Օրվա լրահոսը
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում, պլանային՝ Աջափնյակում, Դավթաշենում եւ Մալաթիա-Սեբաստիայում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 4-ին ժամը 10.00-20.00կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի թաղամասի Ա-1 զանգվածի Օհանովի 2, 4, 6, 8,10, 12, 14, 16, 18, 20, Շերամի 53, 55, 57, 59, 61, 63, 65, 67, 69, 71, 77, 79, 81, 83, 85, 87, 89, 93,
Լորետա Բարսեղյանի հարցաքննությունը դեռ շարունակվում է (ձայնագրություն)
Բուդաղյանների գործով նոյեմբերի 3-ի դատական նիստը սկսվեց Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանի հարցադրմամբ: Նա հարցաքննվողին` Լորետա Բարսեղյանին, մի քանի հարց տվեց` տեսաձայնագրության մեջ կանացի մի քանի ձայներ կան, ձայն 1-ին, ձայն 2-րդ և այլն: Այդ ձայներից ո՞րն է ձերը, Արտակը անձամբ ձեր հասցեին սպառնալիքներ հնչեցրե՞լ է և ի՞նչ է ասել, Բուդաղյանները ձեզ ո՞նց են դիմել, անունո՞վ,
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Դ. Լիդինգթոնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով, որ երկկողմ քաղաքական շփումները վերջին շրջանում ակտիվացել են: Սերժ Սարգսյանը և Դեյվիդ Լիդինգթոնը հույս են հայտնել, որ դրանք շարունակական կլինեն, և հայ-բրիտանական համագործակցությունը կզարգանա ինչպես երկկողմ, այնպես էլ
ՀՀ վարչապետն ու ԱԶԲ փոխնախագահը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Ժանգ Վենկային:Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ԱԶԲ հետ համագործակցությունը մեր երկրի տնտեսության զարգացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործընթացում: Վարչապետը կարևորել է ենթակառուցվածքների զարգացման՝ տրանսպորտային հանգույցների, ճանապարհների կառուցման ու վերանորոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի արդիականացման համատեղ ծրագրերի իրականացումը և շարունակականությունը:ԱԶԲ փոխնախագահն արդյունավետ է գնահատել
Այսօրվանից սկսվեց Ռուսաստանի գովքը Գյումրու դպրոցներում (ֆոտոշարք, տեսանյութ)
Այսօր Գյումրու թիվ 23 դպրոցում, որը նախկինում ռուսական թեքում ուներ, տեղի ունեցավ ռուսական երգի փառատոն: Այն կրում էր «Երգը բարեկամության կամուրջ է» խորագիրը: Թե ո՞րն էր նման կարգի փառատոնի անցկացման նպատակը, այս հարցի շուրջ բավական ուշագրավ մեկնաբանություն էր գրված կանոնակարգում: «Աջակցել ռուսաց լեզվի մասսայականցմանը, Հայաստանի դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային և հոգեւոր արժեքներին, աջակցել
Նախագահն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Ժանգ Վենկային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Ժանգ Վենկային: Նախագահը բարձր Է գնահատել Հայաստանի հետ ԱԶԲ-ի համագործակցությունը և դրա շրջանակներում Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված գործունեությունը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանկին՝ տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար և պարոն Ժանգ Վենկայի այցը համարել Հայաստանի և ԱԶԲ-ի
Արմեն Աշոտյանի «փայը» եւ «իշխանափոխության հիմքի լինքը»
«Եթե դուք տեսնում եք նման հիմքեր, խնդրում եմ լինքը ինձ ուղարկեք»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, խոսելով արտահերթ ընտրությունների հավանականության մասին, հումոր արեց ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`ի՞նչ կարծիք ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության մասին, որ այլևս հետդարձի ճանապարհ չկա, և որևէ մի պաշտոնյա չի կարող
Պոլիտեխնիկի քոլեջում, բացակայելով երկրից, գնահատակա՞ն են ստացել
