Օրվա լրահոսը
Դատապարտյալը հացադուլ հայտարարեց
Պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված երրորդ անգամ է մերժվել արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Խաչատուր Առաքելյանի դիմումը: Նրան մնացել է իր պատիժը կրելու համար 11 ամիս ժամանակ: Դատապարտյալը քիչ առաջ հացադուլ է հայտարարել, որն ուղղված է հանձնաժողովի դեմ, որն առանց պատճառաբանելու, հիմնավորելու կայացրել է նման որոշում: Հացադուլն անժամկետ է:
Այսօր շահն ամենուր է
Սույն նյութում կփորձենք զուգահեռներ անցկացնել նախկին՝ խորհրդային Հայաստանում եւ նորանկախ Հայաստանի Հանրապետությունում մարդկային հարաբերությունների վրա շահի ունեցած ազդեցությունների զուգահեռականները, ինչպես նաեւ կներկայացնենք վերջին մի քանի տարիներին երկրում առկա մարդկային հարաբերությունների իրական վիճակը, դրա վրա՝ որպես ազդող գործոն դիտարկելով շահ կոչվածը: Կարծում եմ, բոլորը համաձայն կլինեն այն մոտեցման հետ, որ շահ կոչվածն ի հայտ է եկել
Հայաստանում գյուղտեխնիկայի 93 տոկոսը խորհրդային արտադրության են՝ մաշված (Տեսանյութ)
Տեխնիկայի սարքինության մակարդակը մոտ 79 տոկոս է
Վիգեն Ստեփանյանն աշխատանքի է ընդունվել օպերային թատրոնում
Վերջին շրջանում հայաստանյան թատերական աշխարհում իրարանցում է սկսվել դերասան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի անվան շուրջ: Շրջանառվում են խոսակցություններ, թե նա նշանակվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր, մի մասն էլ՝ ռեժիսորական խմբի ղեկավար: Ասում են նաեւ, որ նա սկսել է պարտաճանաչ հաճախել թատրոնի խաղացանկային ներկայացումներին: 2-3
Առնետանոց՝ Ագաթանգեղոսի 7-ում (Տեսանյութ)
Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքը 11 հարկանի է, բաղկացած 9 մուտքից: Առաջին մուտքում աղբատարը առնետների եւ խոշոր չափերի հասնող խավարասերների գոյատեղի է դարձել, որոնք մտնում են վերելակ ու բնակարաններ: Այն լինելով Երեւան քաղաքի ամենամեծ շենքերից մեկը, որն ունի շուրջ 270 բնակարան, բնակիչներին խուճապի մեջ է պահում: Բնակիչների փոխանցմամբ, իրենք բազմիցս դիմել են համատիրություն, թաղապետարան, մի շարք
Տնտեսագետ. «Շրջանառության հարկն անիմաստ հարկատեսակ է»
Տնտեսագետն առաջարկում է այն վերացնել եւ հետ վերադառնալ նախկին «շահութահարկի մասին» օրենքով կիրառվող դրույթներին
Հովհաննես Մարգարյան. «Կա հոսք դեպի «Օրինաց երկիր» կուսակցություն»
«ՕԵԿ-ն էլ է կարծում, որ համակարգային փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել»
Վիկտորիա Աղանուրի հայկական ինքնությունը
Օրերս Վենետիկի Վենդրամին պալատում իտալահայ բանաստեղծուհի Վիկտորիա Աղանուրին (1855-1910) նվիրված ելույթով հանդես է եկել Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Սոնա Հարությունյանը (լուսանկարում): Վերջինս հանրությանն է ներկայացրել Վիկտորիա Աղանուրի հայկական ինքնության շուրջ Սբ. Ղազար կղզու Մխիթարյան Միաբանության եւ Պերուջայի պետական արխիվներում, Վենետիկի Մարչանա գրադարանում, Ատենեո Վենետո գիտական հաստատությունում եւ Երեւանի Եղիշե
Իրազեկումներ ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին
Երևանի իրացման կետերում կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չվաճառելու և մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվական ցուցանակը փակցված է եղել միայն 34%-ում։ «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքին իրազեկ է եղել հարցվածների 42%-ը, 35%-ը տեղյակ չէ օրենքի պահանջներից, 23%-ը՝ մասամբ է տեղյակ։ 12%-ի
