Օրվա լրահոսը
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կներկայացանի Հայաստանը «Satte» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում
Սույն թվականի հունվարի 29-31-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կներկայացնի Հայաստանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու-Դելիում կայանալիք «Satte» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այն Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են շուրջ 50 երկրների 600 զբոսաշրջային կազմակերպություններ և 7500 առևտրային գործակալներ: Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ:
Նախագահը վերջին հրաժեշտն է տվել անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա են գտնվել անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտի արարողությանը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Վարդան Պետրոսյանի գործը տեղ չի հասել
Aravot.am-ին Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ նախաքննությունն ավարտվել է եւ այսօր, ժամը 11-ին իրենց պետք է տրամադրվեին քրեական գործի 5 հատոր նյութերը: Սակայն տեխնիկական պատճառներով գործի նյութերը դեռ չեն տրամադրվել (մեր տեղեկություններով՝ Եղվարդից չի բերվել): Ամեն հատորը մոտ 200 էջ է: Առաջին հատորը միայն Վարդան Պետրոսյանին ուղղված նամակները, ստորագրություններն ու երաշխավորագրերն են: Պաշտպանական
Интерфакс. Վարչապետի հրաժարականից մեկ օր անց. Կիևում դրությունը հանդարտ է
Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովի հրաժարականից մեկ օր անց Կիևի կենտրոնում, որտեղ զանգվածային ցույցեր են անցկացվում, դրությունը չի փոխվել: Գրում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: Գրուշևսկո փողոցում, որտեղ տեղի էին ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև բախումները, այժմ հանդարտ է: Մոտ 40 իրավապահ է հերթապահում բարիկադների մոտ, նույն քանակությամբ էլ նրանց թիկունքում է: Ցուցարարները ժամանակ առ ժամանակ անվադողեր են
ԵԽԽՎ-ն քննարկում է ինտերնետի ազդեցությունը ժողովրդավարական գործընթացների վրա
Այսօր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում քննարկվեցին ժողովրդավարության զարգացման հարցում տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությանն ու դերակատարությանը նվիրված հարցեր: Նիդերլանդցի պատվիրակ Հանս Ֆրանկենն այս թեմայով զեկույց ներկայացրեց, որին հետևեցին պատվիրակների ելույթները նույն թեմայով: Ըստ Ֆրանկենի` թեև տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ինտերնետը թույլ են տալիս ապահովել երկխոսություն քաղաքացիական հասարակության և քաղաքական գործիչների միջև, սակայն միևնույն ժամանակ վտանգ կա, որ
Ռուբեն Բալոյանի գնահատմամբ՝ փորձագիտական կենտրոնը «ժեկ-ի թուղթ» չի տվել
Արտակ Ավդալյանը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա ապրիլի 8-ի դատավճռով դատապարտվել էր 2 տարի ազատազրկման: Նա մեղադրվել էր «Ջիփ գրանդ չերոկի» մակնիշի 55 ՕՕ 505 պետհամարանիշի ավտոմեքենայով հետիոտն Գոհարիկ Ավալյանին Տիգրան Պետրոսյան փողոցում վրաերթի ենթարկելու, անզգուշությամբ նրան մահ պատճառելու համար: Վերաքննիչ դատարանը գործը ուղարկել էր նույն դատարան՝ այլ կազմով քննելու
1978
Ընդհանրապես ընդունված է համարել, որ եթե որեւէ երկրում համախառն ներքին արդյունքը բնակչության մեկ շնչի հաշվով ավելանում է, ուրեմն կյանքի որակն էլ է բարձրանում: Այսինքն՝ մարդիկ գնալով ավելի ու ավելի լավ են ապրում: Վերջերս, սակայն, մասնագետները ավելի ու ավելի հաճախ են փաստում, որ անմիջական կապ չկա տնտեսական աճի եւ կյանքի որակի միջեւ: Հիշո՞ւմ եք, տարիներ առաջ
«Պետք է վերացնել հաշմանդամ մարդու մուրալու սովորությունը»
«Ես այլեւս չկարողացա լսել, լսափողը ձեռքիս դողում էի ու արտասվում».- Գոհարն այսպես է ընդունել պետական կառույցից իրեն աշխատանքի հրավիրելու լուրը: Տարիներ ի վեր հասարակությունից մեկուսացած լինելով՝ չի սպասել, որ մի օր իր ունակությունները որեւէ գործատուի պետք կլինեն: 13 տարեկանում սխալ բուժում ստանալու հետեւանքով Գոհար Նավասարդյանը դարձել է հաշմանդամ՝ չի կարողանում քայլել: Անմատչելի միջավայրն էլ իր
