Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԴ-ն սկսում է Ղարաբաղյան պատերազմին առնչվող հայցերի քննությունը. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 22,2014 18:03

Այսօր Եվրադատարանը սկսել է «Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի» գործով լսումները, իսկ փետրվարի 5-ին կանցնի «Սարգսյանը ընդդեմ Ադրբեջանի» գործի քննությանը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում չորեքշաբթի օրը սկսվել է Հայաստանի դեմ ադրբեջանցի տեղահանվածների հայցի քննությունը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի վեց քաղաքացիների՝ Լաչինի շրջանի նախկին բնակիչների գանգատը Եվրադատարանում ստացվել է 2005 թվականին: Հայցվորները պնդում են, որ 1992 թվականի մայիսի 17-ին բռնությամբ վտարվել են իրենց տներից, իրենց ամբողջ ունեցվածքը ընկել է հայերի ձեռքը, և քանի որ չեն կարող վերադառնալ Լաչին՝ փոխհատուցում են պահանջում Հայաստանի իշխանություններից: Վեց ադրբեջանցիները պնդում են նաև, թե ազգային խտրականության են ենթարկվել:

Ադրբեջանական նույն գործակալությունը հայտնում է, որ այսօր դատական նիստի ժամանակ ելույթ են ունեցել կողմերի փաստաբանները:

Հայկական կողմի փաստաբանները անհամաձայնություն են հայտնել այն կապակցությամբ, որ հայցում որպես պատասխանող կողմ ներկայացված է Հայաստան պետությունը: Նրանք ընդգծել են, որ թեև Լեռնային Ղարաբաղը ճանաչված պետություն չէ, այն ունի պետական կառուցվածք, դատական համակարգ, և հետևաբար՝ հայցը պետք է ներկայացվեր Լեռնային Ղարաբաղին:

Ադրբեջանական կողմի փաստաբանները, իրենց հերթին, հայտարարել են, թե Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները փաստացի վերահսկվում են Հայաստանի կողմից, Հայաստանը համագործակցում է Լեռնային Ղարաբաղի «անջատողական վարչակարգի» հետ:

Արման Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031