Օրվա լրահոսը

Իջեւանում պղծել են Վահագն Վիշապաքաղի արձանը

Սա արձանի հանդեպ ոտնձգության երկրորդ դեպքն է

Ուղևորափոխադրումներ իրականացնող 16 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք

Քաղաքացիների պատշաճ և անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները: Հոկտեմբերի 16-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 16 ուղևորատար տրանսպորտային միջոց: ՀՀ ոստիկանություն  

ՀԱՊԿ ակադեմիան` Աճառյանի դպրոցի և Երևանի պատմամշակութային տեսքի հաշվին

Երևանում Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի շենքի նախկին տարածքում ՀԱՊԿ ակադեմիայի շինարարության աշխատանքները շարունակվում են: Սակայն մասնագետները և հուշարձանների պաշտպանությամբ զբաղվող փորձագետները ահազանգում են, որ այն կատարվում է ի հաշիվ պատմամշակութային արժեք համարվող դպրոցի շենքի: Մտահոգություններ կան, որ շենքի ճակատը քանդվել է շինարարության ընթացքում: Ուշագրավ է նաև այն, որ շենքը կառուցվում է «Պահպանելով հինը`

Լիբանանում «կարմիր գծերն» սպիտակ են

Ոստիկաններն էլ ամրագոտու կամ բջջայինի համար չեն «կպռշկվում» Ամենից ուշագրավ փաստը Լիբանանի երթեւեկության մասին՝ այդպես էլ թԸԼ մնացած, մեր ճանապարհային ոստիկանության նմանակի իսպառ բացակայությունն է: Այս մեկ տարվա ընթացքում չեմ տեսել մի դեպք, որ մեքենա կանգնեցնեն, վարորդական իրավունք պահանջեն, «հո» անել տան, կամ ինչպես ասում են՝ «կպռշկվեն» ամրագոտու կամ բջջայինի համար: Ինչպես մեր ԱԺ-ում են

Արթուր Աբրահամ. «Չեմպիոնը մենք ենք: Թող ամերիկացիները գան Եվրոպա»

WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հետաքրքրված չէ ԱՄՆ-ում մարտեր անցկացնելով: Եթե ամերիկացիները շահագրգռված են իր տիտղոսը վիճարկել, ապա նրանք պետք է գան Եվրոպա: «Ես պատրաստ եմ հանդիպել ցանկացածին, ով ուզում է մենամարտել հետս: Հատկապես` Գրոուվսի եւ Քեսլերի: Մարտերն ԱՄՆ-ում ինձ համար կարեւոր չեն: Այս պահին նպատակս Եվրոպայում լավ մենամարտեր ցուցադրելն

«Մեզ թեժ պայքար է սպասվում». Արմեն Մարտիրոսյան

Երևանում այսօր մեկնարկեց Միջազգային կոմունիկացիոն երկօրյա բիենալեն, որի նպատակներն են աշխարհի տարբեր անկյունների գովազդային ընկերությունների միջև կապերի զարգացումն ու ամրապնդումը, եվրոպական և ասիական գովազդային գործակալությունների միջև փորձի և գիտելիքների փոխանակումը, ինչպես նաև ուսանողների և գովազդային ոլորտի աշխատողների մասնագիտական աճը: Բիենալեին ներկայացված մոտ 320 աշխատանքների 10%-ը Հայաստանից են: «Սա բավականին մեծ թիվ է,- այսօր լրագրողների հետ

«Իշխանությունն ուզում է, որ նրա նման ոչնչություն լինեմ». Վարդգես Գասպարի

«Ես ոստիկաններին ասում եմ հանցագործ, ստոր, սրիկա…Նրանք այդպիսին են: Եվ ունեմ բազմաթիվ փաստեր սրա վերաբերյալ: Վիրավորանք, ըստ օրենսգրքի, չի կարող համարվել այն, ինչ համապատասխանում է իրականությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Վարդգես Գասպարին: Ոստիկանության Կենտրոն բաժինն ամիսներ առաջ հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Վարդգես Գասպարիի՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու

Դոլարի գինը՝ 408.74 դրամ

Հոկտեմբերի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.81 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.74 դրամ: NASDAQ OMX Armenia

«Այսօրվա հարթակը զոմբիացնում է»

Ինչո՞ւ էին մարդիկ լքում Ազատության հրապարակը «Որպես նորությունների աղբյուր ես հանրահավաքները չեմ դիտում: Հանրահավաքներին հետեւում եմ իրենց նպատակի տեսակետից: Բայց ամենանոր բանն ինձ համար ժողովրդի միջոցով անկախության կորուստը ողջունելն էր»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` Ձեր կարծիքով, հոկտեմբերի 10-ի հանրահավաքում հնչած ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում նորություններ կայի՞ն, թե՞ նախորդ ելույթների կրկնությունն էր, ասաց «Ղարաբաղ»

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Նախագահը կարևորել է Եվրամիության շարունակական աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են բանակցային գործընթացի վերջին զարգացումներին՝ Սոչիի և Նյուպորտի գագաթնաժողովների, ինչպես նաև ամռանը Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի խախտման հետևանքով առաջացած լարվածության մեծացման

Վարչապետն ընդունել է իրացման գոտիների բնակիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է Երևանի տարբեր հատվածներում կառուցապատումների նպատակով օտարված բնակտարածքների բնակիչներին: Կառավարության ղեկավարն անհատական կարգով լսել է նրանց խնդիրները, իսկ իրացման գոտիները կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավար Վահե Յակուբյանը պարզաբանումներ է ներկայացրել բարձրացված հարցերի վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է կառուցապատող ընկերության կողմից շինարարական աշխատանքների և փաստաթղթային տարբեր հարցերի լուծման անհրաժեշտությունը՝ հստակ ժամանակացույցի

Նոտարը մեղադրվում է ծառայողական դիրքը չարաշահելով քաղաքացիներից խաբեությամբ խոշոր գումար հափշտակելու համար

ՀՀ գլխավոր դատախազի կողմից, քրեական գործ է հարուցվել «Սևան» նոտարական տարածքի նոտար Արմինե Բեջանյանի կողմից խարդախության եղանակով զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Նոտար Արմինե Բեջանյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասով կատարած հանրորեն վտանգավոր արարքի հիմնավոր կասկածի առկայությամբ, քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ: Դատախազի որոշմամբ, նոտարի պաշտոնավարումը դադարեցվել է: ԱԱԾ

«Լեւոն Տեր-Պետրոսյանի որակումների հետ ակնհայտորեն համաձայն չեմ»

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս այսպիսի գնահատական տվեց. «Միայն հիմարը կամ իրեն հիմարի տեղ դնողը կհավատա ու կփորձի մյուսներին էլ հավատացնել, որ վարչախումբն այդ փոփոխությունները նախաձեռնել է երկրի ու ժողովրդի բարօրության համար»: «Առավոտը» սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտված ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն եք այս գնահատականի հետ: Նա պատասխանեց. «Ես

ՀՀ փոխոստիկանապետ. «Առաջին եւ վերջին անգամ չէ, որ հանրահավաք է լինում»

Վերջին՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցել է մոտ 16 000 մարդ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Ըստ նրա, ոստիկանությունը ապակուսակցական մարմին է, եւ գերխնդիրն էլ մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունն է: Նա նշեց, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում զանգվածային միջոցառումների ժամանակ գրանցվել է 13 766 դեպք, որից 61-ը կատարվել է տարբեր

Կասեցվել է «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի թթվասեր 18 տոկոսանոց յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 15-ի որոշումով կասեցվել է «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը: «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում, արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքների թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի արտադրամասի կողմից արտադրված «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի նմուշը, համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրության, ԱՑԽՄ

