Օրվա լրահոսը
Al-Manar. Հայաստան-Իրան սահմանին այգի ստեղծելու բանակցություններն ավարտված են. Իրանցի պաշտոնյա
Հայաստանի և Իրանի սահմանային գոտում Խաղաղության և բարեկամության այգի ստեղծելու բանակցություններն ավարտված են, հայտնել է Իրանի նախագահի խորհրդական, Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության նախագահ Մասումա Էբթեկարը: Փոխանցում է «Ալ-Մանար» լրատվականը: Հայ-իրանական բարեկամության այգի ստեղծելու գաղափարը ծնվել է 2012թ., երբ Թեհրանի ու Երևանի միջև սահմանի երկու կողմում բնական արգելոց հիմնելու մասին պայմանագիր էր ստորագրվել. արգելոցը կխորհրդանշի
Մայրաքաղաքում բարեգործական ճաշարաններից օգտվում է 2400 շահառու
Երևանի քաղաքապետարանի կողմից սոցիալական ապահովության ոլորտում իրականացվող աշխատանքների շրջանակում մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ մայրաքաղաքում գործում է բարեգործական 16 ճաշարան: 2013 թվականի ընթացքում ճաշարանների շահառուների թիվն անցել է 2400-ից: Բարեգործական հիմունքներով գործող ճաշարաններում օրական մեկ անգամ անվճար մատուցվում է տաք կերակուր: Ինչպես 2013թ.-ին, այս տարի ևս ծրագիրը կրելու է շարունակական բնույթ: Երևանի քաղաքապետարանի
Դատարանի վճռով «ՀիմնաՏավուշը» 4 դիտավանցիներին կվճարի ավելի քան 6 միլիոն դրամ
Հիմնադրամը կոչված է աջակցել մարզի գյուղատնտեսությանը
Քաղաքացիները «ապահովագրված չեն» «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության հետ դատերից․ pastinfo.am
Ընդդեմ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության՝ ներկայումս առկա է 10 դատական գործ, որոնք գտնվում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների, ինչպես նաև՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդդեմ այլ ապահովագրական ընկերությունների օրինակ` «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության, դեմ առկա է 6 դատական գործ, «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի` 6, «Ռեսո» ապահովագրական ընկերությունների` 4: Ուսումնասիրությունները ցույց են
Նշանվածներն էլ են տոնում Տեառնընդառաջը
Փետրվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջ տոնը: Այս տոնի շրջանակներում «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը: Տեր հայրը խոսեց Տեռնընդառաջ տոնի խորհրդի և Առաջավոր Պահքի մասին: «Պահքը անբաժանելի մասն է քրիստոնեական կյանքի և առավել ևս քրիստոնյա անհատի ձևավորման համար, քանի որ պահքը կոչված
Հայոց այբուբենը՝ հրաշագործ փայտիկ
Քչերը գիտեն, որ հայոց այբուբենը ոչ միայն տառերի, այլև տարբեր նշանակություններ ունեցող մասնիկների խումբ է: Ահա այս եզրակացությանն է հանգել անհատ հետազոտող Արծվի Ալեքսանյանը: Մինչև այբուբենի ուսումնասիրությունը՝ պրն Ալեքսանյանի հետաքրքրությունն ուղղված է եղել հասկանալու մարդու բանականությունը: Այն ուսումնասիրելիս շեշտը հիմնականում դրել է լեզվի վրա: Ահա այսպես էլ պրն Ալեքսանյանի ուշադրությունը սևեռվել է հայոց այբուբենի վրա:
Ալեքսանդր Արզումանյան. «Մեկին հանես, մյուսին հանես` ի՞նչ»
«Եթե այսպես շարունակվի, չորս տարի հետո արտագաղթ էլ է լինելու, տնտեսության անկում էլ է լինելու, ռեժիմն էլ վերարտադրվելու է»,- այսօր նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` «Հայաստանի այսօրն ու վաղը» խորագրով քննարկման ժամանակ, որին մասնակցում էին նաեւ նախկին արտգործնախարարներ Վահան Փափազյանը եւ Վարդան Օսկանյանը: Ալեքսանդր Արզումանյանի խոսքով, հրաժարականների մասին բոլոր խոսակցություններն ու հայտարարությունները
Սյունիքի մարզպետ. «Ծույլերին չենք հանդուրժելու»
2013թ.-ին Սյունիքի մարզում կատարված աշխատանքները, ձեռքբերումները, առկա խնդիրներն ու բացթողումներն այսօր ամփոփվեցին Սյունիքի մարզպետարանում կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ: Սյունիքում կատարված աշխատանքներին զուգահեռ, պատասխանատուների հավաստմամբ, որպես գերակա հիմնախնդիրներ շարունակում են մնալ աշխատատեղերի ստեղծման, գործազրկության մակարդակի իջեցման և բնակչության բարեկեցության ապահովման հարցերը: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի պետ Թադեւոս Ղազարյանի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 2013թ.