Հարցով զբաղվում է քննչական կոմիտեն: Օրերս «Նոյյան տապանում» կայացած ասուլիսում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկի) տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանը, ում բնակարանը խուզարկվել էր հայտնի վիրտուալ սկանդալի շրջանակներում, անդրադարձել էր նաեւ Պոլիտեխնիկի քոլեջին եւ ասել, թե այնտեղ մարդկանց խանգարում են աշխատել: Այդ ասուլիսի տեսագրությունն առկա է «Նոյյան տապան» գործակալության կայքում : Ավելի
Արմեն Աշոտյանը, մասնավոր բուհերը եւ «ցնդած օծանելիքը»
Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով այն լուրերը, որ կրթության եւ գիտության նախարարությունը «հատուկ քաղաքականություն» է որդեգրել մասնավոր բուհերի նկատմամբ, նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ նախարարությունը չի տարբերակում բուհերը պետականի, մասնավորի, միջպետականի և այլն. «Կրթության որակի տեսանկյունից բոլոր բուհերին ներկայացվում են նույն պահանջները, որոնք մենք չէ, որ հորինել ենք, այլ դրանք եվրոպական բարձրագույն կրթական տարածքի
Կապանում ջրատարի վթարից տուժած 15 բնակարանի տերերին փոխհատուցում կտրվի
Ինչպես արդեն տեղեկացրել էինք` երեկ Կապանում ջրատարի վթարի հետեւանքով մոտակա շենքի բնակիչները բազմաթիվ վնասներ են կրել: Ջրի շիթի ուժեղ հարվածից ապակիներ էին ջարդվել, տները` ողողվել ջրով, գույքը վնասվել, բնակիչները տեղափոխվել են այլ բնակարաններ: Այսօր դեպքի վայր են այցելել նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը եւ
Նախարարի այցը Ղազախստանի Հանրապետություն շարունակվում է
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական խորհրդի նախագահ Իվան Ռոգովին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել զարգացող ժողովրդավարությունների սահմանադրական իրավունքի առանձնահատկությունների վերաբերյալ: Ռոգովը ներկայացրել է իր երկրի անցած ճանապարհը և զարգացման միտումները, ինչպես նաև գոհունակություն հայտնել ՀՀ սահմանադրական դատարանի հետ ունեցած սերտ համագործակցության համար: Կողմերը նաև կարծիք են փոխանակել Եվրասիական տնտեսական միություն
Վահագն Ամիրխանյանին անասունների շղթայով ծառից կապել են
Թրաֆիքինգի պատմությունը հետաքրքրել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իրավապահներին
Արմեն Աշոտյանի պաշտոնավարման գաղտնիքն ու կոնսերվատորիայի խնդիրները
Որ Հայաստանի բոլոր դպրոցները միանգամից արդիականանան, մեկ միլիարդ դրամ է անհրաժեշտ: Այսօր խորհրդարանում 2015 թվականի բյուջեի քննարկման ժամանակ այդ թիվը հրապարակեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցին: «Կրթության և մշակույթի գումարները միշտ անբավարար են, ու որքան շատ լինեն այդ գումարներն, այդքան այդ ոլորտում հաջողությունները մեծ կլինեն»,- կարծիք հնչեցրեց
Հայտարարություն Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ
Մենք, քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների և փորձագետների հետ համատեղ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Մինսկի գործընթացի անկախ քաղաքացիական նախաձեռնության» շրջանակներում, 2010 թվականի դեկտեմբերի 8-ին Թբիլիսիում ստորագրեցինք մի հայտարարություն, որով կոչ էինք անում հակամարտող կողմերի ղեկավարություններին՝ – վերջ տալ հակամարտության թեժացմանն ուղղված ռազմատենչ հռետորաբանությանը և քաղաքական ու տեղեկատվական ակցիաներին, – անհապաղ քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի ամրապնդման ու
Երևանում է Լիոնի քաղաքաշինության ոլորտի մասնագետների պատվիրակությունը
Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքից ժամանած փորձագիտական պատվիրակության հետ, որի կազմում են Լիոնի քաղաքաշինական գործակալության ճարտարապետ-քաղաքաշինարարներ, Լիոնի կանաչապատման գործակալության տնօրենը, տրանսպորտային ընկերությունների մասնագետներ։ Ողջունելով հյուրերի նախաձեռնողականությունն ու պատրաստակամությունը Երևանի և Լիոնի համագործակցության ամրապնդման գործում՝ Երևանի գլխավոր ճարտարապետը համոզմունք է հայտնել, որ այցի ժամանակացույցով նախատեսված հանդիպումները, ճանաչողական շրջայցերը, ապա թեմատիկ քննարկումները
Մոտոցիկլետով ճանապարհորդող զույգին ձեռք են մեկնել հայերը, նրանք էլ կոչ են անում հայերին օգնել. Daily Mail
Մոտոցիկլետով շուրջերկրյա ճանապարհորդության դուրս եկած հոլանդացի զույգը խոչընդոտների էր հանդիպել Հայաստանում, բայց հայերը նրանց դժվարության մեջ չեն թողել: Պիետեր Գրիմնիկն ու Մենդի Բրանդերն իրենց ամբողջ ունեցվածքը վաճառել են հանուն արկածախնդիր ուղևորության, գրում է «Դեյլի Մեյլ»-ը: Այս տարվա մարտին, դուրս գալով իրենց հայրենի քաղաք Ամստերդամից, նրանք Արևելյան Եվրոպայով անցել են Ասիա ու այժմ հասել են Նեպալ:
Պավել Սաֆարյան. Հովիկ Աբրահամյանը կապ չունի
Ինչո՞ւ են որոշել Արարատի մարզին հանրակրթական դպրոցներում սոցիալապես անապահով երեխաների համար սննդի հատկացման և դասագրքերի վարձավճարների փոխհատուցման համար ավելի շատ գումար փոխանցել, քան մյուս մարզերին միասին վերցրած: Այսօր խորհրդարանում 2015 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարց ուղղեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց` դա Հովիկ Աբրահամյանի հետ կապ ունի՞: «Արարատի
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսի, հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանի եւ կրթական ծրագրերի ղեկավար Մերի Պողոսյանի հետ: Հյուրերը տեղեկացրել են, որ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 25-ամյակի նախաշեմին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը տարբեր երկրների խորհրդարանների, այդ թվում ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող միջոցառումների
Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության ծրագրերը կլինեն շարունակական
Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցայ Ժանգի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին ու առանձնակի կարևորելով Երևանում ճանապարհաշինական, այդ թվում նաև մայրաքաղաքը շրջանցող ճանապարհների կառուցման ծրագիրը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երթևեկության կանոնակարգման առումով Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից
Ինչո՞ւ հայ ուսանողները չեն վերադառնում Հայաստան
Հազարավոր ուսանողներ ունենք, որոնք մեկնում են աշխարհի տարբեր բուհեր սովորելու և պետությունը տարբեր չափաբաժիններով մասնակցում է նրանց ուսմանը, մինչդեռ գնացածների մոտ 60-70 տոկոսը չի վերադառնում Հայաստան: Որոշ վիճակագրական տվյալներով, հայ ուսանողները հատկապես ՌԴ են մեկնում սովորելու: Ի՞նչ երաշխիքներ կան, որ պետությունը կարողանա վերադարձնել այդ գումարները: Այսօր խորհրդարանում, 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ այս մտահոգությունները
Կապանում ջրատարի վթարի պատճառը խողովակի մաշվածությունն էր
Վթարի հետեւանքների վերացման աշխատանքները շարունակվում են
Ամբաստանյալը մեկ տարի առաջ դատի է տվել գրասենյակին եւ լրատվամիջոցներին
Անցյալ տարվա սեպտեմբերի 2-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Ղազարյանի որոշմամբ վարույթ ընդունվեց քրեական գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ Գյումրիի նախկին քաղաքագլուխ Վարդան Ղուկասյանի, նրա գրասենյակի, երրորդ անձ ճանաչված լրատվամիջոցների՝ «Պանորամա Էյ Էմ», «Առավոտ» օրաթերթ-ՍՊ ընկերության, եւ Անժելա Թովմասյանի՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Դատական հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 18-ին: Ի
