Օրվա լրահոսը
Մարգարիտա Գասպարյանը «Կրեմլի գավաթում» մտավ կիսաեզրափակիչ
Հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Մոսկվայում ընթացող թենիսի «Կրեմլի գավաթ» հեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակչում ընկերակցելով Ալեքսանդրա Պանովային` կանանց զուգախաղերում 6-3, 6-3 հաշվով հաղթեց Վերոնիկա Կուդերմետովա/Եվգենյա Ռոդինա զույգին ու մտավ կիսաեզրափակիչ: «Կրեմլի գավաթ» մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը $ 710 հազար է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը`kazan 2013-ի
«Պրեմիեր Լիգա» մշակութային հասարակական կազմակերպության նախագահի վարկի գործը
Լյուդմիլա Հարությունյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վերջինիս՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է։ Ըստ քրեական գործի նյութերի, երկրորդ մեղադրյալը՝ «Պրեմիեր Լիգա» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Հովհաննես Կուրղինյանը, բանկից վարկ ստանալու եւ դրա գումարով «Միցուբիշի Պաջերո
Մրցանակ ԼՂՀ Նախագահին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը կարժանանա Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի պատվավոր «Ազատության մրցանակին»: Մրցանակը ԼՂՀ Նախագահին կշնորհվի նոյեմբերի 2-ին կայանալիք ամենամյա ընդունելության ժամանակ: «Մենք խորապես շնորհակալ ենք Նախագահ Սահակյանին Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցում իր շարունակական նվիրվածության համար` երաշխավորելով տարածաշրջանի աննախադեպ զարգացումը և վարելով այնպիսի քաղաքականություն, որն անցած տասնամյակներին համաշխարհային քարտեզի
Նարեկ Սարգսյանի՝ ժամանակակից քաղաքի տեսլականը՝ ըստ Հրանուշ Խառատյանի
Ազգագրագետը գտնում է՝ Երեւանի 2976-ամյակի միջոցառումը լիարժեք չէր, լիարժեք լինելու համար, այն նախ պետք է «ավանդականանա» Երգ ու պարով նշեցինք Երեւանի 2976-ամյակը, հիշեցինք հինը, սակայն մոռանալով մի կարեւոր հանգամանք, որ այդ հնից այսօր գրեթե ոչինչ չի պահպանվել, անգամ 100 տարուց ավելի հին շենք չունենք: ՀՀ քաղաքաշինության նախարար, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը թեմայի վերաբերյալ,
Փախուստի փորձ «Սևան» ՔԿՀ-ից՝ երկվորյակ եղբոր օժանդակությամբ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել դատապարտյալ Տ.Երանոսյանին՝ ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձ կատարելու համար։ Նախաքննությամբ, մասնավորապես պարզվել է, որ «Սևան» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Տ.Երանոսյանը, ցանկանալով մասնակցել ՌԴ-ում գտնվող դստեր՝ 2014 թվականի նոյեմբերին կայանալիք պսակադրության արարողությանը, իրենից արտաքնապես չտարբերվող երկվորյակ եղբոր օժանդակությամբ փորձել
Բժիշկների առաջին համառուսական համագումար Մոսկվայում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 15-ին մասնակցել է Ռուսաստանի հայերի միության «Բժիշկների ասոցիացիայի» կազմակերպած առաջին համառուսական համագումարին, որը տեղի է ունեցել Սուրբ կերպարանափոխություն Հայ Առաքելական եկեղեցու սեղանատանը: Ողջունելով համագումարի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ ՌԴ առողջապահական համակարգի զարգացման գործում մեծ ավանդ են ունեցել նաև ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները: «Ռուսաստանում
Նախագիծ, որը կապահովի Երևանի ավագանու գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը և կնպաստի երևանցիների տեղեկատվության ստացման հնարավորությանը
Հոկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հանդես է եկել «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման նախագծի առաջարկով, որի նպատակն է առցանց ուղիղ եթերով հեռարձակել Երևանի ավագանու նիստերը: Այն շարունակությունն է Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 1-Ն
