Օրվա լրահոսը

Սոչիում կարգելվի դեմքը ծածկել

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում հրապարակվել են Խաղերի օրերին մրցավայրերում եւ դրանց հարակից տարածքներում մարզասերների վարքականոնները, որտեղ խորհուրդ է տրվում ոչ միայն նախապես հոգալ տոմսերի եւ հյուրանոցներում համարներ ամրագրելու մասին, այլեւ մանրամասն ծանոթանալ այդ կանոններին: Բազմաթիվ սահմանափակումներից է նաեւ դեմքը ծածկելը, այդ թվում նաեւ` դիմակով: Կարգը խախտողները կարող են վտարվել տվյալ մարզական օբյեկտից, իսկ

Մոսկվայի արբիտրաժային դատարանը «Նաիրիտի» սեփականատիրոջից բռնագանձել է 107,95 մլն դոլար․ News.am

Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է Միջպետական բանկի մասին հայցը` հայկական «Նաիրիտ» գործարանի սեփականատիրոջից 107,95 մլն դոլար բռնագանձելու վերաբերյալ: Մասնավորապես, դատարանը պարտավորեցրել է վճարել 68.6 մլն հիմնական պարտքը, ինչպես նաեւ տոկոսները եւ վարկով վերցրած գումարը: Սկզբում բանկը 25,183 մլն դոլար բռնագանձելու մասին հայց է ներկայացրել, սակայն նիստի ընթացքու հայցվորը մեծացրել է իր պահանջները, հաղորդում է ՌԱՊՍԻ-ն:

Ամփոփվել են 2013թ․ շինբարեկարգման, կոմունալ և բնապահպանական ոլորտների աշխատանքները և նախանշվել 2014-ի անելիքները

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է 2013 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից  շինբարեկարգման, կոմունալ և բնապահպանական ոլորտներում իրականացված ծրագրերն ու ընթացիկ տարի նախանշված աշխատանքները: Հատկապես շինբարեկարգման բնագավառի համար 2013 թվականը աննախադեպ տարի է եղել: Ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է 2.5 միլիոն քմ  տարածք, ինչը, ըստ Կամո Արեյանի, 6 անգամ գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը: Նորոգվել

Ոստիկանության աշխատակիցները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները

Քաղաքացի Ա. Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ Ա. Բ.-ի հաղորդման` 2013թ. հուլիսի 26-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում անհայտ անձն իր պարանոցից պոկելու միջոցով հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի: Հանցագործությունը բացահայտելու և հանցագործին հայտնաբերելու նպատակով վերը նշվածի

«Իշխանություններն ավելի հակված են բացելու օտարալեզու դպրոցներ, քան ունենալու արևմտահայ թեկուզ մեկ դպրոց». լրագրող

«Արևմտահայերենի պաշտպանության ջահակիրներն այսօր մնացել են սփյուռքի տարբեր գաղթօջախներում հաստատված մեր թերթերը, լրատվամիջոցները, գրքերը, որոնք, բարեբախտաբար, դեռևս տպագրվում են: Մենք ունենք ծով գրականություն, բայց, այնուամենայնիվ, արևմտահայերենը վտանգված է»,- «Ուրբաթ» ակումբում այսօր տեղի ունեցած Բեյրութի «Ազդակ» օրաթերթի բացառիկ հատորի և Պոլսի «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեճյանի գրքերի շնորհանդեսի ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց լրագրող Թաթուլ Հակոբյանը,

Կոթիի գյուղապետ. «Սպասում ենք դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը»

Էդիկ Շահնազարյանին կհուղարկավորեն հունվարի 23-ին

ԵԴ-ն սկսում է Ղարաբաղյան պատերազմին առնչվող հայցերի քննությունը. «Ազատություն» ռադիոկայան

