Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ. «Յանուկովիչը Սերժ Սարգսյանի պես վարվեց»

Հունվար 29,2014 12:42

Այսօր «Հայելի» ակումբում ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը եւ փորձագետ Շուշան Խաթլամաջյանը խոսեցին Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների մասին:

Էդգար Վարդանյանը գտնում է` Յանուկովիչը, ըստ էության գնաց բանակցությունների, եւ հասկանալի է, որ նա եւ իր թիմը հույս ունեն, թե բանակցությունների միջոցով կկարողանան չեզոքացնել ընդդիմության գործոնը, թուլացնել ճնշումը, փորձ կարվի նաեւ այնպես անել, որ պառակտում լինի ընդդիմադիր դաշտում:

Նրա ձեւակերպմամբ`«Յանուկովիչը վերջին պահին,  այնպես ինչպես Սերժ Սարգսյանը Հայաստանում, հրաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Մարդկանց ցանկությունները ի չիք դարձան ու փաստորեն քիչ թե շատ լեգիտիմություն ունեցող մարդը խաբեց ժողովրդին»:

Շուշան Խաթլամաջյան էլ գտնում է, որ երկու հակառակ կողմերը ունեն հակառակ շահեր, հետաքրքրություններ ու խնդիրներ: Ըստ նրա` «Յանուկովիչի թիմը ամենը փորձում է բերել քաղաքակիրթ դաշտ, մյուս կողմը` ձեւ է անում, թե մտնում է այդ դաշտ»:

Մանրամասները` առաջիկայում

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031