Խոսրով Հարությունյան. Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները շուտով կդադարեցվեն
Ըստ Խոսրով Հարությունյանի՝ Եվրոպական պատժամիջոցները անուղղակի կերպով Ռուսաստանին մղեցին դեպի հեռավորարեւելյան, խաղաղօվկիանոսյան տարածաշրջան «ԵՏՄ անդամ պետությունները իրենց ընդհանուր տնտեսական քաղաքականության մեջ պետք է գան համաձայնեցված որոշումների»,-այսօր՝ հոկտեմբերի 16-ին «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքերով՝ այլեւս որեւէ մի պետություն սեփական շահերից ելնելով
Ազգային օպերային թատրոնի մեներգչուհու, փոխտնօրենի հուշերն ու ամերիկյան գործունեությունը
Ժամանակին՝ 1980-ականների վերջերից մինչեւ 1990-ականների վերջերը, հայաստանյան մշակութային կյանքում հնչեղ էր օպերային երգչուհի, ռեժիսոր Գայանե Բարսեղյան անունը: Արվեստագետներից շատերը «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ տարբեր առիթներով հաճախ են մտաբերում նրան, մասնավորապես, իբրեւ երգչուհի նրա դերերգերը՝ Դոնա Աննան (Մոցարտ՝ «Դոն Ժուան»), Նեդդան (Լեոնկավալո՝ «Պայացներ»), Նատոն (Ս. Ջրբաշյան՝ «Գիքորը»), օպերային թատրոնում նրա ռեժիսուրայով Մ. Թարիվերդիեւի «Սպասում», Ջան-Կառլո՝ «Հեռախոսը»
Ըստ «Լևադա»-ի հարցումների՝ Պուտինի վարկանիշը Ռուսաստանում ռեկորդային բարձր է. «Ազատություն» ռադիոկայան
Ռուսաստանցիների միայն 19 տոկոսն է վստահ, որ այսօր երկրում գոյություն ունի նախագահի անձի պաշտամունք։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշն այսօր Ռուսաստանում ռեկորդային բարձր է՝ 85 տոկոսից ավելին, վկայում են «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցումները: Հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների 38 տոկոսը վստահում է Պուտինին, 31 տոկոսն աջակցում է Պուտինին, «քանի որ ամբողջովին կիսում է նրա հայացքները», 23 տոկոսը
Փախուստի դիմած կալանավորի գործով ինչո՞ւ չի հարցաքննվել Արթուր Բաղդասարյանը
2013թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գրության հիման վրա սեպտեմբերի 28-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ իրավաբան Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների՝ փաստաթղթերի կեղծում, ակնհայտ կեղծ գործարք, խոշոր գումարների լվացում , խարդախության հատկանիշներով: 2013թ. սեպտեմբերի 30-ից Սուրեն Գաբրիելյանը կալանավորվել է: Կալանավորը չի ընդունել իրեն
Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հանդիպումները Բրյուսելում
Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հանդիպումները Բրյուսելում Հոկտեմբերի 15-ին ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Բելգիայի Թագավորության խորհրդարանում հանդիպել է պատգամավոր Դիրկ Վան դեր Մայլենի հետ։ Քննարկվել են խորհրդարանական համագործակցությանը առնչվող եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցեր։ Հաջորդ հանդիպումը կայացել է Բրյուսելում գործող փորձագիտական եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու
Աջակցություն են ստանում հերթական ներդրումային ծրագրերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 2014թ. հոկտեմբերի 15-ի «2014 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» թիվ ՆՀ-544-Ն հրամանագրի՝ ՀՀ կառավարությունը որոշել է ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, աշխատանքների համակարգման նպատակով՝ մարզային (Երևանի քաղաքային)
Առաջին ցմահ ազատազրկվածի նկատմամբ՝ բացառիկ քայլ
Aravot.am-ի տեղեկություններով, երեկվանից «Արթիկ» ՔԿՀ է տեղափոխվել ցմահ ազատազրկման դատապարտված Տիգրան Ավետիսյանը: Սա առաջին դեպքն է, երբ ցմահ ազատազրկվածի նկատմամբ կիրառվելու է կիսափակ ռեժիմ: Ռ. Մ.
