Օրվա լրահոսը
«Նկարչությունը միջոց է լիցքաթափվելու, մաքրվելու, հոգևոր հանգստության մեջ գտնվելու» (Ֆոտոշարք)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Արթուր սարկավագ Աբգարյանը նկարել սկսել է դպրոցական տարիքից, մասնակցել Մեծամոր քաղաքի Մշակույթի տանը կազմակերպված նկարչության խմբակներին: «Ճեմարանում ուսանելու տարիներին, երբ առիթ ընձեռվեց ծանոթանալու սրբազան մատյաններին, մանրանկարներին, քրիստոնեական խորհրդանշաններին, ցանկություն առաջացավ տարբեր ձեռագիր մատյաններից քաղված պատկերները կրկնօրինակելու»: Նկարչական ուղղություններից Արթուրը նախընտրում է մանրանկարչությունը. «գուցե նրա համար, որ մանրանկարների թեմատիկան միջոց է
Սամվել Նիկոյան. «Գումարները գանձվելու են, քանի որ օրենքը գործում է» (Տեսանյութ)
«Դա քաղաքացիների սահմանադրական իրավունքն է, որից իրենք օգտվում են»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բողոքի ակցիաներին՝ այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը: Այնուհետև նկատեց. «Բոլորս բողոքում ենք, որ անարդյունավետ է այս կենսաթոշակային համակարգը, բոլորս էլ գիտենք, որ թոշակները քիչ են: Այս համակարգի հիմքում ոչ թե սերունդների համերաշխությունն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է ՉԺՀ կոմունիստական կուսակցության պատվիրակությանը
Երևանի և Պեկինի միջև հաստատված համագործակցության ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ: Հատկանշելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երկու երկրների մայրաքաղաքների միջև տարբեր բնագավառներում իրականացվող գործակցության ծրագրերն իսկապես կարևոր են և պետք է ընդլայնեն
Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը Վիշվանաթան Անանդն է
ՖԻԴԵ-ն հրապարակել է մարտի 13-31-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի վիճակահանության արդյունքները, որում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին բաժին է ընկել 7-րդ համարը: Մեկնարկային տուրում հայ գրոսմայստերը սեւերով խաղալու է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Մյուս զույգերն են. Դմիտրի Անդրեյկին-Վլադիմիր Կրամնիկ, Սերգեյ Կարյակին, Պյոտր Սվիդլեր, Շախրիյար Մամեդյարով-Վեսելին Տոպալով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝
Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ. «Մի լեզու, որը խանգարում է բիզնեսին, պետք է մտածել այդ լեզվի մասին»
Նա մեղադրական խոսքեր հնչեցրեց էկոնոմիկայի նախարարության հասցեին, որը խոչընդոտում է տեսչության ներկայացրած փաթեթը խորհրդարանի դատին հասնելուն: «Մի լեզու, որը խանգարում է բիզնեսին, պետք է մտածել այդ լեզվի մասին»,- ըստ բանախոսի` ասել է նախարարության բարձրաստիճան չինովնիկներից մեկը:
Газета. Սերգեյ Նիգոյանին սրբապատկերային եմ նկարել. ուկրաինացի արվեստագետ
Լվովի 26-ամյա արվեստագետ Սերգեյ Ռադկևիչը ուկրաինական «Գազետա» պարբերականին պատմել է, թե ինչպես է ստեղծել Կիևի ցույցերի ժամանակ մահացած Սերգեյ Նիգոյանի 2 մետրանոց նկարը: Ռադկևիչն ասել է, որ նկարի վրա ութ ժամ է աշխատել՝ օգտագործելով ակրիլային ներկեր և ոսկեջուր. «Պատի վրա երեք անցք կար: Այնպես արեցի, որ դրանցից երկուսը երևան իբրև փամփուշտի հետքեր, որոնցով սպանել են
Հարվածել են Կարեն Հարությունյանի դեմքին
Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ գիշերը, տուն գնալիս, Մաշտոց Պուշկին փողոցների խաչմերուկի մոտ, անհայտ անձը անսպասելի հետևից մոտեցավ, կողքից հարվածեց դեմքիս ու նետի արագությամբ փախավ։ Չգիտեմ ով էր ու ինչի համար»: Լուսանկարը՝ Թեհմինե Ենոքյանի
Հայաստանի հավաքականը մարզվում է Բուլղարիայում
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին գտնվում է Բուլղարիայում, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց. «Հավաքին մասնակցում են հավաքականի հիմնական թեկնածուները, այսպես կոչված, առաջին համարները: Նրանք են. Գագիկ Բարսեղյանը, Նարեկ Սանոյանը, Արթուր Առաքելյանը, Դավիթ Սաֆարյանը, Դավիթ Ափոյանը, Գրիգոր Գրիգորյանը, Մուսա Մուրթազալիեւը, Էդգար Ենոքյանը, Անդրանիկ Գալստյանը:
Ոստիկանները հետապնդել և բռնել են փախչող գողին
Փետրվարի 12-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում շրջագայելիս նկատել են մի տղամարդու հետևից խուճապահար վազող մեկ այլ տղամարդու: Ոստիկաններն անմիջապես հետապնդել են փախուստի դիմող քաղաքացուն, բռնել և բերման ենթարկել բաժին: Պարզվել է, որ նա` 1975 թ. ծնված Էդուարդ Ե.-ն, 1978 թ. ծնված Ազատ Հ.-ի խորդանոցի փականը կոտրելով`փորձել
Վահրամ Բաղդասարյան. «ԱՄՀ-ն ու Համաշխարհային բանկը մշտապես դեմ են արտահայտվել, որ այդ համակարգը գործի Հայաստանում». «Հայոց աշխարհ»
Գիտեք, միջազգային շատ կազմակերպությունների ձեռնտու չէ, որ Հայաստանի տնտեսությունը զարգանա, նրանց ձեռնտու է, որ մեր երկիրը մշտապես կախման մեջ լինի իրենցից:
ՀՔԾ. կռվին մասնակցել են նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք
Քաղաքացիներ Է. Հ.-ի և Ա. Ս.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Է. Հ.-ի հաղորդման` 2014թ. հունվարի 11-ին` ժամը 23.30-ի սահմաններում, ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ իրեն անծանոթ չորս տղաներ անհիմն վիճաբանել են իր հետ և ծեծի
Գարեգին Չուգասզյան. Լեզվական գիտակցությունը պատանդ ենք դնում տնտեսականին
Նորանկախ Հայաստանի գոյության 25 տարիների հիմնական ձեռքբերումը դպրոցների հայացումն է, մնացած առումներով սնանկության առջեւ ենք: Այսօր նման կարծիք հայտնեց «Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուքասզյանը`ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի կազմակերպած «Լեզուն հայրենիք է. պետություն եւ լեզվաքաղաքականություն» թեմայով քննարկման ժամանակ` հարցին անդրադառնալով ինքնիշխանության համատեքստում: «Հիմա էլ կանգնած ենք պետականության կորստի առջեւ: ՄՄ մտնելուց հետո Արցախի հարցը մնում է լրիվ
Ի՞նչ է մնալու ոչ իշխանական չորս ուժերին, կամ, եթե հանկարծ ԲՀԿ-ն առանձին «քաղաքական առեւտուր սկսի». «Հայոց աշխարհ»
Քաղաքական առումով ստացվելու է, որ ոչ իշխանականների նախաձեռնությունը շրջվեց գլխիվայր: Ըստ այդմ, կառավարությանը եւ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելով, ընդդիմադիր կուսակցություններն ու այլընտրանքը «հասնելու» են այն բանին, որ Տիգրան Սարգսյանի կաբինետը լրացուցիչ վստահություն է ստանալու:
Կարեւորը՝ որ Գորիկ Հակոբյանը նույն պատասխանը չտա նաեւ օտարերկրյա լրտեսներին. «Չորրորդ իշխանություն»
Ասենք՝ ինչ-որ դիվերսիոն խումբ փորձում է Հայաստանի տարածքում ինչ-որ օբյեկտ պայթեցնել, իսկ Գորիկ Հակոբյանը նեղսրտում է. «ասեցի՝ ամառը մոտեցեք, հիմա ցուրտ ա»։
Բազմակուսակցական Հայաստան-10
