Օրվա լրահոսը

Ֆրանսիայի Հանրապետության Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարը դատապարտում է Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը

Ֆրանսիայի Հանրապետության Արտաքին գործերի և միջազգային զարգացման Նախարար պարոն Լորան Ֆաբիուսի հայտարարությունը «Ես դատապարտում եմ հայ համայնքի համար մեծ խորհուրդ ունեցող Դեյր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը: Ֆրանսիան ողջունում է սրբավայրերի նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի համար պայքարելու բոլոր դավանանքների հոգևոր առաջնորդների հանձնառությունը՝ անկախ հարձակումներից և սպառնալիքներից: Սիրիական և իրաքյան ազգային ժառանգությունները սպառնալիքի տակ են: Մշակութային

Հովիկ Աբրահամյան. «Խաչատրյան Սուրիկին ես ինքս եմ առաջարկել մարզպետի պաշտոնում» (Տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց՝ «Մի քաղաքացի արդեն բավականին երկար ժամանակ հեռախոսազանգերով, նամակներով անհանգստացնում է ինձ եւ պահանջում է, որ ձեր կառավարության առաջ բարձրացնեմ իրեն աշխատանքի տեղավորելու հարցը: Ներկայացնեմ նրա կենսագրությունը, տեսեք արժանի չէ՞ ձեր կառավարությունում բարձր պաշտոն ստանալ»,- ասաց նա եւ սկսեց կարդալ Սյունիքի մարզպետ Սուրիկ

Փաշինյանը՝ Հովիկ Աբրահամյանին. «Ռեցիդիվիստ Սուրիկին տանում եք ձեր կառավարություն ու վերածում դոկտորի»

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց՝ «Մի քաղաքացի արդեն բավականին երկար ժամանակ հեռախոսազանգերով, նամակներով անհանգստացնում է ինձ եւ պահանջում է, որ ձեր կառավարության առաջ բարձրացնեմ իրեն աշխատանքի տեղավորելու հարցը: Ներկայացնեմ նրա կենսագրությունը, տեսեք արժանի չէ՞ ձեր կառավարությունում բարձր պաշտոն ստանալ»,- ասաց նա եւ սկսեց կարդալ Սյունիքի մարզպետ Սուրիկ

ՀՀ կառավարությունը պատասխանում է ԱԺ 4 խմբակցությունների հայտարարությանը

Հաշվի առնելով հանրային լայն հնչեղություն ունեցող հարցի կարևորությունը, ՀՀ Ազգային ժողովի 4 խմբակցությունների կողմից 2014 թվականի հունիսի 3-ին ընդունված համատեղ հայտարարությունում առաջադրված հարցերի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրությունը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի ու ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Պողոսյանի հարցումը՝ ՀՀ կառավարությունը ստորև ներկայացնում է հետևյալ պատասխանը. «Հարգելի պարոնայք. Ձեր՝

Դոլարի փակման գինը կազմել է 407 դրամ

Հոկտեմբերի 1-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ: Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: NASDAQ OMX Armenia

Աշխարհակարգ՝ հիմնված ռեալիզմի վրա

Այդպիսին է Հենրի Քիսինջերի առաջարկը Ամերիկյան դիվանագիտության եւ քաղաքականության հնաբնակներից մեկը՝ 91-ամյա Հենրի Քիսինջերը, նոր գիրք է գրել՝ «Աշխարհակարգը» (ամբողջական անվանումը՝ «World Order: Reflections on the Character of Nations and the Course of History»): Քիսինջերը, ինչպես հայտնի է, այսպես կոչված, «ռեալ-պոլիտիկ»-ի կողմնակից է: Թե որքանով էր քաղաքականությունը իրատեսական նրա՝ ԱՄՆ պետքարտուղար լինելու ժամանակ (1973-1977), ինչպես

Ծրագիր, որը կնպաստի Հայաստանի ինտեգրմանը եվրոպական բարձրագույն կրթական տարածքին

Եվրոպական միության (ԵՄ) աջակցությամբ իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» թվինինգ ծրագրի մեկնարկն այսօր տրվեց: Ծրագիրն իրականացնելու է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (ՀՀ ԿԳՆ)՝ Ֆինլանդիայի կրթության գնահատման կենտրոնի (FINEEC) և Գերմանիայի կրթության ու հետազոտությունների դաշնային նախարարության (BMBF) հետ համատեղ: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ընդհանուր

Ալեքսանդր Արզումանյան. « Մարտի 1-ից հետո 1.5 տարի անընդմեջ ես եւ իմ գործընկերները վարկաբեկվել ենք Հ1-ով»

Այսօր ԱԺ-ում պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը Հանրային հեռուստառադիոընկերության 2013-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ կիսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հայտնած մտահոգությունը, որ ֆուտբոլային մրցաշարեր ցուցադրելիս՝ Հանրային հեռուստատեսությունը 15 րոպեն մեկ հայտարարում է, թե որ խաղադրույքն է փոխվել ու «մարդկանց տները դարձնում կազինո»: Ալեքսանդր Արզումանյանի խոսքերով՝ «Պրոբլեմը, որի մասին խոսեց պարոն Փաշինյանը՝ ես էլ մտահոգվեցի: Հասկանալի

Երևանում 27-ամյա վարորդը BMW-ով տապալել է հեռուստագովազդային հսկա վահանակը (տեսանյութ). Shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 28 շենքի բնակիչ, 27-ամյա Դավիթ Սիմոնյանը իր վարած BMW մակնիշի 77 27.14 GR վրացական տրանզիտ համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հեռուստագովազդային մեծ վահանակին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան նոր էր բերվել Երևան և

Ահա թե ուր են գնում ՀՀԿ-ի պատգամավորները՝  ԱԺ նիստերի դահլիճը լքելով

ԱԺ-ում Հանրային հեռուստառադիոընկերության 2013-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ Էդուարդ Շարմազանովը, Ռուզաննա Մուրադյանը, Շիրակ Թորոսյանը, Հեղինե Բիշարյանը ելույթով հանդես եկան եւ իրենց առաջարկներն արեցին, թե որ հաղորդումից առաջ ինչ տեսաֆիլմ ցուցադրեն, որ ֆիլմերն ավելացնեն, որ հաղորդումները կրճատեն եւ այլն: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը զարմացել էր, որ պատգամավորներն այդքան ուշիուշով հետեւում են Հանրային հեռուստատեսությանը եւ անգիր գիտեն

ՊՆ-ում նախանշվել են առաջիկա աշխատանքային ուղղությունները

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, նվիրված 2014 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների ու միջոցառումների քննարկմանը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, պաշտպանության նախարարի

Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Սփյուռքի նախարարությանը 6-ամյակի առթիվ

Հոկտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարության 6-ամյա գործունեությանը նվիրված միջոցառմանը: Նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ նա շրջայց կատարեց նախարարությունում, ծանոթացավ աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցեց աշխատակիցների հետ: Ողջունելով ՀՀ վարչապետին, Սփյուռքից ժամանած բազմաթիվ մեր հայրենակիցներին, Հայաստանի կրթական, գիտական, մշակութային, հասարակական, քաղաքական կառույցների ղեկավարներին և ներկայացուցիչներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նախարարության

Հազար տարվա «90-60-90»

Այս շաբաթը հարուստ էր ամենատարբեր իրադարձություններով. է՛լ դարակազմիկ ելույթներ, է՛լ դարակազմիկ հավաքներ, է՛լ դարակազմիկ նշանակումներ, մի խոսքով՝ իսկական լրագրողի մուրազ: Բայց թեմաների այս բազմազանության մեջ շաբաթվա վերլուծությունում ուզում եմ «գրողի ծոցն ուղարկել» իմ հիմնական՝ քաղաքական ու իրավական ոլորտները եւ անդրադառնալ առաջին հայացքից մի անչափ առօրեական հարցի՝ մեր տաքսու վարորդների մտածելակերպին: Վարորդը՝ հայ ժողովրդի հավաքական կերպար

Ֆարմանյանը հեգնում է. «Որպեսզի ապացուցվի, որ ընդդիմադիր են, ասում են՝ Հ1-ը ինձ եթեր չի կանչում»

Երեկ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Հանրային հեռուստառադիոընկերության 2013-ի տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ դժգոհեց խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին, որ Հանրայինը չի համապատասխանում իր բովանդակությանը եւ որ քաղաքական հաղորդումների ընդդիմության ներկայացուցիչներին չեն հրավիրում, ձայն չեն տալիս: Բացի այդ, պարոն Քոքոբելյանը դժգոհեց, որ երբ երկրում քաղաքական պրոցեսներ են ընթանում, միացնում ես Հանրայինը՝ բացարձակ այլ բան է ցուցադրվում: Այսօր ՀՀԿ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարը կարևորում է զարգացմանը քաղաքացիական ներգրավվածությունը

Սեպտեմբերի 28-30-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար և ՄԱԿ-ի Զարգացման խմբի նախագահ Հելեն Քլարկը առաջին անգամ ժամանել էր Հայաստան: Կառավարության, քաղաքացիական հասարակության, կին առաջնորդների և միջազգային զարգացման գործընկերների հետ քննարկումների ժամանակ տկն. Քլարկը ընդգծել է քաղաքացիական ներգրավվածության սկզբունքի կարևորությունը զարգացման աջակցության գործում. «ՄԱԶԾ-ն համագործակցում է Հայաստանի ժողովրդի և կառավարության հետ` ներկայի և ապագայի մարտահրավերների դեմ զարգացման

Սուպերմարկետները «խժռում» են փոքր և միջին խանութներին

Հայաստանում շարունակվում են փակվել փոքր խանութները, իսկ դրանց զուգահեռ սնկի պես աճում են սուպերմարկետները՝  նպաստելով գործազրկության աճին: Այսօր այս մասին «Բլից ինֆո» մամուլի ակումբում հայտարարեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: «Եթե այս տեսակ խանութները համատարած փակվում են, քաղաքացին հայտնվում է գործազուրկի կարգավիճակում: Ստացվում է՝ մենք մի կողմից քաջալերում ենք մանր ու միջին բիզնեսի զարգացումը,

Կարեն Անդրեասյանի միջնորդությամբ՝ Ռուսաստանի Օմբուդսմենը զբաղվում է Լևոն Հայրապետյանի խնդրով

Ռուսաստանում կալանքի տակ գտնվող հայ գործարար Լևոն Հայրապետյանի խնդիրը Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլլա Պամֆիլովայի հատուկ ուշադրության կենտրոնում է: Այս մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին հայտնել են Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից: Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարն անհրաժեշտ հարցումներ է ուղարկել պատկան մարմիններին՝ պարզելու գործարարի առողջական լուրջ խնդիրների առկայության պարագայում վերջինին կալանքի տակ պահելու հիմքերը:

«Բանդայի գործ». «Ցավ եմ ապրում, որ իմ մատնահետքերը զենքի վրա չեն եղել»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվում է Արտուշ Հակոբյանի եւ մյուսների գործով դատական նիստը, անցնում է թեժ՝ կապված դատարան ներկայացած ոստիկանության մայոր, փորձագետ Արտակ Մինասյանի հարցաքննությամբ: Ոստիկանության մայորը դատարան է հրավիրվել «Բանդայի գործով» «պարագլուխ» Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանի միջնորդությամբ. նա մասնակցել է մատնադրոշմային փորձաքննությանը: Այդ մատնահետքերը վերցվել են տարբեր զենքերից,

ԲՀԿ-ական որոշ գործիչներ էյֆորիայի մե՞ջ են

Սուրիկ Խաչատրյանի նշանակման մասին Վահրամ Բաղդասարյանը կխոսի մեկ տարի անց, իսկ քառյակն, իր կարծիքով, հիասթափեցնում է հասարակությանը: – Եռյակը` ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», արդեն մարզային մի քանի հանդիպումներ է ունեցել: Հանրահավաքներում եւ քննադատություն հնչեց, եւ հայհոյանքներ, եւ կոչեր եղան: Հետեւե՞լ եք ընդդիմադիրների ելույթներին, վերլուծություններ արե՞լ եք, ի՞նչ եզրահանգումների եք եկել: – Իհարկե, հետեւել եմ, նաեւ

Հոգեկան խնդիրներ ունեցողներին ծաղրում են, նրանցից վախենում

Այսօր մեր երկրում 10 հազարից ավել շիզոֆրենիայով հիվանդ կա

Մեկնարկել է «Երևանի մանուկներին» ծրագրի վերջին փուլը

Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնության՝ «Երևանի մանուկներին» ծրագրի երրորդ՝ վերջին փուլն է մեկնարկել։ Մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամ 17 երեխաներ հիպոթերապիայի, հիդրոթերապիայի մեկական ամիս տևած փուլերից հետո ևս մեկ ամիս մասնակցելու են արտթերապիայի, որի ընթացքում երեխաներն աշխատելու են ավազով ու կավով։ «Երբ մեկնարկում էինք նախագիծը, նման արդյունք անգամ չէինք էլ կանխատեսել.

Գյումրիում բողոքի ակցիան թեժանում է. առևտրականները ժամ դրեցին կառավարության վրա (Ֆոտոշարք, տեսանյութ)

Այսօր վաղ առավոտից Գյումրու կենտրոնական շուկայում շարունակվեց առևտրականների բողոքի ակցիան: Վերջիններս դարձյալ փակել էին փողոցը` պահանջելով վերանայել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը: Շիրակի մարզից ընտրված բոլոր պատգամավորներից նրանց այցելեց միայն ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Առևտրականներն այսօր պահանջում էին հանդիպում Շիրակի մարզի հարկայինի պետի հետ: «Հարկայինի պետ, չես գա հա ՞,  ամեն օր փողոցը կփակենք,

Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով կհարցաքննվեն փորձագետները

2014 թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Վ. Գրիգորյանի, շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով դատարանի՝ 2014 թ. մարտի 25-ի որոշմամբ նշանակվել էր կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի պատճառով դատական նիստն անորոշ ժամկետով հետաձգվել էր: Սույն դատական

«Սերժ Սարգսյանը կրկնեց այն, ինչ Ռոբերտ Քոչարյանն արել էր Մարտի 1-ի նախօրյակին». Արթուր Սաքունց (Տեսանյութ)

«Եղել է նման նախադեպ: 2008-ի մարտի 1-ից առաջ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա այցելությունից հետո վերադարձավ և փետրվարի 26-ին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, դեռ մինչ քրեական գործերի հարուցումը, ինքը ուղղակի հայտարարեց, թե շատ շատերը երկար ժամանակով նստելու են բանտերում», -Aravot.am-ի հարցին` եղե՞լ է նման նախադեպ, երբ երկրի նախագահը կարևորագույն որոշումների հարցում միջամտի, ինչպես, օրինակ, նա արեց

Սյունիքի մարզպետն ինքն իրեն դոկտորի աստիճան է «շնորհել»

ԲՈՀ-ից հերքում են, Սուրիկ Խաչատրյանն անգամ գիտությունների թեկնածու չէ

ՀՀԿ-ն ու ոչ իշխանական ուժերը համաձայնության են եկել

Շրջանառության հարկի մասով պատկերն առավել հստակ կլինի օրվա վերջում

«Սուրիկ Խաչատրյանի եւ ոսկու շուկայի դեպքը մի գործընթացի շրջանակներում է»

«Սուրիկ Խաչատրյանի եւ «ոսկու շուկայի» դեպքերի դրվագները առանձին-առանձին չեն դիտարկվում հասարակության կողմից, սա տեղի է ունենում մի գործընթացի շրջանակներում եւ այդպես էլ ընկալվում է»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը ներկայումս «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահն է: «Վախվորածության ավելի խորքային աստիճան է այն մարդկանց մոտ, ովքեր պայքարում են

2050-ին մեր բնակչության 23%-ը կլինի 65 տարեկանից բարձր

Եթե այսօր 3 աշխատող հոգ է տանում 1 չաշխատողի համար, 2050-ին` 1.5 աշխատողն է 1 չաշխատողին «պահելու»

Հովիկ Աբրահամյանն այցելել է Սփյուռքի նախարարություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Սփյուռքի նախարարություն և մասնակցել նախարարության 6-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը: Մինչ այդ վարչապետը նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նախարարության աշխատակազմին՝ 6-ամյա արդյունավետ աշխատանքի կապակցությամբ և կարևորել գերատեսչության դերը հայապահպանության գործում: Վարչապետը նշել է, որ շարունակելու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031