Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ տարվա համեմատ Երեւանում ճանապարհատրանսպորտային պատահարները աճել են 151-ով. Արսեն Արշակյան

Հունվար 30,2014 13:57

«2013 թվականի ընթացքում Երեւան քաղաքում տեղի է ունեցել 1182 ճամապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 61 մարդ եւ տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ ստացել 1495 քաղաքացի»,- հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը: Նրա խոսքերով՝ նախորդ տարվա համեմատ Երեւան քաղաքում դեպքերը աճել են 151-ով, մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 2-ով, իսկ վիրավորների քանակը աճել է 189-ով:

Պարոն Արշակյանը հավելեց, որ 2009 թվականին ՀՀ կառավարությունը ընդունել է որոշում, ըստ որի 5 տարվա ընթացքում պետք է գրանցվեր ճանապարհատրանսպորտային պատահարների 10-15 տոկոս նվազում: 2011 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցված աճը Արսեն Արշակյանը պայմանավորում է ԱՊՊԱ ընկերությունների ստեղծման հետ.
«Բոլոր այն ճանապարհատրանսպորտային պատահարները, որոնք տեղի էին ունենում Երեւան քաղաքում միանշանակ գրանցվում էին, հաշվառվում էին: Եթե նախկինում քաղաքացիները կարող էին մեկը մյուսի հետ «բարիշել»՝ փողոցում պայմանավորվել եւ հեռանալ դեպքի վայրից, այս դեպքում մենք բոլորս ականատես ենք լինում բոլոր պատահարների հաշվառմանը»:

Այն հարցին, թե հունվարի 30-ի դրությամբ քանի պատահար է տեղի ունեցել, պարոն Արշակյանը պատասխանեց, որ Երեւանում տեղի է ունեցել 52 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց արդյունքում զոհվել է 3 եւ վիրավորվել 62 քաղաքացի:

Պարոն Արշակյանը նաեւ հայտնեց, որ Լենինգրադյան փողոցը եւ Իսակովի պողոտան կապող ստորգետնյա ճանապարհը շուտով շահագործման կհանձնվի, որից հետո բավականին կբեռնաթափվի քաղաքի կենտրոնական հատվածի երթեւեկությունը:

Ամի Չիչակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031