Օրվա լրահոսը
«Շլինքին՝ սրճարանների արեւելյան շուկայատիպ շարանը կրող մեր օպերան». «Իրատես de facto»
Գեղեցիկ այդ կոթողը՝ իր շրջակայքով, հսկայական էներգետիկա ունի։ Այդտեղ բագին է եղել։
ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել դատախազի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ
ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի որոշմամբ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից նախաքննության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: ՀՀ դատախազություն
Բիշարյանը զարմացել է, որ Հովիկ Աբրահամյանը մեղքը գցել է նախարարի վրա
«Շատ հաշմանդամներ կան, որ կենդանուց վատ վիճակում են ապրում»,- նախարարին դժգոհեց պատգամավորը Այսօր սոցիալական ոլորտում 2015-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց. «Երբ ձեւավորվեց այս կառավարությունը, ինձ համար մտահոգիչ էր, որ ծնելիության խթանման փիլիսոփայությունը ծրագրից հանվեց: Երեկ զարմացա, երբ կառավարության ղեկավարը գերատեսչության ղեկավարի վրա
Հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնում Սյունիքի մարզպետը ցանկանում է իր «մարդն» ունենալ. «Իրատես de facto»
Սիսիան քաղաքի հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնանկությունն էլ մեր վառ երևակայության արգասիքը չէ, այլ Սուրեն Խաչատրյանի կամայականության, ինչպես փաստում է հենց մարզպետարանի մեր իրազեկ աղբյուրը։ Վերջինիս հավաստմամբ՝ բժշկական գիտությունների թեկնածու Լևոն Մանասյանին պարտադրել են աշխատանքից ազատման դիմում գրել, բնավ «չքաշվելով» բացեիբաց ասելուց, թե հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնում մարզպետը ցանկանում է իր «մարդն» ունենալ։ Ասենք, առողջ տրամաբանության
«Ֆինանսների նախկին նախարարի կինը ստացել է 20 մլն դրամ դեկրետի գումար». Նաիրա Զոհրաբյան
Այսօր ԲՀԿ խմբակցութան քարտուղար Նաիրա Զոհրաբյանը սոցիալական ոլորտում 2015-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ արտոնյալ «նպաստառուների» մասին հարց բարձրացրեց: Նա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց՝ «Երբ մենք ասում էինք, որ երեխայի նպաստը տրվի նաեւ չաշխատող մայրերին, այդ ժամանակ մեր նախաձեռնությունը որակվեց պոպուլիզմ: Պաշտպանում եմ այն կանանց, ովքեր դուրս են եկել: Շատերը իրենց թույլ
Վնասատուների կառավարություն. «Ժողովուրդ»
Թերեւս միայն Հայաստանի կառավարությունը կարող է այնպիսի օրենքներ ընդունել, որոնք հղի կանանց եւ նորածինների մայրերին կվնասեն՝ ստիպելով, որ այդ խավը եւս դուրս գա փողոց՝ իշխանությունների դեմ բողոքելու:
Ոստիկանությունը փնտրում է աղջկան եւ նրան փախցրած տղային
Ջրաշենի բնակիչներից մեկը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ Մկրտիչ անունով մեկը առեւանգել է իր 22-ամյա դստերը: «Աղջիկ փախցնողը», Aravot.am-ի տեղեկություններով՝ Մխչյան գյուղից է: Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել երկուսին հայտնաբերելու ուղղությամբ:
Արդյոք Հայաստանը նույնպես ստիպված չի լինելու ներմուծումն արգելել. «Հայկական ժամանակ»
ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը ինչպե՞ս է վարվելու այլ երկրներից ներկրված այն ապրանքների հետ, որոնք Ռուսաստանում «Ռոսպոտրեբնադզորի» կողմից ճանաչվել են անորակ կամ վտանգավոր, եւ դրանց ներմուծումը ՌԴ արգելվել է։
Օմբուդսմենի առաջարկով Ֆիզկուլտուրայի ինստիտուտում կմշակվեն կրթական ծրագրեր հաշմանդամություն ունեցողների համար
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Կրթության և գիտության նախարարին՝ առաջարկելով վերանայել Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտ հաշմանդամություն ունեցող անձանց ընդունվելու և ուսանելու պահանջները: Հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցողների ընդունելությունն ինստիտուտ ամբողջովին սահմանափակված է: Պատճառը բուժզննության եզրակացության անհրաժեշտությունը, նաև ընդունելության քննության պահանջներն են, օրինակ՝ վազք, եռացատկ, ձգումներ և այլն: Արդյունքում, հաշվի չեն առնվում հաշմանդամություն
Ի հակառակ իրենց քննադատողների մեջ թշնամիներ տեսնելու ՀԱԿ առաջնորդի պնդումների՝ Ծառուկյանը հայտարարեց. «Ժողովուրդ»
