Օրվա լրահոսը
Հայ բարիտոնը Arena di Verona-ի «մշտական» է ձեռք բերել
Դավիթ Բաբայանցը ցանկալի արտիստ է իտալական հռչակավոր ամֆիթատրոնում Անցյալ տարի իտալական հռչակավոր Arena di Verona ամֆիթատրոնը նշել է հոբելյանական 100-րդ թատերաշրջանը: Հրավիրված էր նաեւ միջազգային մրցույթների դափնեկիր, օպերային բարիտոն Դավիթ Բաբայանցը: Այդ տարի նա հանդես եկավ Ժերմոնի դերերգով՝ Վերդիի «Տրավիատայում», մեծանուն երգիչների, այդ թվում՝ Պլասիդո Դոմինգոյի հետ էլ՝ Վերդի-Վագներ գալա համերգում: Ամռան ամիսներին, երբ Arena
«Ճիշտ է արել, որ դիմել է փախուստի». Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած կալանավորի փաստաբանը մեկնաբանում է փախուստի պատճառները (Տեսանյութ)
Երեկ առավոտյան Վրաստանում Սուրեն Գաբրիելյանին կալանավորել են Սեպտեմբերի 16-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 1955 թ ծնված Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը փախուստի էր դիմել ոչ թե պատժից խուսափելու համար, այլ իր սեփական առողջության համար։ Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում տեղեկացրեց Սուրեն Գաբրիելյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը։ Նրա խոսքով՝ անձը ճիշտ
«Սահմանադրական փոփոխությունների հանրային պահանջ չկա». փորձագետ
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հասարակական կարծիքը պարզելու համար APR հասարակական հետազոտությունների կենտրոնը Հայաստանում հարցումներ է անցկացրել 1300 քաղաքացիների շրջանում: Կենտրոնի ներկայացուցիչ Ռուբեն Սարգսյանը այսօր «Չեք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ ներկայացրեց հարցումների արդյունքները: Հարցվածների 46% տոկոսը տեղյակ է եղել նախատեսված սահմանադրական փոփոխություններից, 53,2% տեղյակ չի եղել : Բարեփոխումների գործընթացի վստահության վերաբերյալ հարցին, հարցվածների 48% ասել է,
«Գնում ենք դեպի անազատություն»
Բեմադրիչ Ռուբեն Բաբայանը՝ ՀՀ վերջին զարգացումների մասին «Առավոտը» ճանաչված բեմադրիչ Ռուբեն Բաբայանին խնդրեց իբրեւ մտավորական կարծիք հայտնել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ ինքն իրեն չեղած՝ պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում շնորհելու վերաբերյալ: Պարոն Բաբայանը հեգնեց. «Երեւի պետք է կառավարությունը վերանայի իր որոշումը, որովհետեւ չի կարելի գիտնականին ուղարկել ադմինիստրատիվ աշխատանքի, առանց այն էլ ադմինիստրատիվ գործով զբաղվողները շատ են:
«Նոր Սահմանադրությունը կասկածելի շարժառիթներ ունի». փորձագետ
«Սահմանադրությունը նորից գրելու ցանկացած իշխանության ձեռնարկ կասկածելի շարժառիթներ ունի, եթե գործող սահմանադրությունն իրեն չի սպառել, չի հանգեցրել քաղաքական ճգնաժամի ու չկա հասարակական ընդգծված պահանջ: Մեր պարագայում ոչ թե սահմանադրական բարեփոխման մասին է խոսվում, այլ բոլորովին նոր սահմանադրության, որովհետեւ ցանկացած սահմանադրության առանցք կազմում են իշխանության ձեւավորման, հավասարակշռման ու զսպման մեխանիզմներ»,- այսօր Սահմանադրական բարեփոխումների թեմայով «Չեք անցկացնի»
Չկորցնենք մեր աղջիկներին
Աշխարհի առաջադեմ (եւ ոչ միայն առաջադեմ) երկրներում ծավալվող գիտատեխնիկական առաջընթացն, անշուշտ, մեծ հնարավորություն է տալիս մարդկությանը բարելավելու եւ ավելի դյուրին դարձնելու կյանքը, օգտվելու տեխնիկական նորամուծություններից` հօգուտ կենսամակարդակի բարձրացման, կենցաղի, աշխատանքի եւ ապրելակերպի բարելավման: Դա օգտակար է եւ ընդունելի: Սակայն երբեմն տեխնիկայի ու գիտության որոշ նորամուծություններ ոչ խելամիտ օգտագործելու դեպքում հակառակ արդյունքների են հանգում: Հատկապես, երբ
Տանտերը չէր սխալվել. գողություն կատարելու մեջ նա կասկածում էր իր տանը շինարարական աշխատանքներ կատարողին
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 15.00-ին, Զովունի գյուղի մի բնակիչ ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում իր տան ննջասենյակի պահարանի վրայից գողացել են 120.000 դրամ: Գողություն կատարելու մեջ տանտերը կասկածում էր տանը շինարարական աշխատանքներ կատարող Դավիթին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դավիթը 1993 թ. ծնված
Նվիրում՝ մաեստրոյին
Օրերս Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել էր «Վենետիկի ընծաները` Սերգեյ Փարաջանովին» խորագրով ցուցահանդեսը: Նախագծի հեղինակն էր ռուսաստանցի կինոռեժիսոր, լուսանկարիչ, բանաստեղծ, բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից, մի քանի կինոփառատոների, այդ թվում՝ «Ոսկե ծիրանի», մրցանակակիր` Տատյանա Դանիլյանցը: «Այս ցուցահանդեսը իմ նվիրումն է մաեստրոյին, որի իննսուն ամյակը կլրանար այս տարի,- ասում է հեղինակը, -սա մի կամուրջ է երկու աշխարհ միավորող` Փարաջանովի
Մերոնց խղճուկ արդարացումներն առնվազն ծիծաղելի են. «Հրապարակ»
Մեր արտաքին քաղաքականության ձախողման պսակը մի քանի օր առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված փաստաթուղթն էր, որով որոշվեց «ԼՂ-ում եւ Ադրբեջանի օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացման» թեմայով զեկույց պատրաստել: Ամիսներ շարունակ այս փաստաթղթի պատրաստման մասին տեղեկացված ՀՀ իշխանությունը ոչինչ չկարողացավ անել այս որոշումը կանխելու ուղղությամբ: 6 տարի արտաքին գործերի նախարարի աթոռն զբաղեցնող անձը՝ դիվանագիտական ամբողջ կորպուսով
Կալանավորները զանգել՝ շնորհակալություն են հայտնել հարցը բարձրացնելու համար. «Հրապարակ»
Չորեքշաբթի օրը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, կարծես ձեն-ձենի տված, իսկական «թեժ աշուն» բերեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխին: Նախ Փաշինյանը Լիսկայի թեմայով գեղարվեստական բնույթի ակնհայտ ծաղրական հարց ձեւակերպեց, հետո էլ Փոստանջյանը, շարունակելով նույն թեման, արդեն ավելի «գողական» կոնտեքստում, «քսիֆի» տեսքով էր հարց պատրաստել վարչապետի համար:
Գյումրիում տիրող տրամադրությունները՝ եռյակի հանրահավաքից առաջ
Ինչպես հայտնի է` մայրաքաղաքային հանրահավաքից երկու օր առաջ եռյակը` ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» կուսակցությունները, նախատեսել են հանրահավաք անցկացնել Գյումրիում: Ի նկատի ունենալով, որ Գյումրիում մեկ շաբաթ շարունակ բողոքի ակցիաները չեն դադարում, առեւտրականները պահանջում են երկրի վարչապետի ու նախագահի հրաժարականը, տեսախցիկների առջեւ անկաշկանդ կանգնում ու բնութագրում են ցանկացած պաշտոնյայի, նրանց մականուններն են երեսով տալիս, երեկ լրագրողները այս
Եղանակը Հայաստանում
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է . Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 4-ին հյուսիսային և արևելյան, 6-ին հյուսիսային շրջաններում, 5-ին, 7-ին շրջանների զգալի մասում, 8-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: Քամին` հյուսիս–արևմտյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում 5-7, 7-8-ին հատկապես ցերեկը ամենուրեք կնվազի 6-8 աստիճանով: Երևանում` Հոկտեմբերի 4-5-ին հնարավոր
