Օրվա լրահոսը
«Սրանք դեռ առաջին ծիծեռնակներ են». Վերլուծաբանները «կենսաթոշակայինի» դեմ պայքարով նոր «սյուրպրիզներ» են կանխատեսում. «Մեդիալաբ»
Փետրվարի 10-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցածը, երկաթուղայինների գործադուլը ոչ թե եզակի դեպք էին, այլ առաջին ծիծեռնակները: Անդրադառնալով կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ պայքարի հերթական դրսեւորումներին, «Մեդիալաբին» ասում է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը : Հիշեցնենք, որ երկուշաբթի Օպերայի բեմում «Անուշը» չկայացավ: Թատրոնի անձնակազմը բեմ բարձրանալու փոխարեն բոյկոտեց եւ դուրս եկավ պայքարի`
Ո՞ւմ շահերից է բխում «Զինապարտության մասին օրենքի» փոփոխությունը (Տեսանյութ)
2004-ին բուռն քննարկումներ ընթացան «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծի առիթով: Մասնավորապես, օրենքի փոփոխության անհրաժեշտություն էր առաջացել այն առումով, որ նախադեպեր կային, երբ ինչ-ինչ մարդիկ կրթություն ստանալու քողի ներքո պարտադիր զինվորական ծառայությունից խուսափում էին: Այժմ կրկին թարմացվել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մտադրությունը: ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ԿԳՆ-ի կողմից առաջարկված
«Ս. Վալենտինի տոնը ընդամենը բիզնես է». քահանա (Տեսանյութ)
«Երբ քառասունօրյա մանկանը բերեցին Երուսաղեմ եւ ընծայեցին տաճարին, որը հին կտակարանում հուշված էր դեռ Մովսեսին, եւ Հիսուս մանուկը, լինելով օրենսդիր, չխախտեց այդ օրենքը, այլ կատարեց օրենքը: Մենք գիտենք` եթե օրենքը խախտվեր, ապա օրինազանցին, եթե խաչեին արդարացված կլիներ հրեա ժողովուրդը»,- այսօր` փետրվարի 12-ին` լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ
412.57 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Փետրվարի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.57 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.45 դրամ: NASDAQ OMX Armenia
Վիճաբանության ժամանակ ստացած վնասվածքներից մահացել է
Փետրվարի 11-ին, ժամը 04.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ թաղամասի շենքերից մեկի հետնամասի այգում տղամարդ է մահացել: Մեկնած օպերատիվ խումբը Ավան-Առինջ թաղամասի թիվ 13/6 հասցեում գտնվող մթերային խանութի հետնամասի տարածքում հայտնաբերել է 1981 թ. ծնված Կարեն Վերդյանի դիակը` դեմքի շրջանում քերծվածքներով: Նույն օրը, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի
2014 թվականը հռչակվել է զբոսաշրջության տարի ԱՊՀ տարածքում
«2014 թվականը հռչակվել է զբոսաշրջության տարի: Մենք բոլորս ցանկանում ենք խթանել այն. պատրաստվում ենք մի շարք միջոցառումների, որոնք պետք է միավորեն ԱՊՀ երկրների ջանքերը: Զբոսաշրջությունը մի բան է, որի համար պետք է պայքարել»-, այսօր Մոսկվա-Կիև-Աստանա-Քիշնև-Երևան տեսակամրջի ժամանակ հայտնեց զբոսաշրջության դաշնային ղեկավար Ալեքսանդր Ռադկովը: Պրն. Ռադկովը կարևորում է կրթությունը զբոսաշրջության սահմաններում: Նա նշեց, որ Ռուսաստանում տուրիզմի
Երեւանի գլխավոր ճարտարապետ. «Պիկ ժամերին դժվար է երթեւեկելը» (Տեսանյութ)
«Հին Երեւան»-ի նախագիծը տեղից կշարժվի
Ցածր ջերմաստիճանի հնարավոր վնասները
2013 թվականի դեկտեմբերի 14-ից հանրապետությունում սկսվեց ջերմաստիճանի նվազումը և արդեն տարվա վերջին օրերին Արարատյան հարթավայրում գրանցվեցին ամենացածր ջերմաստիճանները՝ 16-200 զրոյից ցածր, իսկ հանրապետության մյուս տարածաշրջաններում դիտվեց տարվա տվյալ ժամանակահատվածին բնորոշ ջերմաստիճանային ռեժիմ: Այսօրվա դրությամբ դեռևս վաղ է ցածր ջերմաստիճանների հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի և բազմամյա տնկարկների հնարավոր վնասների վերաբերյալ ընդհանրացումներ անել և տալ գնահատականներ: Սակայն,
Կասեցվել է «ԿՐԵԴԻՏ ՀԱՈՒՍ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիան
Կենտրոնական բանկի նախագահի փետրվարի 11-ի թիվ 1/109Ա որոշմամբ 6 ամսով կասեցվել է «ԿՐԵԴԻՏ ՀԱՈՒՍ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե217 լիցենզիայի գործողությունը: Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Սյունիքի մեղրը Ֆրանսիայում առաջին տեղ է զբաղեցրել եւ էկոլոգիապես մաքուր ճանաչվել
Մաքսային միությանը միանալու հայտարարությունը կարծես թե սառը ցնցուղ լիներ: Մոտ 10 տարի է՝ մենք պայքարում ենք միջազգային շուկա դուրս գալու համար, որը վերջապես ստացվում էր, բայց այդ հայտարարությունից հետո գործը կանգնեց:
Անվճար բուժվում են տուբերկուլոզը, աղիքային ինֆեկցիաները, հոգեկան ու նարկոլոգիական հիվանդությունները
Սրտի վիրահատությունը, սեռավարակներն ու ուռուցքները կբուժվեն համավճարով
Տեր Վարդան. «Իմաստ չկա ուրիշներին կապկելու»
Սուրբ Սարգի՞ս, թե՞ Սուրբ Վալենտին: Հայ երիտասարդների շրջանակներում սուրբ Վալենտինի օրն առավել տարածված է, քան՝ սուրբ Սարգսինը: Սուրբ Սարգսի տոնը Հայ առաքելական եկեղեցու շարժական տոներից մեկն է: Այն նշվում է բուն Բարեկենդան տոնից 15 օր առաջ: Ի տարբերություն սուրբ Սարգսի տոնի՝ սուրբ Վալենտինը շարժական չէ և նշվում է ամեն տարի փետրվարի 14-ին: «Այս երկու տոների
«Նաիրիտի» աշխատակիցները շարժվում են դեպի նախագահական նստավայր
Քիչ առաջ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպումից «Նաիրիտի» աշխատակիցները դուրս եկան հիասթափված: Նրանց պատմելով՝ նախարարը որեւէ լուրջ ու հիմնավորված պատասխան չի տվել իրենց հարցերին, միայն ասել է, որ մինչեւ այս ամսվա 15-ը նրանք կստանան մեկ ամսվա աշխատավարձը: Իսկ կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը աշխատակիցներին վստահեցնում էր, որ 3 ամսից «Նաիրիտի» աշխատակիցների բոլոր
Մեր սուրբ պարտականությունն է մշտապես վառ պահել Հրանտ Մաթևոսյանի հիշատակը. Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Կառավարության ղեկավարը մեծանուն գրողի ընտանիքի անդամների և գրական ոլորտի ներկայացուցիչների հետ ծաղիկներ է դրել Հրանտ Մաթևոսյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա վառ հիշատակին: «Մեր սուրբ պարտականությունն է մշտապես վառ պահել Հրանտ Մաթևոսյանի հիշատակը, որովհետև չեմ պատկերացնում ժամանակակից Հայաստանի Հանրապետության
Ամփոփվել են ԱԻՆ Երևանի ստորաբաժանումների 2013թ. կատարած աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի տարածքում գործող ստորաբաժանումների 2013 թվականի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով` նշելով, որ շարունակական աշխատանքներ
Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատու Ստեփան Հակոբյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց
ՀՀ վերաքննիչ դատարանում՝ դատավորներ Գրիշա Մելիք-Սարգսյանի, Հենրիկ Տեր-Ադամյանի եւ Կարինե Ղազարյանի մասնակցությամբ, պետք է շարունակվեր Ստեփան Հակոբյանի եւ նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանի բողոքի քննությունը: Երեմ Սարգսյանը պահանջել էր մասնակիորեն բեկանել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի` Ստեփան Հակոբյանի ՝ ՀՀ քր. օր. 38-104 հոդ. 2-րդ մասի 8-րդ կետով – ազատազրկում
Փաստաբանի սպանության մեջ մեղադրվողների հարազատները բողոքի ցույց էին կազմակերպել (Տեսանյութ)
Մինչ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը, նրանց հարազատներն այսօր բողոքի ցույց էին կազմակերպել` պահանջելով արդար դատաքննություն: «Մեկ տարի է՝ ապօրինի կալանավորված են, իմացել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազը գալու է, մեր
Փոխվարչապետի մոտ քննարկվեցին մարզերում բարձրացված` կադաստրի ոլորտին վերաբերող հարցեր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզային այցելությունների ժամանակ բարձրացված մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին սեփականության իրավունքի գրանցմանը, հողօգտագործմանը, ինչպես նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի որոշ գործառույթների: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը, կոմիտեի
Բաբկեն Պիպոյան. «Հասարակության խնդիրները պետությունը պետք է լուծի»
«Վարչական իրավախախտումների մասին օրենքը խախտողները պատասխանատվության չեն ենթարկվում: Օրենքը պաշտպանում է սպառողին, բայց այն խախտողին չի պատժում»,- այսօր «Անալիտիկ» կենտրոնում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նա նաև խոսեց ՀՀ-ում սպառողական շուկայի խախտումների մասին: «Սպառողական շուկայում առկա խնդիրները միայն սննդամթերքը չէ: Մենք ունենք գազի որակի հետ կապված հստակ խնդիր, ունենք տաքսիների
ՀՀԿ-ն «բանի տեղ չի դնում» ընդդիմության նախաձեռնությունը
«Կարծում եմ ընդդիմությունը պիտի կարողանա վերջնականապես որոշի, թե ինքը ինչքա՞ն ռեզերվ ունի որևէ գործողություն կատարելու համար: Սա հերթական պրոցեսն է, որպեսզի հասարակության մեջ տեսանելի լինի, որ ընդդիմությունը դեռևս կա»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` նկատի ունենալով խորհրդարանական ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը`կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ: Նախաձեռնությունը ՀՀԿ խմբակցության ղեկավարը համարում է
ՀՀ վարչապետը և ԻԻՀ դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Վարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է դեսպանին և Իրանի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Իրանի Իսլամական հեղափոխության 35-րդ տարեդարձի առթիվ (նշվում է փետրվարի 11-ին) և մաղթել հաջողություններ: «Այս հանդիպումները ծառայում են մեր երկու ժողովուրդների բարեկամության ընդլայնմանը, և մենք պարտավոր ենք
Հայ շախմատիստուհիները` այլ երկրների թիմերում
Մոսկվայում անցկացված «Moscow Open»-ի կանանց ուժեղագույնների «B» մրցաշարում տարբեր երկրների ներկայացուցիչների թվում հանդես էին գալիս նաեւ հայ շախմատիստուհիներ: Նրանցից առավել հաջող հանդես եկավ Ռուսաստանը ներկայացնող կանանց գրոսմայստեր Կարինա Համբարձումովան, որը ինը հնարավորից 6,5 միավորով պայքարն ավարտեց 9-րդ հորիզոնականում: 6,0 միավորով 16 տեղը գրավեց Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող կանանց գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան: Աննա Ակոպովան, որը