Ռիչարդ Կիրակոսյան. «Մոսկվան հստակորեն շահում է չլուծված կոնֆլիկտի ստատուս քվոյից»
Aravot.am-ի հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` նոյեմբերին Վիենայում կայացած հանդիպումից հետո ստեղծված իրավիճակին, հրադադարի խախտումներին, ԼՂՀ հիմնահարցի կարգավորմանը ու այս առումով միջնորդների միջամտությանը՝ հետեւյալն ասաց. «Ի հեճուկս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ նոյեմբերին Վիեննայում կայացած գագաթնաժողովից հետո առկա լավատեսությանն ու հուսալի սպասումներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առաջընթացի
Աճուրդները թափանցիկ չեն, իսկ ԴԱՀԿ-թեժ գիծ էլ գոյություն չունի
Հաշվի չառնելով այն հանգամանքը, որ արդեն 39-40 աստիճան ջերմության մեջ այրվում էի, ու էլ այդ ցրտի մեջ ի վիճակի չէի դիմանալու եւ պայքարը շարունակելու, ես բղավում էի հեռախոսի մեջ ու պահանջում, որ վերը թվարկված բոլոր սրիկաները հենց այդ պահին պատասխան տան իրենց անօրինակությունների համար: Անկախ նրանից, թե օրենքում ինչ է գրված սեւով սպիտակի վրա, դա
Բարեգործությունից՝ սոցիալական բիզնես
Հիշո՞ւմ եք, ժամանակին Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը միկրոավտոբուսներով թոշակառուներին տանում էր Սեւան, այնտեղ խորոված հյուրասիրում, իսկ հետո ԱԼՄ-ի լուրերով մոտավորապես 10-15 րոպեանոց սյուժեներ էին հեռարձակվում, որոնց ժամանակ թոշակառուները երախտիքի խոսքեր էին ասում բարեգործի հասցեին: Դա հայկական բարեգործության դասական մոդել է՝ քաղաքական գործիչը կամ պատգամավորը, որն ունի անհրաժեշտ գումարներ, բարեգործություն է անում՝ իր համար դրական
Ուկրաինական ընդդիմությունն այնքան ուժեղ չէ, որ կարողանա ստիպել իշխանություններին հրաժարական տալ
Այսօր «Հայելի» ակումբում Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումներին անդրադառնալով՝ ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը նշեց, որ թեեւ շատերն իշխանությունների քայլերը գնահատեցին անտրամաբանական, բայց, այնուամենայնիվ՝ ընդդիմության կողմից լայնածավալ ճնշումը հասել էր լուրջ մի կետի, որն իշխանությունները չէին կարող անտեսել: «Յանուկովիչը, ըստ էության, գնաց բանակցությունների, եւ հասկանալի է, որ նա եւ իր թիմը հույս ունեն, թե բանակցությունների միջոցով
28-ամյա դոկտորը ներկայացրեց ինքն իրեն
«Առավոտի»` «Տնտեսագիտականի խորհուրդը 28 տարեկանին դարձրել է դոկտոր» հրապարակումը բուռն քննարկումների տեղիք է տվել: Հոդվածն այն մասին էր, որ անցյալ տարվեվերջին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) 014 խորհուրդը տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան է շնորհել 28-ամյա Դավիթ Հարությունյանին, որը ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի որդին է: Հրապարակումից հետո խմբագրություն զանգահարեց Դավիթ Հարությունյանը՝
ՀՀԿ-ական պատգամավոր. «Գույները չտարբերող ուժերն են նիհիլիստական տրամադրություններ ստեղծում»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այսօր «Փաստարկ» ակումբում ասաց, որ իր համար անակնկալ չէր Սահմանադրական դատարանի որոշումը՝ կասեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը՝ մինչեւ դրա սահմանադրականությունը պարզելը: Սակայն միեւնույն ժամանակ նա վստահ է, որ կուտակային համակարգը գործելու է. «Բարեփոխումներն իրականանալու են, գաղափարը չի վերանայվում: Ամբողջ աշխարհն է գնում դրան, որովհետեւ ուրիշ ճանապարհ չկա: Նոր հեծանիվ
«Եթե ունենայի Ստրադիվարիուսի ջութակ»
Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Միքայել Թարիվերդիեւի ստեղծագործական երեկոն, եւ Երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) կոմպոզիտորի Ջութակի եւ նվագախմբի առաջին կոնցերտի բարձրակարգ կատարմամբ հանդես եկավ մոսկվաբնակ երաժիշտ, միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանը: Նա դեռեւս 10-11 տարեկանում, լինելով Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի սան, Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ փայլել է
Խաչիկ Ասրյան. «Ամենավեհ արժեքը հայրենիքն է»
Հայոց ազգային բանակի կազմավորման 22-ամյակի առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը ծրագրել է ամբողջ տարվա ընթացքում հայրենասիրական միջոցառումներ անցկացնել հանրապետության տարածքում տեղակայված զինվորական ստորաբաժանումներում: Մեկնարկը տրվեց Նուբարաշենի վարչական շրջանում տեղակայված 5-րդ բանակային կորպուսում: Ստորաբաժանման անձնակազմի հետ հանդիպմանը, որի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգվեց օրերս ԼՂՀ սահմաններից ազերիների հատուկ նշանակության ջոկատների գրոհը հետ մղելիս եւ նրանց
Լրագրողներին խոչընդոտած Սեւակ Խաչատրյանին 400000 են տվել
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության օրը լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտած, ոստիկաններին՝ լրագրողներին ներս չթողնելու ցուցումներ տված տղաներից մեկը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը 400 000 դրամանոց գործուղում է շահել ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրով (ԵԳԱԾ): Նա այդ ծրագրի շրջանակներում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման
Ոստիկանները հայտնաբերեցին դրամապանակ գողացողին
Հունվարի 23-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 67 երթուղային միկրոավտոբուսում գողացել են մի ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է 50.000 դրամ և տարբեր բանկերի պլաստիկ քարտեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները հունվարի 27-ին Փ. Բուզանդի փողոցի մի տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1958 թ. ծնված Քաջիկ Գ.-ին:
Արթուր Գեւորգյան. «Շատ ենք հեռացել բռնցքամարտի հայկական դպրոցի ակունքներից»
2013 թվականի նոյեմբերին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովը նոր նախագահ ընտրեց՝ մեր առաջատար մարզաձեւերից մեկի ղեկավարությունը վստահելով 2 օլիմպիական խաղերի, աշխարհի՝ 2 ու Եվրոպայի 4 առաջնությունների մասնակից, միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող, այժմ՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանին: Անցած երկու ամիսներին ֆեդերացիայում արմատական բարեփոխումներ են կատարվել. ամբողջովին փոխվել են գործադիր կոմիտեի եւ հավաքականների մարզչական կազմերը: Այս օրերին հանրապետության
Բազմաթիվ գյումրեցի անօթևաններ այլևս բնակարան չեն ստանա. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)
1988-ի երկրաշարժից ավելի քան քառորդ դար անց Գյումրու տնակային ավաններում բնակվում են բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, սակայն մինչև օրս պետության կողմից փոխհատուցում չեն ստացել: «Շիրակ կենտրոնի» դիտարկումները ցույց են տալիս, որ նման կարգի անօթևանների շարքում զգալի թիվ են կազմում միայնակ տարեցները: Ներկայումս նրանց մեծ մասն անօգնական վիճակում են
Սեռական կյանքի վարագույրից անդին. Մեդալի տարբեր կողմերի մասին. «Մեդիալաբ»
Երբ մեքենայով Աշտարակից դեպի Երևան ուղևորվող երկու ընկերներ մայրուղուց պատահական մի կնոջ իրենց մեքենայով Երևան բերելու համար օգտվում էին վերջինիս մատուցած ծառայություններից, իրենց մտքով էլ չէր անցնում, որ որոշ ժամանակ անց հայտնվելու են Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում՝ իրենց հետ բերելով՝ մեկն իր կնոջը, մյուսը՝ զուգընկերուհուն: Բոլորի մոտ էլ հայտնաբերվեց սիֆիլիս: Սեռավարակներից խուսափելու երեք ճանապարհ
ՀՀ քաղաքաշինության նախարարը նախանշել է 2014-ի առաջնահերթությունները
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ամփոփեց համակարգի 2013 թվականի գործունեությունը եւ անդրադարձավ այս տարվա գերակա ուղղություններին եւ առաջնահերթ միջոցառումներին: “Գիտեք, որ հաշվի առնելով քաղաքաշինության ոլորտում կուտակված խնդիրների լուծման հրատապությունը՝ արդեն 2 տարի է որդեգրել ենք նոր ռազմավարական մոտեցումներ` ինչպես իրավական դաշտի ապահովման, այնպես էլ բյուջեի ձեւավորման հարցում”,- ընդգծեց նախարար Թադեւոսյանը` նախարարության ղեկավար
«Պաշտպանե՞լ, թե՞ պաշտպանվել»