Լեւոն Մելիք-Շահնազարյան. «Սա նախ եւ առաջ հայ դիվանագիտության անհաջողությունն է». «Հայոց աշխարհ»
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ -Եվրախորհուրդը վաղուց այնպիսի տհաճ անակնկալ չէր մատուցել մեզ, ինչպես բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում իրավիճակի էսկալացիայի» հարցով զեկուցող նշանակելու Խորհրդարանական վեհաժողովի որոշումը։ Որտե՞ղ ենք թերացել՝ ինչո՞ւ վեհաժողովը դիմեց այդ քայլին։ -Կարծում եմ, սա նախ եւ առաջ հայ դիվանագիտության անհաջողությունն է, եւ
Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի` «Ռիչ» սրճարանում տեղի ունեցած զրույցի ապօրինի ձայնագրման գործը կասեցվել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ ՀՀ ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի` «Ռիչ» սրճարանում 2012թ դեկտեմբերի վերջին տեղի ունեցած զրույցի ապօրինի ձայնագրման գործը կասեցվել է: Դեռ այդ ժամանակ Զուրաբյանը կանխատեսում էր, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության դեպքում «գծից դուրս» եկողներ կլինեն: «Նիկոլն էլ, Բագրատյանն էլ շատ հստակ ծրագրով են շարժվում. ասելու են` դնենք,
Տոնավաճառների առեւտրականներն ու խոշոր մատակարարները միասնական են իրենց ստվերը խորացնելու հարցում. «Ազգ»
Տոնավաճառների առեւտրականների դժգոհությունը նոր` քաղաքական փուլ է մտնում: Այն սկսել են օգտագործել քաղաքական ուժերը, ինչն, իհարկե, բնական է: Նույն կերպ տարիներ շարունակ վարվում էր «Օրինաց երկիր» կուսակցությունը` տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրման դեմ բողոքը առաջնորդելով եւ իր նպաստը բերելով մեր երկրում ստվերի մեծ ծավալների տարիներ շարունակ պահպանվելուն: Փոխարենը նաեւ դրա շնորհիվ վերոնշյալ քաղաքական ուժը բավականին երկար ժամանակ
ԵՏՄ-ին ինտեգրման ճանապարհին Հայաստանը կստանա որոշակի արտոնություններ. «Հայոց աշխարհ»
Հաշված օրեր հետո Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի միանալը, ըստ ամենայնի, իրողություն կդառնա։ Ինչպես հայտնի է, պայմանագրի նախագծի վերջնական տարբերակը մեկ ամիս առաջ ուղարկվել էր անդամ երկրների կառավարություններին՝ ներպետական վավերացումների գործընթացով անցկացնելու համար։ Օրերս պայմանագրի նախագծին հավանություն տվեց նաեւ Հայաստանի կառավարությունը։ Սպասվում է, որ մինչեւ հոկտեմբերի 10-ը ներպետական վավերացումների գործընթացը կավարտվի եւ պայմանագրի նախագիծը կներկայացվի ԵՏՄ
Կարկուտից տուժած ճամբարակցիները դեռ օգնություն չեն ստացել. «Ժողովուրդ»
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները հայտնվել են ծայրահեղ վիճակում: Չի բացառվում, որ առաջիկայում այստեղ բողոքի նոր ալիք հասունանա: Բանն այն է, որ սեպտեմբերի 4-ին տեղացած կարկուտի հետեւանքով տուժած բնակիչներին դեռ չի տրվել համապատասխան օգնությունը: Հիշեցնենք, որ տեղացած կարկուտի հետեւանքով տուժած 819 անհատական տների եւ 13 բազմաբնակարան շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունը Գեղարքունիքի
Ինչպե՞ս ունենալ հարմարավետ երկիր. «Ազգ»
