Օրվա լրահոսը

«Մանկական Եվրատեսիլ – 2014» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարն ու Բեթթին այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն

Նոյեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մանկական Եվրատեսիլ երգի 12-րդ մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Էլիզաբեթ Դանիելյանին (Բեթթիին) և հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանին: Մրցույթը տեղի է ունենալու 2014 թվականի նոյեմբերի 15-ին Մալթայում: ՀՀ սփյուռքի նախարարը վստահություն հայտնեց, որ Բեթթիի երաժշտական տվյալները, գեղեցիկ ժպիտն ու բեմական անկաշկանդ պահվածքը կօգնեն՝ գրավելու ողջ աշխարհի երաժշտասեր հանրության ուշադրությունն

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ լիովին կհատուցի Կապանում ջրատարի վթարից տուժած 15 բնակարանի սեփականատերերին

Ս/թ նոյեմբերի 2-ին Կապանում ջրատարի վթարի հետեւանքով մոտակա շենքի բնակիչները բազմաթիվ վնասներ էին կրել: Ջրի շիթի ուժեղ հարվածից ապակիներ էին ջարդվել, տները` ողողվել ջրով, գույքը վնասվել, բնակիչները տեղափոխվել են այլ բնակարաններ: Դեպքի վայր է մեկնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը և ընկերության օպերատիվ արձագանքնման անձնակազմը: Պ-ն Լորենը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Կապանի

Գյումրիում հյուրընկալվելը դարձել է փորձանք 17-ամյա աղջնակի գլխին (Ֆոտոշարք )

Ինչպես տեղեկացրել էր shamshyan.com-ը, Գյումրու տոնակատարությունից մեկ օր անց` հոկտեմբերի 26- ին, ժամը 16.00-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակչուհի, 17-ամյա Դիանա Շահբազյանը համակուրսեցիների հետ Գյումրու թատրոնի պատմամշակութային արժեք ներկայացնող հին շենքում (այն ծայրաստիճան վթարային է) նկարահանումներ կատարելիս, մոտ 8 մետր բարձրությունից վայր էր ընկել: Նա փորձել է լուսանկարել շենքը, բարձրացել էր վերև, որտեղ

Արազ Օզբիլիսը սկսել է թեթեւ վազել

Այս տեղեկատվությունը համացանցի իր instagram-ում տարածել է ինքը՝ ծանր վնասվածքից հետո վերականգնվող Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպանը: «Սկսել եմ մի թեթեւ վազել: Շարժվում ենք առաջ», – գրել է Օզբիլիսը, որն այս տարվա մայիսի 31-ին Ալժիրի հետ ընկերական խաղում վնասվածք էր ստացել եւ երկու անգամ բարդ վիրահատության ենթարկվել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սմբատ Ցականյանի վրա կրակած ինքնաձիգի վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ են բացահայտվել

Այսօր ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, շարունակվել է՝ ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը: ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ամբաստանյալ Դիլհամ Ասկերովն այսօր հրաժարվել է ցուցմունք տալուց՝ նշելով, որ բոլոր ցուցմունքներն արդեն տվել է նախաքննության ընթացքում, որոնք կարող են հրապարակվել դատախազ

Ձիթապտղի այգիները օրհնված են, բայց քիչ բերք են տալիս

Ընկերության տնօրենը տարածաշրջանի քահանան է

Տիգրան Կարապետյանը` Նիկոլ Փաշինյանի մասին. «Ինձ էլ էին ասում` Սերժի մարդն եմ, մինչև հեռուստաընկերությունը ձեռքիցս չտարան»

Տիգրան Կարապետյանի կարծիքով` «Նիկոլ Փաշինյանի ժամը դեռ կգա»: Այդ պարագայում Տիգրան Կարապետյանը վստահեցնում է. «Այդ ժամանակ ես նրա կողքին կլինեմ:

Հանդիպում բանաստեղծ-ազատամարտիկ Հովիկ Վարդումյանի հետ

Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ-ազատամարտիկ Հովիկ Վարդումյանի գրքի շնորհանդեսը

Կապանում կառուցվելիք պահածոների գործարանի հիմնարկեքը դրվեց (Տեսանյութ) 