ՀՀ երեք արտգործնախարարները համակարծիք են`ՄՄ-ում Հայաստանն անելիք չունի
«Ես լավ չեմ պատկերացնում, թե ինչ է Մաքսային միությունն իրենից ներկայացնում և վստահ էլ չեմ, թե այն մարդիկ, ովքեր տանում են դրան, լավ պատկերացնում են:Մի բան է մտահոգիչ` տարածաշրջանը, որպես ամբողջական միավոր դադարում է լինել ամբողջական, բայց` նմանատիպ առաջարկներ, ձեռնարկներ միշտ էլ եղել են»,- այսօր նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը`ՀՀ երեք արտգործնախարարների
Հանրապետության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13–ին` ժամը 17.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Հրդեհ Ազատամարտիկների փողոցում
Փետրվարի 13-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների և Ռոստովյան փողոցների խաչմերուկում այրվում են տան պատուհաններ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.18-ին, մարվել՝ 14.37-ին: Ս. Կ.-ին պատկանող տան երկրորդ հարկի ոչ բնակելի հատվածում այրվել են տախտակներ
Ա.Գեւորգյանի մոտ քննարկվեցին մարզային առողջապահական հաստատությունների գործունեությանը վերաբերող հարցեր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզային այցելությունների ժամանակ բարձրացված` առողջապահական հաստատությունների խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Խորհրդակցության օրակարգում էր մարզային առողջապահական հաստատությունների իրավական կարգավիճակի փոփոխության հարցը: Նշվեց, որ համայնքներում մի շարք հաստատություններ գործում են որպես ՓԲԸ-ներ, սակայն հաշվի
Վարդան Ղուկասյանի դստեր փոխարեն կպաշտոնավարի՞ Սամվել Բալասանյանի քրոջ դուստրը
Ինչպես տեղեկացրել ենք, օրերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր դիմումի համաձայն աշխատանքից ազատել է Վարդան Ղուկասյանի դստերը` Մանյա Ղուկասյանին, որը մոտ 6 տարի զբաղեցնում էր Արմեն Տիգրանյանի անվան Գյումրու թիվ 1 արվեստի դպրոցի տնօրենի պաշտոնը; Գյումրիում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Սամվել Բալասանյանը պատրաստվում է այդ պաշտոնում նշանակել իր քրոջ աղջան՝ Լուսինե Սանոյանին, որը
412 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Փետրվարի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412 դրամ: NASDAQ OMX Armenia
Գեւորգ Կոստանյանը հանդիպեց ցուցարարներին (տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր հանդիպեց Կառավարության առջեւ հավաքված բողոքող քաղաքացիներին: Տեսանյութը «Ա1+»-ի
Դպրոցի մոտակայքում հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ
Փետրվարի 13-ին, ժամը 13.58-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի նրբանցքի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցի մոտակայքում հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ճամփեզրին հայտնաբերվել է ժանգոտած «Ֆ-1» տեսակի նռնակ, որը տեղափոխվել է ոստիկանության Վանաձորի բաժին: ԱԻՆ
Աստղիկ Գեւորգյան. Մենք էլ հպարտանում էինք, որ ոստիկանները բավականին զուսպ են պահում իրենց (Տեսանյութ)
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը դեռ չի հասցրել տեղեկանալ` երեկ լրագրող ԱՆի Գեւորգյանին ոստիկանական բաժանմունքում ապտակելու մասին լուրին: «Առաջին անգամ եմ լսում, որ լրագրող Անիի հետ նման բան է կատարվել: Որտեղի՞ց պիտի իմանայինք: Հանգամանքներին ծանոթ չեմ, բայց դատապարտում եմ, ի՞նչ է նշանակում լրագրողին, այն էլ աղջիկ լրագրողին ապտակել: Նախարարների խորհրդի անդամ երկրներին պարտավորեցնում են օրենքով,
ԱՄՆ-ում մեղավոր է ճանաչվել «Հայկական ուժ» հանցավոր խմբի անդամներից մեկը. «Ամերիկայի Ձայն»
40-ամյա Ալոյանը դատապարտվել է դաշնային դատարանի կողմից քրեական այն գործով, որով անցնում է 90 անձ, որոնցից 70-ը մեղավոր է ճանաչվել «Հայկական ուժ» հանցախմբի հանցավոր գործունեության հետ առնչություն ունենալու կապակցությամբ Միացյալ Նահանգներում երդվյալ ատենակալների դատարանը «Հայկական ուժ» հանցախմբի անդամ Անդրանիկ Ալոյանին հինգ օր տևած լսումների արդյունքում մեղավոր է ճանաչել շորթման մեղադրանքներով, այդ թվում՝ բանկերի տարեց հաճախորդների
Առողջական խնդիրների պատճառով պաշտոնաթող եղած դատավորը պայքարում է սոցիալական երաշխիքների համար . «Փաստինֆո»
Ըստ «Փաստինֆո»– ի, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավաuության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանը, ում լիազորությունները դադարեցվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2011 թվականի մարտի 19-ի հրամանագրով՝ դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքով, նույն թվականի ապրիլից պայքարում է իր սոցիալական երաշխիքների համար, սակայն՝ ապարդյուն: Սուրիկ Ղազարյանին կենսաթոշակ նշանակելիս կիրառվել
ՀԱԱՀ-ն «հայկուլիկները» չեն
Հայաստանի ագրարային համալսարանի մի շարք ուսանողներ հայտարարություն են տարածել. Երեկ մի շարք անձինք խոչընդոտեցին ՀԱԿ ակտիվիստների կողմից թռուցիկների բաժանումը, ինչը սահմանադրությամբ վերջիններիս տրված իրավունքն է: Ցավալիորեն այդ «մի շարք անձանց» շարքում էին ՀԱԱՀ-ի ուսխորհրդի և դասախոսական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներ: Ուսխորհրդի, որը վեր է ածվել ՀՀԿ-ի տարածքային կառույցի, ուսխորհրդի, որը Երիտասարդական հիմնադրամների միջոցով տրամադրելով «կրթաթոշակներ»,
«ՀայՌուսգազարդը» սնանկացրե՞լ է գործարարին, թե՞ գործել օրենքի սահմաններում
«Հասառ» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Հարությունյանը հայտարարում է, թե «ՀայՌուսգազարդը» իրեն շանտաժի է ենթարկել և ցանկանում է սնանկացնել ու բիզնեսը ձեռքից վերցնել: Պարոն Հարությունյանը տեղեկացնում է, թե 1975-ից Լոռու մարզի Գարգառ գյուղում զբաղվում է ֆերմերային տնտեսությամբ, իր հետ «ՀայՌուսգազարդը» պայմանագիր է կնքել է 2006-ին, որը եղել է անժամկետ: Այնուհետև 2008-ին, կեղծել են պայմանագիրը ու Վերաքննիչ դատարան
«Ամեն բարի գիշերի մեջ պետք չէ կուսակցական խաղ փնտրել». պրոռեկտորի արձագանքը՝ երեկվա միջադեպին
Ագրարային համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանը վստահեցնում է, որ երեկ իրենց բուհի ուսխորհրդի ՀՀԿ-ական նախագահն ու խորհրդի անդամը ՀԱԿ ակտիվիստների հետ տղայական հարցերի շուրջ են վիճել: Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների երեկվա իրազեկման ակցիան խոչընդոտող երիտասարդներից երկուսը` Հայկ Ղեւոնդյանը՝ Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահն էր, իսկ Դանիել Հայրապետյանը` ուսխորհրդի անդամ: «Ինչո՞ւ եք քաղաքական
