Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջնորդ» փաստաբաններից ազատվելու ենք, աչք չենք փակելու». Արա Զոհրաբյան

Հունվար 21,2014 13:24

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի երկու թեկնածուները՝ Կրոմվել Գրիգորյանն ու Տիգրան Աթանեսյանն այսօր նույնպես հրավիրվել էին Արա Զոհրաբյանի ասուլիսի:

IMG_2648

Կրոմվել Գրիգորյանը ներկա էր, իսկ Տիգրան Աթանեսյանը խոստացել էր իր խոսքն ասել հետագայում:

Արա Զոհրաբյանը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ընտրվելուց հետո 100-րդ օրը հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ըստ Ա.Զոհրաբյանի , նախատեսվում են մի շարք փոփոխություններ փաստաբանների պալատի խորհրդի գործունեության թափանցիկությունն ապահովելու ուղղությամբ, ինչը նրա կարծիքով կառաջացնի որոշակի զսպվածություն, խորհրդի անդամները կգիտակցեն, որ «բոլոր տեղերից իրենց հետեւում են, տնավարի չեն անցկացնի նիստերը», իսկ փաստաբաններն էլ հնարավորություն կունենան տեսնելու, թե ինչով է զբաղված իրենց խորհրդի անդամը:

Արա Զոհրաբյանը նշեց, որ հանրային դաշտում ակտիվությունն է նկատվում, պայմանավորված նրանով, որ գործում է փաստաբանների մամուլի խոսնակի ինստիտուտը, և, ըստ էության, ստեղծվել է մի թիմ, որից ինքը գոհ է:

Նա տեղեկացրեց, որ յուրաքանչյուր հինգշաբթի օր քաղաքացիների ընդունելության օր է, ինչպես ինքը, այնպես էլ մյուս փաստաբանները շփվում են նրանց հետ, սակայն ըստ էության , դրանք վերածվում են խորհրդատվության, քանի որ քաղաքացիներն իրենց նեղ մասնագիտական հարցերով են դիմում պալատին՝ ակնկալելով օգնություն:

Արա Զոհրաբյանի գնահատմամբ փաստաբանը միայն անդամավճար տալու համար չէ, նա պետք է պատշաճ օգնություն ցույց տա իր վստահորդին, չպիտի թաքցվի եւ լավը եւ վատը:

Aravot.am-ի հարցին, թե որքան ազատազրկված փաստաբաններ կան ներկայումս , Ա.Զոհրաբյանն ասաց, որ կոնկրետ թիվը չգիտի, իսկ միայն վերջերս դատավճիռները լինելուց հետո 2 փաստաբան զրկվել է արտոնագրից:

Պալատի նախագահը չթաքցրեց, որ կան «միջնորդ» փաստաբաններ, որոնք համագործակցում են այս կամ կառույցների հետ, ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի վրա:Մասնավորապես, ԱԱԾ-ի նախկին աշխատակիցը փաստաբան դառնալուց հետո զբաղվել է չգիտես ինչու ԱԱԾ-ում առկա գործերի պաշտպանությամբ:

«Միջնորդ» փաստաբաններից ազատվելու ենք, աչք չեն փակելու»,-ասաց ՓՊ նախագահը:

Նա հայտնեց, որ օրեր առաջ պատվոգրով պարգեւատրվել է հանրապետության ամենատարեց 90-ամյա փաստաբանը, իսկ մի քանի փաստաբան, քաղաքացիներին կամավոր, անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու համար, արժանացել են շնորհակալագրերի:

Ի դեպ, նախատեսվում է, որ մարզերում փաստաբանները յուրաքանչյուր ամիս 1 օր անվճար իրավաբանական օգնություն ցույց կտան քաղաքացիներին:Արա Զոհրաբյանը կնճռոտ հարց համարեց մարզերում փաստաբանական գրասենյակների բացակայության հարցը, նա այդ առիթով հանդիպել էր մարզպետների, քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ:Պ ալատի նախագահն ակնկալում է, որ քաղաքային իշխանություններն անվճար տարածք տալու դեպքում, իրենք տեխնիկապես կօգնեն տեղերի փաստաբաններին, որոնք ..վճարվում են նաեւ բնամթերքով:

Արա Զոհրաբյանը հանդիպել էր նաեւ ԼՂՀ նախագահի, փաստաբանների պալատի նախագահի հետ:

ՓՊ նախագահը կարեւորում է, որպեսզի Արցախի փաստաբանը սովորի Հայաստանի փաստաբանների պալատի դպրոցում, իսկ տեղի դպրոցների ավագ դպրոցներում էլ մտադիր են, որպեսզի կազմակերպվեն «Մարդու իրավունքներ եւ փաստաբանի դերը» դասընթացներ:

«Աշխարհում կա փաստաբանական գրասենյակների ցանց:Մենք պետք է մաս կազմենք դրանք: Դա կտա օտարերկրյա ներդրումների հնարավորություն, մենք կփորձենք հասանելի դարձնել մեր փաստաբաններին»,-ասաց Ա.Զոհրաբյանը: Ի դեպ, նա ՄԻԵԴ-ում, միջազգային ատյաններում հանդես գալու համար պատրաստ է առաջադրել , իրենց փորձն ու գիտելիքները փոխանցել պրոֆեսիոնալ փաստաբանների միջոցով, անգամ հնչեց նրանցից մեկի՝ Վահե Գրիգորյանի անունը:

Անդրադառնալով հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության վերահսկողությանը, Արա Զոհրաբյանն ասաց, թե մտադիր են կարծրատիպը կոտրել, այն է` անվճար բանն անորակ է, հանրային պաշտպաններն էլ արհեստավարժ չեն:

Նա ասաց, որ մրցույթ կլինի, 20 հոգու համալրելու են, բայց դա չի լինի միանգամից, որպեսզի ցնցումներ չառաջանան: Ի դեպ, ՓՊ նախագահն ասաց, որ հաճախ կլինեն դատարաններում, փաստաբանը չի իմանա, իսկ իրենք կդիտեն, թե որքանով է հանրային պաշտպանը պրոֆեսիոնալ օգնություն ցույց տալիս վստահորդին:

Aracot.am-ի հարցադրմանն էլ, թե «փաստաբանների դատախազությունը» արդյոք չի՞ հարվածի որոշ հատվածի գործարար համբավին, Արա Զոհրաբյանն ասաց, որ օրենքով իրեն վերապահված է վերահսկողություն իրականացնել, ինչը որ արվելու է:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031