Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

Հունվար 21,2014 13:42

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, ով Հայաստան է ժամանել հրաժեշտի այցով:

Հանրապետության Նախագահը ողջունել է այդ պաշտոնում Հայաստան վերջին այցելությունը կատարած Ֆ. Լեֆորին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի կարևոր պաշտոնը վկայում է տարածաշրջանի անվտանգության և կայունության նկատմամբ ԵՄ հետաքրքրվածության մասին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Լեֆորին՝ Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության խորացման գործում նրա ներդրման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը նպաստելուն ուղղված ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում:

ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադառնալով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Սերժ Սարգսյանը խորը մտահոգություն է հայտնել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմից շարունակական սադրանքների ու զինադադարի խախտման դեպքերի կապակցությամբ և ընդգծել, որ դրանք լուրջ խոչընդոտ են հանդիսանում բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար:

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031