Այլ հարց է, թե իշխանության գալու դեպքում որքանով այս խոստումը կպահպանվի։
Ավելացել է նպաստը, աշխատանքային թոշակը եւ նվազագույն աշխատավարձը
«2015-ի հունիսի 1-ից 55 հազար դրամից պակաս աշխատավարձ չի լինելու»,- այդ մասին այսօր 2015-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ներկայացնելով սոցիալական ոլորտի համար նախատեսված ֆինանսական միջոցները: Ընտանեկան նպաստի համար 2014-ին նախատեսվել էր 37 մլրդ դրամ, իսկ 2015-ի համար նախատեսվում է 38 մլրդ 386 մլն դրամ: «Այդ ավելացումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով. Կառավարությունը
Աշխարհի եռակի չեմպիոնը դոպինգի համար որակազրկվել է
Լեհաստանի ծանրամարտի ֆեդերացիան մրցումների մասնակցելուց հեռացրել է գերծանր քաշային կարգում 2006, 2009 եւ 2010 թվականների աշխարհի չեմպիոն Մարցին Դոլեգային, որի դոպինգ ստուգումը նորանդոստերոն է հայտնաբերել: Լեհական մամուլը գրում է, որ արգելված դեղամիջոցը թույլատրելի սահմանը աննշան է գերազանցել, իսկ ինքը՝ մարզիկը, պնդում է, որպեսզի բացվի «B» սրվակը, որից հետո ԼԾՖ-ն այդ գործով վերջնական որոշում կկայացնի: Սակայն
Այդ ինչպես է, որ եռյակի դեմ իշխանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում. «Հայկական ժամանակ»
Մի՞թե իշխանություններն անհանգստացած չեն այն ամենից, ինչ տեղի է ունենում, կամ նրանից՝ ինչ ասում եւ անում է ոչ իշխանական եռյակը։
ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հանդիպումը ԵՄ խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբին
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպական Միության խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի` COEST-ի (Համագործակցություն Արևելյան Եվրոպայի երկրների հետ) պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպական խորհրդի քարտուղարության, ԵՄ արտաքին գործերի ծառայության, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները և ԵՄ երկու տասնյակից ավել անդամ պետությունների դիվանագետները: Հանդիպման ընթացքում Կարեն Նազարյանի կողմից անդրադարձ կատարվեց
Օրական մոտ 35 մարդ էր գնդակահարվում կամ աքսորվում՝ առանց դատ ու դատաստանի. «Ա1+» (տեսանյութ)
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի ձեռքում 1937 թվականին ստորագրված արձանագրություններն են։ Փաստաթղթերը վկայում են ՝ այդ տարիներին երեք հոգու ստորագրությամբ օրական մոտ 35 մարդ էր գնդակահարվում կամ աքսորվում՝ առանց դատ ու դատաստանի։ Ամեն ինչ նախապես պատվիրված ու պլանավորված էր։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Ռաուլը դարձել է ամերիկյան «Կոսմոսի» ֆուտբոլիստ
Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ եւ Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկու Ռաուլը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել «Նյու-Յորրք Կոսմոս» ֆուտբոլային ակումբի հետ, որտեղ ժամանակին խաղացել են Պելեն եւ Ֆրանց Բեկենբաուերը: Պայմանագրով իսպանացին միաժամանակ ստանձնում է ակումբի 2015 թվականին ստեղծվելիք երիտասարդական թիմի տեխնիկական խորհրդականի պաշտոնը եւ կարիերայի ավարտից հետո գլխավորելու է այն: Այս տարի 37-ամյա Ռաուլը հայտարարել էր
«Հրապարակ» օրաթերթի եւ «Իլուր»-ի փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացրել. «Հրապարակ»
Եվա Դարբինյանը, ով այս որոշումը կայացնելուց անմիջապես հետո գնաց թոշակի) անազնիվ խաղ է վարել՝ մերժելով ԶԼՄ-ների բողոքը:
Գնելու նպատակով ցանկացել է «Մերսեդես-Բենց 220»-ը վարել, սակայն փախցրել է
Հոկտեմբերի 29-ին, ժամը 02.30-ին, 1972 թ. ծնված Բագրատ Վ.-ն ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 22.30-ի սահմաններում, ոմն Եդմոն, գնելու նպատակով, ցանկացել է վարել իր «Մերսեդես-Բենց 220» մակնիշի ավտոմեքենան, սակայն փախցրել է անհայտ ուղղությամբ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է 1996 թ. ծնված Էդմոն Ա.-ն,
ՖԻՖԱ-ն Ղրիմը Ռուսաստանի տարածք չի ճանաչում
ՖԻՖԱ-ն YouTube-ի իր պաշտոնական ալիքից հանել է Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության տեսահոլովակը, որում Ղրիմը նշված է որպես Ռուսաստանի տարածք: Հոլովակը հինգշաբթի օրը հանել է FIFATV ալիքի ադմինիստրացիան եւ դրա փոխարեն շուտով տեղադրվել Մոսկվայի Մեծ թատրոնի ֆոնի վրա ցուցադրված լուսային շոուի տեսագրությունը, որտեղ Ղրիմը չկա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Global Look Press-ի
