Օրվա լրահոսը

Նորա Բադալյանը Մարիա Ստյուարտ կխաղա Գերմանիայում

«Մարիա Ստյուարտ» ինտերակտիվ մոնոներկայացման մեջ կհնչի հինգ լեզու, այդ թվում նաեւ՝ հայերեն

Հերմինե Նաղդալյանը՝ Տեր-Պետրոսյանին. «Ամենաողջամիտ բանը, որ կարող է իշխանությունն անել, դա այն է, ինչ անում է»

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եռյակի հանրահավաքին հայտարարել էր՝ «Մեր ծրագրերն ու նպատակները հստակ են, ուստի երկխոսության եւ փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից։ Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք, իսկ եթե ոչ, ապա, գործող նախագահի օրինակով, դրանք կուղարկենք գրողի ծոցը»: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն Aravot.am-ի հետ զրույցում առաջին նախագահին

Անչափահաս Շահեն Հարությունյանը 4 տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեց

«Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատաքննությունն այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց: Դատավճռի համաձայն, Շանթ Հարությունյանը դատապարտեց 6 տարի ազատազրկման, նրա որդի Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարի պայմանական ազատազրկման: Ալբերտ Մարգարյանին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ դատարանը նրան անմեղ ճանաչեց, իսկ խուլիգանություն կատարելու համար դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Խուլիգանություն

«Իրենք ցանկանում են 1 աթոռ, որ առաջիկա նախագահական ընտրություններին ունենան իրենց նախագահը». Հովհաննես Սահակյան

Միայն  հիմարը կամ իրեն հիմարի տեղ դնողը կհավատա ու կփորձի ուրիշներին էլ հավատացնել, որ վարչախումբն այդ փոփոխությունները նախաձեռնել է ոչ թե սեփական իշխանությունը հավերժացնելու նկատառումով, այլ միայնումիայն, բացառապես, «իր հոր արեւ»՝ երկրի ու ժողովրդի բարօրության համար»,- Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքին այսպիսի կարծիք էր հայտնել առաջին նախագահը սահմանադրական փոփոխությունների մասին: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ

Կարեն Մովսիսյանը՝ դատարանում. «Ինքը ինձ չի կարա ասի…աչքիդա երևում՝ կնստեմ»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչական դատարանում «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ ՀՀ ոստիկանության ներկայացրած դատական գործի քննության ժամանակ՝ որպես վկա հարցաքննվում էր Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ Կարեն Մովսիսյանը: Նա դատարանի դահլիճում շատ ակտիվ էր իրեն պահում, երբեմն չէր ենթարկվում նաև դատավորի օրինական պահանջին, բանավեճի մեջ էր մտնում պատասխանող

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդիոյին (Ֆրանսիա), ԱՄՆ համանախագահի օգնական Դևիդ Սալվոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետագա քայլերին, այդ թվում՝ ս.թ. հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը վերաբերող

Արմինե Ուդումյան. «Հոդվածն ամբողջ թերթի հետ միասին տպարան գնաց, բայց այդպես էլ դուրս չեկավ»

«Առավոտցի» Արմինե Ուդումյանը «Առավոտի» 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» շարքի այս շաբաթվա մեր զրուցակիցն է: Հիշում է օրաթերթում հրապարակված իր մի լրագրողական աշխատանքի պատմություն: «Հրապարակումը լուսահոգի, հարգարժան նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շրջապատից մի գործարար տիկնոջ բիզնես վարքագծի մասին էր: Նա անթույլատրելի գործողություններ էր թույլ տալիս, օգտագործելով իր կապերի մասին համբավը: Նախ մինչև հրապարակումը փորձ արեցին ճնշում գործադրել`

Վարդգես Գասպարիի գործի քննությունը հետաձգվեց

Այսօր ՀՀ վարչական դատարանում հետաձգվեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ դատական գործի քննությունը: Նրա դեմ դատական գործ է հարուցվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ՀՀ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով:Դատական գործի քննությունը հետաձգվեց, քանի որ չէր ներկայացել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին բերման էր ենթարկվել ապրիլի 4-ին ՀՀ Գլխավոր դատախազության առաջ

Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով ՃՈ աշխատակիցները կրկնեցին միմյանց

Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան էին ներկայացել լրացուցիչ վկաներ` ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Գեւորգ Մարտիրոսյանն ու Վոլոդյա Կարապետյանը: Տուժողներ Հակոբյանները, իրավահաջորդները դատարան չէին ներկայացել, նրանց ներկայացուցիչներ Ռուբեն Բալոյանն ու Զարուհի Վարդանյանը խոչընդոտ չտեսան՝ շարունակելու դատական նիստը: Մինչ նրանց ցուցմունք տալն ու հարցաքննությունը Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դիմեց դատարանին, որ դատական նիստերի

«Շնորհակալ եմ, որ ինձ առաջարկեցին սովորել Ա. Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը». Ալեքսանդր Ռոմանովսկի

