Օրվա լրահոսը
Վարդան Մալխասյան. «Յուրաքանչյուր օր սրանք հոշոտում են մեր ազգային սրբությունները»
Նա պայքարը անվանեց ազգային-ազատագրական Հոկտեմբերի 4-ին Իջեւանում կայացավ «Բարգավաճ Հայաստանի», «Հայ ազգային կոնգրեսի» եւ «ժառանգության» նախաձեռնած հանրահավաք, որին ներկա էին Իջեւան քաղաքի եւ տարածաշրջանի, ինչպես նաեւ՝ Նոյեմբերյանի, Դիլիջանի եւ Բերդի տարածաշրջանների բնակիչներ: Հանրահավաքում ելույթ ունենալով ՀԱԿ-ի վարչության անդամ Վարդան Մալխասյանն ասաց. «Էս երկարատեւ պայքարի մեջ մենք եկել-հասել ենք մի կետի, երբ միլիմետր անգամ նահանջի տեղ
Հեծանիվը մտնում է Երեւանի առօրյա (ֆոտոշարք)
Հեծանվային մշակույթը մտնում է Երեւան: Այսօր մայրաքաղաքում բացվեց առաջին հեծանվային ուղին՝ Մատենադարան-Էրեբունի թանգարան եւ հետադարձ երթուղով, որը ոչ միայն կնպաստի մեզանում հեծանվային մշակույթի արմատավորմանն ու զարգացմանը, այլեւ զբոսաշրջային կարեւոր նշանակություն կունենա: Միջոցառման նախաձեռնողներն են Երեւանի քաղաքապետարանը, Կոկա-Կոլա ընկերությունը եւ Սիրողական հեծանվասպորտի ու հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան: Վերջինը հատուկ այսօրվա առիթով Մոսկվայից հրավիրել էր BMX հեծանվային ոճի
Տունդարձ քարոզող նոր ֆիլմի ցուցադրություն` Գյումրիում (Տեսանյութ)
Քիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրող ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի ու դերակատարների մասնակցությամբ ցուցադրվեց «Մեր սրտի տնակ»-ը նոր ֆիլմը: Նախքան ֆիլմի ցուցադրումը, Հրաչ Քեշիշյանը ներկայացրեց ֆիլմի նախապատմությունն ու սյուժեն: Նա տեղեկացրեց, որ այն հայ-ռուսական արտադրությամբ ֆիլմ է, որտեղ նկարահանվել են ինչպես հայ դերասաններ, այնպես էլ ռուսներ` Եկատերինա Ստրիժենովան, Մարիա Սյոմկիանան, Յան Ցապնիկը: Տեղեկանալով,
«Գումարը կարևոր նախապայման չէ սովորելու համար». Դիլիջան քոլեջի փոխտնօրեն (Ֆոտոշարք)
Նորաբաց UWC Դիլիջան միջազգային քոլեջում սովորող երեխաների ուսման տարեկան վարձը 35. 000 ԱՄՆ դոլար է, բայց քոլեջի փոխտնօրեն Սալի Նորիսը վստահեցնում է, որ շատ քչերն են այդքան գումար վճարում. «UWC քոլեջները միտված են ընդունելու այնպիսի երեխաների, որոնք հետաքրքիր մտքեր ու գաղափարներ ունեն ու փորձում են ինչ-որ բան փոխել իրենց շրջապատում: Եվ գումարը, իրականում, կարևոր նախապայման
Ռուբեն Հակոբյան. «Մեր օրակարգն ամբողջական իշխանափոխությունն է»
Նրան զարմացրեց հանրահավաքում «քույրիկների» բացակայությունը Հոկտեմբերի 4-ին Իջեւանում կայացած հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ Հրազդանում, Արարատում իշխանությունները հանրահավաքի առաջին շարքեր են բերում «քույրիկներ», ովքեր իրենց ելույթների ժամանակ ասում են, որ իրենք կողմ են ապահով Հայաստան կառուցողներին: Իմանալով, որ Իջեւանի հանրահավաքում «քույրիկներ» չկան, Ռ. Հակոբյանը հեգնեց՝ «ափսոս,հետաքրքիր չէ»: Հակոբյանը հայտարարեց. «Երբ
Աշխարհի երկու փոխչեմպիոն՝ մեկ օրում
Մայրաքաղաքի խուլ-համրերի մշակույթի պալատի մարզադահլիճում այսօր մեկնարկեց խուլ-համրերի ըմբշամարտի (հունահռոմեական եւ ազատ ոճեր) պատանիների եւ երիտասարդներ աշխարհի անդրանիկ առաջնությունը:Այսօր կայացան հունահռոմեական ըմբշամարտի պատանիների գոտեմարտերը: Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը՝ 54 կգ քաշային Սամվել Հովհաննիսյանը եւ 58 կգ քաշային Արգիշտի Բաբոյանը, մտան եզրափակիչ եւ միայն այնտեղ պարտվեցին մրցակիցներին՝ նվաճելով իրենց տարիքային խմբի աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մարզական ցուցադրական ելույթներն Ազատության հրապարակում շարունակվում են (ֆոտոշարք)
