Օրվա լրահոսը
Հանրային պաշտպանի հերթական արդարացումը
29.11.12թ. Գայանե Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 322 հոդվածի 1-ին մասով՝ նրա համար, որ նա, «խախտելով սահմանված կարգը, գործով չպարզված ժամանակաշրջանում, ինքնագլուխ մուտք է գործել Ալլա Սեկոյանին սեփականության իրավունքով պատկանող` Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի 30/2 շենքի վիճելի բնակարան եւ 04.08.12թ.-ից իրականացնելով իր ենթադրյալ իրավունքները` Ա. Սեկոյանին պատճառել է էական վնաս»:
«Քաղաքապետը հետին թվով նշանակել է մանկական համերգ եւ այդ հիմքով մերժել Եռյակի հանրահավաքի իրազեկման հայտը»
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Եռյակի՝ հասարակական լայն ընկալում ունեցող մարզային հանրահավաքները խոչընդոտելու, դրանց մասնակիցների քանակը, ազդեցությունը թեկուզ չնչին չափով նվազեցնելու համար իշխանությունը դիմում է զանազան, այդ թվում նաեւ ամոթալի մեթոդների։ Այդպիսի մեթոդներ նա արդեն իսկ կիրառել է Հրազդանում, Սիսիանում եւ Կապանում։ Արդյունքի չհասնելով, Արարատ քաղաքում նշանակված հանրահավաքի օրը իշխանությունը որոշել է պարզապես թաքնվել երեխաների ետեւում։ Հոկտեմբերի 3-ին ժամը
«Ոմանց հաջողվել է ձեզ ապակողմնորոշել այն աստիճան, որ այլեւս հետ չեք կանգնի…». ճառ ուղղված ՀՀ նախագահին
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով պաշտպան, փաստաբան Արա Զաքարյանն իր պաշտպանական ճառը ուղղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Մեր պաշտպանյալների գործողություններին իրավական գնահատական տալուց ուզում եմ հավատալ, որ պաշտոնյաներին հաջողվել է ապատեղեկացնել նույնիսկ մեր երկրի նախագահին, եւ մեր երկրի նախագահի կողմից Շանթ Հարությունյանի եւ իր գործընկերների գործողություններին տված գնահատականները դրա արդյունք են: Մեծարգո նախագահ,
ԵՀՄՖ նախագահի նամակը ուղղված ՄԱԿ-ի անդամ 41 երկրների նախագահներին
ԵՀՄՖ-ի Նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը շնորհակալական և երախտիքի նամակ է ուղղել ՄԱԿ-ի անդամ 41 երկրների նախագահներին: Նամակի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին նշված երկրները ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի լիագումար նիստի ժամանակ թիվ 260 բանաձևի հիման վրա կողմ քվեարկեցին “Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին” կոնվենցիան: Այն հանդիսացավ ցեղասպանության
Մեկնարկել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները
Երևանի համայնքային բյուջեի, համատիրությունների, ինչպես նաև համատիրությունների և վարչական շրջանների համաֆինանսավորմամբ ապրիլ ամսից մեկնարկել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները: Որպես բաժնային սեփականություն, ի թիվս այլոց, շենքի տանիքի նորագման պարտավորությունը ևս կրում են բնակիչները, և այս աշխատանքներն ըստ էության պետք է կազմակերպեին միայն համատիրությունները: Որպես բարի կամքի դրսևորում՝ երևանցիների կոմունալ-կենցաղային խնդիրներին
Ավտոտնակի լույսը
ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ Գալոյանը իր ավտոտնակում լույս էր ուզում ունենալ: Բնական պահանջ է, որ ամեն մի ավտոտնակի տեր արդեն վաղուց այդ առավելությունն ունի: Քանի տարի է ավտոտնակը կար, բայց ներսում էլեկտրականություն չկար: Մի կերպ յոլա էր գնում, քանի որ հին ավտոմեքենան վաղուց վաճառել էր, բայց հիմա նորն է գնել, իսկ այս շքեղ մեքենան ավտոտնակում առանց լույսի
ԿԳ նախարարը, վարչապետը, նախագահը կհամարձակվե՞ն գնահատական տալ Սուրիկ Խաչատրյանի ակնհայտ կեղծարարությանը
Հարցնում է Անահիտ Բախշյանը՝ նկատի ունենալով վերջինի ինքնահռչակ գիտությունների դոկտոր լինելը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր է: Այդ մասին «Առավոտը» տեղեկացել է մարզպետարանի կայքից, ըստ որի՝ նորանշանակ մարզպետն իրեն հռչակել էր դոկտոր՝ «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» թեմայով գիտական աշխատանքի համար, որն էլ, իբրեւ թե, գրել է այս տարի:
ԵվրԱզԷս-ին Հայաստանի անդամակցության գործընթացն ավարտվում է. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ԵվրԱզԷս-ին միանալու Հայաստանի գործընթացը մոտենում է ավարտին, փոխանցում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: «Այժմ ավարտին է հասնում Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցության գործընթացը, ակտիվորեն բանակցություններ են տարվում Ղրղըզստանի հետ: Վստահ եմ, որ ապագայում այս միության անդամների թիվը կավելանա», – ասել է Պուտինը հոկտեմբերի 2-ին կայացած «Ռոսիա Զավյոտ» տնտեսական
«Դեռ չենք կարողանում աշխարհին ապացուցել, որ Ցեղասպանություն եղել է».«Ես եմ» կինոփառատոնը շարունակվում է
Ծաղկաձորում շարունակվում է «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը: Գրողների ստեղծագործական տանն ամեն օր մոտ երկու տասնյակ ֆիլմ է ցուցադրվում, իսկ արդեն երեկոյան կլոր սեղանի շուրջ կազմակերպվում քննարկումներ, որոնք անցնում են բավականին բուռն: «Առաջին անգամ եմ մասնակցում կինոփառատոնի և պիտի ասեմ, որ տպավորություններս շատ լավն են, իսկապես, ստեղծագործական մթնոլորտ է տիրում: Երեկ քննարկում եղավ, որը բուռն
Արմեն Աղայան. «Հայազնը» եվրոստանդարտներից տարբերվող նախագիծ ունի»
«Հայազն» կուսակցությունը մտադիր է համազգային քննարկման ներկայացնել ազգային պետական Սահմանադրության իր առաջարկությունները: Aravot.am-ի հետ զրույցում «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանն ասաց, որ իրենց առաջարկած սկզբունքներում տեղ է տրվելու մարդու ազատությանը եւ պատասխանատվությանը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ սահմանվելու են ընտանեկան, համայնքային, ազգային եւ մարդկային բարոյական պարտականությունները, որոնց կատարմանն աջակցելու է պետությունը: Ըստ Ա. Աղայանի՝ ազգային-պետական որոշումների կայացման
ՀՀ սփյուռքի նախարարը ելույթ ունեցավ Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակի նվիրված գիտաժողովում
Հոկտեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում մեկնարկած Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին նվիրված գիտաժողովին, որը կազմակերպվել է Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության և ՀՀ ԳԱԱ հայագիտական ինստիտուտների մասնակցությամբ և Գալուստ Գյուլբենկյան hիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի աջակցությամբ: Իր բացման խոսքում ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բարձր գնահատեց կառույցի դերը հայագիտության զարգացման գործում,
«Եվրամիությունը սպասում է, որ Հայաստանը պարզաբանի՝ ինչպես է ցանկանում շարժվել առաջ». ՀՀ-ում ԳԴՀ դեսպան
Այսօր Մամուլի ազգային ակումբը Գերմանիայի Ազգային տոնի առթիվ և «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում հյուրընկալեց ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին: ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների համար՝ նշելով, որ հոկտեմբերի 3-ը Գերմանիայում իսկապես մեծ կարևորություն ունի: Մորելին պատմական անդրադարձ կատարեց՝ ներկայացնելով այն բոլոր կարևոր կետերը, որոնք այս օրը գերմանացի