Նախագահն ընդունել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ համոզված է՝ միջխորհրդարանական հանձնաժողովի երևանյան նիստի արդյունքները կնպաստեն բարձր
Ռիխարդ Բոկ.«Նոտարը պետք է հաշվի առնի, որ կողմերը ներկայացնեն իրենց կամքը»
Հայաստանում ընթացող նոտարների սեմինար-քննարկմանն ամենից շատ հարցերն ուղղվեցին Գերմանիայի նոտարական պալատի փոխնախագահ Ռիխարդ Բոկին: Ըստ նրա, նոտարները պետք է արտահայտեն պայմանագրի կողմ հանդիսացող կողմերի կամքը, «պարզ, ընդգրկուն» ներկայացնեն կողմերից յուրաքանչյուրին: Նրան հարցրեցին, թե արդյոք վաճառվող բնակարանի համար , երբ մինչ վաճառքն այն վարձակալական հիմունքներով է տրվում որեւէ մեկին, դարձյալ պայմանագիր է անհրաժեշտ, չէ որ առկա
Ոստիկանության վետերանների շնորհիվ՝ գողությունը բացահայտվեց
Հոկտեմբերի 26-ին, ժամը 02.20-ին, 1983 թ. ծնված Առնակ Մ.-ից ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ իր տնից գողություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը պատուհանը հրել բացելով՝ նշված տնից գողացել են 60.000 դրամ: Հոկտեմբերի 29-ին ոստիկանության վետերանների խորհրդից բաժնում տեղեկություն է ստացվել, որ գողությունը կատարել է 1986 թ. ծնված Գոռ Մ.-ն:
Այվազյան, գումարած աբսուրդի թատրոն՝ տրագիկոմեդիայի երանգներով
«Գոյ» թատրոնում Սամսոն Ստեփանյանի «Դեկորներ» ներկայացման պրեմիերան Օրերս «Գոյ» թատրոնում կայացավ ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի՝ ըստ Աղասի Այվազյանի բեմադրած «Դեկորներ» ներկայացման պրեմիերան: Ընտրված էր աբսուրդի ժանրը՝ տրագիկոմեդիայի երանգներով: Գլխավոր դերերում հանդես եկան Սարգիս Չոլոյանը, Սամվել Թոփալյանը, Գուրգեն Սարգսյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ Աննա Հարությունյանը: Նկարիչը եւ զգեստների ձեւավորողը Լուսինե Տարակչյանն է, վիդեո եւ հնչունային ձեւավորումը` Հայկ Իսրայելյանինն
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է ընտրություններին իրենց նախընտրած թեկնածուների անունները
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է 2014թ. ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ընտրություններում իր կողմից սատարվող թեկնածուների ցանկը, որոնք նախկինում օժանդակել էին Ամերիկայի հայերի եւ Հայաստանի բարեկամների համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող հարցերում: «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ուրախ է եւս մեկ անգամ ներկայացնել մանրամասն եւ հուսալի փաստեր, որոնք Հայաստանի ընկերներին կօգնեն իրազեկ լինել, երբ քվեարկելիս
Կկայանա ծանրամարտի աշխարհի առաջնությունը
Նոյեմբերի 8-ից 16-ը Ալմաթիի Բելուան Շոլակի անվան մարզամշակութային պալատում կայանալու է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ աշխարհի ուժեղագույն ծանրորդները, մեդալներից բացի, պայքարելու են 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ վաստակելու համար: Այս օրերին Ղազախստանի մայրաքաղաքում ընթացող սեմինարներում բազմաթիվ այլ հարցերի շրջանակներում հատուկ քննարկվել են նաեւ հակադոպինգային գործունեության եւ սպորտում այդ չարիքի դեմ
The Guardian-ը` վայրի կենդանիներ պահելու Հայաստանի պաշտոնյաների հոբբիի մասին. «Ազատություն» ռադիոկայան
Իշխանությունները, ինչպես երևում է, հակված չեն միջամտել, նշվում է հեղինակավոր պարբերականի հրապարակած հոդվածում: Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում նշված է, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարևաններին մշտական աղմուկ է անհանգստացնում, բայց խոսքը աղմկալից հավաքների կամ մեքենաների ազդանշանների մասին չէ, այլ՝ առյուծների ձայների: Հարևանները բողոքում են, որ առյուծները, որոնց Սեդրակյանը ընտանի