«Բանդայի գործով» ամբաստանյալը գտնվում է հոգեբույժի հսկողության տակ (Տեսանյութ)
Հիշեցնենք, որ խումբը մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում եւ առանձնատներում կատարված գողությունների համար: Ավանդաբար, այս գործի քննությանը «տուժողներից» որեւէ մեկը ներկա չի գտնվում:
«Նաիրիտի» աշխատակիցները գնում են բանակցելու Արմեն Մովսիսյանի հետ
«Նաիրիտի» աշխատակիցները նախատեսել են գործադուլ եւ ամենօրյա ցույցեր:
Քաղտեխնոլոգն ու փորձագետը`Արտաշես Գեղամյանի գրքի մասին. «Նույն դատարկ դհոլն է»
Երեկ կառավարության ընդունելությունների տանը կայացավ հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանը Մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» գրքի շնորհանդեսը, որին ներկա են եղել մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում եւ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս առիթով Aravot.am-ը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին եւ Քաղաքական եւ միջազգային հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին հարցրեց, իրենք մասնակցե՞լ են
«Օֆշորային մի քանի դեւեր»՝ «Նաիրիտում»
Այս պահին կառավարության շենքի դիմաց են հավաքվել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Նրանք պահանջում են իրենց 15 ամսվա աշխատավարձը եւ տեղեկություն՝ գործարանի հետագա աշխատանքի մասին: Նրանք կառավարությանն են պատրաստվում հանձնել իրենց գրավոր պահանջները: «Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը ներկայացրեց «Նաիրիտի» մեկ ամսվա աշխատավարձի բյուջեն, այն իր տվյալներով կազմում է 1 մլն ԱՄՆ դոլար: Նա հիշեցրեց, որ
ԿԳՆ վարչության պետ. «Մեր խնդիրները զուտ ֆինանսական են» (Տեսանյութ)
«2013 թվականը կարելի է գնահատել դրական՝ դպրոցական մարզական խաղերին աշակերտների մասնակցության թվի ավելացման առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆ մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը: «Մենք 2013 թվականին առաջին անգամ մասնակցեցինք դպրոցականների առաջնությանը: Առաջին անգամ մասնակցեցինք Գիմնազիադային, եւ առաջին անգամվա համեմատ մենք այն կարող ենք գնահատել դրական, քանի որ մենք ունեցանք
«Եթե ՍԴ-ն ընդունի օրենքը, վաղը ՍԴ-ի դեմ ենք պայքարելու» (Տեսանյութ)
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան Երեւանի մետրոպոլիտենի աշխատակիցները դիմում են ներկայացրել իրենց ղեկավարությանը՝ պահանջելով պարտադիր կենսաթոշակային ֆոնդին իրենց աշխատավարձերից պահումներ չկատարել: «Մարդկանց իրավունքներն են ոտնահարում: Ի՞նչ է նշանակում պարտադիր բաղադրիչ, թող լիներ կամավոր, այդ ժամանակ էլ իրենցից ինչ-որ մեկին ցույց տային, որ կամավոր միացել են այդ համակարգին: Պարտադիր են սարքում ու մարդկանցից ստիպողաբար փողերը
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12–ին` ժամը 14:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Կառավարությանն անվստահություն հայտնելու շուրջ որոշում դեռ չկա (Տեսանյութ)
«Չորս ուժերի մոտ էլ կար ընդգծված կեցվածք, ցանկություն կար, որ ենք կարողանանք միասին, այս ձեւաչափով միասնական օրակարգ ունենանք»,- ասաց Ռուբեն Հակոբյանը`հավելելով, որ վերջնական եւ ամբողջական տեսակետ կարտահայտեն միայն վերջնական որոշումից հետո: