Օրվա լրահոսը
Ադրբեջանում Սարգիս Անանյանի գլխին պարկ են հագցրել եւ ծեծել (տեսանյութ)
Նրա աչքին պարբերաբար ադրբեջանցի գեներալ է երեւում: Ադրբեջանից վերադարձած, Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը ներկայումս գտնվում է Կողբ գյուղում, քրոջ՝ Քնարիկի տանը: Սարգիսն ասաց, որ Ադրբեջանում իր գլխին պարկ են հագցրել եւ ծեծել : Նրան ծեծել են Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղի գործադիր իշխանության ղեկավարի աշխատասենյակում, Ղազախ քաղաքում, Բաքվի զինվորական հոսպիտալում: Ս. Անանյանի վկայությամբ՝ հարվածել
Գագիկ Ջհանգիրյան. «Բա մի հատ զինված ընդդիմադիր դատեիք, ո՞ւր է»
«Ես հասկանում եմ, որ ձեր քաղաքական թիմն այս նախագծին դեմ է եւ դեմ է քվեարկելու: Ես դա ընդունում եմ, դա շատ պարզ է: Այդպես էլ պիտի լիներ: Բայց գոնե մի փորձեք հերքել անհերքելին»,- այսօր ԱԺ-ում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀԱԿ-ի ներկայացրած օրինագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
Վերաքննիչը անփոփոխ թողեց Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավճիռը
ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի պատժաչափը Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Նոյեմբերյանի զորամասերից մեկում՝ պահակատան ամառանոցային բաժնում, հերթապահ Դավիթ Խաչատրյանի հասցեին Լյուքս Ստեփանյանը հայհոյանքներ է ուղղել, նա խնդրելէ դադարեցնել, ուսից իջեցրել է ինքնաձիգը, սպառնացել, որ կկրակի, Ստեփանյանը չկրակողի հասցեին կրկին հայհոյանքներ է տվել, Խաչատրյանը
Ոչ իշխանականների հրավիրած արտահերթ նիստը չկայացավ. անգամ իրենք չէին եկել
Այսօր ժամը 18.30-ին ոչ իշխանական ուժերը «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկման համար արտահերթ նիստ էին հրավիրել: Նրանք հասցրել էին հավաքել անհրաժեշտ թվով ստորագրությունները եւ ներկայացնել Գալուստ Սահակյանին: Սակայն, ինչպես երեկ ՕԵԿ-ի հրավիրած արտահերթ նիստին, այնպես էլ այսօր համապատասխան թվով պատգամավորներ չեկան: Դարձյալ քվորում չեղավ, քանի որ գրանցվել էր 37 պատգամավոր: Այսինքն, նույնիսկ ԲՀԿ խմբակցության մեծամասնությունը
Տիգրան Ուրիխանյանը՝ ՀՀԿ-ին. « Դե հիմա լսեք, այսօր խոսելու եմ մանր-մունր խանգարչիստներից»
«Դե հիմա լսեք: Այսօր խոսելու եմ մանր-մունր խանգարչիստներից: Այդպիսի տերմին եմ հնարել նրանց համար, ովքեր փորձում են խանգարել լուրջ գործունեություն ծավալող, լրջորեն երկրի ապագայով մտահոգված, լրջորեն ժողովրդական ալիք բարձրացնող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, ժողովրդի անկեղծ կարծիքն արտահայտող զանգվածներին»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին այսպես սկսեց իր ելույթը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա ասաց, որ Եռյակի հանրահավաքներից
ՀՀԿ-ն բոյկոտեց արտահերթ նիստը
Բազմաթիվ առևտրականներ, ինչպես երեկ, այնպես էլ այսօր Ազգային ժողովի դիմաց հավաքվել և սպասում էին, թե այսօր խորհրդարանն ինչ որոշում կկայացնի «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխության մասով: Հիշեցնենք, որ օրենքում փոփոխությունների առաջարկով այսօր խորհրդարանն արտահերթ նիստ է գումարում`ոչ իշխանական ուժերի նախաձեռնությամբ, 49 պատգամավորների ստորագրությամբ: Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», առաջարկում են , որ
Տոկոսով գումար էին տվել, հետո վտարել սեփական բնակարանից
2009 թ. ապրիլին, Երևանի Նոր-Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի 30/2 շենքի բնակիչներից Գայանե Ղազարյանը, բրոկերների միջոցով ծանոթացել է Գագիկ Ավետիսյանի հետ, որից պարտքով` 1 տարի ժամկետով վերցրել է 12.000 ԱՄՆ դոլար գումար` ամսեկան 5 տոկոս տոկոսադրույքով: Որպես գումարի վերադարձման երաշխիք` Գ. Ավետիսյանը պահանջել էր, որ Գ. Ղազարյանն իր սկեսուր Ասյա Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող նշյալ բնակարանը, ձևական առուվաճառքի պայմանագրով, ժամանակավորապես ձևակերպի