«Դեմ առ դեմ». Արմինե Օհանյան եւ Աստղիկ Ավետիսյան

Այսօր ժամը 17-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք բանավեճ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի եւ Anews.am կայքի հիմնադիր, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ Աստղիկ Ավետիսյանի միջեւ: Թեման՝ մամուլը եւ քաղաքականությունը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր

«Գագիկ Ծառուկյանը եռյակում լոկոմոտիվ է ոչ միայն փողի առումով, այլեւ գաղափարական». Գառնիկ Իսագուլյան

Եռյակի ներսում կան լուրջ տարաձայնություններ, օրինակ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը  հայտարարեց, որ իրենք հրաշալի քառյակում անելիք չունեն, Րաֆֆի Հովհաննիսյանը News.am-ին ասել էր, որ միասնական օրակարգ եռյակը չունի: Aravot.am-ը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին հարցրեց՝ այս տարաձայնությունները չե՞ն խանգարի միասնական օրակարգ ձեւավորելու եւ նպատակին հասնելու համար: Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Չեմ կարծում: ՀՅԴ-ի մեջ էլ իշխանափոխության

Բաբկեն Պիպոյան. «Եթե Բախչագուլյանին պետք է փոխարինի էլի մենեջեր, ապա ոչ մի արդյունք չի լինի»

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում պետք է լինեն միայն նեղ մասնագետներ

Նաիրա Զոհրաբյանը պաշտպանեց Զարուհի Փոստանջյանի իրավունքները

Եռյակի ուժերի`ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ, խորհրդարանում կայացած այսօրվա նիստի օրակարգում առաջիկա քառօրյայի միասնական մարտավարության հարցն էր: Հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց նաև, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հետ կապված տեխնիկական հարցեր էլ են քննարկվել: Լրագրողներից մեկի հարցին, հնարավո՞ր է, որ քառօրյայի ընթացքում եռյակը դիմի նաև բոյկոտի, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ցանկացած հարց

Հայ պատգամավորները Ժնեւում մասնակցել են Միջխորհրդարանական միության նախագահի ընտրություններին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը Ժնեւում հոկտեմբերի 16-ին մասնակցել են Միջխորհրդարանական միության նախագահի ընտրություններին: Նախագահի պաշտոնում ընտրվել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի անդամ Սաբեր Շաուդրին: Նա ստացել է 321 ձայներից 169-ը: Ավստրալիայի Հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Բրոնվին Բիշոփը եւ Ինդոնեզիայի Հանրապետության

Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբի հանդիպումը Միացեալ Թագաւորութեան արտաքին գործոց նախարարութեան պաշտօնատարներու հետ

ԵՐԵՒԱՆ (ՀՅԴ մամլոյ դիւան, 16 Հոկտեմբեր 2014) – Երէկ, 15 Հոկտեմբերին, Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբի պատուիրակութիւն մը այցելեց Միացեալ Թագաւորութեան (Մեծն Բրիտանիա) արտաքին գործոց նախարարութեան Լոնտոնի կեդրոնատեղի եւ հանդիպում ունեցաւ նախարարութեան պաշտօնատարներու հետ։ Հայ Դատի պատուիրակութիւնը բաղկացած էր Հ.Յ.Դ. Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանէն եւ Հայ Դատի Անգլիոյ յանձնախումբի պատասխանատու՝

Աշոտ Մելիքյան. «Շատերը տեղյակ չեն, որ 2015 թվականի հուլիսի 1-ից Հայաստանը ամբողջապես թվային հեռարձակման է անցնելու»

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ հասարակության իրազեկության հետ կապված շատ լուրջ խնդիր կա

«Ի՞նչ է, «Նաիրիտի» գնորդը Ղարաբաղի հա՞րցը պիտի լուծի»