Դատախազների դեմ
Aravot.am-ի տեղեկություններով, Երեւան քաղաքի քննչականի պետը դիմել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Հարցն առնչվում է կոնկրետ գործի՝ նախաքննության ժամկետը 8 օր բացթողնելուն, այսինքն` դատախազների կողմից ժամկետները խախտելուն: Չի բացառվում, որ այդ կապակցությամբ հարուցվի քրեական գործ:
Այս անգամ փրկչի կերպարում Գագիկ Ծառուկյանն է. «Հրապարակ»
Շատ պարզ պատճառով՝ նրա մեջ են մարդիկ տեսնում Սերժ Սարգսյանին փոխելու գրավականը։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են երթևեկության համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Բուրժուադեմոկրատական մոնոպոլիայի առանձնահատկությունները. «Ժամանակ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հետհանրահավաքային հարցազրույց է տվել, որտեղ ի թիվս հոկտեմբերի 10 և 24-ի հանրահավաքների, նաև դրանից հետո ստեղծված իրողությունների ու երկրում առկա խնդիրների, խոսել է նաև մոնոպոլիաների վերացման անհրաժեշտության մասին: Նա հայտարարել է, որ մոնոպոլիաներ չպետք է լինեն: Անվիճելի է, ոչ մի խոսք, մոնոպոլիաները քայքայել են Հայաստանն ու շարունակում են
Երբ է ազատությունը հայտնվել լուսանցքում
Երեկ քաղբանտարկյալների օրն էր: Այդ օրն առաջին անգամ նշվել է 1974 թվականին՝ մորդովյան եւ պերմյան ճամբարներում գտնվող այլախոհների կողմից, որոնք որոշել էին մոմավառությամբ հարգել բռնաճնշումների բոլոր անմեղ զոհերի հիշատակը: 1980-ականների վերջին եւ 90-ականների սկզբին այդ խնդիրների մասին շատ էր խոսվում, հետո հանրային հետաքրքրությունը մարեց: Մարդիկ սկսեցին ապրել իրենց սոցիալական «դարդերով», եւ կարծես թե հանուն ազատության
Դրամահավաք` ընդդեմ Ստալինի ավերածությունների. (Ֆոտոշարք)
Այսօր Շիրակի մարզի Անուշավան գյուղում Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի օրհնությամբ վերաբացվեց «Սուրբ նշան» անունը կրող մատուռը: Սրբազանը օծեց խաչը, մկրտության ավազանը: Aravot.am-ի հետ զրույցում բնակիչները նշում էին, որ աղոթատեղի չունենալու պատճառով ստիպված են եղել իրենց հարսանիքները, կնունքները անցկացնել կամ Հառիճում, կամ էլ Գյումրիում: Գյուղապետ Երվանդ Հակոբյանն էլ իր ելույթում նշեց, որ գյուղի եկեղեցին
Անիմացիոն լավագույն ֆիլմերն արդեն հայտնի են
«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն 6-րդ կինոփառատոնն ավարտվում է: «Մոսկվա» կինոթատրոնում այսօր ամփոփվեցին փառատոնի արդյունքները, որին հաջորդեց Արի Ֆոլմանի «Համաժողովը» ֆիլմի երևանյան պրեմիերան: Մրցատյանը «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչել Ալե Աբրեուի «Տղան և աշխարհը» անիմացիոն ֆիլմը (Բրազիլիա): Որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ առանձնացվել է Նասոս Վակալիսի «Ընթրիք մի քանիսի համար» անիմացիոն ֆիլմը (Հունաստան, ԱՄՆ): «Լավագույն
ԲՀԿ-ի ընդդիմադիր դիրքորոշումից դժգոհ ԲՀԿ-ականների տեսակետները կուսակցությունում կքննարկվեն
«Հանրահավաքներին մասնակցելու ու կուսակցության ընդդիմադիր կեցվածքի վերաբերյալ ԲՀԿ-ականների դժգոհությունների մասին տեղեկությունները դեռ պետք է ճշտվեն»,- ասում է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ դրանք չմեկնաբանելով: Հիշեցնենք, որ որոշ ԲՀԿ-ականներ արդեն սկսել են դժգոհել կուսակցության ընդդիմադիր կեցվածքից: Պարոն Ուրիխանյանի խոսքով, եթե կան պնդումներ, դժգոհություններ, դա պնդողների ու դժգոհողների խնդիրն է. «Այն ինչ տեղի ունենում ներքաղաքական կյանքում, ոչ
Զոյա Թադեւոսյանը՝ Սուրիկ Խաչատրյանին գովերգող կոնգրեսականի մասին. «Նորմալ է, որ պաշտպանեց ընկերոջը»
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին ՀԱԿ անդամ Ռազմիկ Պետրոսյանի գովասանքը ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանին չի զարմացրել: «Ես ինձ իրավունք չեմ վերապահում իմ կողմից շատ հարգված Ռազմիկ Պետրոսյանի խոսքը գրաքննության ենթարկել: Դա իր իրավունքն է, իր ընկերն է, ում մասին չի ուզում վատ բան ասել: Բայց այն ինչ ասում է ՀԱԿ-ը, մենք՝ բոլորս, չենք փոխում մեր կարծիքը.


















