412.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Նոյեմբերի 3-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.15 դրամ: NASDAQ OMX Armenia
Տարոն Մարգարյանին զեկուցվել է մայրաքաղաքի կանաչապատման աշնանային աշխատանքների մասին
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի կանաչապատման աշնանային աշխատանքների շրջանակում hամապատասխան ծառատեսակներով են համալրվել վարչական շրջաններում գույքագրված 1276 ազատ բնաբաժակները, տնկվել է նաև 20 հազար վարդի թուփ: Զեկուցվել է, որ սկսվել են նաև կակաչների սոխուկների տնկման աշխատանքները: Համաքաղաքային առաջիկա` նոյեմբերի 8-ի ծառատունկի հետ կապված էլ բնապահպանության
Աղբով մասնակցում են ավելի լավ Երեւանի կառուցմանը
Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի տարբեր հատվածներում թափանցիկ արկղեր տեղադրելով՝ փորձում է երեւանցիներին ավելի լավ Երեւանի կառուցմանը մասնակից դարձնել: Երեւանցիներն էլ՝ ամենքն իր երեւակայության չափով, ձեռքի տակ եղածով մասնակցում են: Դատելով երեւանցիների ակտիվությունից ու քաղաքապետարանի թափանցիկ տուփերում ներդրումից՝ մարդիկ լուրջ չեն ընդունում քաղաքապետարանին: «Առավոտը» նախկինում եւս տպագրել է քաղաքապետարանի դատարկ տուփերի լուսանկարները: Այս անգամ Շենգավիթ համայնքում վերջերս
Աշնանային դեպրեսիան պետք է հաղթահարել օրվա արեւոտ ժամերը վայելելով
Մարդը բնության մի մասնիկը լինելով՝ եղանակային փոփոխությունները չի կարող շրջանցել
Արարատյան արտեզյան ավազանի որոշ խորքային հորերում արձանագրվել են ջրաքանակների ավելացման դեպքեր
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքները: Վերջին երեք ամիսներին իրականացված միջոցառումների ժամանակ Արարատյան արտեզյան ավազանում խնայվել է 16000լ/վ ջուր, ինչի արդյունքում որոշ տնտեսվարողների մոտ արձանագրվել է ինքնաշատրվանող հորերի ջրթողունակության ավելացում: Ինքնաշատրվանող հորերի ջրի ավելացման պատճառով Արաքս համայնքի տնտեսվարողներ Հովակիմ Հովակիմյանը և
Փաստաբանը դիմել է գլխավոր դատախազին, շորթման վերաբերյալ տեսաձայնագրություն հանձնել ոստիկանությանը
«Օգտագործելով Յուրա Մկրտումյանի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հոր հետ իր կապը, մասնագիտությամբ հավաքարար, 60-անց Լյուսյա Հակոբյանն արդեն մեկ տարի է, իմ մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով ինձանից պահանջում է գումար: 2013թ.հոկտեմբերին պահանջում էր Երևանի Սայաթ-Նովա 23 շենքի թիվ 26 տարածքի վարձակալության գումարները, այնուհետև ընդունեց, որ ես իրեն պարտք չեմ, և առավել ևս իր
Տարածաշրջանային աշխատաժողով` նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտին
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում այսօր մեկնարկեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ներդրումների արդյունավետության ուսումնասիրությանը նվիրված տարածաշրջանային աշխատա-ժողովը։ Այն կազմակերպվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, Համաշխարհային բանկի, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Ավստրալիայի Հարավային Ուելսի համալսարանի աջակցությամբ: Աշխատաժողովին մասնակցում են միջազգային այդ կառույցների և ՄԱԿ-ի գործակալությունների, Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի
Ահարոն Ադիբեկյանի կոչը պաշտոնյաներին. Մայրության նպաստի նախագիծը հանե՛նք քաղաքական դաշտից
Ահարոն Ադիբեկյանի խոսքերով՝ եթե կուսակցությունները մտահոգ են, կարող են գիտաժողով եւ մի շարք հանրային քննարկումներ կազմակերպել, որպեսզի հասկանան, թե այսօր հղի կինը ի՞նչ խնդիրներ ունի


















































