Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը բողոք կներկայացնի Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդ. «Ազատություն» ռ/կ

Հունվար 30,2014 14:40

Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը պաշտոնական բողոք կներկայացնի Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդ՝ նրա կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կապակցությամբ: Այդ մասին APA լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաևը:

Հիշեցնելով, որ ամիսներ առաջ Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն է ճանաչել նաև ամերիկյան մեկ այլ՝ Հայլենդ քաղաքի խորհուրդը, Աբդուլաևը շարունակել է․ – «Դա աբսուրդ է, քանի որ ԱՄՆ-ի դիրքորոշումը հայտնի է և պարզ է: ԱՄՆ-ը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղ անվամբ հանրապետություն և սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Ամենաանհեթեթը Ղարաբաղի կարգավիճակի շուրջ այն է, որ ով ճանաչել եւ ճանաչում է 1990-1995 թվերի Հայաստանի Հանրապետությունը, ապա ճանաչել եւ ճանաչում է Ղարաբաղը որպես Հայաստանի Հանրապետության մաս: Բայց սա մոռացել ենք թե՛ մենք, թե՛ մնացածը, ու ինչ-որ անկապ խաղեր են խաղացվում սրա շուրջ թե՛ մեր, թե՛ ուրիշների մասնակցությամբ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031