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի կողմից արձանագրվել են անտառխախտման նոր դեպքեր
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել և կազմել են անտառխախտման 5 արձանագրություն` 68 ծառ անտառից ապօրինի դուրս բերման համար, որից N 008 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 22.09.2014 թվականին «Դիլիջան» տեղամասի 6-րդ պահաբաժնում Աշոտ Յուրայի Հարությունյանի նկատմամբ /1 կանգուն ծառի ապօրինի հատում/, N 009 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 20.09.2014 թվականին «Դիլիջան» տեղամասի 5-րդ պահաբաժնում
Մեկ ամիս շարունակ կցուցադրվեն հայկական հին ու նոր կինոյի լավագույն նմուշները
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ արդեն հինգերոդ տարին իրականացվող «Կինոաշուն» ծրագիրը մեկ ամիս շարունակ (հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ը) կինոսիրողներին կներկայացնի հայկական հին ու նոր կինոյի լավագույն նմուշները: Հինգերորդ «Կինոաշունը», որը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին, կմեկնարկի Լոռու մարզից՝ Վանաձոր քաղաքից: «Ազգային կինոտոնն ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի միաժամանակ կմեկնարկի մարզերում և Երևանի համայնքներում բազմազան
Կարեն Ավագյան. «Սահմանադրությունը չփոխվի էլ, ձեր թեկնածուն չի անցնելու»
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին Ներկայում մեր երկիրն իր չափերից շատ ավելի մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի սրվող աշխարհաքաղաքական միջավայրում Հայաստանի ու հայերի շահերը միշտ և ամենուր հաշվի առնվեն, որպեսզի Հայաստանի և հայերի առջև առաջ եկող մարտահրավերները ժամանակից շուտ չեզոքացվեն, ու որպեսզի մենք շարունակենք մնալ
Լյուքս Ստեփանյանի սպանության գործով Վերաքննիչ դատարանը շուտով որոշում կհրապարակի
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ժամկետային զինծառայող, Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի փաստաբանի՝ դատարանի կազմին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Հիշեցնենք, որ պարոն Սարգսյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց տուժող Հրաչ Սարգսյանի հարցաքննությունից հետո՝ դատարանի կազմին մեղադրելով կողմնակալ քննության մեջ: «Դատարանը որեւէ ազդեցության հետեւանքով կողմնակալություն չի դրսեւորել, եւ այդ առիթով պաշտպանի տեսակետը սուբյեկտիվ է: Վերաքննիչ
Փաշինյանը զորակցում է սյունեցիներին. «Չհուսահատվե՛ք, Հայաստանն ազատագրելու ենք լիսկայական բանդաներից»
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամին անդրադարձավ Վերահսկիչ պալատի հաշվետվությանը: Նա նշեց, որ մի շարք բացահայտումներ են արվում պետական չինովնիկների խախտումների, «ատկատների» մասին, բայց բացահայտումները մնում են հաշվետվության մակարդակում եւ ոչ ավելի. «Բացահայտումների վերաբերյալ ասում են՝ դատախազությունը գործ է հարուցել»: Ըստ Լյուդմիլա Սարգսյանի, այդ բացահայտումները միայն օգտագործվում են՝ տարբեր տրամաչափի չինովնիկների «ատկատների» մասին
ԵՄ դեսպանները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներում փոփոխություն չկատարեցին. Reuters
Եվրամիության երկրների դեսպաններն այսօր որոշել են պահպանել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հայտնում է «Ռոյթերս»-ը՝ հղում անելով ԵՄ պաշտոնյաներին: «Մենք պահպանում ենք ստատուս քվոն», – Ուկրաինայում հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունն իրականացնելու թեմայով քննարկումից հետո հայտնել է ԵՄ պաշտոնյաներից մեկը: «Ոչ ոք նույնիսկ հարց չբարձրացրեց [պատժամիջոցները չեղյալ հայտարարելու] հնարավորության մասին», – ասել է մեկ այլ պաշտոնյա: Սեպտեմբերի 29-ին
Հայաստանյան տնտեսական աճը ցածր է 3,5 տոկոսից. ԱՄՀ
«Տնտեսական աճը սպասվածից ավելի ցածր է. կանխատեսում էինք, որ կլինի 3.5 տոկոս, սակայն այն մոտ մեկ տոկոսային կետով ավելի ցածր կլինի՝ շուրջ 2,5 տոկոս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը՝ քննարկելով առաջին ամփոփիչ ստուգումը,- «Սա բացատրվում է ներքին և արտաքին գործոններով: Արտաքին գործոններից պետք է հիշել, տարածաշրջանային
Լյուքս Ստեփանյանի սպանության գործը քննող դատավորներին ինքնաբացարկ հայտնեցին
Ժամկետային զինծառայող, Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանի կազմին ինքնաբացարկի ներկայացրեց միջնորդություն: Ըստ նրա, դատարանին ընդհանրապես չհետաքրքրեց դեպքի օրը Լյուքս Ստեփանյանի հայհոյանքները իր պաշտպանյալի հասցեին ուղղված կատակ էր, թե՞ վիճաբանության արդյունք: «Ինչո՞ւ տուժողին այդ մասին չհարցրիք: Դատարանը ընդամենը հարցրեց՝ ավելացնելու բան ունե՞ք, թե՞՝ ոչ, ի՞նչ է դա
Գյումրեցի առևտրականները պահանջեցին նախագահի ու վարչապետի հրաժարականը (Տեսանյութ)
Գյումրու կենտրոնական շուկան փակած առևտրականներն այսօր ծաղրեցին Ազգային ժողովի աշխատանքները` պատգամավորներին մեկ-մեկ հատ կոճակ սեղմողներ անվանելով, այնուհետ պահանջեցին երկրի նախագահի ու վարչապետի հրաժարականը: «Մինչև վերջ կանգնելու ենք, փոխմարզպետը ուզում է թողնի- գնա, ճամփեն բացեք, թող գնա: Իսկ դուք գիտե՞ք` որն է մեր բողոքի թեման: Էս ժողովուրդը ուզում է, որ իրենց երեխաները նորմալ ապրեն, բողոքի թեման
Եգիպտացիները թուրքական ապրանքը բոյկոտելու արշավ են սկսել. Hurriyet
Եգիպտացի գրողները, քաղաքական և հասարակական գործիչները թուրքական ապրանքները բոյկոտելու կոչ են արել՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Եգիպտոսի հասցեին հնչեցրած որակումների համար, հայտնում է «Հուրիեթ» թերթը: Եգիպտացի իրավաբան Սամիր Սաբրիn անցած շաբաթ դատարան հայց է ներկայացրել՝ պահանջով, որ իրենց կառավարությունը արգելք դնի Թուրքիայից ներմուծվող ապրանքների վրա: Դատական նիստը սպասվում է, որ տեղի կունենա
Փաշինյանը՝ Ջաղինյանին. «Ամբողջ ժողովրդին մտցրել էիք ղումարի շրջապտույտի մեջ, մեր տները դարձրիք կազինո»
Այսօր ԱԺ-ում Հանրային հեռուստառադիոընկերության 2013-ի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի բովանդակության հետ կապված իր գոհունակությունը հայտնեց եւ ասաց, որ այն բարձր մակարդակի վրա է գտնվում. «Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, այստեղ վիճակն այնքան էլ լավ չի: Եթե դրական ինչ-որ բան հիշելու լինենք, կարող ենք հիշատակել օրերս ի հայտ եկած Ստեփան
ՀԱԿ Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությունը. «Դատախազությունը կամ Վերահսկիչ պալատը չեն ներկայացրել բացահայտումների վերաբերյալ հարուցված քրեական գործերի ցանկը»
Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի ներկայացրած ոլորտային հաշվետվություններում, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում վեր են հանվում բազմաթիվ խնդիրներ, որոնք անմիջականորեն կապված են պետական կառավարման տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն դրսևորումների հետ: Այդուհանդերձ, ինչպես նախորդ տարիների փորձն է ցույց տվել, բացահայտումները մնում են հաշվետվության մակարդակում և ոչ ավելի: Բացահայտումների վերաբերյալ Վերահսկիչ պալատի նախագահին ուղված մեր բոլոր
407.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.5 դրամ: NASDAQ OMX Armenia
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Վարդան Հարությունյան եւ Ահարոն Ադիբեկյան