Արցախ այցելած յուրաքանչյուր պատվիրակություն ականատես է լինում ԼՂՀ փաստացի անկախ պետություն լինելու իրողությանը. Էդուարդ Շարմազանով
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության պետությունների խորհրդի առաջին փոխնախագահ Կլոդ Հեշի հետ: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-շվեյցարական հարաբերությունների ներկա մակարդակը: Նա արձանագրել է, որ երկկողմ համագործակցության հարցում առանձնահատուկ տեղ է վերապահվում խորհրդարանական կապերին: Զրուցակիցները երկուստեք կարեւորել են
Հայկ Ալումյան. «Քննիչի եւ զինդատախազի որոշումներն ակնհայտ անհիմն են եւ ակնհայտ անօրինական»
Հայկ Ալումյանի խոսքերով՝ Արտակ Բուդաղյանի ցուցմունքները լիովին համընկնում են տեսագրությանը, իսկ քննիչի տարբերակը՝ ոչ:
Խոսրով Հարությունյան. Եռյակը իշխանափոխություն կատարելու համար անհրաժեշտ ռեսուրս եւ նախադրյալներ չունի
Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ երբ որ շարժումն ուղղված է կոնկրետ մեկի դեմ, հանրությունը ընդամենը գործիք է դառնում
Իրավունքները չպետք է սահմանափակվեն հաշմանդամության պատճառով
Վեց երկիր քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ, ԵՄ աջակցությամբ հոկտեմբերի 13-17-ը Կիեւում մեկնարկել է «IDEAS. ներառական որոշումներ հավասար եւ հաշվետու հասարակության համար» եռամյա ծրագիրը: Այն անցկացվում է 6 երկրում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Լիբանան եւ Հորդանան: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի IDEAS ծրագրի համակարգող Նորայր Երզնկյանը, համաժողովի
Էմիլ Բուդաղյանը դատարանից պահանջում է հարգել հանգուցյալ որդու անմեղության կանխավարկածի իրավունքը
«Պարզ երեւում է, որ մինչեւ Արտակ Բուդաղյանի դեպքի վայր գալը՝ այդ 5 հոգին բացել էին Ավետիք Բուդաղյանի դուռը եւ քաշքշում էին նրան: Բացի տեսագրությունից, կա նաեւ ձայնագրություն՝ խոհանոցում կատարված: Երբ գալիս է Արտակ Բուդաղյանը, Ավետիք Բուդաղյանը դուրս է գալիս մեքենայից ու հեռացնում Արտակ Բուդաղյանին, նա սպառնալիք չէր հանդիսանում: Այդ ընթացքում Տիգրան Խաչատրյանը դիրքավորվել է ավտոմեքենայի
Ո՞րն էր Արմեն Գևորգյանի հրաժարականի իրական պատճառը
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և որ պաշտոնից ազատվելուց հետո նա հնարավոր է՝ նշանակվի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի զբաղեցրած նախկին պաշտոնում՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Նշենք, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ փոխվարչապետի հրաժարականի պատճառներից է եղել այն, որ ինքը չի ցանկացել ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Aravot.am-ը
Օպտիմա՞լ են ծախսվում պաշտպանության ոլորտի գումարները
«Հաշվի առնելով սահմանների պաշտպանվածությունը՝ ծախսերը լավ է, թե վատ՝ մենք մեր խնդիրները կատարել ենք, և խնդիրների առկայության դեպքում կարելի է մտածել՝ մի քիչ ավելացնե՞լ, թե՞ պակասեցնել: Օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունակ է՝ իր առջև դրված խնդիրները լուծելու և դեռ մի բան էլ ավելի, բայց դրա հետ մեկտեղ էլ՝ մի քանի դասեր
Աշոտ Աղաբաբյանը քաղցկեղը կանխարգելող դեղ կներկրի. «Չորրորդ իշխանություն»
Իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, «ՉԻ» տեղեկություններով, որոշել է Հայաստան ներկրել քաղցկեղի կանխարգելմանը նպաստող դեղամիջոց ու ապագայում ապրանքը արտահանել նաեւ Եվրասիական տնտեսական միության տարածք։ Լուրի իսկությունը ճշտեցինք Աշոտ Աղաբաբյանից, որն հաստատեց դեղ ներկրելու իր մտադրության մասին ու ավելին՝ հայտնեց, որ դեղի երկու տեսակ է ներմուծելու։ Մանրամասները՝ Աշոտ Աղաբաբյանի հետ «ՉԻ»-ի հարցազրույցում։ – Տեղեկություններ կան,