Կապանում պահածոների գործարան կկառուցվի: Այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, գործարար Սարմեն Սարգսյանի մասնակցությամբ կառուցվելիք պահածոների գործարանի հիմնարկեքը դրվեց: Ըստ Սուրիկ Խաչատրյանի` պահածոների գործարանը կշահագործվի մոտ 8-10 ամսից, որին կից կկառուցվի նաեւ ջերմոցային տնտեսություն: Նրա խոսքով` գործարանի շահագործմամբ գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող Կապանում մեծ թվով աշխատատեղեր կստեղծվեն: «Կապանում գործազրկությունը մեծ է, հանրապետության միջինից 1.9 անգամ ավելին

Բարեփոխումը միտված է դեղերի որակի և անվտանգության ապահովմանը

Զանգվածային լրատվամիջոցներում այս օրերին բազմաթիվ անդրադարձներ եղան «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման շուրջ։ ՀՀ առողջապահության նախարարությունը բարեփոխմանը կողմ է, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունն օրենսդրական այս փոփոխությունը հիմնավորում է դեղերի շուկայում ստվերի վերացման եւ մրցակցային դաշտ ստեղծելու անհրաժեշտությամբ: Կեղծ կամ չգրանցված դեղերը շրջանառվում են ստվերում` դուրս մնալով փորձագիտական անհրաժեշտ վերահսկողությունից։ ՀՀ

Հանձնակատար Յոհանես Հանը հայտարարեց Հայաստանին տրամադրվելիք նոր աջակցության մասին

Այսօր Բրյուսելում, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը, Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հանդիպեց է Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ: «ԵՄ-ն և Հայաստանը հաստատակամ են շարունակել ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների ուղղությամբ: Մենք աջակցում ենք Հայաստանի արդիականացմանն ուղղված ջանքերին եւ կշարունակենք քաջալերել անհրաժեշտ բարեփոխումները», ասաց հանձնակատար

Վարչապետի «հաթաթայից» հետո «Շաքարաքլորից» ու սիրված այլ գործարարներից գանձել են 7.2 մլրդ դրամ

«Հովիկ Աբրահամյանն ասաց, որ վսյո, տղերք, մտնում եք հարկային դաշտ: Կա՞ մեկը, որ մտել է ազնվորեն, գոնե անունն ասեք, շնորհակալ լինենք»: Այսօր 2015-ի բյուջեի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսպիսի հարց ուղղեց ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին: Ըստ Հեղինե Բիշարյանի՝ «Չպետք է ձեւական հավաքվեք նիստ անեք, այլ ամեն մարդ սկսի ինքն իրենից: Եթե գիտենք,

ԼՂՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի անդրանիկ նիստ

Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի (ԵԽ) անդրանիկ նիստը։ Ողջունելով նորաստեղծ Երիտասարդական խորհրդարանի անդամներին՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է Արցախի երիտասարդության իրական ներուժի ու նախաձեռնողական հնարավորությունների իրացման համար երկխոսության ապահովումը։ Երիտասարդական խորհրդարանի անդամներին շնորհավորանքի ուղերձ է հղել ու արդյունավետ գործունեություն մաղթել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը։ Այնուհետև տեղի

Վարդան Գերավետյան. «Կարեն Մովսիսյանը սուտ ցուցմունք է տվել»

Վարդան Գերավետյանի խոսքերով՝ ինքը օգոստոսի 24-ին չի շփվել ոստիկան Կարեն Մովսիսյանի հետ

30 միլիոն դրամ հետծննդյան նպաստ են ստացել

«Անթույլատրելի է, որ կառավարությունը հղիների հետծննդյան վճարի հաշվին չաշխատող մայրերին է ցանկանում նպաստ տալ: Դա անբարոյականություն է»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հեզ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը` անդրադառնալով կառավարության նախաձեռնած փոփոխություններին` ուղղված հղիության նպաստի կրճատմանը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ վստահեցրեց, թե «Սա դեռ օրենքի նախագիծ է, այն քննարկումների փուլում է»:

Հղիության նպաստը կմնա նույնը`աշխատավարձի 100 տոկոսը (Տեսանյութ) 

ՀՀԿ խմբակցության նիստին այսօր մասնակցում էր նաեւ ՀՀ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նիստից հետո, լրագրողների հետ զրույցում Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ քննարկվել է վիճահարույց մայրության նպաստների կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստների հարցը: Կառավարությունը ներկայացրել է օրենքի փոփոխության նոր տարբերակ: Ըստ այդմ՝ նախկին օրենքով նախատեսված նպաստը աշխատող հղիների համար մնացել է նույնը`հարյուր տոկոս:

Վարդան Այվազյան. «Հեսա կվավերացնենք ԵՏՄ համաձայնագիրը եւ 270 մլն դոլար փող կստանանք»

Այսօր ԱԺ-ում 2015-ի բյուջեի եկամուտների քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ կանխատեսում են 1 տրիլիոն 184 մլրդ դրամ: Այդ գումարը 4.3 տոկոսով ավելի է 2014-ից: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը Պավել Սաֆարյանին հարցրեց՝ «Մենք գնում ենք ԵՏՄ, գիտենք արդեն թվերը: Մոտ 160 մլն դոլար լրացուցիչ գումար է լինելու, պետք է ծախսային եւ եկամտային մասով

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է «Քարֆուր» առևտրային ցանցի ներկայացուցչին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին : Նոյեմբերի 4, 2014. Գյուղմթերքի 95 տոկոսը ձեռք կբերվի անմիջապես հայ արտադրողներից ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Քարֆուր» (Carrefour) առևտրային ցանցի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Քրիստիան Դը Նալին և մարքետինգի գծով տնօրեն Լոռեն Նազեին` Հայաստանում «Քարֆուր»-ի բացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով: Ողջունելով հյուրերին`

Եթե տաքսիներին չեն ապահովագրում. պարզաբանում է ԱՊՊԱ բյուրոյի իրավաբանը (Տեսանյութ)

Տաքսիստները դժգոհում են, որ ապահովագրողները բարձր գներով են իրենց մեքենան ապահովագրում, իրավաբանն ասում է` նման իրավունք չունեն Ինչ ներդրվել է ԱՊՊԱ համակարգը, ապահովագրական գրեթե բոլոր ընկերությունները մերժում են տաքսիներին ապահովագրել, համարելով այն բարձր ռիսկային, հետեւաբար՝ նաեւ փոխհատուցման բարձր գումարներ պիտի տրամադրվեն: «Առավոտը» բազմիցս անդրադարձել է այս խնդրին: Հատկապես անհատ տաքսիները տարեվերջին, կամ տարեսկզբին նման խնդրի առաջ

Նաիրիտցիները աշխատավարձ կստանան. Բանակցություններն ընթացքի մեջ են. «Ա1+»

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մինչեւ տարվա վերջ կստանան իրենց ողջ աշխատավարձը։ «Նաիրիտի աշխատակազմին այս մասին տեղեկացվել է գլխավոր տնօրենի մակարդակով»,- «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտ»-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։ Նրա խոսքերով՝ աշխատավարձի պարտքի մարումից հետո հաջորդ տարվա հունվար ամսից կսկսվի թոշակառու աշխատողների կրճատման գործընթացը։ Սակայն այն թոշակառու աշխատողները, ովքեր հիմնական կորիզն են, չեն կրճատվի։ Իսկ ինչ վերաբերում է

Գալուստ Սահակյան. «Իշխանության գալու երազներն ու իրականությունը շատ դեպքերում չեն համատեղվում իրար հետ»

«Նրանք, ովքեր բուրժուական կարգերի մասին են մտածում կամ մեր ժամանակով բուրժուական տրադիցիաներով են ապրում, փորձում են, որպեսզի իշխանությունները բուրժուազիայի ձեռքը ընկնի, իսկ որպեսզի ժողովուրդը հասկանա, թե դա ո՞ւր է տանելու…մենք կարծում ենք, նույնիսկ սահմանադրական փոփոխության առկայությամբ մեր երկիրը սոցիալական երկիր է լինելու և այդ ճանապարհով է գնալու»-այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ

Հավկիթի գնի բարձրացումը պայմանավորված է խոշոր հավկիթի տեսակարար կշռի ավելացմամբ

Հանրապետությունում 2014 թվականի նոյեմբերի սկզբին օրական արտադրվող հավկիթի ծավալը կազմում է շուրջ 900 հազար, մինչդեռ օրական սպառումը կազմում է 730 հազար: Ավելցուկը հնարավորություն է ընձեռում պահեստավորել համապատասխան քանակությամբ պարենային ձու, որն ամբողջությամբ կբավարարի ամանորյա տոներին ազգաբնակչության պահանջարկը: Ընթացիկ տարվա սեպտեմբերից սկսվեց շուրջ 400 հազար վառեկների ձվարկման փուլը, որի սկզբնական փուլում ձուն շատ մանր է, ինչի

Ավազակային հարձակում՝ հոր կնոջ նկատմամբ

Ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Դ.Մարկոսյանին՝ հոր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար։ Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, դիտավորությամբ, ավազակային հարձակում կատարելու

Բեթթին խոստանում է «Մանկական Եվրատեսիլ- 2014»-ից վերադառնալ հաղթանակով

«Մանկական Եվրատեսիլ- 2014» մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 15-ին «Ես գրեթե ոչնչով չեմ տարբերվում ուրիշ երեխաներից, քանի որ ես նույնպես շատ եմ ցանկանում ապրել այնպես, ինչպես բոլորը եւ որպեսզի ինձ վերաբերվեն այնպես, ինչպես բոլորին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես իրեն ներկայացրեց «Մանկական Եվրատեսիլ- 2014» մրցույթի հայուհի մասնակից Բեթթին: Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ- 2014» մրցույթն այս

Փոքր վթարների դեպքում ԱՊՊԱ մի կանչեք, որ ռիսկային վարորդ չդառնաք ու ավել փող չվճարեք (Տեսանյութ)

ԱՊՊԱ բյուրոյի իրավաբանը հորդորում է փոքր վթարների հարցն ինքնուրույն լուծել, որ հետո «սեւ ցուցակում» չհայտնվեն

Հայը՝ հային Ուկրաինայում. Ավակովը պարգևատրել է 800 կյանք փրկած Նիկողոսյանին

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը պետական պարգև է հանձնել վիրաբույժ Արմեն Նիկողոսյանին, որը Ուկրաինայի արևելքի մարտական գործողություններին մասնակցող ավելի քան 800 զինվորի կյանք է փրկել, ասված է Ուկրաինայի ՆԳՆ պաշտոնական կայքում: «Ես այսօր այս հայտնի կամավորին, որին գիտեն բոլոր նրանք, ովքեր եղել են այս չհայտարարված պատերազմի առաջնային գծում, որոնք ծանոթ են նրա օգնությանը և

Դեմ են Գարեգին Նժդեհի արձանը նորակառույց հրապարակում տեղադրելուն

«Ցանկալի կլինի, որ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրված լիներ համանուն հրապարակում»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը այսպիսի կարծիք հայտնեց Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման մասին: Երևանի քաղաքապետարանի «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ևս կարծում է, որ ճիշտ կլիներ, որ Նժդեհի արձանը համանուն հրապարակում տեղադրվեր, բայց քանի որ ավագանու նիստին լուրջ ընդվզում

Ոստիկան Կարեն Մովսիսյանը վկայություն տվեց

Կարեն Մովսիսյանն ասաց, որ Վարդան Գերավետյանին պահանջ ներկայացվել է, սակայն նա չի կատարել այն

Մահմեդականների առաջնորդն ու Գարեգին Բ-ն կքննարկե՞ն Ղարաբաղում դատվող դիվերսանտների հարցը. АПА

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալաշուքյուր Փաշազադեն անդրադարձել է ադրբեջանցի դիվերսանտներ Դիլղամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հարցին, որոնց դատն ընթանում է Ստեփանակերտում: «ԱՊԱ»-ի փոխանցմամբ, Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդի խոսքերով, այդ հարցը քննարկվել է Ռուսաստանում Մոսկովյան և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ, իսկ մոտ ապագայում խնդիրը կբարձրացվի կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ սպասվող հանդիպմանը: Փաշազադեն խոստացել է ձեռնարկել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031