Ինչպե՞ս հարմարավետ դարձնել երկիրը եթե ոչ բոլորի, ապա գոնե մեծամասնության համար: Մի խնդիր, որ այդպես էլ մեր երկրի կառավարություններից ոչ մեկը չի կարողանում լուծել: Չնայած երբեք այս առումով պոպուլիզմի եւ տեսակ-տեսակ խոստումների պակաս չի եղել: Եւ տեսարանների, շոուների պակաս` նույնպես: Մի կողմ թողնենք, որ կառավարության եւ մեր երկրի քաղաքական դաշտի ոչ իշխանական հատվածի դերակատարների պատկերացումները
Պառավի ուլեր
Ընկերներիցս մեկը վերջերս կարծիք է հայտնել, որ մեր պետության կայացման համար անհրաժեշտ է 40 տարի, որից 23-ն արդեն անցել է: Դա, բնականաբար, Աստվածաշնչից վերցրած ժամկետ է՝ հենց այդքան է Մովսեսը «ման ածել» իր ժողովրդին անապատով՝ մինչեւ որ ապրելու ճիշտ տեղը գտավ: Բայց ինձ ավելի շատ դուր է գալիս այն բացատրությունը, որ Մովսեսի նպատակն էր իր
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց, Երեկ իր իսկ խոհանոցում: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Հիմի ախպերն ա ախպորը քցում:
«Իմ թեկնածուն Դավիթ Հակոբյանն է». Ստյոպա Սաֆարյան
«Խորին հարգանք ունենալով թեկնածուներից շատերի հանդեպ, բավականին լավ գնահատելով նրանց անցած ճանապարհը՝ այնուամենայնիվ, ինձ համար, կարծում եմ, աներկբա է, որ ոչ միայն Դավիթ Հակոբյանը պատիվ կունենար Հայաստանը ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այլեւ Հայաստանն ու ՀՀ քաղաքացիները պատիվ կունենան նման դատավոր ունենալու»,- Aravot.am-ի հետ զրույցում ՄԻԵԴ դատավորի թեկնածու Դավիթ Հակոբյանի մասին այսպիսի տեսակետ հայտնեց Միջազգային
«Բարգավաճն ուզում ա նստի Սերժի տեղը, հա՞, որ լա՞վ ուտի, քի՞չ ա ուտում». արարատցի (Տեսանյութ)
Այսօր Արարատում եռյակի հանրահավաքին մի խումբ կանայք եկել եւ բղավում էին, որ ընդդիմությունը պետք է հեռանա, այս իշխանությունը թող չփոխվի: Եռյակի ուժերը նրանց որակեցին որպես իշխանությունների կողմից ուղարկված ծախվածներ: Իսկ հանրահավաքից հետո արդեն կանանց հետ հաշվեհարդար սկսեցին տեսնել ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու Ժառանգության համակիրները: Նրանք սկսեցին ամոթանք տալ, անպատիվ խոսքեր ասել իշխանամետներին, 1000 դրամանոց շպրտել նրանց
Ընդդեմ Սամվել Ալեքսանյանի գործով տեսանյութեր են ուսումնասիրվել
Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանն ընդդեմ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործով դատական նիստին այսօր շարունակվել է գործով ապացույցների զննությունը: Դատարանում ուսումնասիրվել են լրատվական կայքերում հրապարակված տեսագրությունները՝ «Ծածկած շուկայի» մասին Սամվել Ալեքսանյանի հարցազրույցները: Հիշեցնենք, որ պարոն Եղնուկյանը պատիվ է պահանջում Սամվել Ալեքսանյանից եւ Երեւանի թիվ 1 շուկայի տնօրինությունից` շուկայի պատին «գրանտակերներ, մասսոններ» գրությամբ ու իր նկարով
Լիլիթ Սեյրանյան. «Ամեն ինչ սիրուն էր «Առավոտում»
«Ինձ համար «Առավոտը» մնացել է այն խմբագրությունը, որտեղից դուրս եմ եկել: Ինձ թվում է, որ գնամ, միջանցքում լուռ, հանդարտ քայլելիս նորից տեսնելու եմ Ժենյային, հետո նրան տեսնելու եմ մեր սենյակում, տեսնելու եմ Նաիրային Մամիկոնյան, որ գիշերվա որ ժամն էլ լինի, թռչկոտելով կանցնի… ուշ ժամերին, երբ բոլորս հոգնած, սպառված էինք լինում, միևնույն է՝ Նառան էներգիայով լի
Մոցարտի լավագույն մեկնաբանողը համերգ կտա Հայաստանում
Աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը Կոմիտաս էլ կհնչեցնի «Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի մենահամերգը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, դաշնակահարի կատարմամբ կհնչեն Մոցարտի, Շուբերտի, Դեբյուսիի ստեղծագործությունները: Տիկին Հովհաննիսյանը փաստեց, որ Լյուբիմովը աշխարհում Մոցարտի լավագույն մեկնաբանողներից է, եւ իրենց
Անահիտ Բախշյանը նոյեմբերյանցի ուսուցիչներին. «Շնորhավորում եմ, բայց ոչ՝ իմ կուսակցության կողմից»
Լավագույն մանկավարժները պատվոգրեր ստացան Հոկտեմբերի 3-ին ՀՀԿ Տավուշի մարզային եւ այդ կուսակցության Նոյեմբերյանի տարածքային կազմակերպությունները ուսուցչի օրվա առթիվ Նոյեմբերյանի մշակույթի տանը միջոցառում էին կազմակերպել: Նոյեմբերյանի քաղաքապետ, ՀՀԿ Նոյեմբերյանի տարածաշրջանային կազմակերպության ղեկավար Վանուշ Ամիրաղյանը շնորհավորեց տարածաշրջանի դպրոցների եւ նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին, նրանցից լավագույններին հանձնեց պատվոգրեր: Գրող, ռեժիսոր Սամվել Բեգլարյանը, բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը ներկայացրին հայոց այբուբենին
Մեկնարկում է «Արձակ 2014» մրցույթը
Տարվա լավագույն պատմվածքի «Արձակ» ամենամյա մրցույթը կարևոր դեր է ունեցել ժամանակակից գրականության տարածման և պատմվածքի ժանրի զարգացման գործում. այսպես են կարծում մրցույթի կազմակերպիչները և հայտարարում մրցույթի՝ այս տարվա մեկնարկի մասին: «Առաջին անգամ, երբ հայտարարեցինք այս մրցույթը, մեր նպատակը նոր հեղինակների հայտնաբերումն էր: Ու նաև մեր առջև երկու կարևորագույն խնդիր էինք դրել՝ որոշակիորեն զարգացնել ժամանակակից պատմվածքի
Զուրաբյանը ԵԽԽՎ-ում խոսել է սահմանադրական փոփոխություններից. ilur.am
Ilur.am. Լևոն Զուրաբյանի (ALDE) ելույթը ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում՝ «Վեհաժողովի մոնիթորինգի գործընթացի առաջընթացը» զեկույցի նախագծի քննարկման ժամանակ (թարգմանությունը` iLur.am) «Թույլ տվեք առաջին հերթին շնորհակալություն հայտնել պարոն Շտեֆան Շեննախին՝ Մոնիթորինգի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ համապարփակ զեկույցի համար: Այդուամենայնիվ, կցանկանայի օգտվել այս առիթից՝ Հայաստանի հանդեպ մոնիթորինգի գործընթացի թերությունները վերհանելու համար: Այն, ինչ կա Հայաստանում, ժողովրդավարական ֆասադով բռնապետություն է: Ուռճացված
Ավետիս Ավագյանը՝ ցուցարարին. «Ինչքանո՞վ ես ծախվել» (Տեսանյութ)
«Չենք ուզում, որ Սերժ Սարգսյանը փոխվի: Ո՞վ են սրանք: Մոռանում են, թե իրանք ով էն վափշե: Հերիք ա էլի, նադայել ենք եղել»,- այսօր Արարատում եռյակի հանրահավաքի ժամանակ մի խումբ կանայք այսպես աղմկում էին եւ խանգարում ելույթ ունեցողներին: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի ելույթի ժամանակ մի տատիկ մատը թափահարում էր ու բարկացած բղավում, որ «հեսա հելնեմ
Արծվիկ Մինասյան. «Երեւում է, որ ժուռնալիստիկան օգնում է լրագրողներին արագ շարժվել»
Այսօր «Հրազդան» մարզադաշտում ֆուտբոլային հետաքրքիր խաղ կայացավ լրագրողներ» եւ ՀՀ ԱԺ «Պատգամավորներ» հավաքական թիմերի միջեւ: Հանդիպումն ավարտվեց «Լրագրողների» հաղթանակով, որոնք երկու անպատասխան գնդակ անցկացրին «Պատգամավորների» դարպասը: Բայց այստեղ կարեւորը հաղթանակը կամ հաշիվը չէր, այլ գաղափարը՝ առողջ ապրելակերպը քարոզելը եւ այն մարդկանց, անկախ մասնագիտությունից ու զբաղմունքից, ամենօրյա կյանք մտցնելը: Եթե չորրորդ իշխանության հավաքականի անդամները գերազանցապես մարզական


















































