Օրվա լրահոսը

«ԵԽԽՎ-ի փաստաթուղթը որեւէ ազդեցություն չի ունենա, բացի նյարդայնացնելուց». քաղաքագետ

Այսօր «Ուրբաթ» ակումբում քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն անդրադարձավ ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված նոր զեկույցին ու դրա վերնագրին, որտեղ Ղարաբաղը համարվում է գրավյալ տարածք: Սերգեյ Մինասյանը համոզված է, որ ընդդիմությունը չափազանցնում է. «Իրականում բացի քարոզչական, տեղեկատվական դաշտից, այն որեւէ ազդեցություն չի ունենա: Եվ այդ փաստաթուղթը, հետագա զարգացումները կունենան նույն բախտը, ինչ ունեցան այդ նույն

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի նիստում ագրեսիվ տոնով հարձակվել է պատգամավորների վրա. «Չորրորդ իշխանություն»

Մթնոլորտն այնքան է շիկացել, որ ԵԽԽՎ պատվիրակներից մի քանիսը սուլել է Նաղդալյանին, նրա ուղղությամբ թղթեր նետել։

Հետաքրքիր է, թե այդ ի՞նչ «դժվարին ճանապարհ» է անցել Գագիկ Ծառուկյանը. «Հայոց աշխարհ»

Պետք է ենթադրել, որ այդ թշնամացումը բոլորովին վերջերս է եղել, քանզի նույն այդ Գագիկ Ծառուկյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ մյուս «բարգավաճները» միանգամայն առոք-փառոք, կարելի է ասել, այդ «թշնամի-իշխանության» հետ սերտորեն աշխատում էին

«Դա կլինի հանդիպում՝ Փարիզում». Սերգեյ Մինասյանը՝ արտգործնախարարների հանդիպման մասին

Հայաստանը, հաշվի առնելով ՌԴ-ի ճնշումն ու ցանկությունները, մասնակցելով ԵՏՄ-ին, դրանով ինչ-որ չափով լոյալության թեսթն է անցնում: Դա նշանակում է, որ մոտական ժամանակներում, եթե չլինեն ֆորս-մաժորներ, ՌԴ-ն այդ անվտանգային օղակը ՀՀ-ի վրա կշարունակի լայնացնել ու ավելացնել, ինչը կանդրադառնա Հայաստան-ՌԴ-ի ռազմատեխնիկական համագործակցության վրա»,- Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցության մասին «Ուրբաթ» ակումբում այսօր այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն

Ինչպե՞ս է Սփյուռքի մասնագետը ապահովելու սննդամթերքի անվտանգությունը. «Չորրորդ իշխանություն»

Չնայած՝ զարմանալու բան չկա. գուցե այդ մարդը գյուղինստիտուտի սփյուռքահայության հետ կապերի ֆակուլտետն է ավարտել։

Լյուդմիլա Սարգսյան. «Հայաստանում չկա այն ընդդիմադիր ուժը, որը թույլ կտա Մայդանի ծնունդը». «Իրատես de facto»

Մենք շատ լավ ենք հասկանում, որ Մայդանը կարող է դառնալ մեր երկրի ոչնչացման սկիզբը։

«Հայաստանն իր դեմքով չի ներկայանում աշխարհին». Լարիսա Ալավերդյան

Մարդու իրավունքների 1-ին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Հայաստանը, որն արդեն 14 տարի ԵԽԽՎ-ի անդամ պետություն է, պետք է ունենար իր համակիրներն ու դաշնակիցները: «Արժե մեկ-մեկ հիշեցնել, որ Հայաստանի պատվիրակությունը պետք է լիներ ավելի փորձառու, ունենայինք մեր համակիրները, դաշնակիցները»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց տիկին Ալավերդյանը: Նրա խոսքով, հայկական պատվիրակության դիվանագիտական միտքը եւ ուժերն աշխատում են հատվածային.

Փոքր եւ միջին բիզնեսին մինչեւ փետրվար չեն անհանգստացնի

Օրենքը չստացվեց կասեցնել մինչեւ վերջ

Մոդեստ Կոլերով. Մաքսակետը պետք է ֆորմալ առումով գոյություն ունենա. «168 ժամ»

Նայեք «Զվարթնոց» օդանավակայանի «դյութի ֆրին»՝ թթի օղին, դրված է, ծագման երկիրը Հայաստանն է։ Եվ վերջ։

Ըստ Պարույր Հայրիկյանի՝ Ռոբերտ Քոչարյանը դավաճան է (Տեսանյութ) 

ԱԻՄ առաջնորդը քայլ նահանջ է համարում, որ եռյակի հանրահավաքում արտաքին քաղաքական հարցերին անդրադարձ չի լինելու

ԵԿՄ հերթական ժողովը

Հոկտեմբերի 7-ին Արարատի մարզպետարանում կայացավ մարզի չորս տարածաշրջանների երկրապահների ընդհանուր ժողովը` մասնակցությամբ ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Արա Կետիկյանի, տարածաշրջանների ԵԿՄ նախագահների, զոհված ազատամարտիկների այրիների, ԱԻՆ եւ փ/ծ մարզային վարչության անդամների` գնդապետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ: Մինչ միջոցառումն սկսելը` մասնակիցները ծաղիկներ դրեցին Անդրանիկ Օզանյանի հուշարձանին, ապա արարողությունը շարունակվեց դահլիճում: Ներս բերվեց եռագույնը, երկրապահի դրոշը, հնչեցին ՀՀ եւ

Աղասի Ենոքյան. ԲՀԿ-ն որոշակի սպառնալիքներով կարողանում է իր ցանկացած հարցերը լուծել. «168 ժամ»

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ ԲՀԿ-ի նպատակը պաշտոններ վերցնելն է։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, որ իրենք պաշտոններ չեն ուզում, ուստի Ա. Ենոքյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ինքը չի՞ հավատում Գ. Ծառուկյանի հավաստիացումներին։ «Գ. Ծառուկյանն իր համար չի ուզում պաշտոններ, այլ իր բարեկամների համար։ Օրինակ, մարտ թե ապրիլ ամիսն էր՝ էլի

ԱԺ նախագահը վրացական կողմի ուշադրությունը հրավիրել է Վրաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրների վրա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, բարձր գնահատելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները, տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունը, վստահություն է հայտնել, որ երկու երկրների դարավոր բարեկամությունն ավելի է ամրապնդվելու: Դավիթ Ուսուպաշվիլին նշել է,

Ուղևորահոսքի 16 տոկոս աճ` նախորդ սեպտեմբերի համեմատ

2014թ. սեպտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 16 տոկոսով: Եթե 2013թ սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 169 776 ուղևոր, ապա 2014թ սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 197 602 ուղևոր: Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 13 տոկոս: 2014թ. սեպտեմբերին կատարվել է 1807 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1599 չվերթի համեմատ:

Արմեն Մարտիրոսյան. «Հուսահատությունը պարտություն է». «Ժողովուրդ»

Այն մարդիկ, որոնք հիասթափվել են, ցավոք արտագաղթել են, բայց ես կարծում եմ, որ մենք իրավունք չունենք որեւէ արտագաղթի ալիք թույլ տալու։

«Փոխանակ վերանորոգման հարց բարձրացնեն, ինչո՞ւ են քանդման հարց բարձրացնում». «Հայկական ժամանակ»

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը դիմել է Երեւանի քաղաքապետարանին՝ օդանավակայանի կլոր շենքի էստակադան քանդելու հարցի քննարկման առաջարկով։ Այս մասին «ՀԺ»–ին տեղեկացրեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։ Հարցի քննարկման համար Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, որի աշխատանքներին ներգրավված է նաեւ Քալաշյանը։ ԱՄՕ ընկերության դիմումի համար առիթ է հանդիսացել այն, որ

