Լրահոս
Օրվա լրահոսը

Կոթիի գյուղապետ. «Սպասում ենք դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը»

Հունվար 22,2014 18:12

Հունվարի 20-ի առավոտյան մահացել է   Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ, 18-ամա Էդիկ Շահնազարյանը: Նա մահվանից մի շաբաթ առաջ էր զորակոչվել ժամկետային զինծառայության: Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ Էդիկի հուղարկավորությունը կկատարվի հունվարի 23-ին: Գյուղապետն  ասաց, որ զինվորի ծնողները, նաեւ իրենք, չգիտեն նորակոչիկի մահվան պատճառը, հավելելով. «Էդիկի առողջությունը միանգամից  է վատացել, մահվան պատճառը պարզ չէ: Սպասում ենք դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը»:

Հավելենք, որ  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Կոթի գյուղի փեսա է, նա ստանձնել է Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթիի, նաեւ Կոթիի հարեւան, հեռավոր, սահմանի վտանգավոր հատվածում գտնվող  Բարեկամավան գյուղի շեֆությունը եւ պարբերաբար օգնում է այդ գյուղերի կենցաղային խնդիրների լուծմանը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031