Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե էկրաններին արգելեին ցուցադրել «Նժդեհ» ֆիլմը, դժվար թե նման աղմուկ բարձրանար. «Ժողովուրդ»

Փետրվար 14,2014 11:45

«Նիմֆոմանուհի» ֆիլմի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի համար էպատաժային մոտեցումները նորություն չէին, եւ նա կարողացավ այնպիսի քաղաքականություն վարել, որ ֆիլմի վարկանիշը ֆիլմից մի քանի մղոնով առաջ անցավ։ Իհարկե, ֆիլմի էրոտիկ պատկերներն ու ցենզուրայից դուրս դրվագները պետք է առաջացնեին հասարակության կոնսերվատիվ շրջանակների դժգոհությունը։ Հենց այս երեւույթի վրա էլ խաղադրույք էին իրականացրել ռեժիսորն ու պրոդյուսերները։

Հայ հասարակության համար արդեն բնավորության գիծ դարձած խայծ կուլ տալու եւ մարսելու հատկությունն այս անգամ եւս գերազանցեց բոլոր չափանիշները։ «Սինեմասթար» կինոթատրոնում ֆիլմի ցուցադրության արգելումից հետո միանգամից իրար խառնվեցին քաղաքացիական ակտիվիստները, այնուհետեւ ակտիվիստների գրառումներով սնվող կայքերն ու լրագրողները, եւ ստեղծվեց մի այնպիսի մթնոլորտ, որ կարծես թե խնդիրը վերաբերում է ազգային արժանապատվությանը։ Եթե էկրաններին արգելեին ցուցադրել «Նժդեհ» ֆիլմը, դժվար թե նման աղմուկ բարձրանար։

Մյուս կողմից էլ, մշակույթի ցանկացած ստեղծագործություն արգելելը ռեպրեսիվ մտածողության դրսետրում է, որը խոսում է տվյալ հասարակության սահմանափակ մտահորիզոնի եւ պատկերացումների մասին։

Հովհաննես ԵՍԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728