա մահվան տարելիցը: Փառատոնի բացումը տեղի ունեցավ Ալավերդի քաղաքի մշակույթի պալատում: Ճեմասրահում Սոս Սարգսյանի մեծադիր լուսանկարն էր, դահլիճում` նրա արվեստի

Իր կնոջը խեղդամահ արած նախկին լրագրողը դատապարտյալների հիվանդանոցում է

2014թ. Տավուշում ամուսնու կողմից կնոջը խեղդամահ անելու 3 դեպք է եղել

Օրենքը ոչ թե կեղծ դեղերի դեմ կպայքարի, այլ կխթանի

Դեղերի դրոշմապիտակավորումը հանգեցնելու է ավելի շատ կեղծ դեղերի շրջանառության, քանի որ հնարավոր է այլ երկրներից մաքսանենգ ճանապարհով ներկրած դեղերը շատ հանգիստ վաճառեն Հայաստանում դրոշմապիտակավորած տուփով: Դրոշմապիտակը փակցվելու է միայն տուփի վրա: «Դրոշմապիտակավորումը անիմաստ, աննպատակահարմար եւ նորմալ աշխատանքներին խոչընդոտելու է»,- այսօր այս մասին «Հայացք» ակումբում ասաց դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Ըստ նրա, դեղարտադրող

Եռյակին. «Չի կարելի է միայն հայհոյանքի վրա ծրագիր կառուցել՝ սա այսպես է, նա այնպես է, բա դո՞ւք ինչ եք»

«Մենք չենք հավատում ինքնակոչ լիդերների, թեկուզ շատ մեծ վաստակ ունեցող, որոնք գալիս են, ասում են, ես եմ առաջնորդը, ձեզ կտանեմ անապատների միջով, հետո կբերեմ ինչ-որ հանգրվանի»,- այսօր «Հայելի» ակումբում եռյակի մասին խոսելիս այսպիսի կարծիք հայտնեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը: Նա հայտարարեց, որ իրենք պայքարում են իշխանափոխության համար: Մեր հարցին՝ այսինքն, Եռյակի շարժմանը զուգահեռ

«Դեմ առ դեմ». Արա Գեւորգյան եւ Սահակ Պողոսյան

Այսօր ժամը 18-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ զրույց քանդակագործ Սահակ Պողոսյանի եւ երգահան Արա Գեւորգյանի հետ: Թեման՝ ինչպե՞ս է պետք նախապատրաստվել ցեղասպանության 100-ամյակին: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին

«ՀԱԿ-ը մեզ ուզում է ապացուցել, որ խոշոր բուրժուազիայի հետ կարող են այս երկրում լուրջ փոփոխությունների հասնել» . Արմեն Հովհաննիսյան

Այսօր «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում տեղեկացրեց, որ իրենց կուսակցությունը շաբաթ օրը համագումար է անցկացնելու եւ ընտրելու է վարչության նոր կազմ: Դրանից հետո քաղաքական խորհրդի ընտրություններ են լինելու, որին մասնակցելու է նաեւ Արմեն Հովհաննիսյանը: Նա վարչության նոր կազմում չի ուզում լինել: Արմեն Հովհաննիսյանի խոսքերով՝ քաղաքական խորհուրդն ընդունվելու է ազատ ընտրությունների միջոցով, որին

Ի՞նչ եղավ ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթի» խաղարկության հետ

Պետության գլխավոր հարստությունը քաղաքացու առողջությունն է, այդ թվում նաեւ` պաշտոնյայի: Բոլոր երկրներում սա իշխանությունների ամենասիրած կարգախոսն է, որը համեմվում է առողջ ապրելակերպը հասարակության լայն շերտերի առօրյայում արմատավորելու անհրաժեշտության մասին հայտարարություններով: Այլ բան է, թե այդ կարգախոսն իրականում ինչպես է կիրառվում: Իդեալական տարբերակը, իհարկե, անձնական օրինակն է: Հինգ տարի առաջ Հայաստանում մեկնարկեց ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթի»

Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Նոյեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: Շփման գծի

Քաղաքացիական հասարակությունը դատապարտում է ՀՀ–ում ատելության կոչերի և խտրականության պետական մակարդակով խրախուսումը

Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, անթույլատրելի ենք համարում Հայաստանում խտրականության և ատելության կոչերը, անձանց ֆիզիկական և հոգեբանական շարունակական հետապնդումների ենթարկելու փաստերը, ինչպես նաև այդ առնչությամբ դատական համակարգի ոչ պատշաճ արձագանքը։ Մասնավորապես, հայտնում ենք մեր մտահոգությունը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ թիվ ԵԿԴ/2042/02/14 գործով կայացված վճռի առնչությամբ, որտեղ դատարանը

«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունը «գոմեշի մսի» գործով

«Ազգային վերածնունդ» » կուսակցության ներկայացուցիչները հետևել են Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում (նստավայրը՝ Ստեփանակերտ), դատավոր Անդրանիկ Մնացականյանի վարույթում գտնվող ըստ մեղադրանքի ընդդեմ Արտո Չիթչյանի գործին, որտեղ Պաշտպանության բանակի սպան մեղադրվում էր «գոմեշի մսի» գործով: ՀՀ Գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորականների և մատակարարի մասնակցությամբ այս կոռուպցիոն գործի մեջ քավության նոխազ են դարձել նաև Պաշտպանության բանակի մի խումբ

Գյուղացիները հետաքրքրված են օրգանական գյուղատնտեսությամբ

Օրգանիկ գյուղատնտեսությամբ հետաքրքրվող անձինք այսուհետև իրենց անհրաժեշտ մասնագիտական, տեղեկատվական, խորհրդատվական նյութերի կարող են ծանոթանալ organicfood.am նորաբաց կայքում։ Կայքի «Օրգանական 911» բաժնում խոսվում է սերմերի նախացանքային մշակությունից, սերմերի որակական ցուցանիշներից մինչև կենսահումուսի օգտագործման մանրամասներ։ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ» բաժինը ներկայացնում է գենամոդիֆիկացիայի հետևանքները։ Կայքը ստեղծվել է «Դեմոկրատիայի և զարգացման երիտասարդական ակադեմիա» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝

Միջոցներ են խնայում երեխաների առողջության հաշվի՞ն. «Հայոց աշխարհ»

Չնայած այս տարի ձմեռային ցրտաշունչ եղանակը սպասվածից ավելի շուտ սկսվեց, բայց պետական դպրոցներում չեն շտապում ձմեռային ռեժիմին անցնել ու դասասենյակները ջեռուցել

Սոցիալական ծառայության ոլորտի աշխատակիցները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով

Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանում հյուրընկալվել են ոլորտի մի շարք աշխատակիցներ։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ջերմորեն շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը բարձր է գնահատել ոլորտի աշխատակիցների բարդ և պատասխանատու աշխատանքն ու շնորհակալություն հայտնել նվիրված աշխատանքի համար։ «Քաղաքապետի որդեգրած ծրագրային քաղաքականության մեջ առանձնահատուկ է ուշադրությունը սոցիալական ոլորտին: Եվ պատահական չէ,

Բարձրացանք Լեւոնի ամրոց

Լրագրողները եղան Դաշտային Կիլիկիայում «Առավոտի» ընթերցողները տեղյակ են, որ մասնակցում էինք «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի եւ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ կազմակերպված հայ եւ թուրք լրագրողների ու բլոգերների համար նախատեսված՝ Թուրքիայի եւ Հայաստանի մի շարք քաղաքներով երկշաբաթյա ուղեւորությանը: Թուրքիայում ավտոբուսը կանգառեց նաեւ Դաշտային Կիլիկիայում գտնվող Լեւոնի կամ Օձերի բերդի մոտ: Հայ լրագրողները Թուրքիայի իրենց գործընկերների հետ անցան քարերն

Ազգային ժողովում Գրիգոր Մինասյան. ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի 18 կետը ակնհայտորեն հակասում է օրենքին. «Չորրորդ իշխանություն»

Ճիշտ է, այս կետը դեռ երբեք չի գործադրվել, բայց այն պարունակում է հակասություն օրենքի հետ եւ լրագրողի գործունեության խոչընդոտման իրական ռիսկ։

Մե՞ծ խելք էր պետք ունենալ, հասկանալու համար, որ ազատամարտի մասնակիցներին ուղղակի պետք չէր խառնել ներքաղաքական գզվռտոցի մեջ. «Հայոց աշխարհ»

Երբ Գագիկ Ծառուկյանը, աշնանային իշխանափոխական նկրտումներին ընդառաջ, որոշեց «փաթեթով» դեպի «Բարգավաճ» տանել ազատամարտի վետերաններին կամ գոնե նրանց մի որոշակի մասին, շատերը նկատեցին, որ ներքաղաքական խնդիրները մի կողմ, բայց դա կարող է հանգեցնել «կռված տղաների» միջեւ որոշակի լարումների: Եթե ավելի պարզ, ապա ազատամարտիկներին ներքաղաքական, ներկուսակցական զանազան «խաղերի» ու վայրիվերումների մեջ ներքաշելը թերեւս ամենասխալ բանն է, որ

Քրեական գործ` ՀՔԾ վարչության պետի տեղակալի նկատմամբ . «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետի տեղակալ Վ.Մուրադյանի նկատմամբ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` պաշտոնեական լիազորություններն անցնելը: Մեր տեղեկություններով՝ խոսքը կալանավորի նկատմամբ բռնություն կիրառելու մասին է: Ի դեպ, սա Վ Մուրադյանի նկատմամբ հարուցված արդեն երկրորդ քրեական գործն է: Նրա նկատմամբ մեկ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031