Օրվա լրահոսը

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումն ամենեւին էլ չի հուզում քաղաքական ուժերին. «Ժողովուրդ»

Հոկտեմբերի 10-ին մնացել է ընդամենը երկու օր, սակայն մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ է մեզ սպասվում այդ օրը։ Ընդ որում, խոսքը ոչ միայն եւ ոչ այնքան եռյակի հրավիրած հանրահավաքի մասին է, որքան Մինսկում ծավալվելիք զարգացումների, որոնք վճռորոշ նշանակություն են ունենալու Հայաստան պետության համար՝ անկախ այն բանից, թե առաջիկա տարիներին ով կլինի իշխանության ղեկին։ Սակայն

Արմեն Մարտիրոսյան. «Ես ռչ միայն Գագիկ Ծառուկյանին եմ տեսնում նախագահի պաշտոնում…». «Հայկական ժամանակ»

Վերջին օրերին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Եռյակի հանրահավաքների մասնակից Արմեն Մարտիրոսյանը բավական ուշագրավ երկու հայտարարության արեց. «Սլաք» լրատվականի «Օրակարգ» հաղորդման ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, թե տեսնո՞ւմ է արդյոք Գագիկ Ծառուկյանին նախագահի պաշտոնում, Մարտիրոսյանը պատասխանել էր. «Ես ռչ միայն Գագիկ Ծառուկյանին եմ տեսնում նախագահի պաշտոնում, ես տեսնում եմ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին, Բորիս Մուրազիին (հենց Բորիս Մուրազին էր

Մեր օրերի քաղբանտարկյալները. Ինչպես է սահմանվում եզրույթը. «Ա1+» (տեսանյութ)

Հայաստանում 17 քաղաքացի այսօր անազատության մեջ է քաղաքական հայացքների համար. սա իրավապաշտպան որոշ կազմակերպությունների գնահատականն է։ Նրանցից 15 –ը անցնում են «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով, ամբաստանյալի աթոռին հայտնվեցին մեկ տարի առաջվա նոյեմբերի 5-ի՝ Մաքսային միությանը անդամակցելու դեմ ակցիայից հետո։ Քաղաքական կալանավորի հստակ սահմանումը հետևյալն է. մարդ, որն ազատազրկված է քաղաքական նկատառումներով՝ մեկնաբանում է ԱԻՄ

Սոցիալական կացությունը այնքան ծանր է, որ մարդիկ կմասնակցեն հանրահավաքին. «Հայկական ժամանակ»

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի կարծիքով, Գյումրիում հրապարակը լինելու է լեւի-լեցուն. «Իրազեկման երթեր եղել են, մարդիկ հետաքրքրված են, ես վաղը մինչեւ ժամը 17.00-ն լինելու եմ այլ տեղում, բայց 17.00-ին կվերադառնամ, կարծում եմ՝ կմասնակցեմ»,- ասաց Բարսեղյանն ու հավելեց, որ մասնակցում է, որպեսզի երբ ոստիկանների հետ միջադեպեր լինեն, այնտեղ լինի, իսկ բովանդակությունը, կարծում է, չի տարբերվելու

Ուզում էին հոկտեմբերի 10-ի հանրահավաքին բերել նաեւ առեւտրակաևներին, բայց իշխանությունը, վտանգը կանխազգալով՝ առաջ ընկավ. «Հրապարակ»

Շրջանառության նոր հարկը կասեցնելու կառավարության երեկվա որոշումից ՓՄՁ-ների շարժման վրա հույս դնող ընդդիմությունը եւ հատկապես հոկտեմբերի 10-ի հանրահավաքի կազմակերպիչները շփոթության մեջ են։ Բայց ցույց չեն տալիս՝ եղածը համարելով իրենց հաղթանակը։ Տեւական ժամանակ ՓՄՁ-ների ու կառավարության բանակցություններն ապարդյուն էին անցնում։ Սակայն նախօրեին Հովիկ Աբրահամյանի հետ «տղավարի» հանդիպումից հետո ցանկալի ելքի մասին հայտարարություն արվեց։ Ասվեց, որ օրենքը

Դատախազը չի բացատրում՝ ինչու է մերժել ԱԱԾ-ի դեմ գործ հարուցել․ լրագրողի հավաքագրման փորձի մասին. . Epress.am

Լրագրող, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի (լուսանկարում)՝ ԱԱԾ-ի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հայցի քննության ընթացքում դատախազը չի ներկայացրել հայցվորների պահանջած բացատրությունը։ Այս մասին Epress.am-ին հայտնել է հայցը ներկայացրած կողմերից մեկի՝ «Ժառանգություն» կուսակցության փաստաբան Հարություն Բաղդասարյանը։ Առանձին հայց է ներկայացրել նաև Հրայր Մանուկյանը։ Կուսակցության և լրագրողի բողոքը կապված է ԱԱԾ-ի ներկայացուցչի կողմից Մանուկյանին հավաքագրելու

Աշխարհի մարզական ամենաթանկ ապրանքանիշերը

Ամերիկյան Forbes հանդեսը կազմել է չորս անվանակարգերով աշխարհի ամենաթանկ մարզական ապրանքանիշերի ցուցակը՝ մարզիկներ, ընկերություններ, իրադարձություններ, թիմեր: Մարզիկների ցուցակը $ 37 միլիոնով գլխավորել է բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը: Ամենաթանկ մարզական ընկերությունը Niken-ն է՝ $ 16,5 միլիարդ, ամենավարկանիշային մարզական միջոցառումը՝ Սուպերբոուլը ($ 500 մլն.) եւ ամենաթանկ թիմը՝ «Նյու-Յորք Յանկիցը» ($ 521 մլն.): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ես իմ աշխատանքից գոհ եմ. Աբրահամ Բախչագուլյանն՝ իր պաշտոնանկության մասին. news.am

Սննդի անվտանգության ծառայության նախկին պետ Աբրահամ Բախչագուլյանը վստահեցնում է, որ իրեն ոչ ոք չի ստիպել աշխատանքից ազատման դիմում գրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աբրահամ Բախչագուլյանը: Ինչ վերաբերում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ ունեցած խնդիրներին, իր աշխատանքից դժգոհությանը, Աբրահամ Բախչագուլյանն ասաց, որ վարչապետի հետ աշխատել է շատ սերտ եւ

Վերջապես՝ ի՞նչ ծրագիր է նախատեսված հոկտեմբերի 11-ի, 12-ի համար. «Հրապարակ»

Բազմամարդ համահայկական հանրահավաք նախաձեռնողները պետք է հետագա գործողությունների լուրջ մտածված, մանրակրկիտ մշակված ծրագիր ունենան։ Եթե իրազեկման կոչվող հանրահավաքներում կարելի է հարց ու պատասխանի ցերեկույթներ կազմակերպել, հայհոյել իշխանություններին, խոսել կամ չխոսել իշխանափոխությունից, ապա Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին Տիգրան Ուրիխանյանի «խորունկ» հայացքով, Միքայել Մելքումյանի պաթոսով, Արամ Մանուկյանի վրդովմունքով, Արմեն Մարտիրոսյանի բացսրտությամբ ոչ կբավարարես, ոչ կպահես, ոչ էլ

Հայաստանին ճոճում են օդում. «Ժամանակ»

Կրեմլի մամուլի ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին, որում սակայն ոչ մի խոսք չկա օրակարգում Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ: Ըստ որում` օրակարգային այլ հարցերի մասին հաղորդագրությունում նշվում է: Ի՞նչ է նշանակում այս ամենը: Հայաստանի անդամակցության հարցը օրակարգից հանվա՞ծ է, թե՞ պարզապես ներկայացված օրակարգն ամբողջական չէ: Եթե

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Էս պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով նոր սահմանադրություն անցկացնի:

Հայ-ռուսական հարաբերությունների պատմության մութ էջերը Նախքան ԽՍՀՄ

Հայկական արտաքին քաղաքական ուղեծրի պատասխանատուները որոշում կայացրեցին մտնել մի միություն (ՄՄ), որի կնքահայրը և հիմնական ջատագովը Ռուսաստանն է: Հաշվի առնելով վերջին փուլի զարգացումները, որոնք կարծես թե առնչվում են հայկական միջավայրում հավերժական խնդիր դարձած կողմնորոշման հետ, ապա մերկապարանոց չենք համարում դիտարկել պատմական և ներկայիս փուլի մի քանի անցքեր, որոնք անդրադառնում են հայ-ռուսական հարաբերություններին: Պատմական ակնարկ Կողմնորոշման

Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը

Հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցելությամբ Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ: Բանակցությունների օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառուցողական ներգրավվածությունը, կարևորեց նրանց միասնական ջանքերը` միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Էդվարդ Նալբանդյանն ու Լորան

Պուտինի դիմակով կիսամերկ ֆուտբոլասերը մտել է խաղադաշտ

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջին խմբի առաջնության «Զիրկա»-«Ալեքսանդրիա» հանդիպման ժամանակ դաշտի տերերի երկրպագուներից մեկը կիսամերկ, Ուկրաինայի դրոշով փաթաթված եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմակով մտել է խաղադաշտ եւ վազել վազքուղիներով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Եթե անկեղծորեն ես համախմբվում

Երեկ ես պատիվ ունեցա մասնակցելու «Շանթ» հեռուստաընկերության մարաթոնին, որի հանգանակությունների նպատակն է Գյումրիում երեխաների, պատանիների համար «Թումո» կենտրոնի ստեղծումը: Այդ բարի նպատակի համար բավականին սոլիդ գումար էր հավաքվել: Բայց տվյալ դեպքում կարեւորը ոչ այնքան այդ գումարն է, որքան այն ոգեւորությունը, որը տիրում էր թե մեր` «Հորիզոնի», եւ թե Սեւանի փողոցում գտնվող տաղավարներում: Իր 20-ամյակը նշող

Թուրքիայից ժամանած արվեստագետ. «Պետք է ֆոբիաներից ազատվել»

Երիտասարդ արվեստագետներ Լիդիա Ղազարյանը եւ Վահե Հակոբյանը օրերս են վերադարձել Ստամբուլից: Նրանք մասնակցում էին Հանրային լրագրության ակումբ և Անադոլու Քուլթուր հասարակական կազմակերպությունների «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի ստամբուլյան փուլին: Նախագծի շրջանակներում տասական երիտասարդ հայ եւ Թուրքիայում ստեղծագործող արվեստագետներ իրենց ղեկավարների հետ մի շարք միջոցառումներ իրականացրեցին սկզբից Երեւանում, հետո արդեն Թուրքիայի

Արգիշտի Կիվիրյանը գիտի, թե դատավորն ինչ դատական ակտ է կայացնելու

Արգիշտի Կիվիրյանը համարում է, որ ոստիկանությունը Կոմիտաս 5-ում գործել է որպես սեռական մոլագարների հանցախումբ

Բեռնատար գնացքի վթարից մարդկային զոհեր ու վիրավորներ չկան

Մոտ կես ժամ առաջ տեղեկատվություն էր տարածվել, որ Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է գրանցվել:  Շորժայում  հանքանյութեր տեղափոխող  բեռնատար գնացքը վթարի է ենթարկվել, 15 վագոն է շուռ եկել: «Առավոտի» աղբյուրը հաստատեց տեղեկատվությունը: Նա տեղեկացրեց, որ հնարավոր է՝ գնացքը  Վարդենիսի Սոթքից  հանքավայրից ոսկու հումք է տեղափոխել Արարատ, վթարի ենթարկված   վագոնների թվաքանակի եւ պատճառների  մասին դեռ  հստակ տեղեկատվություն

Հայ մշակույթի գործիչներին կանչել են ՌԴ դեսպանատուն «մշակելո՞ւ»

Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը մտահոգված է

Լուսինե Սահակյան. «Զննությունը կատարվել է մեղադրական ուղղվածությամբ». (Տեսանյութ)

Լուսինե Սահակյանը համարում է, որ քննիչի կատարած զննությունը չի համապատասխանում այդ օրը կատարված տեսանյութերին

Վթար երկաթուղում: Շրջվել են վագոններ

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, քիչ առաջ Շորժայում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով շրջվել են 15 երկաթուղային վագոններ, որոնք հանքանյութ են տեղափոխելիս եղել:   Մանրամասն՝ առաջիկայում

Հովիկ Աբրահամյանն իր խոսքի տերն է. «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը հինգշաբթի կհաստատվի

Հոկտեմբերի 9-ին կառավարությունը հավանություն կտա «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ֆինանսների նախարարության առաջարկին: Ըստ այդմ, առաջարկվում է ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չտարածել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում որեւէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը իրենց

Լուսինե Սահակյան. Ստատիստը կազմվածքով նման չէր Արգիշտի Կիվիրյանին

Մեղադրողի կարծիքով՝ որովայնի մեծ կամ փոքր լինելը կապ չունի

Կրթության նախարարը ևս միացավ Գյումրիի համար կազմակերպվող դրամահավաքին

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից: Նախարարը, տեղեկացնելով, որ «ՇԱՆԹ» հեռուստաընկերությունը մարաթոն է իրականացնում, որի նպատակն է Գյումրիում ուսումնակրթական «Թումո» կենտրոնի ստեղծումը, հայերին կոչ է անում մասնակցել իր իսկ բառերով ասած այդ «հրաշալի նախաձեռնությանը»: Հիշեցնենք՝ այս կենտրոնի ստեղծմամբ պատանիներին հնարավորություն կտրվի ստանալ այնպիսի մրցակցային, որակյալ կրթություն, որ կարողանան

Գագիկ Չարչյան. «Առաջին հերթին Թուրքիային է պետք, որ ընդունի ցեղասպանությունը»

«Նկարիչների փոխայցելություններ»  ծրագրի շրջանակներում  Թուրքիայի Ստամբուլ քաղաք այցելած նախագծի հայ  մասնակիցները օրերս են վերադարձել: Ծրագրից, Թուրքիայում ստեղծագործող արվեստագետների հետ աշխատանքային շաբաթից ստացած տպավորությունների մասին խոսել ենք հայաստանյան խմբի ղեկավար Գագիկ Չարչյանի հետ: Այցի շրջանակներում  հայ երիտասարդ արվեստագետներն՝ իրենց ղեկավարի  գլխավորությամբ Թուրքիայում ապրող արվեստագետների հետ շրջեցին Ստամբուլ քաղաքով, ծանոթացան տեղի մշակութային կյանքին, տեսան  ճարտարապետական կոթողները, ինչպես

Ալի Աբասովը Սարգսյան-Ալիեւ հանդիպումից ակնկալիքներ չունի

Հանդիպում՝ առանց արձանագրության եւ քննարկման կոնկրետ թեմաների

Գագիկ Բեգլարյանի ակնթարթային պարը Թավշուտի տոնին. (Տեսանյութ)

Երեկ Աշոցքի շրջանի Թավշուտ գյուղի հիմադրման 90-ամյակը նշելիս, կարճ ժամանակով տոնակատարությանը մասնակցելու եկավ նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Վերջինս, իհարկե, աշխատանքային այցով էր Շիրակի մարզում, եկել էր «Արփի լիճ ազգային պարկ» տանող Արդենիս – Բերդաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի ասֆալտապատումը անձամբ իր աչքով տեսնելու, սակայն մի քանի րոպե գտավ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հրավերով

Երվանդ Վարոսյան. «Թո՛ղ բերեն Կիվիրյանի՝ Վրթանեսյանի մամայի հասցեին կատարած հայհոյանքները, լսենք»

Ոստիկանության տրամադրած տեսանյութերում Արգիշտի Կիվիրյանը չկար

ՀՔԾ-ն կրկին կքննի «Ա1+»-ի լրագրողին խոչընդոտելու փաստը

ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել է ՀՔԾ որոշումը

Երաժշտական երկխոսություն Մետաքսի մեծ ճանապարհի երկրների միջև

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Երաժշտական երկխոսություն Մետաքսի մեծ ճանապարհին» խորագրով փառատոնը, որին կմասնակցեն Մետաքսի մեծ ճանապարհի 12 երկրներից (Հնդկաստան, Չինաստան, Ղազախստան, Իրան, Հորդանան, Իսպանիա և այլն) Հայաստան ժամանած երաժիշտներ: Նրանց մասնակցությամբ գալա համերգը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հայաստանը համերգում կներկայացնի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, քանոնահարուհի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031