Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղտեխնոլոգն ու փորձագետը`Արտաշես Գեղամյանի գրքի մասին. «Նույն դատարկ դհոլն է»

Փետրվար 12,2014 15:22

Երեկ կառավարության ընդունելությունների տանը կայացավ հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանը Մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» գրքի շնորհանդեսը, որին ներկա են եղել մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում եւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Այս առիթով Aravot.am-ը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին եւ Քաղաքական եւ միջազգային հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին հարցրեց, իրենք մասնակցե՞լ են գրքի շնորհանդեսին,  ու ինչ են մտածում Արտաշես Գեղամյանի գրքի մասին, որով նա, կարծես թե փորձել է կանխատեսումներ անել Հայաստանի ապագայի հետ կապված: Հարցին` մեր զրուցակիցները հետեւյալ կերպ արձագանքեցին. «Հլը մի հատ ինձ նայեք…»,- զարմանքով ասաց Ռուբեն Մեհրաբյանը: «Խի ես հիվանդ ե՞մ…»,- վիրավորվեց Կարեն Քոչարյանը, շարունակելով`«Բաց արեք Արտաշես Գեղամյանի նախկին ու ներկա հարցազրույցները Սերժ Սարգսյանի մասին` կտեսնեք, որ նույն դատարկ դհոլն է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728