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 12-ից 13-ը
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 13 դեպքից բացահայտվել է 6-ը, մարմնական վնասվածք հասցնելու` 5, յուրացման 1 և խարդախության 6 դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և յուրացման 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 9 մարդ
Օմբուդսմենի արձագանքը ‹‹Չորրորդ իշխանություն›› թերթի թղթակից Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
‹‹Մենք լրջորեն անհանգստացած ենք ‹‹Չորրորդ իշխանություն›› թերթի թղթակից Անի Գևորգյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպով: Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, առավել ևս՝ նրա նկատմամբ բռնությունը, քրեորեն պատժելի են և խիստ դատապարտելի, հատկապես, եթե այդ հանցագործությունները կատարվել են պետական պաշտոնյաների կողմից: Նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ, խիստ և համաչափ արձագանքն է։ Առաջնորդվելով բոլոր անձանց
Նաիրիտցիներին հստակ պատասխան չեն տվել. «Ա1+»
Երեկվա ակցիայից հետո՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին այսօր Բաղրամյան 26-ում կոնկրետ պատասխան չեն տվել։ «Հստակ պատասխան չի տրվել գործարանի վերագործարկման եւ ժամանակացույցի հետ կապված, որպեսզի ամեն ամսվա մեկ օր աշխատավարձ տրվեր»,- «Ա1+»-ին հայտնեց Կամք քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը։ Նրանց միայն հայտնել են, որ փետրվարի 15-ից 20-ը մեկ ամսվա աշխատավարձ կստանան։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Սոչիում Կատյա Գալստյանը եզրագիծը հատեց 64-րդը
Հայաստանցի դահուկավազորդուհի Կատյա Գալստյանը Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր մասնակցեց կանանց 10 դասական ոճով վազքին: Գյումրեցի մարզուհին մեկնարկեց 70-րդը, սակայն մրցուղում գերազանցելով մի քանի մրցակիցների՝ ցույց տվեց 64-րդ արդյունքը՝ 35.26,4: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ gettyimages.co.uk-ի
Արմեն Աշոտյան. «Եվրոպական երկրներում էլ կենսաթոշակային բարեփոխումներն առանց դժգոհությունների չեն անցել» (Տեսանյութ)
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում, խոսելով կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչի շուրջ ստեղծված դժգոհություններից, ասաց, որ եվրոպական ոչ մի երկրում էլ առանց բուռն արձագանքի ու դժգոհությունների կենսաթոշակային բարեփոխումները չեն անցել: Նա դժգոհող քաղաքացիների մոտ տեսնում է անվստահություն` կառավարության եւ պետության նկատմամբ: Պարոն Աշոտյանը մեկնաբանում է, թե ինչով է պայմանավորված այդ
Դ!ԵՄ ԵՄ. Արձագանք փետրվարի 12-ի դեպքերին
Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ովքեր ցանկանում ու ձգտում են ապրել իրավական և ժողովրդավարական պետությունում, դատապարտում ենք 2014թ. փետրվարի 12-ին ՀԱԿ անդամների դեմ իրականացված սադրիչ և բռնության գործողությունները, ինչպես նաև լրագրող Անի Գևորգյանի հանդեպ կիրառված բռնությունը ՀՀ Ոստիկանության բաժանմունքում, այն էլ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի կողմից: Որևէ քաղաքակիրթ հասարակությունում և ժողովրդավարական պետությունում չեն կարող և չպետք է հանդուրժելի