Թվում էր` Սերժ Սարգսյանի այս որոշման դեմ ամենից ուժգին մեր արևմտամետները պիտի աղմկեին, մինչդեռ մեր թիվ մեկ արևմտամետ ու հակաիմպերիալիստ Պարույր Հայրիկյանը ռուսական իմպերիալիզմի այս Մաքսային տեսլականի դեմ ոչ թե աղմկում, այլ ընդամենը դայլայլում է, ընդ որում` Մաքսայինի հարցում ոչ թե Հայաստանի իշխանություններին մեղադրելով, այլ միայն` իմպերիալիստական Ռուսաստանին և անձամբ Պուտինին:
Ռուսական կողմը բարձրացնում է Հայաստանի հետ հաղորդակցության լեզվի հարցը, ՀՀ իշխանավորները այդ հարցը «ակտուալ» չեն համարում
«Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային ծառայությունների շփման լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում՝ հայերենը… պետք է շատ լուրջ աշխատանքներ տանել, այլապես մեկս մյուսին չենք կարող հասկանալ: Շատ բան պետք է նորից յուրացնել»,-այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի մաքսային ֆեդերալ ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը: Այս հայտարարությունից պարզ է դառում, որ ՌԴ մաքսապետը բարձրացնում է Հայաստանի հետ հաղորդակցության
«Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում հայտնաբերվել են ընդհուպ լիցենզիան կասեցնելու հիմք հանդիսացող խախտումներ . «Փաստիֆո»
«Փաստիֆո»-ի հարցերին պատասխանել է էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը` անդրադառնալով «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում կայացած ստուգումների, դրանց արդյունքում կիրառված տուգանքի և մամուլում այս թեմայի շուրջ ծավալված քննարկումներին: – Նախարարությունում կայացած նիստի վերաբերյալ, որտեղ որոշվել է հենց «Վաղարշ և որդիներ կոնցեռնի» նկատմամբ տուգանք կիրառելու հարցը, մամուլում տարբեր մեկնաբանություններ եղան: Իրականում ի՞նչ
Անի Գեւորգյանի խուզարկությանը մասնակցել են նաեւ տղամարդ ոստիկաններ. «Չորրորդ իշխանություն»
Նշեմ, որ աղջկա կամ կնոջ խուզարկությանը կարող են ներկա լինել եւ մասնակցել միայն կին ոստիկաններ, եւ նշված հաստավիզ ոստիկանը ինձ խուզարկելու որեւէ իրավունք չուներ։
Արդի հայոց լեզուն, երեւանյան ժարգոնը եւ պետության անտարբերությունը եւ մեր քաղքենիությունը
Առաջացել է մի իրավիճակ, երբ գրական լեզվի կրողը իրեն օտար է զգում: Քաղքենիությունը հաղթեց եւ այն շատ բան է փչացնում մեզանում:
Եթե էկրաններին արգելեին ցուցադրել «Նժդեհ» ֆիլմը, դժվար թե նման աղմուկ բարձրանար. «Ժողովուրդ»
Մշակույթի ցանկացած ստեղծագործություն արգելելը ռեպրեսիվ մտածողության դրսետրում է, որը խոսում է տվյալ հասարակության սահմանափակ մտահորիզոնի եւ պատկերացումների մասին։
Հանդիպում համայնքապետերի հետ
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ` փետրվարի 13-ին հանդիպել է համայնքապետերի համար կազմակերպվող դասընթացների մասնակիցների հետ: Վարչապետը նրանց ներկայացրել է տնտեսության ներկայիս վիճակն ու երկրի առաջ ծառացած խնդիրները: Գերխնդիրը, կառավարության ղեկավարի խոսքով, երկրի անվտանգությունն է, որը, ինչպես նաև ժողովրդագրական վիճակը, պայմանավորված են տնտեսության զարգացմամբ: Ա. Հարությունյանը նշեց վերջին տարիներին հանրապետությունում արձանագրված թե տնտեսական, թե ժողովրդագրական աճի
Նաիրա Կարապետյան. «Երբ խոսում ես դրականի մասին, մարդկանց մեջ, իրոք, հույս է արթնանում». «Իրատես de facto»
Իսկ ինչո՞ւ Դուք չեք խոսում ՀՀԿ-ի իրականացրած դրական, հսկայածավալ աշխատանքների մասին, ամեն տեղ էլ կան լավն ու վատը։ Մեր երկրում՝ նույնպես։
Ի՞նչ գնաճ է մեզ սպասվում. որքա՞ն կբարձրանան մաքսատուրքերը. «Ա1+» (տեսանյութ)
