Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանի գնահատականն իր իշխանավարման վեց տարիներին․ «Դիվանագիտությունը՝ սառցալեռ է»

Հունվար 22,2014 17:50

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսում ամփոփեց 2013-ին արտաքին քաղաքականության ձեռքբերումները:

Էդվարդ Նալբանդյանն արդեն վեց տարի է, ինչ ղեկավարում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, նրա իշխանավարման տարիներին ամենագլխավոր գործընթացները, այդպես էլ արդյունք չտվեցին, օրինակ՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրման գործընթացը, ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, հենց այս դիտարկմամբ Aravot.am-ը Էդվարդ Նալբանդյանին խնդրեց նշել իր ղեկավարման տարիներին արտաքին քաղաքական ամենագլխավոր ձեռքբերումը:

Նալբանդյանը մեր հարցին այսպես հակադարձեց, թե, ընդհանրապես դիվանագիտության գլխավոր ձեռքբերումը հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումն է: «Այս վեց տարվա ընթացքում, ես երբեւէ չեմ օգտագործել գլուխ գովելու մարտավարությունը, որ ասենք՝ այս արեցինք, այն արեցինք, այդպես չէ․․․ Պետք է համեստ ձեւով, հանգիստ ձեւով շարժվել ուղղությամբ, առանց՝ հոպ ասելուց առաջ գոռալու: Դիվանագիտությունը դա սառցալեռ է, եւ սառցալեռի միայն վերեւի մասն է երեւում, եւ եթե շուռ ես տալիս այդ սառցալեռը՝ դիվանագիտությունը կործանվում է»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

«Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ շփման գծում օրեր առաջ գրանցված ցավալի միջադեպերը առաջիկայում սպասվող ղարաբաղյան բանակցությունների վրա, ՀՀ ԱԳ նախարարը նշեց․ «Խաղաղ  բանակցային գործընթացին այլընտրանք չկա: Ադրբեջանն է, որ ձեւացնում է, թե համանախագահները, միջազգային հանրությունն այլ կարծիք ունեն: Միջազգային հանրությունը մանդատ է տվել եռանախագահներին, որոնց երկրները՝ նախագահների մակարդակով հայտարարություններ են արել, բայց Ադրբեջանը այնպես է իրեն պահում, կարծես դա իրենց չի վերաբերում: Նրանք իլյուզիաներ են ստեղծում, ավելի ճիշտ՝ նրանք իլյուզիաներ չունեն, իրենց հանրային կարծիքի համար են այդ իլյուզիաները ստեղծում»,- նկատեց նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը եռանախագահների հայտարարություններից հետո ոչ թե բարձր է գնահատում դրանք, այլեւ կիսում է միջազգային հանրության մոտեցումները՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031