Ավանդույթ է դարձել, որ շաբաթ օրերը Ազատության հրապարակում մի քանի մարզաձեւերի ցուցադրական ելույթներ են կազմակերպվում մայրաքաղաքի բնակչության համար: Նախաձեռնությունը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանն է, իսկ Երեւանի քաղաքապետարանը տրամադրում է տարածքը: Այս մարզական մասսայական միջոցառումով նախարարությունը եւ ազգային ֆեդերացիաները նպատակ ունեն հատկապես մանուկներին եւ նրանց ծնողներին «կենդանի կատարումով» ցույց տալ, թե իրենից ինչ է
Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով Գրիբոյեդովի մասին ֆիլմը չէր նկարահանվում. Միխալկով. РИА Новости
Ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովը հայտնել է, որ գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի մասին ֆիլմի սցենարը պատրաստ է, ֆիլմը կարող է ձգվել մինչև 20 սերիա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ««Գրիբոյեդովը» պատրաստ է: Այն հսկա սցենար է», – ասել է Միխալկովը հոկտեմբերի 3-ին Բելգրադում իր վերջին ֆիլմի՝ «Արևային հարված»-ի, ցուցադրությունից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշել
Արամ Մանուկյան . «Հոկտեմբերի 10-ին սկսում ենք, երկիրը մաքրում ենք ախտից, բաշիբոզուկներից» (Տեսանյութ)
Ոստիկանները տեսագրում էին հանրահավաքը Հոկտեմբերի 4-ի ժամը 17-ից Իջեւան քաղաքի կենտրոնական` Շատրվանների հրապարակը բազմամարդ էր: Երեք քաղաքական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքին մասնակցելու էին եկել ոչ միայն Իջեւան քաղաքի եւ տարածաշրջանի գյուղերի բնակիչներ, այլ նաեւ` Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններից քաղաքական ակտիվիստներ: Հանրահավաքը նկարահանվում էր ոչ միայն տարբեր հեռուստաընկերությունների օպերատորների, այլեւ ոստիկանների կողմից: Ցածր
Պատասխանում են «Իրավունքի եվրոպա միավորում» ԻՀԿ-ին
Հայտնում ենք, որ 01.10.2014 թվականին նշված կազմակերպության ներկայացուցիչները՝ դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմին, ստացել են հնարավորություն ուսումնասիրել մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած բոլոր հավակնորդների, ինչպես նաև մրցույթին առնչվող բոլոր փաստաթղթերը: Նշենք, որ մրցույթին առնչվող փաստաթղթերի շարքում «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ ներկայացուցիչների կողմից ուսումնասիրվել
«Իրավունքի Եվրոպա Միավորում»-ի հայտարարությունը ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի մասին
«Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հայտարարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի փաստաթղթային ստուգման փուլի դիտարկման նախնական արդյունքների վերաբերյալ «Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ԻԵՄ), Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի (այսուհետ՝ մրցույթ) դիտարկման շրջանակում, ՀՀ արդարադատության նախարարության
Գերմանիան զորք կմտցնի Ուկրաինա. Газета.ру
Գերմանիան 200 դեսանտային զինվորներ կուղարկի Ուկրաինա` Դոնբասում ԵԱՀԿ աշխատակիցներին պաշտպանելու համար, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով գերմանական «Բիլդ» թերթին: Ուկրաինայի արևելքում դեսանտայինները, բացի դիտորդներին պաշտպանելուց, կսպասարկեն «LUNA» տիպի անօդաչու ինքնաթիռներ: Նշվում է՝ քանի որ զինվորականներն իրենց հետ զենք են կրելու, ապա Ուկրաինայում նրանց ներկայությունը պետք է համաձայնեցվի Գերմանիայի խորհրդարանում: Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Լեւոն Շիրինյան. «Իշխանափոխության հարցը հրահրվում է»
Լեւոն Շիրինյանը համարում է, որ հանրահավաքի ընթացքում եռյակը պետք է հստակ հայտարարի՝ իսկապե՞ս արմատական է փոփոխություններ է ուզում «Ժողովուրդը ինքնիշխան է, պետք է իրականանա ժողովրդի կամքը»,- այսօր՝ հոկտեմբերի 4-ին, «Զարկերակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Իսկ եթե ժողովուրդը ցանկանա, որ քաղաքական էլիտան փոխվի, ըստ նրա, այդպես էլ պետք է լինի: Սակայն
Ֆրենք Փալոն․ «Հայոց ցեղասպանությունը շարունակ կրկնվում է». «Ամերիկայի ձայն»
Սիրիայում վերջերս հայկական եկեղեցու պայթեցման փաստը սարսափեցրել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնին, ում խոսքերով՝ իրեն միշտ մտահոգել է այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանությունը շարունակ կրկնվում է։ «1915 թվականից ի վեր եղել են բազում փաստեր, երբ փորձեր են արվել հայերին սպանել միայն նրանց ազգային պատկանելության ու կրոնական դավանանքի պատճառով։ Պարզապես սարսափելի է նաև
Օրենքով արգելված, բայց շատ զարգացած
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի որոշ հատվածներում փողոցային նկարչությունը (գրաֆիտին) շատ զարգացած է. բոլոր շենքերի պատերին, նույնիսկ շրջակա քարերին աչքդ միանգամից գրավում են բազմազան պատկերներ, տեղանքը, հաստատությունը խորհրդանշող գունազարդումներ: Այստեղ, ինչպես աշխարհի բոլոր երկրների քաղաքներում, փողոցային այս արվեստը օրենքով արգելված է եւ չնայած արգելքին՝ շատ զարգացած: Գերմանացիներն ասում են, որ շատ քիչ գրաֆիտիներ են, որ արտոնված են
Աշխարհը՝ շտապօգնության մեքենայի պատուհանից
Հիվանդ էի: Եվ մեր տնեցիները շտապօգնություն կանչեցին, որ հիվանդանոց գնամ: Այսինքն՝ հիվանդանոց չէի գնում, ինձ պարզապես տանում էին: Պատգարակով իջեցրին մեր տան երկրորդ հարկից եւ տեղավորեցին մեքենայում: Հետո ինձ պատգարակին ամուր կապկպեցին բժշկական նպատակային պարաններով, որպեսզի մեքենայի ցնցումներից հանկարծ պատգարակից չընկնեմ: Սկզբում լուռ էի, բախտիս ներդաշնակ, սպասվելիքի հետ հաշտ՝ նման այն թռչունին, որին արծիվն արդեն
Միքայել Մելքումյան. «Մոլերի առկայությունը մի կողմից հարվածեցին փոքր ձեռնարկություններին, մյուս կողմից իրենք էլ լավ չեն աշխատելու»
Միքայել Մելքումյանը համարում է, որ նման պայմաններում իշխանությունը պետք է արմատական փոփոխություններ նախաձեռնի «Ամբողջ աշխարհում խոշոր հիպերմարկետները քաղաքից դուրս են»,- այսօր՝ հոկտեմբերի 4-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նկատեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մկրտումյանը: Իսկ Երեւան քաղաքի կենտրոնական հատվածում գործում է երկու մոլ, դա ըստ նրա՝ պետական քաղաքականության արդյունք է: Նա հավելեց, որ
Ո՞ր տեղում ենք մամուլի ազատության առումով
Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը (ՀՀԿ) եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Արամ Աբրահամյան.- «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստանը մամուլի ազատության առումով 78-րդ տեղում է, Վրաստանը` 84-րդ, Ադրբեջանը` 160-րդ, Թուրքիան` 154-րդ, Իրանը` 173-րդ, Ռուսաստանը` 147-րդ: Այդ դասակարգմամբ լավագույն եռյակում են Ֆինլանդիան, Նիդերլանդները եւ Նորվեգիան, իսկ
Թեւան Պողոսյան. «Գոնե, «Շրջանառության հարկի մասին» օրենքի մասին մի հատ մուլտֆիլմ պատրաստեին»
Թեւան Պողոսյանը վստահ է, որ մի քանի ամսից ասելու են` «լա՛վ, եկեք այդ թուղթը հանենք» Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը, խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի մասին, նշեց, որ իրազեկումը լավ չի կատարվել, եւ արդյունքում անորոշություն է ստեղծվել. «Գիրք են տպում, համարում են՝ այդ իրազեկումը տեղի
ՀՀ ԱԺ-ն կդադարեցնի՞ համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ
«Այս պահին կդժվարանամ հստակ ասել, թե ի՞նչ կհետեւի, բայց մի բան ակնհայտ է` ԵԽԽՎ-ն եթե շարունակի այդպիսի ձեւակերպումով զեկույց պատրաստել, դա անպայման իր բացասական ազդեցությունն ունենալու է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացում»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» թեմայով զեկույցի նախապատրաստմանը՝ ասաց
Երբե՛ք չբողոքել ուսուցիչներից
Հիմա որ գրեմ, կասեք` քեզնից «պայքարող տեսակ» չեն դաստիարակել: Ոչինչ` թող լինեմ «չպայքարող տեսակ»: Ծնողներս կտրականապես հրաժարվում էին լսել ինձնից որեւէ բողոք, որեւէ տրտունջ`ուսուցիչների, գնահատականների, անարդարությունների եւ այլ նմանատիպ դպրոցական խնդիրների վերաբերյալ: Փաստարկները երկուսն էին: Առաջին` քեզ սիրող ուսուցչի բարձր գնահատականին արժանանալը հեշտից էլ հեշտ է: Դու փորձիր այնպես անել, որ քեզ գնահատի քեզ չսիրողը
Դիմեք դատարան
Պատգամավոր Հովհաննես Սահակյանը ՄԻՊ Կարեն Անդրեասյանին ցույց է տալիս իր իրավունքները պաշտպանելու ճանապարհը «Բուռն չենք ընդունել, բայց ԱԺ-ի ամբիոնը կարծես ինչ-որ մի կախարդական հարթակ լինի, որտեղ մարդիկ փորձում են այլ բառապաշարով ընդգծել իրենց խոսքը, կեցվածքը, դիրքը: Որակումներ տալ` «զավեշտալի է պատգամավորի խոսքը», «ի հեճուկս պատգամավորների» եւ այլն… միգուցե բառերի իմաստը լավ չե՞ն հասկանում մարդիկ: Ես
ԵՏՄ-ին անդամակցելը փրկության ու իշխանությանը մոտ մնալու ծրագիր չէր
Ըստ նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի՝ ԼՂՀ եւ ՀՀ սահմանի մաքսակետը ձեւական բնույթ կկրի, բայց Ռուսաստանի մասնակցությունից ապահովագրված չենք լինի: Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ Եվրասիական տնտեսական միությանը, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության սահմաններին մաքսակետ տեղադրելու հարցին, դրանից բխող խնդիրներին ու մարտահրավերներին: Պատասխանելով հարցին՝ համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ Եվրասիական տնտեսական
Միքայել Մելքումյան. ««Շրջանառության հարկի մասին» օրենքով հարկային տեսուչները վերադառնում են ՓՄՁ»
Միքայել Մելքումյանի կարծիքով՝ պետք չէ բարեփոխման անվան տակ տանել կոշտ վարչարարությունը «Մենք կողմ ենք քվեարկել, որ 3.5-ը դառնա 1 տոկոս»,- այսօր՝ հոկտեմբերի 4-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքին, հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ այդ փաստաթղթավորումը կբերի ավելի մեծ շրջանառության եւ մուտքերը կավելանան. «Եթե 3-4 ամիս
«Չկան օրենսդրական նախագծեր, որոնք վերաբերում են կենդանիների պաշտպանությանը»
Խնդրի շուրջ դիմել են վարչապետին, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է: Այս թեմային անդրադառնալով այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում կենդանապաշտպան, «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական ընկերության Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Նարե Արամյանը տեղեկացրեց, որ կենդանիների պաշտպանության օրը Հայաստանում նշվում է 2008 թվականից՝ համախմբելով բազմաթիվ կենդանիների պաշտպանության միջազգային եւ տեղական
«ՀԷՑ»-ի անվտանգության պետի «կոնֆիդենցիալ» դիմումի գործով
Դատական երկու ատյաններում լսվելուց հետո՝ կողմը պահանջում է «հրապարակային» ապացույցները Երկուսուկես տարի անց, դատական նիստից հետո հայցվոր կողմը միջնորդությամբ դիմել է դատարան: Հայցվորը, որը վիճարկել էր իր պատվին, «գործարար» համբավին պատճառված վնասը, միջնորդելով պահանջել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից այն ապացույցները, որոնք հրապարակային են եղել իր համար: Սակայն ընկերությունից ինքնուրույն այդ ապացույցները ձեռք բերել անհնար
ՀՀ նախագահի աշխատակազմը պարտքեր չունի՞
ՀՀ նախագահի աշխատակազմը, իր պարտավորությունների շրջանակում, պետական միջոցառումների դիմաց չվճարված պարտքեր ունի, այդ թվում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին: Տեղեկություն կա, որ 2013 թվականին, Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունն անցկացնելուց հետո, ինչի համար պատվիրված էր համալիրի տարածքը, առ այսօր գումարը մուծված չէ, բացի այդ, շրջանառության մեջ է նաեւ այն, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի սանիկն էլ տարբեր
Հայ բարիտոնը Arena di Verona-ի «մշտական» է ձեռք բերել
Դավիթ Բաբայանցը ցանկալի արտիստ է իտալական հռչակավոր ամֆիթատրոնում Անցյալ տարի իտալական հռչակավոր Arena di Verona ամֆիթատրոնը նշել է հոբելյանական 100-րդ թատերաշրջանը: Հրավիրված էր նաեւ միջազգային մրցույթների դափնեկիր, օպերային բարիտոն Դավիթ Բաբայանցը: Այդ տարի նա հանդես եկավ Ժերմոնի դերերգով՝ Վերդիի «Տրավիատայում», մեծանուն երգիչների, այդ թվում՝ Պլասիդո Դոմինգոյի հետ էլ՝ Վերդի-Վագներ գալա համերգում: Ամռան ամիսներին, երբ Arena
«Ճիշտ է արել, որ դիմել է փախուստի». Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած կալանավորի փաստաբանը մեկնաբանում է փախուստի պատճառները (Տեսանյութ)
Երեկ առավոտյան Վրաստանում Սուրեն Գաբրիելյանին կալանավորել են Սեպտեմբերի 16-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 1955 թ ծնված Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը փախուստի էր դիմել ոչ թե պատժից խուսափելու համար, այլ իր սեփական առողջության համար։ Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում տեղեկացրեց Սուրեն Գաբրիելյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը։ Նրա խոսքով՝ անձը ճիշտ


















