Կքննարկվի ԵԽԽՎ-ում հայ պատվիրակների մանդատի հա՞րցը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակությունը հրաժարվել է Ղարաբաղի մասին զեկույցի պատրաստման հարցում համագործակցությունից: Խնդիրն այն է, որ ԵԽԽՎ Բյուրոն սեպտեմբերի 2-ին` Փարիզում կայացրած որոշմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական 2 բանաձևերի նախագծերն ուղարկեց ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողով, որն էլ պետք է պատրաստի համապատասխան զեկույց։ Այն վերնագրվել է «Լեռնային Ղարաբաղում
Հուշարձան Չեքիջյանին՝ գրքի տեսքով
Մաեստրոն տպավորված է «Երբ մաեստրո Հովհաննես Չեքիջյանն առաջարկեց դառնալ իր գրքի հեղինակը, ես զարմացա, ապշեցի ու սարսափեցի: Այստեղ էր, որ գլուխ բարձրացրեց նորին գերազանցություն վախը: Մտածեցի՝ Չեքիջյանը մեծ «նավ» է, մշտապես պատրաստ նավարկության, ինչն իրականացրել է հեղինակավոր սրահներում՝ ավելի քան 50 տարի, ղեկավարել 67 նվագախումբ, համագործակցել 246 մեներգչի հետ… ուրեմն ի՞նչ պետք է աներ նվաստս
Կապիկների ներկրումն արգելել ենք, որ հետները Էբոլա չբերեն Հայաստան (Տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարարությունը տուրօպերատորներին զգուշացրել է Էբոլայի վտանգների մասին
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում քարաթափման հետևանքները վերացվել են
Հոկտեմբերի 3-ին` ժամը 10.40 դրությամբ, Մ2 ավտոճանապարհի 313 կմ-ում` Կապան-Քաջարան ճանապարհահատվածում, տեղի է ունեցել քարաթափում: «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից կատարված մաքրման աշխատանքների արդյունքում ներկա պահին ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով երթևեկության համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Նախագահի ընտրություններում ամենաշատ ձայն տվել է ԲՀԿ-ական Կարո Կարապետյա՞նը (Տեսանյութ)
Երեկ Մասիս քաղաքում Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Կարո Կարապետյանն ընդդեմ Արթուր Զադոյանի դատական նիստի ընդմիջմանը լրագրողները ԲՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցին՝ ինքը հիմա ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ, որին Կարո Կարապետյանը հակադարձեց: «Ես երկրի նախագահին հարգում եմ եւ իրա ընտրություններին Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ ձայնը ես եմ տվե եւ էտի գիտեն բոլորը: Ուրեմն, ձեր էտ
Նոր մանրամասներ սեպտեմբերի 20-ին Վարդենիս-Երևան ճանապարհին տեղի ունեցած դեպքից
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 19.00-ին «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Հրավարդ Սարգսյանը: Նույն օրը, ժամը 21.15-ին, ոստիկանության Մարտունու բաժնից հեռախոսագիր էր ստացվել, որ Հրավարդ Սարգսյանը «կրծքավանդակի սալջարդ, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ նրա հարազատները հայտնել են, որ
Դավիթ Բաբայան. «Չեմ կարծում, որ մաքսակետ կլինի». «Չորրորդ իշխանություն»
Պետք է նշեմ, որ մի քանի տարի՝ հատկապես պատերազմի տարիներին, ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի սահմանին եղել է մաքսակետ, եւ բավականին խիստ ռեժիմով էին դրանք գործում։ Բայց չգիտես ինչու այն ժամանակ ոչ ոք դրա մասին չէր բողոքում։
ԵՊՀ-ում 65 տարի է՝ ժուռնալիստներ են պատրաստվում
Հոկտեմբերը հոբելյանական է Երեւանի պետական համալսարանի համար Հոկտեմբերի 1-ին լրացավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակը եւ ԵՊՀ-ում ժուռնալիստիկայի բաժնի բացման 65-ամյակը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, 1949 թվականին բացված բաժինը 1954-ին հետաքրքիր հունձք է ունեցել. առաջին շրջանավարտների թվում էին Վարդգես Պետրոսյանը, Արտաշես Քալանթարյանը, մամուլի պատմաբան Լիդա Գեւորգյանը ու էլի
Էջմիածնի քաղաքապետ. «Էջմիածնում չկան «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքի ակցիաներ»
Կարեն Գրիգորյանի խոսքերով՝ էջմիածնեցիներն ըմբռնումով են մոտենում
Արամ Մանուկյան. «Ամսի 10-ին նոտաները շատ ավելի բարձր կլինեն»
«Ի սկզբանե հայտարարել էինք, որ գնում ենք մարզեր`ճշտելու ժողովրդի պատրաստակամությունը: Համաձայն եմ, օր-օրի հասունանում է իշխանափոխության ցանկությունը: Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն իրենց թիմով նպաստում են այդ պահանջի հասունացմանը, քան մենք ենք անում»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Լրագրողներից մեկը նկատեց, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հանրահավաքներից տպավորություն է ստացել, որ ժողովուրդն
Կարո Կարապետյան. «14 անգամ դատված հանցագործը ո՞նց կարա ճիշտ ըլնի» (Տեսանյութ)
Երեկ Մասիս քաղաքում Արարատի եւ Վայոց Ձորերի ընդհանուր իրավասության դատարանում Կարո Կարապետյանն ընդդեմ Արթուր Զադոյանի դատական նիստի ընդմիջումներին կողմերը բավականին ակտիվ շփվում էին լրագրողների հետ: Գործով տուժող ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը, մասնավորապես, պնդում էր, որ ամբաստանյալը մեքենաների գողության գործով տարբեր երկրներում 14 անգամ դատվել է. «14 անգամ դատված հանցագործը ո՞նց կարա ճիշտ ըլնի՝ մեքենաների
Արմեն Մարտիրոսյան. ԵՏՄ-ին միանալու գործընթացը անդառնալի, անխուսափելի ու անշրջելի չէ. «Իրատես de facto»
«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը – Հայաստանի շարքային քաղաքացու համար ի՞նչ տարբերություն՝ իշխանությո՞ւնն է երկիրը կառավարում, թե՞ ոչ իշխանությունը, եթե Հայաստանն անշեղ գնում է ԵՏՄ։ – Այսօրվա երեք քաղաքական ուժերից ոչ մեկը պաշտոնական հայտարարություն չի ընդունել ԵՏՄ-ին միանալու վերաբերյալ։ – Լևոն Տեր-Պետրոսյանը գործընթացը անխուսափելի ու անշրջելի էր որակում ու միակ
Պաշտպանեք դպրոցը ոտնձգություններից
Բաց նամակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երեւանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի ճակատին գրված է. «Հզոր դպրոց, հզոր պետություն»։ Այս կարգախոսը, ցավոք, կորցրել է իր արժեքը։ Երբեմնի մեծ հեղինակություն ունեցող դպրոցը վեր է ածվել դատվածության մեջ գտնվող տնօրեն Սուսաննա Սարգսյանի թողած հետագծի արդյունքում «Թալան տորգի»։ Այս գնահատականը տալիս է այն համայնքը, որի աչքի
ՕԵԿ-ը հրավիրատոմս չի ստացել
«Եթե այստեղ եղա՝ կմասնակցեմ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայատարարեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով հարցին` հոկտեմբերի 10-ին եռյակի`ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» հրավիրած հանրահավաքին անձամբ ինքը մասնակցելո՞ւ է: Իսկ ՕԵԿ-ը հարթակում կլինի՞ այդ օրը հարցին էլ պատասխանեց, որ որեւէ հրավեր չեն ստացել, բայց ՕԵԿ-ականներն ազատ են իրենց ընտրության մեջ. «Չեմ բացառում, որ շատ ՕԵԿ-ականներ կմասնակցեն»: Մեկ այլ


















