«Անփոխարինելի» մարզպետի ջանքերով այսօրվանից սյունեցիները նույն գումարով ավելի շատ հաց կգնեն. «Ժողովուրդ»

Այս օրերին Սյունիքի մարզի տարբեր գյուղապետերի, դպրոցի տնօրենների եւ այլ մանկլավիկների միջոցով փորձ է արվում հանրությանը համոզել, թե Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը սյունեցիները ոչ միայն դեմ չեն, այլեւ նրան համարում են անփոխարինելի մարզպետ։ Բնականաբար՝ նման հայտարարությունների հեղինակներն այդ ամենն ասում են «ոչ լավ կյանքից»՝ հոգու խորքում հստակ գիտակցելով, որ այդպիսով արժանանում են իրենց շրջապատի քամահրանքին, որն,

Արդարադատության փոխնախարար. «Աղբյուրի բացահայտման դեպքեր կան, բայց դրանք ծանրագույն դեպքեր են լինում». «Հրապարակ»

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը՝ որպես փոխնախարար ու ՀՀ քաղաքացի, ծանոթ է դատական այն որոշմանը, որով պահանջում են «Հրապարակ» օրաթերթից ու ilur.am կայքից աղբյուր բացահայտել։ Հիշեցնենք, որ խոսքը Գյումրիում տեղի ունեցած միջադեպին է վերաբերում, երբ տեղի ոստիկանապետ Վ. Նադարյանը բռնություն էր գործադրել ըմբիշ Արթուր Ալեքսանյանի եւ նրա եղբոր նկատմամբ։ Պարոն Մկրտչյանը, սակայն, ծանոթ չէ

Սուրիկ Խաչատրյանի դոկտորի աստիճանը՝ շնորհվել է Կանադայի տեղեկատվայնացման միջազգային ակադեմիայի կողմից. «Հայկական ժամանակ»

Եթե անձը գիտական աստիճան կամ կոչում ստացել է արտերկրում, ապա այն պետք է ներկայացվի ԲՈՀ՝ ճանաչման։

Այցելեցին Հակոբ Ինջիղուլյանին

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ փոխմարզպետ Նունե Մովսիսյանն այցելեց Ոսկեվազ, գերեվարությունից տուն դարձած Հակոբ Ինջիղուլյանի տուն: Հիշեցնենք, որ Ինջիղուլյանը 2013թ. օգոստոսին ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։ Մեկ տարի անց՝ 2014թ. օգոստոսին, նա տեղափոխվել էր երրորդ երկիր, որտեղից էլ իրականացվել էր նրա վերադարձը Հայաստան: Փոխմարզպետը

Արդարադատության նախարարը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և հույս հայտնել, որ այն առաջիկայում ավելի կխորանա: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նախարարից հետաքրքրվել, թե որոնք են դատաիրավական ոլորտի բարեփոխումների

Հայաստանի բանակային հունահռոմեականները փայլեցին աշխարհի առաջնությունում

ԱՄՆ-ի Նյու-Ջերսի քաղաքում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Զինված ուժերի աշխարհի 29-րդ առաջնությունը: Մասնակից 24 երկրների պայքարում Հայաստանը գրավեց թիմային 3-րդ տեղը՝ ընդամենը մեկ միավոր զիջելով ԱՄՆ-ին: Իսկ հաղթող դարձավ Ուկրաինան: Մեր հավաքականից մրցագորգ մտան բանակային հինգ ըմբիշներ ու բոլորն էլ բարձրացան պատվո պատվանդան: Իրենց գերազանց դրսեւորեցին Գեւորգ Սահակյանը 66 կգ քաշային կարգ եւ Կարապետ Չալյանը՝ 75

Դավաճանություն

Ինչպես շատ ու շատ երևույթներ, դավաճանությունը ևս մարդ արարածին բնորոշ հատկանիշ է: Այն մարդկության հետ ծնվել ու նրա հետ էլ վերանալու է: Աշխարհում դժվար թե գտնվի որևէ բանական արարած, որի հոգին տակնուվրա չլինի` մտերիմի կողմից իր նկատմամբ կատարած դավաճանությունից: Իհարկե, մեր կյանքում ցավեցնող՝ անցանկալի, անընդունելի բազմաթիվ և բազմապիսի բացասական երևույթներ շատ կան, սակայն դավաճանությունն իր

Առաջարկում եմ իգական սեռի դատապարտվածներին, բացառությամբ մարդասպանների ու կրկնակի դատապարտվածների, ազատ արձակել կալանավայրից

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին` ի դեմս նախագահ Գալուստ Սահակյանի Հարգելի պարոն Սահակյան, Հարգելի պատգամավորներ Համոզված եմ, որ Դուք էլ կանանց տոների միամսյակի օրերին, շնորհավորում եք ձեր մայրերին, քույրերին, կանանց տոնը, ծաղիկներ նվիրում և ժպիտ պարգևում: Սակայն գեղեցիկ սեռի որոշ ներկայացուցիչներ, ցավոք սրտի, որոշ հանգամանքների բերումով այդ շնորհավորանքներին չեն արժանանում, քանի որ ճակատագիրը իրենց

 ԱՍԵԿՈՍԵ

Ձեր մասին այնքան չարախոսություններ եմ լսել, որ համոզված եմ՝ Դուք շատ կարգին մարդ եք: ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

Ամեն ինչ հստակ դարձավ

Եվ այսպես, քաղաքական դաշտում հստակություն մտավ: Երեկ Վանաձորում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Եռյակն ունի միասնական օրակարգ, եւ այդ օրակարգը իշխանափոխությունն է: «Այս իշխանությունը պետք է հեռանա»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը: Տրամաբանական է մտածել, որ կուսակցական հիերարխիայում բարձր տեղ գրավող գործիչը չէր կարող զբաղվել ինքնագործունեությամբ, եւ իր այս հայտարարությունը համաձայնեցրել է իր

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: «Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առթիվ և Ռուսաստանին ծառայության գործում հաջողությունների ամենաջերմ մաղթանքներ: Համոզված եմ, որ պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձը, նախանշված նպատակներին հասնելու գործում սկզբունքայնությունը և հետևողականությունն այսուհետ ևս կծառայեն ռուսական պետականության

Ճշմարիտյանը համարյա ճշմարտանման «չլսելու տվեց»

Այսօր զբոսաշրջության համաշխարհային օրն է, ու էկոնոմիկայի նախարարությունը, չգիտես ինչու, միջոցառում էր կազմակերպել Երեւանի երկաթգծի կայարանի միջանցքում: Ժամը 18.00-ին հայտարարված միջոցառումը սկսվեց մոտ 30 րոպե ուշացումով, բոլոր մասնակիցները սպասում էին նախարար Կարեն Ճշմարիտյանին. նախարարության աշխատակիցներից նրա ուշացումը պատճառաբանեցին` «խցանումների մեջ է, հիմա կգա»: Ասելուն պես Ճշմարիտյանը ժամանեց ու սկսվեց վարչապետի ու էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող

Թավշուտցին դեռ բազմացնում է իր պապի` պատմական հայրենիքից բերած մեղուները. (Տեսանյութ)

Այսօր Աշոցքի շրջանի Թավշուտ գյուղի 90-ամյակն ու Հայոց Ցեղասպանության 100-ամյակը նշելիս, գյուղացիները հերթով մեզ ներկայացնում էին , թե ինչպես են պատմական հայրենիքից տեղահանվել իրենց նախնիները: Վերջիններս նաև պատմում էին իրենց պապերի դաժան հիշողությունը` կապված թուրքերի կողմից իրականացրած կոտորածների հետ: Գյուղի բնակիչներից մեկը`Մհեր Մինասյանը , պատմեց, որ իր պապը` Գրիգոր Մինասյանը, պատմական հայրենիքի Ալաշկերտ տեղանքից գաղթելիս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031