Օրվա լրահոսը
Օդանավականի սրճարանի խոհարարի օգնականն ասում է՝ ուրագով չի խփել աման լվացողին (Տեսանյութ)
Մեր տեղեկություններով, ամբաստանյալին հոգեմետ դեղամիջոց էին սրսկել, եւ նա, երբ նիստերի դահլիճ մտավ, հայտնեց իր պաշտպանին՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմեն Մկրտչյանին, թե «ոնց որ քնած լինեմ»: Այդ վիճակով էլ, դատական նիստի ժամանակ սեղանին գլուխը ողջ ժամանակ հենելուց հետո, նա հանդես եկավ հայտարարությամբ, թե անարդար դատական քննություն է ընթանում, եւ ինքը հացադուլ է հայտարարում :
Աջարիայի հայերին սպառնում է ձուլում և թրքացում. «Հարավային դարպաս»
Ի՞նչ սպառնալիքներ կան Աջարիայի հայերի համար, ինքնության պահպանման ինչ հնարավորություններ կան և ինչն է ստիպում մարդկանց մոռանալ մայրենի լեզուն, այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Մեր ապագա» հայկական երիտասարդական ասոցիացիայի նախկին նախագահ՝ Պետրոս Աբրամյանի հետ: – Աջարիայի հայերը ավելի շատ խնդիրներ ունեն, քան մնացած Վրաստանի հայերը, որո՞նք են Ձեզ համար ամենակարևոր խնդիրները: Իհարկե ամենամեծ խնդիրը
Ինչ անել տպագիր մամուլի հետ. media.am
2013թ.-ի աշնանը «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանը (ՀՌԿԿ) սոցհարցում էր անցկացրել՝ պարզելու համար հայաստանցիների լրատվական նախասիրությունները, պատկերացումներն ու ակնկալիքները մեդիա դաշտից: Հարցվածները նաեւ տպագիր մամուլի վերաբերյալ հարցերի են պատասխանել: Հարցումից պարզ է, որ թերթերը Հայաստանում այլեւս նորություններ ստանալու խողովակ չեն: Հարցվածների միայն 1%-ն է նշել, որ թերթերը ընթացիկ իրադարձությունների եւ նորությունների մասին
Քաղաքապետը շնորհավորել է դատապարտված նախկին տնօրենին
Այսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի պարոն Մարգարյան, Ինձ հայտնի է դարձել, որ սույն թվականի հունվարի 29-ին թ.27 դպրոցի նախկին՝ ՀՀ Շենգավիթի դատարանի կողմից դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանը, ում նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 26-ին,
Արտակ Դավթյան. «Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ խոշոր գիտնականը ոչ ադեկվատ վարքագիծ է ունեցել»
Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանից այսօր «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Տնտեսագիտական համալսարանի դասախոս, ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանին, որը հայտնի դարձավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուականի պաշտպանության օրը լրագրողների հանդեպ անշնորհք պահվածքով եւ նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելով, հատկացրել են 400 հազար դրամանոց գիտական
Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է Արագած – Արթիկ ճանապարհի Նորաշեն – Գեղադիր հատվածը
Ապարանում, Արագածում, Արթիկում, Սպիտակի և Սելիմի լեռնանցքներում բուք է, Արագած – Արթիկ ճանապարհի Նորաշեն- Գեղադիր հատվածը սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է:
Անգլիական մասոնական օթյակը, Ալիկ Աբրահամյանն ու Հայրիկյանի սպանության փորձը. էպոսագետը բացում է փակագծերը. 1in.am
«Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ է հայտնվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Վարդան Սեդրակյանի ձեռքով գրված նամակ, որում վերջինս ուշագրավ բացահայտումներ է անում գործից՝ նշելով հայտնի անձանց անուններ, ովքեր ֆինանսավորել են իր նախընտրական քարոզարշավը, ապա նաև հետ պահանջել ներդրված գումարները, որոնք չստանալու համար էլ խոստացել են վրեժ լուծել: Խոսքը Ավիացիայի նախկին պետ Ալեքսանդր Աբրահամյանի և նրա
Անչափահասների կողմից իրականացված հանցագործությունները նախորդ տարվա համեմատ աճել են (Տեսանյութ)
