Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Դադասյանը՝ Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտոր նշանակվելու մասին. «Ժողովուրդ»

Փետրվար 14,2014 11:08

Հատված Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հարցազրույցից:

Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտորի թեկնածուների թվում նշվում է նաեւ Ձեր անունը։ Ընդ որում, արձագանքները հիմնականում դրական են։ Նման առաջարկ եղե՞լ է։

– Երբ որ առաջարկը լինի, անպայման կմտածեմ այդ մասին, ծանրութեթեւ անելու լուրջ խնդիր կա։ Դա կրթական պրոֆեսիոնալ շատ լուրջ ոլորտ է, ու չես կարող առաջնորդվել միայն մոտավոր պատկերացումներով, ինչը հաճախ մեր հասարակությունը դրսեւորում է։ Բայց նման առաջարկ չի եղել։

Դուք դասավանդում եք այդ բուհում, շրջանավարտները համալրո՞ւմ են մնջախաղի թատրոնի կազմը։

– Թատերական ինստիտուտում դասավանդում եմ երկար տարիներ, ունեմ մնջախաղի կուրս։ Ի դեպ, մոտ 20 տարի առաջ առաջին անգամ այնտեղ մնջախաղի կուրս բացվեց (այն մեկ ուրիշն էր ղեկավարում), որը գործեց մինչեւ 2004 թվականը, երկու անգամ շրջանավարտ տվեց, բայց նրանցից ոչ մեկը չեկավ մեր թատրոն։ Այդ կուրսը փակեցին, եւ ես՝ որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար, միջամտեցի, ու Սոս Սարգսյանն ինձ առաջարկեց ղեկավարել այդ կուրսը, որպեսզի թատրոնի հետ անմիջական կապ լինի։ Եվ հենց այդ շրջանավարտներն են համալրում մեր թատրոնը։

Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728