Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց

«Դիրքում կանգնած, ինը հոգուց բաղկացած հասարակ ստորաբաժանումը հետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբերի` շուրջ 30 հոգու: Մի՞թե սա հերոսություն չէ»,- որոշ մանրամասներ ներկայացնելով դիվերսիոն խմբերին ետ շպրտելու գործողության մասին` ընդգծել է Սեյրան Օհանյանը:

Դավիթ Հակոբյան. «Բա ո՞ւր էին այդ ազգի քաղաքական ուղեղները»

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը ներկա է եղել ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հունվարի 18-ին կազմակերպված հանրահավաքին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: «Ես գնացել էի՝ որպես ՀՀ քաղաքացի: Ուզում էի հասարակության քաղաքական զարկերակը շոշափել,- ասում է Դ. Հակոբյանը,- և, անկեղծ ասած, չէի սպասում մարդկանց այդպիսի մեծ քանակություն, ոչ ոք չէր

Թուրքիայում սպասվող ընտրություններին, եթե ընդդիմադիր ազգայնականները հաղթեն, հայ համայնքի վիճակը կվատթարանա. Արտակ Շաքարյան

«Եթե իշխանությունը մնա «Արդարություն եւ զարգացում կուսակցության» (ԱԶԿ) ձեռքերում, ապա էական փոփոխություններ չեն լինի, սակայն, եթե 2015-ի ընտրություններում էլ ընդդիմադիրները, ովքեր ազգայնական են, հաղթանակեն, ապա հայկական համայնքի վիճակը կվերադառնա 90-ականներ՝ շատ ավելի տխուր, քան այսօր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ անդրադառնալով 2014 թվականին Թուրքիայում սպասվող ընտրություններին. մարտին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների

Պահք պահեք, որ չմեռնեք

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը անձնական եւ ծանոթների դիտարկումներից ելնելով՝ օրինաչափություն է նկատել՝ Ամանորից հետո ավելանում է մահացությունների թիվը. «Ամեն օր լսում եմ ծանոթներիցս, որ թաղման են գնալու կամ հոգեհանգստի»: Որպես այս տխուր օրինաչափությունից դուրս գալու ելք՝ Պարույր Հայրիկյանը առաջարկում է դադարեցնել ամանորյա «ուտուշ-խմուշները» եւ Սուրբ Ծննդից առաջ պահք պահել: «Առողջության մասին խոսակցությունները երկրորդական չեն՝ մարդու

Ադրբեջանական «կոտրված» կայքերում հայ սերժանտի նկարն է տեղադրվել (Տեսանյութ)

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը եւ «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանն այսօր «Տեսակետ» ակումբում անդրադարձան հայկական կայքերը «կոտրած» ադրբեջանական ցանցահեններին (հաքերներին): Նաեւ խոսեցին այն մասին, թե ո՞րն է նրանց այդ քայլերի ուղերձը, ի՞նչ կարելի է սպասել հետագայում եւ որո՞նք են մեր պատասխան քայլերը՝ տեղեկատվական պատերազմների համատեքստում ընդհանրապես: Սամվել Մարտիրոսյանը խոսելով վերջին դեպքերի մասին՝ նշեց.

Ինչի՞ համար պետք է պատասխան տա կառավարությունը

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում բանավիճում են ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը (ՀՀԿ) եւ Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) Արամ Աբրահամյան.– Հաճախ մենք խոսում ենք ինչ-որ բացասական երեւույթի մասին, որի արմատները անցյալում են, բայց եթե մենք շատ ենք խորանում որեւէ արատի պատմության մեջ, ապա կարող ենք հասնել մինչեւ Ադամի եւ Եվայի փոխհարաբերություններին: 22 տարվա Հայաստանի անկախ հանրապետության

Տրանսֆերտները կպակասեն, աղքատությունը կավելանա

Տնտեսագետ Գագիկ Մակարյանի դիտարկմամբ՝ սա է սպասվում Հայաստանին, եթե Համաշխարհային բանկի մասնագետների կանխատեսումներն իրականանան: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ մի քանի օր շարունակվող հեռակա «փոխհրաձգությունը» հասարակության ուշադրությունը շեղեց այդ օրերին ասպարեզ դուրս եկած ոչ պակաս ուշագրավ մի թեմայից: Օրերս հրապարակվեց Համաշխարհային բանկի (ՀԲ) «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» զեկույցը, որտեղ ՀԲ մասնագետները

Թոշակառու քաղաքացու բողոքը «ՀայՌուսգազարդ»-ին, արդեն՝ «Գազպրոմ Արմենիա»-ին

6 տարի առաջ՝ 2007թ. դեկտեմբերին, տարիներով մի կերպ կուտակած գումարներով բնակարանումս (Երեւան, Հալաբյան փող. 26 շենք, 36 բնակարան) «Բաքսի» տաքացուցիչ տեղադրեցի։ 2010-2011թթ. դեկտեմբեր-հունվար ամիսներին տաքացուցիչի ջրի ջերմաստիճանը կարգավորում էի 60-700C-ի սահմաններում, երբեմն էլ բարձրացնում էի մինչեւ 800C, եւ այդ պարագայում իմ բնակարանի 3 սենյակներում միջավայրի ջերմաստիճանը կազմում էր 230C, երբեմն էլ՝ հատկապես խոհանոցում, որտեղ տեղադրված

Հարցեր

Սովորական պատկեր է, որը երեւի կարելի է հանդիպել աշխարհի շատ քաղաքներում: Ամստերդամի գեղեցիկ արեւելյան շրջաններից մեկում կա մի զբոսայգի, որտեղ կարող էին համբուրվել սիրահարները, վազվզել երեխաները եւ հյուսիսային ժլատ արեւի տակ տաքանալ ակնոցավոր տատիկներն ու մորուքավոր պապիկները, բայց դատարկ է: Ավելի շուտ ոչ թե դատարկ է, այլ այն գրավել են տեղի խմողները: Ամբողջ օրն աղմկում

Վիտալի Բալասանյանի դիմումն արցախցիներին

Սիրելի՛ ժողովուրդ, Դիմում եմ քեզ և ցանկանում կիսվել 2013թ. դեկտեմբերի 29-ին իմ հանդեպ տեղի ունեցած մահափորձի մասին (եթե անհրաժեշտություն լինի մանրամասները տեղյակ կպահեմ առաջիկայում)։ Վստահ եմ, որ ժողովրդի գնահատականը կլինի ճիշտ, իսկ ինձ համար՝ անվիճելի։ Սիրելի՛ ժողովուրդ, Դու ես ծնել, սնել ու դաստիարակել ինձ ու իմ նմաններին և պատերազմի ժամանակ վստահել ինձ պաշտպանական շրջանի (գնդի)

«Պետք է փոխվի բարձր մշակույթի հանդեպ վերաբերմունքը»

Հարցազրույց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հանրային կապերի բաժնի ղեկավար, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի քարտուղար Անահիտ Օրդյանի հետ: – Մի քանի օրից կավարտեք Լոնդոնի համալսարանի արքունական քոլեջի «Ստեղծագործ եւ մշակութային ինդուստրիաներ» մագիստրոսական ծրագիրը: Այս անվանումն ինքնին նորարարական է ու չափազանց ընդհանրացված: Ինչպիսի՞ գործունեություն է ենթադրում այդ որակավորումը ստացած մասնագետը: – Այո, անվանումը, ծրագիրն ու ոլորտը առհասարակ,

Դատավորներն արտագաղթը խթանողներից են

2013-ի դեկտեմբերի 26-ին Շենգավիթի քրեական դատարանի վճռով Երեւանի թիվ 27 հիմնական դպրոցի նախկին տնօրեն, ամբաստանյալ Սուսաննա Սարգսյանը մեղադրվեց պետական միջոցները՝ 2,3 մլն յուրացնելու մեջ, լիովին ընդունեց իր մեղքն ու վերականգնելով յուրացված պետական միջոցները՝ դատապարտվեց ու համաներվեց; Պետական մեղադրող դատախազ Առաքելյանը դատարանին առաջարկել էր լրացուցիչ պատիժ` 1.5 տարով զրկել նրան պաշտոն գրավելու իրավունքից: Սակայն Շենգավիթի դատարանի

Անօթևաններին ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագիրը կշարունակվի նաև 2014-ին

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2011 թվականի տարեվերջից մշտական բնակության վայր չունեցող, անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում 2014 թվականի հունվարից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթևանների ժամանակավոր կացարանը միավորվել է Հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի շենքում գործող անօթևանների ժամանակավոր կացարանի հետ: Վերամիավորման ծրագրով իրականացվող

Արտյոմ Մովսիսյան. Արմավիան դժվար թե վերադառնա շուկա

Բաց երկնքի քաղաքականության ներդրումից եւ Հայաստանի օդային տարածքի ազատականացումից հետո նախատեսված մրցույթը չի կայացել, քանի որ բացի «Էյր Արմենիա» ավիաընկերությունից՝ ոչ մի այլ ընկերություն առաջարկ չի ներկայացրել: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: Քաղավիացիայի վարչության պետը վստահեցրեց, որ հայկական քաղավիացիայի ոլորտի նկատմամբ հետաքրքրություն կա՝ պայմանավորված հայկական

Սրբավայրերը միշտ էլ ընդերքից բխող կաթնաղբյուրների վրա են լինում

Այս տարվա հունվարի 13-ին ուկրաինական litakcent.com հանդեսում լույս տեսավ Լեւոն Խեչոյանի հարցազրույցը ուկրաինացի արձակագիր, լրագրող, էսսեիստ Ժաննա Կույավայի հետ: Ափսոս… Որովհետեւ այս հարցազրույցը պետք է տպագրվեր նրա կենդանության ժամանակ: Սակայն ուրախալի է, որ ուկրաինացի բազմաթիվ ընթերցողների կողմից (նրանք շատ սիրեցին 2012 թվականին ուկրաիներեն թարգմանությամբ լույս տեսած «Խնկի ծառեր» վիպակի ու պատմվածքների ժողովածուն) մենք կարողացանք մեր

Հիմքեր ունեն բողոքելու

Շաբաթ օրը կայացավ «Ընդդեմ կուտակային կենսաթոշակի»՝ Հայաստանի մասշտաբներով բավականին բազմամարդ հանրահավաքը: Հազարավոր մարդիկ իրենց մտահոգությունը հայտնեցին, որ կառավարությունը կգրպանի երիտասարդների աշխատավարձերի 5 տոկոսը: Իրավունք ունե՞ն մարդիկ այդպիսի կասկածներ ունենալու: Իհարկե՝ ունեն: Այնպես չէ, որ անցած 22 տարում կառավարությունը ոչ մի բան չի գրպանել, որպեսզի հիմա մեծ վստահություն վայելի: Որոշ մեկնաբաններ նշում են, որ այդ անվստահությունից,

Ուորլիք․ «Բռնությունները վտանգում են կարգավորման ջանքերը». «Ազատություն» ռադիոկայան

Բռնությունները և լարվածությունը շփման գծի երկայնքով վտանգում են բանակցային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ արձագանքելով Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում կիրակի լույս երկուշաբթի գիշերը տեղի ունեցածին: Twitter-ում իր գրառման մեջ ամերիկացի դիվանագետը ափսոսանք է հայտնում այդ իրադարձությունների հետևանքով մահվան դեպքի կապակցությամբ:

«5 տոկոսը մեծ գումար չէ. մի անգամ հյուր գնալու ծախս է». Ահարոն Ադիբեկյան

«Հայը նաղդ անձ է. նրա համար լավ կլինի գումարը պահել բարձի տակ, քան տալ այն բանկին, որին վստահ է, որ նա կվերադարձնի ցանկացած պահին: Իսկ դնել այն գումարը, որը 20-25 տարի հետո կստանա՝ հայի համար վիրտուալ հարստություն է, որին նա երբեք չի վստահում՝ իր ժառանգական հիշողության պատճառով»,- հունվարի 21-ին «Զարկերակ» մամլո ակումբում տեղի ունեցած ասուլիսի

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, ով Հայաստան է ժամանել հրաժեշտի այցով: Հանրապետության Նախագահը ողջունել է այդ պաշտոնում Հայաստան վերջին այցելությունը կատարած Ֆ. Լեֆորին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի կարևոր պաշտոնը վկայում է տարածաշրջանի անվտանգության և կայունության նկատմամբ ԵՄ հետաքրքրվածության մասին: Սերժ

Նախարարը հպարտ կլիներ, եթե համարվեր կնքահայրը (Տեսանյութ)

«Ես հպարտ կլինեի, եթե ես էլ համարվեի կենսաթոշակային բարեփոխումների  կնքահայր»,- այսօր այս մասին ասաց  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտարարել են, թե իբր նախարարն է այդ բարեփոխումների կնքահայրը: Պարոն նախարարն ասաց, որ կենսաթոշակային բարեփոխումների համակարգը մոտ տասը տարի մշակվել է, քննարկվել, դրա վրա աշխատել է

Հայկական Կիբեր Բանակի կողմից կոտրված ադրբեջանական կայքերի ցանկը. banman.am

Հայկական կիբեր բանակը պատասխանել է ադրբեջանական հաքերների հարձակումներին

Նոր օրենք. ստրկական պայմանագրերի խնդրով Ռուսաստանի դուռը կրկին թակելու ժամանակը. «Մեդիալաբ»

2014թ. հունվարի 1–ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքներում կատարված փոփոխությունները: Համաձայն նոր կարգի` 2014թ. հունվարի 1-ից սկսած` ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում:

«Միջնորդ» փաստաբաններից ազատվելու ենք, աչք չենք փակելու». Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի երկու թեկնածուները՝ Կրոմվել Գրիգորյանն ու Տիգրան Աթանեսյանն այսօր նույնպես հրավիրվել էին Արա Զոհրաբյանի ասուլիսի: Կրոմվել Գրիգորյանը ներկա էր, իսկ Տիգրան Աթանեսյանը խոստացել էր իր խոսքն ասել հետագայում: Արա Զոհրաբյանը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ընտրվելուց հետո 100-րդ օրը հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ըստ Ա.Զոհրաբյանի , նախատեսվում են մի շարք փոփոխություններ փաստաբանների պալատի

«Հերոինի» գործով Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել

Ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում 2014թ. հունվարի 18-ին Երևանում ձերբակալվել է Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա 927 կգ հերոինի տեղափոխմանկազմակերպիչներից` Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն (ծնված 1973թ.): Ինչպես հաղորդում են ԱԱԾ մամուլի ծառայությունից, պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում, թմրամիջոց տեղափոխելու նպատակով, դեռ ամիսներ առաջ հենց նրա անմիջական մասնակցությամբ` Թուրքիայի տարածքում նախապատրաստվել

Մարզպետի վերահսկողության տակ գտնվող, «Տավուշ» անունով լրատվամիջոցները չեն գործում

Մեր ունեցած տեղեկություններով՝ թերթի փակման պատճառը ֆինանսական խնդիրներն են:

Քաղաքապետարանը հաստատեց. վարձավճարների վերանայում կլինի. Ա1+

Լուրերը, թե գետնանցումների տարածքների վարձավճարները կբարձրանան, վերջերս անհանգստացնում էին մանր եւ միջին ձեռնարկատերերին։ Մեր հարցումներից պարզ դարձավ, սակայն, որ վերջիններս չգիտեին՝ իրենց ինչ է սպառնում։ Քաղաքապետարաննն այս առնչությամբ մեզ գրավոր պատասխան է ներկայացրել, որը ներկայացնում ենք ստորեւ։ «Աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից տեղեկացնում են, որ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գետնանցումներում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից

Քարտից գաղտնի հափշտակել է 140.000 դրամ

Հունվարի 20-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հայկ Կ.-ին: Պարզվել է, որ նա 2013 թ. սեպտեմբերին 1978 թ. ծնված Սեդա Հ.-ի քարտից գաղտնի հափշտակել է 140.000 դրամ: Գողոնը հետ է վերադարձվել: Կատարվում է հետաքննության: ՀՀ ոստիկանություն

Գազի սակագնի պատճառով փակվում են ջերմոցային տնտեսությունները

«Ի՞նչ եկամուտի մասին է խոսքը, եթե հիմա հազիվ գազի վարձերն ենք փակում»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ նման մտահոգություն հայտնեց Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը: Նա օրինակներով նշեց, թե գազի սակագինը ինչպիսի բացասական հետևանքներ է թողնում մանր եւ միջին բիզնեսի վրա:Մասնավորապես մի շարք ջերմոցային տնտեսություններ գազի սակագնի թանկացման պատճառով արդեն փակվել են: Օրինակ`փակվել է

Աղվան Հովսեփյանի խորհրդականն արձագանքեց դատապարտյալ Մանախի մեղադրանքներին

Ակնհայտ է, որ դիտավորյալ սպանության համար դատապարտված անձը փորձում է ամեն գնով մնալ մամուլի ուշադրության կենտրոնում,որի նպատակը թերեւս միայն իրեն է հայտնի։

Պարույր Հայրիկյան. «Բոլոր նրանք, ովքեր կողմ են Մաքսային միությանը՝ ԿԳԲ-ի գործակալներ են»

Հունվարի 24-ին ԱԻՄ-ը կազմակերպում է հանրահավաք՝ հրավիրելով բոլոր քաղաքական եւ քաղաքացիական ուժերին:  Հանրահավաքը լինելու է ընդդեմ Մաքսային միությանը միանալուն եւ, ըստ ԱԻՄ առաջնորդի՝ այն կհանդիսանա լակմուսի թուղթ: Ովքեր կմիանան իրենց՝ ընդդեմ Մաքսային միության՝ «կազատագրվեն» ԿԳԲ-ի գործակալ լինելու պիտակից: Իսկ առայժմ Պարույր Հայրիկյանը  գրեթե բոլոր քաղաքական ուժերին եւ գործիչներին գնահատում է որպես ԿԳԲ-ի գործակալ՝ բացի «ԱԻՄ-ից

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031