Անչափահասների կողմից իրականացված հանցագործությունները 2012-ին եղել են 414, 2013-ին՝ աճել 4-ով, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Վարդանյանը: Ընդհանուր հանցագործությունների թվից անչափահասների կողմից կատարված հանցագործություններն այս տարի 2.2 տոկոս են, 2012-ին 2.6 է եղել: Հանցագործությունների ամենատարածված տեսակներն են հափշտակությունը, փողոցային հարձակումները, սպանության դեպք չի
Ադրբեջանը բողոք կներկայացնի Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդ. «Ազատություն» ռ/կ
Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը պաշտոնական բողոք կներկայացնի Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդ՝ նրա կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կապակցությամբ: Այդ մասին APA լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաևը: Հիշեցնելով, որ ամիսներ առաջ Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն է ճանաչել նաև ամերիկյան մեկ այլ՝ Հայլենդ քաղաքի խորհուրդը, Աբդուլաևը շարունակել է․ – «Դա աբսուրդ է, քանի որ ԱՄՆ-ի
Մանվել Սարգսյան. «Պետք է չթողնել ուրիշին քո տարածք մտնի» (Տեսանյութ)
Այժմ տարածաշրջանում Հայաստանի համար նոր մարտահրավերներ են առաջ եկել, որոնց դիմակայելու համար պետք է նոր ճանապարհներ փնտրենք: «Դեբատ» մամուլի ակումբում նման հայտարարություն արեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել Սարգսյանը: Ըստ բանախոսի` դրա ապացույցն է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմա
«Առաջին անգամ օտար երկրի նախագահը հայկական հարցի շուրջ բարձրաձայնեց Թուրքիայում»
Ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի համոզմամբ՝ սա աննախադեպ փաստ է հայ ժողովրդի պատմության մեջ Հայոց ցեղասպանության թեման օրերս Անկարայում դարձավ Աբդուլլահ Գյուլի եւ պետական այցով Թուրքիա ժամանած Ֆրանսուա Օլանդի բանակցությունների առանցքային հարցերից մեկը: Թուրքիայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում Օլանդը նշեց. «Պատմական իրադարձությունների քողազերծումը ցավոտ պրոցես է, բայց դա պետք է արվի»: Ֆրանսիայի նախագահի համոզմամբ՝ առերեսումը
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին դեպքերը ադրբեջանցիների համար նորություն չեն
Հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպերն ու լարվածությունը հայ քաղաքագետների մոտ դեժավյու են հիշեցնում. այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն քաղաքագետ Մանվել Սարգսյանն էլ կարծիք հայտնեց, որ մասնավորապես վերջին դեպքերը, հայ-ադրբեջանական սահմանին արտահայտվածը ապացույց են այն բանի, որ բանակցությունները պետք է
Ի՞նչ են բեմադրում նորօրյա գրիբոյեդովները Երեւանում
Եվ այսպես, հայ հանրությանը հայտնի դարձավ, որ արդեն մեկուկես տարի, գուցեեւ ավելի, Երեւանում գործում է կիսագաղտնի մի կառույց՝ «Գրիբոյեդով» ակումբի անվան տակ: Դրա մասնակիցներից մեկը առցանց «Առավոտին» տված հարցազրույցում թյուր էր համարել գաղտնի գործելու մասին տեղեկությունը՝ ասելով, թե ակումբը կայք ունի (տե՛ս ), եւ նշել էր այդ կայքի հասցեն : Դե, ես էլ հետաքրքրասեր մարդ
Նախորդ տարվա համեմատ Երեւանում ճանապարհատրանսպորտային պատահարները աճել են 151-ով. Արսեն Արշակյան
«2013 թվականի ընթացքում Երեւան քաղաքում տեղի է ունեցել 1182 ճամապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 61 մարդ եւ տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ ստացել 1495 քաղաքացի»,- հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը: Նրա խոսքերով՝ նախորդ տարվա համեմատ Երեւան քաղաքում դեպքերը աճել են 151-ով, մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 2-ով,
«Հայաստանը լրտեսների հանգստավայր է դարձել»
ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը շարունակում է պնդել, որ թուրք հրապարակախոս Հասան Օքթայը «Գորշ գայլ» կազմակերպության անդամ է «Սրանք խնդրել են, որ նա այնտեղից հերքի իր պատկանելությունը այդ ահաբեկչական կազմակերպությանը: Խնդիր համար առաջին. եթե Օքթայը կապ չունի այդ կազմակերպության հետ, ինչո՞ւ է ընկերոջ հետ գայլի ականջները ցուցադրում մեր հանրապետության հրապարակում եւ լուսանկարվում»,- մեզ հետ
Հունվարի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 7, խարդախության` 9, դրամանենգության 1 և մաքսանենգության 4 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 6 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13
«Ուզբեկստանը ստորացրեց Հայաստանին, ոչ թե ինձ»
Հայաստանի քաղաքացի Կարեն Գեւորգյանին Ուզբեկստանի սահմանին մաքսայինները նվաստացրել են, «ֆռռացնելով» մեքենան ձեռքից առել, հետո էլ 5 տարով դատապարտել, իսկ հայկական դիվանագիտական կառույցները մատը մատին չեն տվել ու, կարելի է ասել, հրաժարվել են իրենց քաղաքացուց: «Առավոտի» հետ զրույցում Կարեն Գեւորգյանը պատմեց, որ իր «Մերսեդես Սպրինտեր» մեքենայով ընկերոջ հետ որոշել էին գնալ ընկերոջ ծննդավայր՝ Սամարղանդ: Անցյալ տարի
Ոստիկանություն ահազանգած քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Հունվարի 29-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ 16-րդ թաղամասի թիվ 14 շենքի մոտ գտնվող կիսակառույց շինության 1-ին հարկում զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի 199 փամփուշտ, նռնակ` առանց պայթուցիչի, և
Եվս մի դավադիր ակումբ
Իմ աշխատանքի բերումով այս տասնամյակների ընթացքում ես ճաշել եմ, ընթրել եմ, թեյ եւ սուրճ եմ խմել հայ, ռուս, ամերիկացի, եվրոպացի, ինչպես նաեւ այլ ազգեր ներկայացնող գործընկերների, դիվանագետների, պաշտոնյաների հետ: Այդ հանդիպումներից մեծ մասի բովանդակությունը հրապարակման համար չէր, ինչը հնարավորություն էր տալիս բոլորին առավել անկաշկանդ լինել: Երբեք չէի կարծում, որ դա ինչ-որ գաղտնի ակումբ է, եւ
Կարեն Դուրգարյանը մի լա՜վ ծիծաղեց
Օրերս մեր ճանաչված արվեստագետներից մեկը «Առավոտին» կեսկատակ-կեսլուրջ հայտնեց, թե վերջին շրջանում «վտանգավոր» են դառնում ՀՀ վաստակավոր արտիստ, Ազգային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հաճախակի այցերը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն: Հարգելով մեր զրուցակցի անունը, վաստակն ու դերը չենք հրապարակում նրա ով լինելը, միայն նշենք, որ նա մաեստրոյի այցերը «վտանգավոր» է համարում, որովհետեւ
«Կարինեն» կշարունակի իր ընթացքը
Ուրախությամբ «Առավոտում» կարդացի Տիգրան Չուխաջյանի «Կարինեի» նոր բեմադրության մասին, որն իրականացրել է Երեւանի իմ ուսանողական օրերի վաղեմի ընկեր Յուրի Դավթյանը: Մեծապես շնորհակալ եմ նաեւ, որ այս առիթով դուք անդրադարձել եք Ֆրանսիայում «Կարինեի»` ֆրանսերենով եւ ֆրանսիացի արհեստավարժ կազմով ներկայացված բեմադրությանը: Սակայն կուզենայի մեկ ճշտում անել: Բնականաբար, այդ իմ մեղքն է, որ թերացել եւ հանրությանը չեմ տեղեկացրել
Հագուստի խանութից գողություն կատարած կնոջը հայտնաբերեցին
Հունվարի 29-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Սվաճյան փողոցի թիվ 12/1 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Լիլիթ Խ.-ին, որը 2013 թ. սեպտեմբերի 21-ին Օհանովի փողոցում գտնվող խանութից գողացել է հագուստեղեն` պատճառելով 110.000 դրամի վնաս: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն
Նախկին բռնցքամարտիկը վիրահատվելու կարիք ունի