Ոստիկանը քաղաքացու բնակարանը գրավադրել է բանկում, սակայն գումարները չվճարելու պատճառով բանկն այն աճուրդի է հանել
Քաղաքացի Լուսիկ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացու հաղորդման` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցը, վստահությունը չարաշահելու եղանակով, իրեն առաջարկել է համատեղ բիզնես գործունեություն ծավալել, որի համար իր բնակարանը գրավադրել են բանկում: Բանկից վերցված գումարները, նաև հետագայում
Քաղաքաշինության նախարարին կից կոլեգիան` ոլորտի խնդիրների վերհանման և զարգացման ուղղությունների նախանշման հարթակ
ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստի օրակարգային հարցերի թվում քննարկվել են «ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի` «ՀՀ համայնքներում (բնակավայրերում) բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1136-Ն ու 2010 թվականի ապրիլի 15-ի N 440-Ն որոշումներն ուժը կորցրած
Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ը նոր տնօրեն ունի
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել կենտրոնի նոր տնօրեն Արամ Գահնապետյանին: Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Մհեր Վարդանյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեությունում: Դիմելով «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմին` Հովհաննես Մանուկյանը նշել է, որ նրանց աշխատանքը շատ կարևոր է նախաքննության մարմինների և
Հովհաննես Մարգարյան. 4 ուժերը տղամարդկային պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ստեղծել աշխատանքային խումբ
Աշխատանքային խմբի նպատակն է բարեփոխված այնպիսի օրենսգիրք ունենալ, որպեսզի արդար եւ ժողովրդավար ընտրություններ տեղի ունենան
«Երբ լիքն է, պիտի դատարկվի, որ նորից լցվի»
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ճեմասրահում օրերս բացվեց Համազգային թատրոնի դերասան Սերգեյ Թովմասյանի երկրորդ անհատական ցուցահանդեսը: Դերասանը «Առավոտին» պատմեց, որ իր ստեղծած փայտե արարածներից առաջինը հինգ տարի առաջ ԱՄՆ-ում է ծնվել՝ շնորհիվ մի հին պահարանի, որն այլեւս պետք չէր տիրոջը. «Երբ տեսա, որ պահարանն ուզում են դեն նետել, խնդրեցի այն ինձ տալ: Վերցրի, կտրտեցի,
«Եվրոպացիները ձմռանը չեն մրսի». Ռուսաստանը համաձայնել է վերականգնել Ուկրաինայի գազի մատակարարումը. ТАСС
Ռուսական գազի մատակարարումը Ուկրաինային ժամանակավոր կվերականգնվի: Երկօրյա բանակցությունների արդյունքում Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոմիությունը հոկտեմբերի 30-ի գիշերը համաձայնության են եկել այսպես կոչված ձմեռային փաթեթի շուրջ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը: Էներգետիկայի հարցերով Եվրոհանձնակատար Գյունտեր Էտինգերը հայտնել է, որ 4,6 միլիարդ դոլարի փաստաթուղթ է ստորագրվել: Պայմանագիրը հնարավոր է եղել ստորագրել այն բանից հետո, երբ Ուկրաինան և ԵՄ-ը համաձայնեցրել են
Բանավեճ ՀՀԿ-ականի ու ԲՀԿ-ականի միջեւ. «Ձեր չեղած գիտելիքները գոնե ցույց մի տվեք հանրությանը»
Միքայել Մելքումյանը, ի պատասխան, սկսեց լայն ժպտալ. «Չէ՜, ի՞նչ կա առողջ բանավեճեր են, թող լինի: Ծանր չեմ տանում, ինչի՞ համար, այ քեզ բա՜ն: Հակառակը, շատ լավ եմ տանում»:
Իսկ մենք կարծում էինք, թե այդ Սուրիկ Խաչատրյանին են Սյունիքում բոլորը ճանաչում. «Չորրորդ իշխանություն»
Բայց ոչ, բոլոր այն մարդիկ, ովքեր այսպես թե այնպես տուժում են Խաչատրյանների գերդաստանից, պարզվում է, շատ վատ համբավ ունեն, հեղինակազուրկ են եւ անհիմն փորձում են արատավորել Խաչատրյանների բարի համբավը։
Նախարարն ի՞նչ է անում, որ ե՛ւ հղիները գոհ մնան, ե՛ւ Հովիկ Աբրահամյանը
Այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքի նախագծին: Նա վստահեցրեց, որ իրենք որեւէ հայտարարություն չեն արել, որից հրաժարվելու խնդիր լինի. «Մենք ներկայացրել ենք այն խնդիրները, որոնք ենթակա են լուծման: Ներկայացված նախագիծը առաջարկություն էր մեր կողմից՝ խնդիրների լուծման համար: Այդ մտահոգությունը մենք բոլորս ունենք, որ իսկապես
Ռիխարդ Բոկ. «Գերմանիայում շատ քիչ են դատավարությունները նոտարների գործունեության հետ կապված»
Նոտարական պալատի բացումից առաջ «Կոնգրես» հյուրանոցում հրավիրվել էր սեմինար-քննարկում՝ կապված նոտարական գործունեության, այդ գործունեությունը կարգավորող օրենսդրության հետ: Ողջույնի խոսքով հանդես եկած արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց նոտարիատի բարելավման հայեցակարգը, շեշտելով, որ օտարերկրյա գործընկերների հետ, մասնավորապես՝ գերմանացի գործընկերների հետ ակտիվ համագործակցություն կա: Նա անդրադարձավ հանրային ծառայությունները կարգավորելու, նոտարներին սպասվող նյութական պատասխանատվության ինստիտուտի ներդրմանը, համակարգի բարելավմանը միտված
Էթյեն Մահչուփյանը վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական նշանակվելուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել. ermenihaber.am
Լրագրողի այն հարցին, թե որպես վարչապետի խորհրդական, 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի հետ կապված ինչպիսի սպասելիքներ ունի, աշխարհում ինչ արձագանքների կլինեն և ինչ պետք է անի Թուրքիան, Մահչուփյանը նշել է, որ հայկական աշխարհը շատ բազմաշերտ է
Որտե՞ղ եք, փորձագետներ
Այսօր Հայաստանում զգացվում է ժամանակակից հասարակագիտական մտքի պակաս Հայաստանի անկախության 23 տարում շատ բան փոխվել է դեպի լավը, ինչ-որ բաներ, իհարկե՝ դեպի վատը: Լավի ու վատի փոխհարաբերության հարցում, ինչպես եւ բազմաթիվ այլ հարցերում, իմ եւ հայ ժողովրդի կարծիքները չեն համընկնում: Օրինակ՝ ինձ շատ է ուրախացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը. մենք ունենք բազմաթիվ հրաշալի հիմնարկներ, հաճախ՝
Իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են ՀՀ-ում ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների ներդրմանը. Հովիկ Աբրահամյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Դիլիջանում աշխատանքներն է սկսել ամենամյա Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը: Կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանում ազգային ինովացիոն համակարգի զարգացումը հանդիսանում է կառավարության գերակայություններից մեկը և մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս նպատակով կրթություն-գիտություն-տնտեսություն կապերի մեխանիզմների կատարելագործման, գիտության արդյունքների նկատմամբ
Եռյակը համատեղ նախագիծ կներկայացնի. «Չորրորդ իշխանություն»
Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրես, «Ժառանգություն» եւ ԲՀԿ խմբակցությունները առաջիկայում քննարկելու են Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական նախագիծ ներկայացնելու հարցը։ Հոկտեմբերի 24-ի հանրահավաքում երեք ուժերը հայտարարեցին, որ իրենք կողմ են անցնցում, սահուն իշխանափոխությանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ։ Սահուն իշխանափոխությանը հասնելու համար ընդդիմությունը փաստորեն նախաձեռնում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ օրենսդրական նախագծի ներկայացումը։ Ինչպես «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց


















