Այս օրերին Հայաստանում է գտնվում ուկրաինացի դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, որը հյուրընկալվել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնին: Հոկտեմբերի 19-ին դաշնակահարը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կներկայացնի հատուկ երևանյան այցի համար սովորած Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ «Շնորհակալ եմ, որ ինձ առաջարկեցին սովորել այս կոնցերտը։ Ես ինձ համար շատ հոգեհարազատ ու հրաշալի երաժշտություն բացահայտեցի, որը մեծ

ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) տարածաշրջանային տնօրեն Մարի Պիեր Պուարյեին: Տիկին Պուարյեն գտնվում է Հայաստանում՝ Երևանում կազմակերպված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ու ԱՊՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համակարգողների տարեկան հավաքին մասնակցելու նպատակով: Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը` մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման գործում:

Արեգ Գևորգյանին դատական նիստի մասին չեն ծանուցել

Այսօր ՀՀ վարչական դատարանում հետաձգվեց ՀԱԿ հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արեգ Գևորգյանի գործի քննությունը: Այն ներկայացրել է ՀՀ ոստիկանությունը՝ ընդդեմ Արեգ Գևորգյանի և պահանջում է ՀԱԿ անդամին վարչական պատասխանատվության ենթարկել` 50000 ՀՀ դրամի չափով: Դատարան չէին ներկայացել ոչ Արեգ Գևորգյանը, ոչ նրա ներկայացուցիչը: Aravot.am-ի հետ զրույցում Արեգ Գևորգյանը պարզաբանեց, որ իրենց չեն ծանուցել դատական

«Քառյակում ամեն մեկն իր մելոդիան էր նվագում, հարմոնիա չկար»

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքի մասին հոգեբանի դիտարկումը

ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա նախապատրաստվել է 57 նյութ

Аravot.am-ի հարցին, թե այս տարվա 9 ամիսների ընթացքում լրատվամիջոցների հրապարակումներից որքանի հիման վրա է հարուցվել քրեական գործ, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը պատասխանեց. «2014թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա ստորաբաժանումներում ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա նախապատրաստվել է 57 նյութ, որից 38-ը մերժվել է, 19-ը՝ ուղարկվել ըստ ենթակայության»։   Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Նախագահը ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը: Նախագահը շրջել է հանրապետության ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել իրենց արտադրատեսականին և ծառայությունները ներկայացնող հայաստանյան ընկերությունների գործունեությանը, ներկայացուցիչների հետ զրուցել այդ ընկերությունների ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների մասին:   ՀՀ նախագահի աշխատակազմ

Հ. Նաղդալյան. «Հայաստանը միջազգային բյուջետավորման գործընթացում առաջամարտիկներից մեկն է»

Այսօր ազգային ժողովում տեղի ունեցան Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի հրավիրված լսումները՝ «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը և ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով: Լսումներին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը , ընդդիմադիր պատգամավորներ և ավելի քան 12 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցները բարձրացված խնդիրների

Չեխիան կաջակցի Արմավիրի մարզի բուժհիմնարկներին

ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական Նորբերտ Սչելոնգի ղեկավարած պատվիրակությանը` ՀՀ Արմավիրի  մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ։ Արմավիրի մարզը Չեխիայի Մորավսկո-Սիլեզյան երկրամասի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել 2014թ. Հունվարի 31-ին։  Համագործակցության շրջանակում այս անգամ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում Արմավիրի բարեկամ-գործընկեր երկրամասի բժշկական կազմակերպությունների ղեկավարներ են։ Չեխիայի առողջապահության նախարարի խորհրդականի հետ նրանք

«Հայկական սոցիալական հեղափոխության ճակատը» շնորհակալ է Սերժ Սարգսյանին ԵՏՄ-ի համար

Իշխան Թադեւոսյանի կարծիքով` եթե Հայաստանը ԵՏՄ անդամ է, ուրեմն` նրա անվտանգությունն ապահովված է

ՓՄՁ-ի պաշտպանն ուզում է Վաղարշ Աբրահամյանին էլ պաշտպանել

Արթուր Սաքունց.«Ոստիկանությունը հովանավորում է քաղաքացու նկատմամբ ոտնձգություն կատարողներին»

«Դվինի» փլատակները

«Դվին» հյուրանոցն ինչպես եղել է փլատակ, այնպես էլ մնացել է, չնայած պետգույքի պատասխանատուները պնդում են, որ անցյալ տարի հյուրանոցային համալիրում 860 հազար դոլարի ներդրում է կատարվել: 4 միլիոն դոլարի ներդրում էլ «Դվինի» սեփականատերն այս տարի է պարտավորվել անել: Ըստ պայմանագրի՝ 2016թ.-ին հյուրանոցի հիմնանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն: Եթե սեփականատերը խոստումը չկատարի՝ տույժ ու տուգանքների կենթարկվի:

Համերգ՝ նվիրված Երևանի տարեդարձին

«Իմ սրտի մայրաքաղաք՝ Երևան». հոկտեմբերի 17-ին այս խորագրով համերգային ծրագիր էին կազմակերպել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդները։ Այն նվիրված էր քաղաքամայր Երևանի տարեդարձին։ Համերգային ծրագրի ընթացքում հնչեցին սիրված երգեր Երևանի մասին` լեզվահասարակագիտական համալսարանի և կոնսերվատորիայի շնորհաշատ ուսանողների շուրթերից: Ուսանողները նշում էին, որ