Մոտ մեկ ամիս առաջ էներգետիկայի նախարարությունում՝ նախարար Երվանդ Զախարյանի գլխավորությամբ, ԱԺ պատգամավորների, գիտնականների ու գործարանի ղեկավար կազմի մասնակցությամբ քննարկվել է «Նաիրիտ» գործարանի ճակատագիրը. այս քննարկումը գործարանի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանի կարծիքով՝ պոպուլիզմ է: Երվանդ Զախարյանի վստահեցումը, թե գործարանի համար գնորդներ անպայման կգտնվեն, գործարանի վերագործարկումը միանգամայն հնարավոր է, նախկին տնօրենն անիրատեսական է համարում, քանի որ այնպիսի

Բաբկեն Պիպոյանը հետաքրքրվում է. «Հացամթերքի շուկայում դադարե՞լ եք տեսնել բանանի արկղով տեղափոխվող հաց»

Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ պետությունը պարենի որակը որպես ազգային անվտանգության բաղադրիչ չի համարում

«Պաշտոնական Երեւանը մասնակից է հանցագործությանը». «Ա1+»

Քաղաքագետ Լևոն Մելիք- Շահնազարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ զարմանք հայտնեց ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճը» հարցով զեկուցող նշանակելու Խորհրդարանական վեհաժողովի որոշման և այդ կապակցությամբ պաշտոնական Երևանի լռության մասին։ «Լռությունը տվյալ դեպքում մասնակցություն է հանցագործության մեջ։ Ես դա այդպես եմ ընդունում, և լռելու մենք որևէ իրավունք

Հայտարարվել է Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի առաջին խմբի ստեղծման մասին

2014 թվականի հոկտեմբերի 15-ին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»  կազմակերպության աջակցությամբ Եվրոպական Խորհրդարանում ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի խումբը, որը նպատակ ունի խթանել քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական կառավարման համակարգերը, ինչպես նաև եվրոպական արժեքների տարածումը՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում: Նմանատիպ խմբեր ձևավորած Ֆրանսիայի և Լիտվայի խորհրդարանների օրինակով, ԵԽ անդամները հիմնադրում են առաջին միջազգային խումբը, որը անցնում է ազգային սահմանները:

Վթարային ջրանջատումներ Շենգավիթում եւ Զեյթունում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 17-ին. • ժամը 10.00-18.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի, Արշակունյաց փողոտայի 56-324 համարների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը, • ժամը 10:00-20:00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Վարշավյան փողոցի, Տիգրանյան փող. 3, 4, 5/1, 5/2, 5/3 շենքերի, Ազատության պող. 1-12 շենքերի՝

Ակտիվիստները խմբակային հայց են ներկայացրել` ընդդեմ ՀՀ ոստիկանության

Այսօր ՀՀ Վարչական դատարանում Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ակտիվիստ Վահան Դուրինյանի դեմ ՀՀ ոստիկանության հայցի քննությունը տևեց ընդամենը 10 րոպե: Վահան Դուրինյանը մեղադրվում է հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մեջ: Պատասխանող կողմը հանդես եկավ այս առնչությամբ հակընդդեմ հայցով: Այս հիմքով էլ նախագահող դատավոր Ռոբերտ Սարգսյանը որոշում

Մարգարիտա Գասպարյանը «Կրեմլի գավաթում» մտավ կիսաեզրափակիչ

Հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Մոսկվայում ընթացող թենիսի «Կրեմլի գավաթ» հեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակչում ընկերակցելով Ալեքսանդրա Պանովային` կանանց զուգախաղերում 6-3, 6-3 հաշվով հաղթեց Վերոնիկա Կուդերմետովա/Եվգենյա Ռոդինա զույգին ու մտավ կիսաեզրափակիչ: «Կրեմլի գավաթ» մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը $ 710 հազար է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը`kazan 2013-ի

«Պրեմիեր Լիգա» մշակութային հասարակական կազմակերպության նախագահի վարկի գործը

Լյուդմիլա Հարությունյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վերջինիս՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է։ Ըստ քրեական գործի նյութերի, երկրորդ մեղադրյալը՝ «Պրեմիեր Լիգա» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Հովհաննես Կուրղինյանը, բանկից վարկ ստանալու եւ դրա գումարով «Միցուբիշի Պաջերո

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031