Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնության դրսեւորած ՔՊ պատգամավորները կպատժվե՞ն. հանցագործության մասին օրաթերթի հաղորդումն ուղարկվել է ուսումնասիրության. «Ժողովուրդ»

Հուլիս 17,2025 10:22 Share

Հուլիսի 8-ին, երբ իշխանական պատգամավորներն իրենց գործիքը դարձրին բռունցքը, իսկ խոսքի իրավունքը՝ թշնամի, հարձակվեցին ընդդիմադիրների վրա, բռնություն գործադրեցին հենց նիստերի դահլիճում, հայհոյեցին ու ծեծեցին, այդ ֆոնին մի մարդ, որը մի ամբողջ երկրի անունից պատասխանատու է արդարության համար, անշարժ կանգնած էր. նա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր, որը տեսավ ամեն ինչ, բայց լռեց։ Եվ մինչ օրս լռում է։

«Ժողովուրդ» օրաթերթը արդեն հուլիսի 9-ին պաշտոնապես հաղորդում էր ներկայացրել նույն գլխավոր դատախազին՝ պահանջելով քննել հանցագործության փաստը։ Մեր ներկայացրած հաղորդման մեջ հստակ անուններով նշվել են իշխանական այն պատգամավորները, որոնք ներգրավված էին ֆիզիկական եւ բարոյական բռնության դրսեւորման մեջ։

Ըստ դատախազության՝ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից ներկայացված հաղորդումը ուղարկվել է Երեւանի քաղաքային դատախազություն՝ ուսումնասիրության։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել