Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահասների կողմից իրականացված հանցագործությունները նախորդ տարվա համեմատ աճել են (Տեսանյութ)

Հունվար 30,2014 14:47

Անչափահասների կողմից իրականացված հանցագործությունները 2012-ին եղել են 414,  2013-ին՝ աճել 4-ով, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Վարդանյանը:

Ընդհանուր հանցագործությունների թվից անչափահասների կողմից կատարված հանցագործություններն այս տարի 2.2 տոկոս են, 2012-ին 2.6 է եղել: Հանցագործությունների ամենատարածված տեսակներն են հափշտակությունը, փողոցային հարձակումները, սպանության դեպք չի արձանագրվել:

Ամենաշատ հանցագործությունները գրանցվել են Երեւանում, հաջորդում են Արագածոտնի եւ Արմավիրի մարզերը:

Ըստ Արթուր Վարդանյանի՝ Երեւանում, Վանաձորում եւ  Գյումրիում դպրոցական տեսուչների թիվը  15 հաստիքով ավելացել է, եւ դրանով է նա նաեւ պայմանավորում, որ սպանություններ չեն արձանագրվել: Հանցագործության են դիմում տարբեր խավի երեխաները. եւ՛ սոցիալապես անապահով եւ լավ պայմաններում ապրողները:

«Հանցագործության կատարմանը կարող է նպաստել եւ՛ շրջապատը, եւ՛ ծնողների ոչ լիարժեք հսկողություն իրականացնելը»,- ասում է պարոն Վարդանյանը:

Նա նաեւ  խնդրում է ծնողներին, որ ավելի  շատ ուշադրություն դարձնեն իրենց երեխաների վարքագծի նկատմամբ, հետեւողական լինեն ինչպես տանը, այնպես էլ փողոցում, դպրոցում եւ ամենուր, թույլ չտան, որ ամենափոքր արարքը վերածվի մեծ հանցագործության, եւ անխուսափելին կատարվի:

«Կուզեի նաեւ անչափահասներին ասել, որ ինչ-որ քայլ անելուց առաջ դիմեն ինչ-որ մեծի խորհրդին»,- ասաց պարոն Վարդանյանը:

 Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031