Այսօր Եվրադատարանը սկսել է «Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի» գործով լսումները, իսկ փետրվարի 5-ին կանցնի «Սարգսյանը ընդդեմ Ադրբեջանի» գործի քննությանը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում չորեքշաբթի օրը սկսվել է Հայաստանի դեմ ադրբեջանցի տեղահանվածների հայցի քննությունը: APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի վեց քաղաքացիների՝ Լաչինի շրջանի նախկին բնակիչների գանգատը Եվրադատարանում ստացվել է 2005

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Հունվարի 22-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Գալուստ Սահակյանի, Զարուհի Փոստանջյանի, Արամ Մանուկյանի, Աղվան Վարդանյանի, Հովհաննես Մարգարյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Էդմոն Մարուքյանի հեղինակած օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը նշեց,

Էդվարդ Նալբանդյանի գնահատականն իր իշխանավարման վեց տարիներին․ «Դիվանագիտությունը՝ սառցալեռ է»

«Եթե շուռ ես տալիս այդ սառցալեռը՝ դիվանագիտությունը կործանվում է»

407.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունվարի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.8 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Մենուա Բրուտյան. «ՀՀ-ում ընդդիմությունը ճգնաժամի մեջ է»

«Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) նախագահ Մենուա Բրուտյանի կարծիքով՝ Հայաստանն այսօր լուրջ խնդիր ունի ընդդիմադիր դաշտում: «Չնայած նրան, որ ՀՀ-ում դասական առումով ընդդիմություն կա, խորհրդարանում ներգրավված են ընդդիմադիր մի քանի կուսակցություն, որոշ դեպքերում հանդես են գալիս ընդդիմադիր տեսակետներով, ընդդիմադիր ճակատից, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, մեր ընդդիմությունն այսօր ճգնաժամի մեջ է»,-այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասում

Սննդի խիստ վերահսկողություն Կենտրոնի մանկապարտեզներում

Որակյալ սննդի մատակարարման վերահսկողության և առկա խնդիրներին անձամբ տեղում ծանոթանալու նպատակով Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով, հաճախակի այցելություններ է կատարում վարչական շրջանի ենթակայության մանկապարտեզներ: Այս տարվա առաջին այցը հունվարի 22-ին էր` վարչական շրջանի թիվ 2 մանկապարտեզ: Արա Սադոյանը , մանկապարտեզի տնօրեն Զարուհի Աբրահամյանի հետ շրջեց անցած տարի մասնակի վերանորոգված

Սեյրան Օհանյան. «Արմեն Հովհաննիսյանը գնաց հավերժական կյանք»

Այսօր Եռաբլուրում մայր հողին հանձնվեց հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թշնամու դիվերսիոն հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի աճյունը: Հուղարկավորության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց. «… Արմեն Հովհաննիսյանն այսօր լրացնում է այն կրտսեր հրամանատարների շարքը, որոնք անձնական օրինակով նաեւ արցախյան գոյապայքարի ժամանակ ստորաբաժանումները տարել են դեպի հաղթանակներ, իրենք

Էրդողանը խիստ քննադատության է ենթարկվել Բրյուսելում. «Ամերիկայի Ձայն»

«Ինչ խնդիր էլ չլինի, կարծում ենք, որ նման խնդիրներին լուծում գտնելիս պետք է հարգել իրավունքի գերակայության և իշխանությունների բաժանման սկզբունքները». , – շեշտել է Եվրահանձնաժողովի նախագահը Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի,  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը հինգ տարվա ընթացքում իր առաջին այցելություններ է կատարել Բրյուսել, խիստ քննադատության է ենթարկվել Եվրոպական Միության առաջնորդների կողմից՝ երկրում կաշառակերության մեղադրանքներով մեկնարկած

Սամվել Բալաանյանի հայտարարությունը վերջին իրադարձությունների կապակցությամբ

Սիրելի գյումրեցիներ Ընտրված օրվանից ամեն ինչ արել եմ եվ շարունակելու եմ անել, որ Գյումրին նմանվի մեր երազանքների քաղաքին: Աղբահանություն, փողոցային լուսավորություն, ճանապարհաշինություն, օգնություն կարիքավոր ընտանիքներին, կանգառների բարեկարգում՝ այս ամենը պահանջում է լարված ու ամենօրյա աշխատանք: Վստահեցնում եմ Ձեզ , որեվէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր , բայց պատվաբեր առաքելությունից: Ես մնալու եմ

ԱՄՆ-ն խի՞ստ է տրամադրված ՀՀ-ի նկատմամբ. Human Rights Watch-ի զեկույցը

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը` (World Report 2014) աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որում առանձին բաժիններով անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցած նախագահական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հավաքների ազատության, ակտիվիստների վրա հարձակումների, բանակում չարաշահումների, խոսքի ազատության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության խնդիրներին: ՀՀ-ում կազմակերպված ՏԻՄ և նախագահական ընտրությունների վերաբերյալ Human Rights

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիի հետ: Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպանի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խոսելով Երևանի և իտալական քաղաքների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների մասին` Տարոն Մարգարյանը կարևորել է դրանց ընդլայնման և առավել գործնական հիմքերի վրա դնելու հեռանկարները.

Թուրքական «Անադոլու» գործակալությունը նախատեսում է Երևանում գրասենյակ բացել. «Անկախ»

Ըստ «Անկախ» – ի,  թուրքական «Անադոլու» գործակալությունը նախատեսում է Հայաստանում գրասենյակ բացել: «Անադոլու» գործակալության ներկայացուցիչը և  թուրք պատմաբան, Անկարայի Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն  Հասան Օքթայը Երևանում հանդիպումներ են ունեցել` գրասենյակի բացման  թույլտվություն ստանալու համար, ինչպես նաև Հյուսիսային պողոտայում գրասենյակի տարածք վարձակալելու համար: Նրանք  հանդիպում ունեցան  նաև Անկախի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Նրանք փորձում էին հասկանալ, թե ինչպիսի

«ՀայՌուսգազարդն» արձագանքել է սփյուռքահայ գործարարի դժգոհություններին

«ՀայՌուսգազարդ» ընկերությունն արձագանքել է գազի սպառման ծախսերի հետ կապված իրենց ընկերության հասցեին ուղղված «Ալիշան» ընկերության պահածոների արտադրության հիմնադիր, սփյուռքահայ գործարար Սերժիկ Մոսեսյանի դժգոհություններին: «Ծանոթ ենք խնդրին, մանրամասն ուսումնասիրել ենք այն, հրավիրել ենք «Ալիշան» ընկերության ներկայացուցիչներին, միասին քննարկել խնդիրը: Կրկին պատրաստ ենք հանդիպելու եւ քննարկելու խնդրի հետ կապված առաջացած հարցերը մասնագիտական շրջանակներում, բայց կարծես թե «Ալիշանը»

Ջրամատակարարման դադար հունվարի 24-ին Էրեբունի վարչական շրջանում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված, ս.թ.հունվարի 24-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան, Խաղաղ Դոնի, Ավանեսով փողոցների ու նրբանցքների, Էրեբունի հիվանդանոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

«Գիտական աշխատանքն արժեք ունի, եթե այն կարդում են ոչ միայն կողքի լաբորատորիայում, այլև հարևան պետություններում». Սամվել Հարությունյան

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին գոհացնում են կոմիտեի նախորդ տարվա ձեռքբերումները. «2013 թվականին շատ կարևոր օրենսդրական մի նախաձեռնությամբ հանդես եկավ  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն: Խոսքը «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին է, որը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց: Նախագիծը կնպաստի ինչպես միջազգային մակարդակին համապատասխան նախագծերի ընտրությանն ու արդյունավետ իրականացմանը,

Ադրբեջանական դիվերսիայի իրական պատճառները. ԱԳ նախարարների հանդիպում, կոնֆլիկտը սառած չէ

«Անշուշտ կապ կա: Առհասարակ, Ադրբեջանը կարծես թե շահագրգռված չէ արդյունքների հասնել բանակցություններում: Շահագրգռված չէ նաև հայկական կողմը»,-Aravot.am-ի հարցին` ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած վերջին դիվերսիոն հարձակումը կարելի՞ է դիտարկել ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվելիք հանդիպման համատեքստում, այսպես պատասխանեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը: Շարունակելով թեման՝ նա նշեց. «Սերժ Սարգսյանը կորցրել է վստահությունն այն բանից

Հրայր Թովմասյան. Այսօր մենք հերոսների կարիք ունենք… Եվ փառք աստծո՝ ունենք հերոսներ

«2014 թվականի հունվարի լույս 20-ի գիշերը կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանն ու հայկական բանակի ստորաբաժանման 9 զինվորները հետ մղեցին Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խումբ»: Ահավասիկ՝ տասը հերոս: Ափսոս… Արմենի համար այս հերոսությունը, վերջինն էր… Հազար փառք Արմենին: Արմենի ծնողներին, հարազատներին ու մտերիմներին համբերություն՝ կորստյան ցավը կրելու համար: Պատիվ ու հարգանք հայրենիքին նվիրված որդի դաստիարակելու համար:

Մանր ու միջին պաշտոնյաների անգործությունը կրկնվի` աշխատանքից կազատվեն

Ամեն տարի միլիոնների ասֆալտապատում անելը Կամո Արեյանն անհրաժեշտությունով է պայմանավորում

Պառավաքար եւ Վազաշեն համայնքները սպասարկող շրջանցիկ ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել հունիսին

«Նախորդ տարվա ընթացքում, Տավուշի մարզում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 1600 անգամ, այն դեպքում, երբ մեր պատասխան կրակը եղել է գրեթե 2 անգամ քիչ: Դա չի նշանակում, որ մենք վախենում ենք պատասխան կրակ բացել, ուղղակի մենք աշխատում ենք կրակ բացել ծայրահեղ դեպքերում»,- հունվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարեց պաշտպանության նախարարության Զինված

Մագիլի քարանձավի կենսաբազմազանությունը կվերանա տուրիզմը զարգացնելու հաշվին (Տեսանյութ)

Հայաստանի Վայոց Ձորի մարզի ամենամեծ՝ Մագիլի քարանձավը վտանգված է. այն մշակույթի նախարարությունը ցանկանում է վարձակալությամբ տրամադրել մասնավոր ընկերության`զբոսաշրջության նպատակով: Այսօր «Էկոլուր» ակումբում մասնագետները ահազանգեցին, որ եթե քարանձավը շահագործվի զբոսաշրջիկներ ներգրավելու նպատակով, ապա այնտեղ առկա կենսաբազմազանությունը ոչնչացվելու առջեւ կկանգնի: Ասուլիսի մասնակից, Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանն ասաց, որ մի քանի

Հայտնիները բողոքում են, որ կուսակցությունները հաճախ օգտագործում են իրենց

«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնությանը միացած հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն այսօր ասաց, որ այն ակցիաներից, որտեղ հնչում են քաղաքական կամ վիրավորական կարգախոսներ, ինքը միանգամից հեռանում է: «Կենսաթոշակային կուտակային օրենքին դեմ վերջին հանրահավաքից էլ հեռացա այն պահին, երբ սկսեցին քաղաքական, կուսակցական կարգախոսներ հնչել, թեկուզ մեղադրեն, որ մինչեւ վերջ չեմ մնում, բայց միշտ հեռանում եմ, երբ սկսում են քաղաքականացնել»,-

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22–ին` ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում, տեղում է թույլ ձյուն, մասնավորապես` Աշտարակի և Ապարանի: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

2013 թ. գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել ևս 11 գերատեսչություն

Կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ բնապահպանության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ արդարադատության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031