Նախկին բռնցքամարտիկը վիրահատվելու կարիք ունի, սակայն չունի հնարավորություն Նախկին բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը խնդրի առջև է կանգնել․ անհրաժեշտ է կատարել քթի և ստորին ծնոտի շտապ վիրահատություն: Դավիթը կոտրվածքը ստացել էր դեռևս տարիներ առաջ, և հետազոտության արդյունքում, համաձայն բժշկական եզրակացության, վերջինիս մոտ այժմ առկա է քթի և ստորին ծնոտի աջ հատվածի գծային կոտրվածք` ոսկրերի տեղաշարժերով միմյանց նկատմամբ:
Բժիշկը ամբաստանյալի պաշտպանից բժշկական թղթեր է պահանջում, որ իմանա՝ ինչ է սրսկելու
Դատարանից մոտ 200 մետր հեռու գտնվող շտապօգնության կայանից ավտոմեքենան դատարան հասավ կանչն ընդունելուց 35 րոպե հետո:
Կառավարությունը փոխհատուցում է գազի սակագնի մի մասը, ընդունում սոցիալական ոլորտին վերաբերող այլ որոշումներ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հաշվի առնելով 2013թ. հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, ինչպես նաև 2013-2014թթ. աննախադեպ երկարատև ցուրտ ձմեռը, որի պատճառով տնային տնտեսությունների ջեռուցման նպատակով բնական գազի սպառման դիմաց վճարումներն էապես ավելացել են, ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է սոցիալապես անապահով` ընտանեկան նպաստի
Սահմանային միջադեպերը կապ չունեն Ադրբեջանի ՊՆ նախարարի փոփոխության հետ
Այսօր «Մեդիա կենտրոնում» «Վերջին միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին» թեմայով քննարկմանը մասնակցում էին Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, իսկ Ադրբեջանից տեսազանգով`«Բաքու փոստ» (Bakupost.az) թերթի խմբագիր Քենան Գուլուզադեն եւ Հումանիտար հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի ղեկավար, Գերիների ազատագրման միջազգային աշխատանքային խմբի անդամ Ավազ Հասանովը: Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, որ
Գագիկ Ղազինյան. «Մարդ ի՞նչ մեղավոր է, եթե ուզում է գիտնական դառնալ, ու հայրը պաշտոնյա է»
Եթե մարդն ունի մտավոր ունակություններ, գիտությամբ զբաղվելու եւ բարձունքի հասնելու ցանկություն ու ժամանակ, հիմք ընդունելով նրա կամ հոր կարգավիճակը, արգելելը սխալ է:
Ըստ Կարո Եղնուկյանի՝ Սամվել Ալեքսանյանը սպիտակ բենթլիով հետապնդել է իրեն եւ իր դուստրերին
Ճանապարհին իջել են մեքենայից, ժպտացել Կարո Եղնուկյանին: Պարոն Եղնուկյանի տպավորությամբ, Սամվել Ալեքսանյանը փորձել է զրույցի բռնվել իր հետ:
«Խաղաղության երկխոսություն» հկ-ի հայտարարությունը՝ հունվարի 28-ին «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ակցիայի ժամանակ ոստիկանության ապօրինի գործողությունների կապակցությամբ
Հունվարի 28-ին, ՀՀ բանակի օրվա կապակցությամբ, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների եւ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների կողմից «Ազատության» հրապարակում իրականացվող խաղաղ ակցիան հերթական անգամ հանդիպեց ոստիկանության կողմից իրականցվող ապօրինություններին: Բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանության աշխատակիցներն սկզբում խոչընդոտեցին ակցիայի մասնակիցների մուտքն «Ազատության» հրապարակ, այնուհետեւ՝ բերման ենթարկեցին ակցիային իրենց զորակցությունը հայտնած երեք քաղաքացիների` Վարդգես Գասպարիին,
Արտակ Դավթյան. «Ինչ էլ որոշի Սահմանադրական դատարանը՝ պետք է հարգանքով ընդունենք»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը, այսօր «Տեսակետ» ակումբում, անդրադառնալով կուտակային կենսաթոշակների վերաբերյալ օրենքի շուրջ աղմուկին եւ Սահմանադրական դատարանի որոշմանը՝ կասեցնել օրենքի պարտադիր բաղադրիչը, մինչեւ կորոշվի դրա սահմանադրականությունը, ասաց. «Սահմանադրական դատարանի որոշումը հարգանքով պիտի ընդունենք՝ անկախ նրանից, թե ինչ կորոշի»: Ըստ պատգամավորի՝ եթե ՍԴ-ն որոշի, որ պարտադիր կերպով մարդկանց կուտակային ֆոնդին հատկացում անելուն դրդելը հակասահմանադրական