Օրվա լրահոսը

Վ. Սպիվակով. «Խաչատրյանի անվան փառատոնը միտված է մշակույթի և դասական արվեստի փառաբանմանն ու մեծարմանը»

Հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյանի անվան միջազգային երկրորդ փառատոնի հերթական համերգը նվիրված էր մեծ դիրիժոր և ջութակահար, հայ ժողովրդի կողմից շատ սիրված Վլադիմիր Սպիվակովի 70-ամյա հոբելյանին։ Համերգին իր խոսքն էր հղել ինքը՝ Սպիվակովը։ Ողջունելով Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և իր համար շատ հարազատ հայ հանդիսատեսին՝ մաեստրոն բարձր գնահատեց նման մշակութային միջոցառումը, քանի որ

Վերադարձ Քոչարյանին կամ՝ Քոչարյանի վերադարձը-3

Թվում է թե՝ գոնե այս աշուն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին չպիտի ծավալուն խոսակցություն ծավալվեր, մանավանդ որ՝ ոչ իշխանամետ քառյակի հետ Քոչարյանի անձն ուղղակիորեն չի կապվում: Ամենից ավելի Քոչարյանին կապել և կապում են դաշնակցության հետ, բայց դաշնակցությունն, ըստ էության, լքեց քառյակը՝ այն վերածելով եռյակի: Այսինքն, հիմա արդեն պիտի դժվարանանք միանշանակ պնդել թե՝ դաշնակցությունը քոչարյանամետ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Հոկտեմբերի 20-ին ժամը 05.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-Սառնակունք ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածում (30-րդ կմ) մերկասառույցի հետևանքով արգելափակվել է մոտ 15 ավտոմեքենա: ՀՀ ԱԻՆ

Կայացավ ՀՀՖ նախագահի գավաթի խաղարկությունը

Հոկտեմբերի 17-19-ը Երևանում ընթանում էր «Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթը»: Նախագահ Արթուր Հովհաննիսյանը՝ իր նախագահության հենց առաջին օրվանից հրաձգություն մարզաձևն ուղղորդել է այն ճանապարհով, որը տարավ դեպի միջազգային մրցաշարեր, աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, նույնիսկ մարզական ամենաբարձր գագաթը Օլիմպոսը և հայ հրաձիգներն այդ մրցաշարերից վերադարձան բազմաթիվ մեդալներով: Ֆեդերացիայի նախագահի կողմից մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն արժանացել են մեդալի

Ինքնությունը չպարզված անձի կողմից օգտագործվել է անձնագրային ծառայությունից ստացված կեղծ անձնագիր

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնից ստացված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` 2003 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Վաղարշապատի անձնագրային բաժնում կեղծվել են Լուսինե Վ.-ին անձնագրավորելու համար անհրաժեշտ փաստաթղթային հիմքերը, և նրա անվամբ կեղծ

Անվավոր չմուշկներով՝ ժամում 200 կմ արագություն

Գերմանացի էքստրեմալ Դիրկ Աուերը, որը հայտնի է անվավոր չմուշկներով սահմանած մի շարք ռեկորդներով, արագության հերթական բացառիկ ցուցանիշն է գրանցել: Աուերը, բռնված Dodge Challenger SRT8, ավտոմեքենայի սնդուկից, օդանավակայաններից մեկի վազքուղում զարգացրել է ժամում 200 կմ արագություն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ mirfactov-ի  

ՀՀԿ վերնախավը Հառիճում անակնկալի բերեց Հովակիմ Սրբազանին (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք,   այսօր Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ  ու ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ֆինանսավորմամբ  Հառիճի վանական համալիրի բակում  անցկացվեց  հոգևոր երաժշտության  փառատոն, որը նվիրված էր  Հայոց ցեղասպանության 100-ամյակին ու  հայ մեծանուն երգահան Կոմիտաս Վարդապետի ծննդյան  145-ամյակին: Այստեղ է երկար տարիներ ստեղծագործել Կոմիտասը` 1904 թվականին հենց Հառիճում  ստեղծելով  առաջին մեծ երգչախումբը: Վարդապետին մեծարելուց, նրա

Այսօր Սյունիքի մարզկենտրոնում նշվեց Կապանի օրը (ֆոտոշարք եւ տեսանյութ)

  Այսօր Կապանը նշեց քաղաքի կարգավիճակ ստանալու 76-րդ տարեդարձը: Սակայն Կապանի պատմությունը դարերի խորքից է գալիս, որի մասին այսօր քաղաքի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ բոլորն են հիշատակել, ինչպես նաեւ հատուկ ընդգծել կապանցու անցած ուղու փառավոր էջերը` ամփոփված բազում հերոսություններով ու հաղթանակներով: «Որտեղ էլ լինենք, ուր էլ գնանք, միշտ հիշենք, որ մեր քաղաքը մեզ է սպասում:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ». Դալար գյուղի 17/1 ընտրատեղամասի մոտ մշտապես  կողմնակի անձինք են կանգնած

Ըստ կազմակերպության՝ ամենաշատ ահազանգեր ստացվել են Դալար գյուղի 17/1 ընտրատեղամասից: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը իր կայքում տեղադրել է հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում իր դիտորդների արձանագրած ընտրախախտումները: Ըստ կայքի՝ ամենաշատ ահազանգերը ստացվել են Արարատի մարզի Դալար գյուղի 17/1 ընտրատեղամասից, որտեղ առաջադրված են Հանրապետական կուսակցության 2 անդամներ Գագիկ Ալեքսանյանը

Հոգևոր երաժշտության փառատոն` հանրապետականների  փողերով (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզի Հառիճի վանական համալիրի բակում կիրակնօրյա պատարագից հետո  առաջին անգամ հանրապետությունում կազմակերպվեց հոգևոր երաժշտության մարզային փառատոն, որին մասնակցում էին Գյումրիի, Արթիկի, Ազատանի ու տարբեր համայքների մանկական երգչախմբեր ու անհատ կատարողներ: Մասնակիցները թվով 300 հոգի էին: Փառատոնը նվիրվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին, անմեղ զոհերի հիշատակին ու  հայ մեծանուն երգահան Կոմիտաս Վարդապետի ծննդյան  145-ամյակին: Փառատոնի անցկացման

Մարիան ու Կարենը տեղ զբաղեցրին երկրորդ տասնյակում

Հնդկաստանում ավարտվեց շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում էր երկու հոգի: Տղաների մրցաշարում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց եւ 8,0 միավորով 137 մասնակիցների մեջ պայքարը եզրափակեց 17-րդ հորիզոնականում: Աղջիկների մեջ նույնքան միավորով առաջնությունը 11-րդ տեղով ավարտեց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ աշխարհի առաջնության կայքէջի:  

Եղիազար Դավթյան. Ներքին Գետաշեն եւ Մաքենիս գյուղերում ՏԻՄ ընտրությունները հանգիստ են ընթացել

Ներքին Գետաշեն գյուղի մոտ 50 տոկոսը չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին: «Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տեղամասերում ներկա դիտորդները, վստահված անձինք պնդում են, որ ընտրությունների ընթացքը հանգիստ է եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքերում անցկացված ՏԻՄ ընտրություններին, ասաց դիտորդ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության համակարգող Եղիազար Դավթյանը: Նա նշեց,

Նախախորհրդարանի հայտարարությունը՝ Ալեք Ենիգոմշյանի հանդեպ անթույլատրելի վերաբերմունքի մասին (լրամշակված)

Այսօր՝ ժամը 19:45 սահմաններում, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից իր հարևանի հետ միասին՝ վերջինիս ավտոմեքենայով, տուն վերադառնալիս է լինում, երբ Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտենում մի խումբ անձինք՝ ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ:

Երիտասարդ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը գտնվում է Զագրեբում, որտեղ կայանալու է Եվրոպայի առաջնությունը: Ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ Խորվաթիայում Հայաստանից պայքարի մեջ են մտնելու ինը բռնցքամարտիկներ. 49 կգ՝ Ալեն Դանիելյան, 52՝ Դավիթ Ասատրյան, 56՝ Սպարտակ Թամարյան, 60՝ Ժորա Համազարյան, 64՝ Արարատ Գյուլբանգյան, 69՝ Տիգրան Մելքոնյան, 75՝ Արմեն Մինասյան, 91՝ Սերյոժա Հակոբյան եւ +91 կգ քաշային կարգ՝

Բյուլետենների նպաստն առաջարկվում է կրճատել (տեսանյութ)

Կառավարությունը նախաձեռնել է փոփոխել ժամանակավոր անաշխատունակության նպաստների, այսինքն՝ բյուլետենների վճարման չափն ու կարգը: Նախագծով առաջարկվում է վերանայել բյուլետենների՝ հիվանդության նպաստի համար վճարվելիք գումարի չափն ու մեխանիզմը: Հնարավոր է սահմանվի ոչ թե է 100% փոխհատուցում, այլ՝ կախված աշխատանքային ստաժից՝ 50-80%: Ընդ որում, բյուլետենի համար վճարվող նպաստը  հաշվարկվելիս, ներկայումս հաշվի է առնվում աշխատողի ամբողջ եկամուտը՝ ներառյալ պարգեւատրումները:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը՝ Գյուղատնտեսի օրվա առթիվ

Գյուղատնտեսության ոլորտի հարգելի՛ աշխատողներ, գիտնականներ, գործարարներ, ֆերմերներ Արդեն չորրորդ տարին է, մեր հանրապետությունում նշվում է Գյուղատնտեսի օրը: Այն հիանալի հնարավորություն է ընձեռում մեզ, որպեսզի մեր երախտիքի խոսքն ուղղենք հայ շինականին, քանի որ նա է մեր հողի պահապանն ու երկրի կերակրողը:  Գյուղատնտեսությունը մեր հանրապետության գերակա ուղղություններից է, և այս բնագավառում վերջին տարիներին նկատելի են առաջընթացի դրական միտումներ:  Չնայած

ՀԱԿ հայտարարությունը՝ Շանթ Հարությունյանի դատավճռի կապակցությամբ

Հոկտեմբերի 17-ին Կենտրոն եւ Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ազատազրկման է դատապարտել 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երեւանում բողոքի ցույց անցկացրած 12 քաղաքացիներին, ընդ որում՝ նրանցից 10 դատապարտվել են 4-ից 7 տարվա ազատազրկման: Առանց այդ էլ անհիմն ձգձգված նախնական կալանքի պայմաններում մոտ մեկ տարի ազատազրկման մեջ անցկացրած քաղաքացիներին նշանակվել են ազատազրկման

Գեղարքունիքի Ներքին Գետաշեն գյուղում ընտրողների հոսքը քիչ է. մարդիկ շուկա են գնում

  Եղիազար Դավթյանի խոսքերով՝ արտառոց դեպքեր չեն արձանագրվել: Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Գեղարքունիք, Լոռի, Վայոց ձոր, Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք եւ Շիրակ մարզերի մի շարք համայնքներում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Aravot.am-ի հետ զրույցում դիտորդ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության համակարգող Եղիազար Դավթյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի ընտրական տեղամասերում իրավիճակը

Կանաչ լոբով եւ տնական մայոնեզով աղցան

Համեղ, օգտակար, գեղեցիկ, առանց քիմիական հավելումների… պատրաստեք այս աղցանը՝ ինչպես տոնական, այնպես էլ առօրյա սեղանների համար: Ե՛վ ձեր հյուրերը գոհ կմնան, ե՛ւ տան անդամները:   Անհրաժեշտ մթերքները Կանաչ լոբի- 1 կգ Սամիթ- մի քանի ճյուղ Սխտոր-1-2 պճեղ Արեւածաղկի կամ դդմի մաքրած սերմեր՝ 2 ճաշի գդալ Աղ, սեւ պղպեղ Մայոնեզի համար Ձվի դեղնուց- 2 հատ Մանանեխ՝

Փոխել դիտանկյունը

Իմ բարեկամ Վահրամ քահանա Մելիքյանը մի շատ հետաքրքիր գիրք է գրել, որը կոչվում է «Օրվա խորհուրդը. Մեծ պահքի ամենօրյա խորհրդածություններ»: Գրքում կան բազմաթիվ մեջբերումներ Աստվածաշնչից, այլ աստվածաբանական գրքերից, առակներ: Դրանցից մեկն այս պահիս ինձ առավել արդիական թվաց: Իմ խոսքերով վերաշարադրեմ: Մշտապես տրտնջացող մարդուն Տերը տանում է ծովեզր՝ կյանքից բողոքելու մեղքի ճիրաններից ազատելու համար: Դեպի ծով

Դատավճիռը «հեղափոխությունն օրորոցում» խեղդելու տրամաբանության մեջ էր

Հոկտեմբերի 17-ին ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց խուլիգանության մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների դատավճիռը: Ըստ այդմ՝ նրանք դատապարտվեցին՝ 1-7 տարի ազատազրկման, իսկ Շանթի անչափահաս որդին՝ Շահենը, դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման: Ըստ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Շանթի եւ նրա ընկերների հանդեպ կայացրած դատավճիռների հիմնական նպատակը «ազատատենչ քաղաքացիներին հիշեցնելն է, որ ռեժիմը անխնա հետապնդելու

Ո՞ւ մ են փորձել հավաքագրել  Ադրբեջանի հատուկ ծառայությունները

Հոկտեմբերի 17-ին, ժամը 22-ին   Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել  «Սարդոստյան» հաղորդումը: Հաղորդումը դիտողների վկայությամբ` դրանում խոսվել է  նաեւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Նոյեմբերյանի  տարածաշրջանի Դեբեդավանի  բնակչուհի  Ռիտա Երեմովնային ներկայացված  լրտեսական առաջարկի մասին: Ըստ այդմ՝Ռիտան   պետք է Ադրբեջանի հատուկ ծառայություններին տեղեկություններ   հաղորդեր Հայաստանի   զորամասերի տեղակայման մասին:  Մենք ցանկացանք տեղեկություններ իմանալ, թե ով է Ռիտա Երեմովնան:

Ինչպե՞ս խուսափել տուգանքից. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված՝ յուրաքանչյուր 10 օրվա համար 5.000 դրամ վարչական տուգանք նախատեսող պատասխանատվությունից խուսափելու նպատակով հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցը վարելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն: Մասնավորապես. նման արարքն իր մեջ ներառում է մի քանի իրավախախտում (առանց համարանիշերի, առանց ԱՊՊԱ պայմանագրի, առանց հաշվառման վկայագրի տրանսպորտային միջոց վարելը), և

 Ի գիտություն վարորդների

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է. Տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքերի միջոցով հայտնաբերված վարչական իրավախախտումների գործերով ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից կայացված որոշումների վերաբերյալ ՀՀ ոստիկանության police.am կայքում տրվող տեղեկությունների շարքում Առցանց հարցում բաժնում 2014 թվականի հոկտեմբերի 14-ից ավելացվել են նաեւ նշանակված տուգանքների վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը: Տեղեկատվության մեջ կարմիր գույնով նշված վարչական ակտերի վարույթներն ավարտված չեն՝ տուգանքները

Գյուղապետ. «Գյուղացու համար իր շուկան իր գյուղն է»

Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Նորավան գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու դաշտավարությունն է:  Նորավանցիները զբաղվում են ինչպես հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, այնպես էլ` բանջարաբոստանային: Նորավան այցելած գնորդը տեղաբնակներից կարող է ինչպես հացահատիկ գնել, այնպես էլ` կաղամբ, գազար, կարտոֆիլ, տարբեր տեսակի մրգեր եւ այլն:  Գյուղացիների խոսքով` բնակլիմայական պայմանները  բարենպաստ են Նորավանում գյուղատնտեսությամբ զբաղվելու եւ այն զարգացնելու համար,

Արդարադատության նախարարի զագսում հնչեցրած  հումորը`գյումրեցի լինելու մասին (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր Գյումրիում մասնակցեց Գյումրու քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում էլեկտրոնային համակարգի ներդրման պաշտոնական գործարկմանը: Նշենք, որ այս համակարգն առաջինը ներդրվել է Գյումրիում ` Եվրոպական միության աջակցությամբ և արդեն մեկ տարի է` կիրառվում է: Այսօր այս իրադարձությանը մասնակից էր նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Նախարարն ու

15-ամյա Շահեն Հարությունյանին չորս տարի ազատազրկման դատապարտելը՝ թեկուզ պայմանականորեն, հասարակությունը չի ընդունում 

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են անցած տարի նոյեմբերի 2-ին կայացած ակցիայի ժամանակ զենքով կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության մեջ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճռով՝ Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման, իսկ նրա որդի Շահեն Հարությունյանը՝

Աշակերտը՝ Անահիտ Բախշյանին. «Դուք մեր տատիկն եք»

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպված «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառման ժամանակ Անահիտ Բախշյանը հուզախառն ուրախանալու առիթ ունեցավ: Աշակերտներից մեկը որոշել էր նրան նվիրել իր  պատրաստած թեւնոցը: Տիկին Բախշյանը փորձել էր հրաժարվել՝  ասելով. «Տղա ջան, ինչի՞ ես ինձ նվիրում: Նվերը տալիս են տատիկին, պապիկին, մայրիկին», ինչին տղան պատասխանել էր. «Դուք մեր տատիկն եք»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Աշակերտները սովորում են ճիշտ եւ օգտակար ապրել

Այսօր մայրաքաղաքի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն իրականացրեց «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառումը: Մասնակցեցին եւ իրենց արտադրանքները սպառողին ներկայացրին հանրապետության ավելի քան 30 ավագ դպրոցների լավագույն աշակերտական ընկերությունների ներկայացուցիչներ: Տոնավաճառը կրթական ծրագիր է, որի շնորհիվ աշակերտները հնարավորություն են ունենում իրենց գործարար ընկերությունների արտադրանքները ներկայացնել սպառողին, ցուցադրել այն ձեռներեցական հմտությունները եւ գիտելիքները, որոնք

Արդարադատության նախարարը` Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների դատավճռի մասին (տեսանյութ)

Այսօր աշխատանքային այցով Գյումրի ժամանած արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Շիրակի մարզպետարանում տարբեր բողոքներ ունեցող քաղաքացիների ընդունելուց հետո մի քանի րոպեանոց մամուլի  ասուլիս տվեց: Լրագրողներից մեկը  նրան խնդրեց իր գնահատականը հնչեցնել  երեկ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի`  «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի, նրա անչափահաս որդու և ընկերների մասին  կայացրած որոշման շուրջ: Սակայն,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031