Ընտրությունը կատարվել է խորհրդարանականի օգտին. «Հայոց աշխարհ»
Երեկ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծը ներկայացվել է հանրապետության նախագահին։ Ըստ մասնագիտական հանձնաժողովի անդամ ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ. «Հայեցակարգի նախագծում հստակ մատնանշել ենք կառավարման համակարգի այնպիսի թերություններ, որոնք, մեր կարծիքով, հնարավոր չէ լիարժեք կերպով լուծել գործող կիսանախագահական կառավարման մոդելի պայմաններում, եւ արձանագրել ենք, որ դրանց լիարժեք լուծումները կարելի է գտնել՝ անցնելով կառավարման խորհրդարանական համակարգի։ Ինչ ընտրություն կկատարվի՝ կախված
Էլինար Վարդանյան. «Վաղուց հասունացել է այն պահը, երբ իշխանափոխությունն արդեն անխուսափելի է». «Չորրորդ իշխանություն»
«ՉԻ» զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: – Շատերը չէին սպասում ԲՀԿ-ից, որ այս կուսակցությունն ի վերջո իշխանափոխություն կպահանջի։ Բայց այսօր ԲՀԿ-ն իշխանափոխություն է պահանջում, գնալով կոշտացնում է իր դիրքորոշումը։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։ – Գիտեք մեր երկրում վաղուց հասունացել է այն պահը, երբ իշխանափոխությունն այլեւս անխուսափելի է:
Գրահամ Բաթլեր. «Առաջիկա 5 տարիներին Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, նոր անդամ պետություն չի ունենա»
Եվրամիության ասոցացման եւ ընդլայման հարցերի, Եվրասիական միության եւ այդ գործընթացներում Հայաստանի տեղի ու հեռանկարների մասին զրուցեցինք Կոպենհագենի համալսարանի ԵՄ միջազգային հարաբերությունների իրավունքի դասախոս, դիսերտանտ Գրահամ Բաթլերի եւ Մեծ Բրիտանիայի Բրունելի համալսարանի ԵՄ իրավունքի դասախոս, Իրավագիտության դոկտոր Նարինե Ղազարյանի հետ: – Պրն Բաթլեր, տարածված կարծիք է, որ ԵՄ ասոցացման պայմանագրերը ստորագրող պետության համար ԵՄ-ին անդամակցության լայն
ՕԵԿ փոխնախագահ. «Իշխանափոխությունն այլևս անհրաժեշտություն է» (Տեսանյութ)
«ՕԵԿ-ը ամեն ինչ անելու է, որ մեր օրակարգում ընդգրկված բարեփոխումները կատարվեն՝ չսպասելով, թե մեզնից շնորհակալ կլինեն, թե՝ ոչ»,-անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, եթե ՕԵԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանն ուզում են մեզնից առանձին պայքարել սարգսյանական ռեժիմի դեմ, նույնիսկ շնորհակալ կլինեն նրանց, այսպես պատասխանեց ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը: Հարցին՝ ինչու՞ ՕԵԿ-ը չմասնակցեց հոկտեմբերի 10-ի հանրահավաքին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը հայ մամուլի օրվա առթիվ
Հայ մամուլի հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Հայ մամուլը սկզբնավորվել է առաջին հայկական ամսագրի՝ «Ազդարար»-ի լույսընծայմամբ, որի 220-րդ տարեդարձն այսօր մենք բոլորս նշում ենք հատուկ հպարտությամբ: Մամուլի և խոսքի ազատությունն անբաժանելի է իրավական պետության գաղափարից և ժողովրդավարական հասարակության պարտադիր բաղադրիչ է: Ուրախ եմ, որ հայ մամուլն իր անգնահատելի
Գորիսի բարբառով ասված խոսքերը փորձագետի համար ընկալելի չե՞ն եղել (Տեսանյութ)
Հոկտեմբերի 15-ին Գորիսի դատարանում շարունակվեց Բուդաղյանների գործով դատական նիստը: Նախորդ նիստին բացակա փորձագետ Արա Քամալյանը այս անգամ ներկայացել էր: Դատավոր Նապոլեոն Օհանյանը կողմերին առաջարկեց` կարդալ փորձագետի կատարած տեսաձայնագրային վերլուծությունը, որը կազմում է 46 էջ: Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանն ասաց, որ դրա կարիքը չկա, իսկ Բուդաղյանների փաստաբանը` Հայկ Ալումյանը, հակառակը պնդեց: Վերլուծությունը լսելու ժամանակ 2


















