7-8 տարի է` ՀՀ-ն Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, եւ մենք ձեւավորել ենք ազատական տնտեսություն, իսկ մաքսատուրքերն էլ խիստ ներդաշնակ են եղել: Այժմ մեր երկիրը եվրոպական այս չափանիշներով մտնում է Մաքսային միություն` շատ հարցերում արմատական տարբերությամբ: Ի՞նչ է սպասվում մեզ, որքա՞ն կբարձրանան մեր մաքսատուրքերը: ՄՄ-ն մեր ճակատագիրն է, ու եթե 3-4 տարի առաջ լինեինք այս
Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` 2014 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում ավելացել է գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիությունը բժշկական կազմակերպություններ: Չնայած դրան, նկատվում է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքով դեպքերի նվազում: Ներկայումս եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակը: Վերջին շաբաթների ընթացքում հոսպիտալացված հիվանդների մոտ դիտվել է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների
Ես որսորդական զենքերով չեմ զբաղվում, չեմ վաճառում, չեմ առնում, ոչ էլ որսորդ եմ. Հովհաննես Վարյան. news.am
Ոստիկանական ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը հերքում է իր առնչությունը «Որսորդ» ՍՊԸ-ին, խանութի տարածքին եւ զենք, զինամթերքի օրինական առեւտրին: «Ես որեւէ կապ չունեմ այդ ՍՊԸ-ի հետ, լավ էլի, ինձ հանգիստ թողեք, ես նման բաներով չեմ զբաղվում, էդ «Որսորդ» խանութը վերջին անգամ մտել եմ մի 11 տարի առաջ, Գրիգորյան Գրիգորին վերջին անգամ տեսել եմ 7
Ժիրայր Դադասյանը՝ Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտոր նշանակվելու մասին. «Ժողովուրդ»
Հատված Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հարցազրույցից: – Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտորի թեկնածուների թվում նշվում է նաեւ Ձեր անունը։ Ընդ որում, արձագանքները հիմնականում դրական են։ Նման առաջարկ եղե՞լ է։ – Երբ որ առաջարկը լինի, անպայման կմտածեմ այդ մասին, ծանրութեթեւ անելու լուրջ խնդիր կա։ Դա կրթական պրոֆեսիոնալ շատ լուրջ ոլորտ է,
ՄՄ-ին անդամակցությունից հետո մեր գյուղատնտեսությանը սպասվում են ոչ այնքան «արեւոտ» օրեր. «Հայկական ժամանակ»
Հայաստան ներկրվող պարարտանյութի 99 տոկոսը պետք է թանկանա ուղիղ 8.3 տոկոսով։ Հասկանալի է, որ այդ թանկացումը կազդի նաեւ գյուղացիների արտադրած մթերքների վրա։
Իշխանությունները շարժվում են գիշատիչի օրենքով՝ «Կեր, որ քեզ չուտեն». «Առաջին լրատվական»
«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը: – Պարոն Միքայելյան, վերջերս ազատամարտիկներին միավորվելու կոչով հանդես եկաք, որը իշխանափոխության հասնելու նպատակ է հետապնդում: Նախորդ տարի ազատամարտիկներն ակտիվություն ցուցաբերեցին, հանդես եկան հանրահավաքներով, բայց պառակտում տեղի ունեցավ: Ինչպե՞ս եք պատկերացնում ազատամարտիկների համախմբումը: – Ազատամարտիկներն ազգի սերուցքն են, որոնք կարողացել են հաղթանակ
Արտագաղթի ուսումնասիրման արդյունքները հրապարակման ենթակա չեն. «Հայկական ժամանակ»
Սույն պատասխանը մեկ անգամ եւս փաստում է, որ պատկերը սարսափելի է։
Ավտոմեքենան կողաշրջվել է հարակից լիճը
Փետրվարի 14-ին, ժամը 08.39-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Արենի գյուղ չհասած «Խորենի լիճ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Եղեգնաձոր-Արենի հատվածի 15-րդ կմ մոտակայքում «Իվեկո» մակնիշի 21573 պ/հ բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել հարակից լիճը, ինչի հետևանքով վարորդ