Օրվա լրահոսը

Կրակոցներ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ․ (Տեսանյութ)

Այսօր համացանցում հայտնվել է մի տեսագրություն, որն արված է Սամվել Բալասանյանի տան տեսախցիկներով: Ոմանք դա կապում են շրջանառվող այն տեղեկությունների հետ, թե իբր  Գյումրիի նախկին քաղաքապետի Վարդան Ղուկասյանի որդի՝ Սպարտակը, կրակոցներ է արձակել:

«Դեմ առ դեմ». Միքայել Դանիելյան եւ Մանվել Սարգսյան

Հունվարի 23-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանի եւ քաղաքագետ Մանվել Սարգսյանի  միջեւ բանավեճը: Թեման՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ ներկա զարգացումները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել  այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ  Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող

Ժամերգություն ու մոմավառություն Գյումրիում՝ հերոս Արմեն Հովհաննիսյանի հիշատակին․ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Քիչ առաջ  գյումրեցի մի խումբ երիտասարդները՝ լրագրողներ, դասախոսներ, ոստիկաններ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված  Խաչքարերի պուրակում մոմեր վառեցին ու ծաղիկներ դրեցին հունվարի  19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի լուսանկարի առջև: Վերջիններս սկսեցին աղոթքով՝ սգալով, բայց միաժամանակ հպարտանալով  մեր հերոսով: Ակտիվիստ Արսեն Վարդանյանն ասաց. «Արմենին

Ճարտարապետը՝ օդանավակայանի շենքի մասին. «Քանդելը վատթարագույն ճանապարհն է»

Դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը լրագրողների հետ զրույցում իր հաստատակամությունն էր հայտնել Զվարթնոց օդանավակայանի  կլոր շենքի քանդելու  որոշման վերաբերյալ: Այս օրերին թեման կրկին թեժացել է: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ քանդելու վերաբերյալ ոչ մի  նոր որոշում էլ չկա, ուղղակի հին որոշումն է շրջանառվում: «Քննարկումների փուլը դեռ

Kyiv Post. Կիևում սպանված հայ երիտասարդի նկարագիրը՝ «բոլորին ձեռք մեկնող հիանալի անձնավորություն»

Լրագրող Քրիստինա Բերդինսկիխը, որը պարբերաբար գրում էր Կիևի ցուցարարների և կամավորների մասին, այսօր սպանված Սերգեյ Նիգոյանին բնութագրել է որպես բոլորին օգնության հասնող հիանալի անձնավորություն: Փոխանցում է «Կիև փոստ» թերթը: «Ինձ նրա մասին գրել խորհուրդ էին տվել Արևմտյան Ուկրաինայից, և նրան էին խորհուրդ տվել, քանի որ նա հիանալի մարդ էր», – ասել է Բերդինսկիխը, – «Նա

Դատավորները կդիմե՞ն ծայրահեղ միջոցների

Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանի դատական համակարգում այս պահին «արտակարգ իրավիճակ» է: Այն կապված է ՀՀ նախագահի անցյալ տարվա դեկտեմբերի 28-ի  ՀՆ-2277 գրության հետ, որն ուղարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ինչի մասին տեղյակ չեն եղել երրորդ իշխանության ներկայացուցիչները: Դատավորները մեր լրատվամիջոցի հետ զրույցի ժամանակ տեղեկացրին, որ նախագահը հղում անելով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական

ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում

Հունվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին զեկույցով հանդես եկավ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: Նշվեց, որ ոստիկանության համակարգում շարունակվող բարեփոխման գործընթացներն անցյալ տարում էլ միտված են եղել ինչպես հանցավորության դեմ պայքարի

Մենք պետք է վերադարձնենք մեր հողերը. Կիևում սպանված հայ երիտասարդ

Այսօր Կիևում մահացած Սերգեյ Նիգոյանը նոյեմբերի 21-ին «Վկոնտակտե» սոցիալական կայքի իր էջում ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ-ի) դրոշն էր տեղադրել: Այդ մասին գրառում  է արել Կոնոնեկոմե բլոգերը՝ նաև տեղադրելով տեսանյութ, որտեղ Նիգոյանը հայկական դրոշի դիմաց խոսում է Հայոց ցեղասպանության մասին: «Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Հինգ տարուց այդ տխուր օրը կնշվի 100-րդ անգամ»,

Կառավարությունում քննարկվել է ԱԳՆ 2013թ. գործունեությունը

Այսօր կառավարությունում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել արտաքին գործերի նախարարության կատարողականի և 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կառավարության ղեկավարին է ներկայացրել նախարարության անցյալ տարվա գործունեությունը, կառավարության ծրագրով նախատեսված գերակա խնդիրների կատարման արդյունքները։ Ամփոփելով արտգործնախարարության անցյալ տարվա աշխատանքը` կառավարության ղեկավարը նշել է,

Կիեւում բախումների ժամանակ զոհված Սերգեյ Նիգոյանի ընտանիքը Ուկրաինա էր տեղափոխվել Նավուրից

Նիգոյանները Ուկրաինա են մեկնել 1990-ական թվականների առաջին կեսին

Պնախարարը հանդիպել է պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ

Ձևավորված ավանդույթի համաձայն` Բանակի օրվան ընդառաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունենում բարձրագույն ուսումնական հաստատություններում: ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 22-ին Սեյրան Օհանյանը եղել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: ՀՀ պաշտպանության նախարարին ուղեկցել են պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ: Ողջույնի խոսքում շնոհավորելով Բանակի օրվա

Փոխվարչապետն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելեց Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի գյուղատնտեսական սպասարկման Լոռու մարզային կենտրոն: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի  ուղեկցությամբ փոխվարչապետը ծանոթացավ կենտրոնի աշխատանքներին, գործառույթներին, մատուցվող ծառայությունների ուղղություններին, զարգացման ծրագրերին: Քննարկվեցին նաեւ գյուղատնտեսության աջակցության ոլորտում հեռանկարային ծրագրերը, ինչպես նաեւ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների

Սոչիում կարգելվի դեմքը ծածկել

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում հրապարակվել են Խաղերի օրերին մրցավայրերում եւ դրանց հարակից տարածքներում մարզասերների վարքականոնները, որտեղ խորհուրդ է տրվում ոչ միայն նախապես հոգալ տոմսերի եւ հյուրանոցներում համարներ ամրագրելու մասին, այլեւ մանրամասն ծանոթանալ այդ կանոններին: Բազմաթիվ սահմանափակումներից է նաեւ դեմքը ծածկելը, այդ թվում նաեւ` դիմակով: Կարգը խախտողները կարող են վտարվել տվյալ մարզական օբյեկտից, իսկ

Մոսկվայի արբիտրաժային դատարանը «Նաիրիտի» սեփականատիրոջից բռնագանձել է 107,95 մլն դոլար․ News.am

Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է Միջպետական բանկի մասին հայցը` հայկական «Նաիրիտ» գործարանի սեփականատիրոջից 107,95 մլն դոլար բռնագանձելու վերաբերյալ: Մասնավորապես, դատարանը պարտավորեցրել է վճարել 68.6 մլն հիմնական պարտքը, ինչպես նաեւ տոկոսները եւ վարկով վերցրած գումարը: Սկզբում բանկը 25,183 մլն դոլար բռնագանձելու մասին հայց է ներկայացրել, սակայն նիստի ընթացքու հայցվորը մեծացրել է իր պահանջները, հաղորդում է ՌԱՊՍԻ-ն:

Ամփոփվել են 2013թ․ շինբարեկարգման, կոմունալ և բնապահպանական ոլորտների աշխատանքները և նախանշվել 2014-ի անելիքները

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է 2013 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից  շինբարեկարգման, կոմունալ և բնապահպանական ոլորտներում իրականացված ծրագրերն ու ընթացիկ տարի նախանշված աշխատանքները: Հատկապես շինբարեկարգման բնագավառի համար 2013 թվականը աննախադեպ տարի է եղել: Ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է 2.5 միլիոն քմ  տարածք, ինչը, ըստ Կամո Արեյանի, 6 անգամ գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը: Նորոգվել

Ոստիկանության աշխատակիցները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները

Քաղաքացի Ա. Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ Ա. Բ.-ի հաղորդման` 2013թ. հուլիսի 26-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում անհայտ անձն իր պարանոցից պոկելու միջոցով հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի: Հանցագործությունը բացահայտելու և հանցագործին հայտնաբերելու նպատակով վերը նշվածի

«Իշխանություններն ավելի հակված են բացելու օտարալեզու դպրոցներ, քան ունենալու արևմտահայ թեկուզ մեկ դպրոց». լրագրող

«Արևմտահայերենի պաշտպանության ջահակիրներն այսօր մնացել են սփյուռքի տարբեր գաղթօջախներում հաստատված մեր թերթերը, լրատվամիջոցները, գրքերը, որոնք, բարեբախտաբար, դեռևս տպագրվում են: Մենք ունենք ծով գրականություն, բայց, այնուամենայնիվ, արևմտահայերենը վտանգված է»,- «Ուրբաթ» ակումբում այսօր տեղի ունեցած Բեյրութի «Ազդակ» օրաթերթի բացառիկ հատորի և Պոլսի «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեճյանի գրքերի շնորհանդեսի ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց լրագրող Թաթուլ Հակոբյանը,

Կոթիի գյուղապետ. «Սպասում ենք դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը»

Էդիկ Շահնազարյանին կհուղարկավորեն հունվարի 23-ին

ԵԴ-ն սկսում է Ղարաբաղյան պատերազմին առնչվող հայցերի քննությունը. «Ազատություն» ռադիոկայան

Այսօր Եվրադատարանը սկսել է «Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի» գործով լսումները, իսկ փետրվարի 5-ին կանցնի «Սարգսյանը ընդդեմ Ադրբեջանի» գործի քննությանը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում չորեքշաբթի օրը սկսվել է Հայաստանի դեմ ադրբեջանցի տեղահանվածների հայցի քննությունը: APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի վեց քաղաքացիների՝ Լաչինի շրջանի նախկին բնակիչների գանգատը Եվրադատարանում ստացվել է 2005

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Հունվարի 22-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Գալուստ Սահակյանի, Զարուհի Փոստանջյանի, Արամ Մանուկյանի, Աղվան Վարդանյանի, Հովհաննես Մարգարյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Էդմոն Մարուքյանի հեղինակած օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը նշեց,

Էդվարդ Նալբանդյանի գնահատականն իր իշխանավարման վեց տարիներին․ «Դիվանագիտությունը՝ սառցալեռ է»

«Եթե շուռ ես տալիս այդ սառցալեռը՝ դիվանագիտությունը կործանվում է»

407.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունվարի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.8 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Մենուա Բրուտյան. «ՀՀ-ում ընդդիմությունը ճգնաժամի մեջ է»

«Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) նախագահ Մենուա Բրուտյանի կարծիքով՝ Հայաստանն այսօր լուրջ խնդիր ունի ընդդիմադիր դաշտում: «Չնայած նրան, որ ՀՀ-ում դասական առումով ընդդիմություն կա, խորհրդարանում ներգրավված են ընդդիմադիր մի քանի կուսակցություն, որոշ դեպքերում հանդես են գալիս ընդդիմադիր տեսակետներով, ընդդիմադիր ճակատից, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, մեր ընդդիմությունն այսօր ճգնաժամի մեջ է»,-այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասում

Սննդի խիստ վերահսկողություն Կենտրոնի մանկապարտեզներում

Որակյալ սննդի մատակարարման վերահսկողության և առկա խնդիրներին անձամբ տեղում ծանոթանալու նպատակով Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով, հաճախակի այցելություններ է կատարում վարչական շրջանի ենթակայության մանկապարտեզներ: Այս տարվա առաջին այցը հունվարի 22-ին էր` վարչական շրջանի թիվ 2 մանկապարտեզ: Արա Սադոյանը , մանկապարտեզի տնօրեն Զարուհի Աբրահամյանի հետ շրջեց անցած տարի մասնակի վերանորոգված

Սեյրան Օհանյան. «Արմեն Հովհաննիսյանը գնաց հավերժական կյանք»

Այսօր Եռաբլուրում մայր հողին հանձնվեց հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թշնամու դիվերսիոն հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի աճյունը: Հուղարկավորության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց. «… Արմեն Հովհաննիսյանն այսօր լրացնում է այն կրտսեր հրամանատարների շարքը, որոնք անձնական օրինակով նաեւ արցախյան գոյապայքարի ժամանակ ստորաբաժանումները տարել են դեպի հաղթանակներ, իրենք

Էրդողանը խիստ քննադատության է ենթարկվել Բրյուսելում. «Ամերիկայի Ձայն»

«Ինչ խնդիր էլ չլինի, կարծում ենք, որ նման խնդիրներին լուծում գտնելիս պետք է հարգել իրավունքի գերակայության և իշխանությունների բաժանման սկզբունքները». , – շեշտել է Եվրահանձնաժողովի նախագահը Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի,  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը հինգ տարվա ընթացքում իր առաջին այցելություններ է կատարել Բրյուսել, խիստ քննադատության է ենթարկվել Եվրոպական Միության առաջնորդների կողմից՝ երկրում կաշառակերության մեղադրանքներով մեկնարկած

Սամվել Բալաանյանի հայտարարությունը վերջին իրադարձությունների կապակցությամբ

Սիրելի գյումրեցիներ Ընտրված օրվանից ամեն ինչ արել եմ եվ շարունակելու եմ անել, որ Գյումրին նմանվի մեր երազանքների քաղաքին: Աղբահանություն, փողոցային լուսավորություն, ճանապարհաշինություն, օգնություն կարիքավոր ընտանիքներին, կանգառների բարեկարգում՝ այս ամենը պահանջում է լարված ու ամենօրյա աշխատանք: Վստահեցնում եմ Ձեզ , որեվէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր , բայց պատվաբեր առաքելությունից: Ես մնալու եմ

ԱՄՆ-ն խի՞ստ է տրամադրված ՀՀ-ի նկատմամբ. Human Rights Watch-ի զեկույցը

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը` (World Report 2014) աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որում առանձին բաժիններով անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցած նախագահական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հավաքների ազատության, ակտիվիստների վրա հարձակումների, բանակում չարաշահումների, խոսքի ազատության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության խնդիրներին: ՀՀ-ում կազմակերպված ՏԻՄ և նախագահական ընտրությունների վերաբերյալ Human Rights

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիի հետ: Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպանի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խոսելով Երևանի և իտալական քաղաքների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների մասին` Տարոն Մարգարյանը կարևորել է դրանց ընդլայնման և առավել գործնական հիմքերի վրա դնելու հեռանկարները.

Թուրքական «Անադոլու» գործակալությունը նախատեսում է Երևանում գրասենյակ բացել. «Անկախ»

Ըստ «Անկախ» – ի,  թուրքական «Անադոլու» գործակալությունը նախատեսում է Հայաստանում գրասենյակ բացել: «Անադոլու» գործակալության ներկայացուցիչը և  թուրք պատմաբան, Անկարայի Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն  Հասան Օքթայը Երևանում հանդիպումներ են ունեցել` գրասենյակի բացման  թույլտվություն ստանալու համար, ինչպես նաև Հյուսիսային պողոտայում գրասենյակի տարածք վարձակալելու համար: Նրանք  հանդիպում ունեցան  նաև Անկախի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Նրանք փորձում էին հասկանալ, թե ինչպիսի

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031