Վարչապետն ընդունել է Եկմալյան 5 հասցեում կառուցված շենքի բնակարանները ձեռք բերած քաղաքացիներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Եկմալյան 5 հասցեում կառուցված բնակելի շենքի բնակարանները դեռևս 2006 թվականին ձեռք բերած քաղաքացիներին, ովքեր, սակայն, մինչ օրս հնարավորություն չեն ստացել բնակություն հաստատել այնտեղ: Քաղաքացիները վարչապետին են ներկայացրել շենքի կառուցման մանրամասները, ստեղծված իրավիճակը և խնդիրները: Հովիկ Աբրահամյանը կարևորել է կառուցապատողների և բնակարանները ձեռք բերած քաղաքացիների միջև առկա վեճի լուծումն իրավական

«Ռեգնում»-ի խմբագիրը թողել է պաշտոնը գրաքննության պատճառով. «Ազատություն» ռադիոկայան

«Ռեգնում»-ի գլխավոր խմբագիրը ստիպված է եղել թողնել աշխատանքը, քանի որ Կրեմլին մոտ կանգնած նոր սեփականատերը հարկադրել է ուկրաինական ճգնաժամը լուսաբանել իր թելադրանքով: Վիգեն Հակոբյանը, ով չորս տարի Մոսկվայում խմբագրել է «Ռեգնում» լրատվական գործակալությունը և աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել հոկտեմբերի 10-ին, այսօր «Ազատությանը» պատմեց, թե նոր սեփականատիրոջ նշանակած գլխավոր տնօրեն Յուլյա Կրիժանսկայան ինչպես է փորձել

Պատմության ուսուցիչ. «Կռվի տարիներին գյուղում ավելի շատ աշակերտ կար, քան հիմա»

Բազմիցս ենք մեր հրապարակումներում անդրադարձել Սյունիքի մարզի գյուղերի ծերացման, արտագաղթի, ծնունդների պակասի եւ աշակերտ չլինելու պատճառով դպրոցների հետագա գործունեության դադարեցման վտանգին: Կապանի տարածաշրջանի Նորաշենիկ գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Ալբերտ Թումանյանը ցավով նշեց, որ այսօր Նորաշենիկ գյուղի դպրոցում եւս աշակերտների թիվը նվազել է եւ ներկայումս գյուղում ընդամենը 18 աշակերտ է սովորում: Մինչդեռ դպրոցում աշխատելու իր

Պոռոշենկոյի, Մերկելի և Օլանդի հետ հանդիպումը դրական էր. Պուտին. ТАСС

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «նորմանդական քառյակի» հանդիպումը դրական է գնահատել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը: «Բանակցությունների արդյունքը դրական է», – հայտնել է Պուտինը հոկտեմբերի 17-ին՝ դուրս գալով բանակցությունների դահլիճից: Հանդիպումը տեղի է ունեցել Միլանում: Քառակողմ բանակցություններին ներկա էին Ռուսաստանի նախագահը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ

Շանթ Հարությունյանը իրենց պայքարին քաղաքացիների չարձագանքելը համեմատեց դիակների հետ

«Ցեղակրոն« կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի մոտ մեկ ժամ տեւած վերջին խոսքն այս պահին Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընդմիջվեց 10 րոպեով: Նա նախ պնդեց, որ իր որդուն` անչափահաս մեղադրյալ Շահեն Հարությունյանին էլ դատարանը վերջին խոսքի հնարավորություն տա, բայց դատարանը չթույլատրեց: «Երկրում բեսպրեդել է իրականացվում, պահանջում եմ, որ մարդուն չզրկեք իր վերջին

Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 20-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զոր. Անդրանիկի թաղամասի Բաբաջանյան 3/1, 4, 5/1, 6, 8, 10, 10, 14, 16, 18, 20, 21, 22, 23/1, 24, 25/1, 26, 26/4, 26/5, 26/6, 27, 27/1, 28, 29, 29/1, 30, 31, 32, 34,

«Հայկական սոցիալական հեղափոխության ճակատը» իր առաջարկությունները պատրաստվում է ներկայացնել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով

Իշխան Թովմասյանի կարծիքով` առաջին եւ երկրորդ նախագահների թողած ժառանգության պատճառով է սահմանադրական բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն առաջացել

Գողության անհաջող 2 փորձի պատճառով՝ 8 տարի ազատազրկում

Հաղարծնեցին նախկինում 6 անգամ դատապարտվել է

Կլոր-սեղան քննարկում՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին

Հոկտեմբերի 17-ին նշվող Աղքատության վերացման միջազգային օրվա կապակցությամբ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին: Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բազմազան են՝ սկսած շրջակա միջավայրի մատչելիության և հավասար պայմանների ապահովումից, մինչև զբաղվածության խնդիրների լուծում, սակայն ըստ «Հույսի կամուրջ» հ/կ նախագահ Սուսաննա Թադեվոսյանի՝ առաջնային և կարևոր խնդիրը մնում է հաշմանդամություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031