Ես՝ Սերգեյ Գեորգիի Զախարյանս, կարդալով «Առավոտ» օրաթերթում տպագրված «Ապագա գիտությունների թեկնածուն արտագրե՞լ է ապագա դոկտորից» հոդվածը, հայտնաբերեցի անճշտություններ, հակասություններ, խեղաթյուրումներ, իմ անձին վերաբերող անհիմն մեղադրանքներ: Զարուհի Հայրյանը իրեն ներկայացնում է որպես տուժող եւ մի շարք անհիմն մեղադրանքներով փորձում է ԶԼՄ-ի ուշադրությունը գրավել դեպի իր կողմը: Ես՝ Սերգեյ Զախարյանս, բնակվում եմ Վանաձորում, ավելի քան 15 տարի
Հրդեհ Վարդաբլուրի գյուղապետարանի շենքում
Հունվարի 26-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ այրվում է Վարդաբլուրի գյուղապետարանի շենքը: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 09.45-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով: Հունվարի 27-ին Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից գրություն է ստացվել, որ գյուղապետարանին պատկանող շենքում առաջացած հրդեհի նյութական վնասի չափը կազմում է 500.000 դրամ: Հանգամանքները պարզվում են:
Փորձագետ. «Յանուկովիչը Սերժ Սարգսյանի պես վարվեց»
Այսօր «Հայելի» ակումբում ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը եւ փորձագետ Շուշան Խաթլամաջյանը խոսեցին Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների մասին: Էդգար Վարդանյանը գտնում է` Յանուկովիչը, ըստ էության գնաց բանակցությունների, եւ հասկանալի է, որ նա եւ իր թիմը հույս ունեն, թե բանակցությունների միջոցով կկարողանան չեզոքացնել ընդդիմության գործոնը, թուլացնել ճնշումը, փորձ կարվի նաեւ այնպես անել, որ պառակտում լինի ընդդիմադիր դաշտում:
Ինչո՞վ են զբաղված ՀԱՊԿ-ը եւ Նիկոլայ Բորդյուժան
ՀԱՊԿ-ին չե՞ն հետաքրքրում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունները Մի քանի օր առաջ հայ-ադրբեջանական շփման լարվածության ֆոնին ադրբեջանական ԶԼՄ-ները ուշագրավ տեղեկություն հրապարակեցին: «Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդանավերը թռիչքներ են կատարում շփման գծի երկայնքով»՝ հաղորդեցին ադրբեջանական ԶԼՄ-ները, ընդ որում՝ հավելելով, որ նշյալ տեղեկատվությունը հաստատել են Ադրբեջանի պաշտպանության
Սերժ Սարգսյանը պետական այցով կմեկնի Չեխիա
Նախագահ Սերժ Սարգսյանը, Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հրավերով, այսօր պետական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն: Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Նախագահ Զեմանի հետ: Երկու երկրների նախագահների առանձնազրույցին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին նախատեսվում են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը և բանակցությունների արդյունքների վերաբերյալ նախագահներ Սերժ Սարգսյանի և
Անցած տարի 10 000 ձեռնարկություն է փակվել. «Հայոց աշխարհ»
Քանի որ Հայաստանում ավելի մեծ թիվ են կազմում ցածր արտադրողականությամբ ու արդյունավետությամբ գործող ձեռնարկությունները, ապա շրջանառության հարկի պատճառով ընկերությունները լրացուցիչ հարկային բեռի տակ են ընկել: Միգրացիայի եւ աղքատության պատճառով նվազեց մարդկանց գնողունակությունը: Փոքր բիզնեսը հայտնվեց անհավասար մրցակցության մեջ:
Հերմինե Նաղդալյան. ԵԽԽՎ նորընտիր նախագահը քաջածանոթ է մեր երկրի քաղաքական ներկապնակին
Տիկին Բրասերը տարբեր առիթներով եղել է ՀՀ-ում և քաջածանոթ է մեր երկրի քաղաքական ներկապնակին, ինչպես նաև մեր ազգային խնդիրներին:
Փոփոխություններ՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունում
Հունվարի 28-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախագահ Կարեն Ավագյանը Վանաձորում հանդիպում ունեցավ ՀՀԿ Լոռու մարզային տարածքային երիտասարդական կազմակերպության անդամների հետ։ Հանդիպման ընթացքում Լոռու մարզային տարածքային երիտասարդական կազմակերպության նախկին նախագահ Տիգրան Բադոյանը ներկայացրեց մարզի երիտասարդական կազմակերպությունների նորընտիր ղեկավարներին, քննարկվեցին կազմակերպչական, կուսակցական հարցեր։ ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը երիտասարդ հանրապետականների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ ՀՀԿ-ն ամեն