Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Կարապետյան. «Երբ խոսում ես դրականի մասին, մարդկանց մեջ, իրոք, հույս է արթնանում». «Իրատես de facto»

Փետրվար 14,2014 11:33

Հատվածներ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ) հարցազրույցից:

Հայելու մեջ եղած և հայելուց դուրս Արտաշեսովնաները նույն կե՞րպ են մտածում Հայաստանում «տիրող» արտագաղթի դրական «սալդոյի» մասին։

– Նաիրա Արտաշեսովնան տարին տասներկու ամիս, շաբաթը յոթ եւ օրը քսանչորս ժամ չի դադարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց, մտահոգ քաղաքացի, ու նաև լինելով բարեպաշտ քաղաքացի, նա փորձում է ֆիքսել վատը՝ ուղղելու համար, բայց և չի կարող չտեսնել լավն ու դրականը, որ կա իր շուրջը։

Շա՜տ հետաքրքիր է, շա՛տ։ Շարունակենք։

– Խոսում էինք դրական երևույթների, արտագաղթին նետած իմ հայացքի մասին, շրջապատումս, այո, ես նկատում եմ այդ դրականը և արձագանքում, ու երբ խոսում ես դրականի մասին, մարդկանց մեջ, իրոք, հույս է արթնանում, մարդիկ փոխվում են։

Գիտե՞ք, ես մտածում եմ, որ հայելու մեջ եղած Նաիրա Արտաշեսովնան Ձեզ խաբում է, որովհետև իրականությունը բոլորովին այլ է։

– Նա ինձ չի խաբում, նա հավատում է պաշտոնական թվերին, նա տեսնում է, թե ինչպես են երկու-երեք տարի առաջ նախատեսված ծրագրերն իրականություն դառնում։

Գիտե՞ք, ինչպես հայելու մեջ եղած Նաիրա Արտաշեսովնան իրական չէ, այնպես էլ պաշտոնական թվերն իրական չեն։

– Գիտե՞ք, ես շատ սիրում եմ Ձեզ, բայց Դուք էլ գիտեք, որ նա ինձ խաբել չի կարող, և որ մեր երկրում ամեն ինչ չէ, որ վատ է, որ դրական լիքը տեղաշարժեր նույնպես կան։

Սոցիալական վիճա՞կն էլ։

– Սոցիալական վիճակը, ի դեպ, խիստ խայտաբղետ է։

Իսկ ի՞նչ կասեք ՀՀԿի մասին, այն Ձեզ «բավարարո՞ւմ է»՝ գաղափարական, «կերակրային», «կերակրատաշտային» և այլ մակարդակներում։ Ճշմարիտճշմարիտն ասեք, Նաիրա Արտաշեսովնա։

– Ճշմարիտ-ճշմարիտն եմ ասում, իսկ ինչո՞ւ Դուք չեք խոսում ՀՀԿ-ի իրականացրած դրական, հսկայածավալ աշխատանքների մասին, ամեն տեղ էլ կան լավն ու վատը։ Մեր երկրում՝ նույնպես։ Եվ հետո, մի մոռացեք, որ ես հանրապետական չեմ, ՄԻԱԿ-ի անդամ եմ և բարոյական չեմ համարում այլ կուսակցության մասին գնահատականներ հնչեցնելը։ Դուք ինձ հարցրեք ՄԻԱԿ-ի մասին։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728