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի եւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի բանավեճը: Թեման՝ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: `
ԵԱՀԿ ներկայացուցիչը Հայաստանի իշխանություններից պահանջել է պատժել լրագրողների վրա հարձակվողներին
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը սեպտեմբերի 30-ին Հայաստանի իշխանություններին կոչ է արել պատասխանատվության ենթարկել լրագրողների վրա հարձակվողներին և վերացնել լրագրողների աշխատանքը Երևանում խոչընդոտելու անպատժելիության մթնոլորտը: Իր հայտարարությունում Միյատովիչը անդրադարձել է սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպին, երբ Երևանում Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ Ղազախստանի հայ համայնքի ղեկավար Արտյուշա Կարապետյանը խլել է «Հայկական Ժամանակ» թերթի լրագրող Թագուհի
Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է հայազգի Իսաբել Դինգիզյանին` Շվեդիայի Ռիկսդագի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
«Հարգելի տիկին Դինգիզյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Գործընկերների կողմից ցուցաբերված վստահությունը լավագույն գնահատականն է տարիների Ձեր բեղուն գործունեության եւ շվեդական հասարակության առջեւ ծառացած մի շարք խնդիրներում Ձեր ցուցաբերած աներկբա կեցվածքի: Այն նաեւ հանդիսանում է շվեդական քաղաքականության մեջ կնոջ դերի իրական արժեւորման արդյունք, որը ինչպես միանշանակորեն դրական ազդեցություն է ունեցել
ՊՆ-ն դեմ է, որ Հակոբ Սուքիասյանը սովորի ՌԴ օդատիեզերական համալսարանի ասպիրանտուրայում
Արմեն Աշոտյանը պնդում է, որ երեք տարով պատանուն բանակից ազատեն
Լյուքս Ստեփանյանին սպանած երիտասարդի առողջական վիճակը վատացավ դատարանում
Ժամկետային զինծառայող, Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի առողջական վիճակը քիչ առաջ դատարանում վատացավ: Հայտարարված ընդմիջման ժամանակ նա գլուխը սեղանին էր դրել ու չէր շարժվում: Ոստիկաններին ասաց, որ իրեն վատ է զգում եւ չի կարողանում շարժվել: Նրան ուղեկցող ոստիկաններն էլ ասացին, նիստերի դահլիճում շտապօգնություն չեն կարող կանչել եւ ասացին՝ դուրս գան
Արամ Մանուկյան. «Եկեք հանենք սա, մեր ժողովրդին սազական չի»
ԱԺ-ում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀԱԿ խմբակցության օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ այդ օրենքը մեր բանակի դեմ է. «Հակամարդկային դիրքորոշում է, երբ պետությունն իր զինվորին ուղարկում է իր քաղաքացու դեմ: Բանակը, զինվորը մշտապես ասոցացվել է արտաքին թշնամու հետ: Չի կարելի բանակն օգտագործել՝ ներքին խնդիրները լուծելու
Հայաստանի վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել Հունաստանի նախագահի հետ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային ճաշ է ունեցել պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ: Հայաստանի վարչապետը և Հունաստանի նախագահը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների բազմադարյա պատմամշակութային կապերը և կարևորել տարբեր ոլորտներում հայ-հունական արդյունավետ համագործակցության ամրապնդումն ու հետագա զարգացումը: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Հունաստանի կառավարությունները պետք է շարունակեն
ՄԻԵԴ-ի հայաստանցի դատավորի ընտրության ընթացքը մտահոգիչ է․ հայտարարություն
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացը մտահոգություններ է հարուցում` կապված մրցութային հանձնաժողովի գործելաոճի հետ: Այս մասին ասված է մի խումբ հասարակական կազմակերպությունների և անհատների կողմից տարածած հայտարարության մեջ, որը տարածել է «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։ Սեպտեմբերի 11-ին «Իրավունքի Եվրոպա միավորումը» գրավոր դիմել էր Հանձնաժողովին`
«Մնացել է, որ սգո սրահից էլ դակումենտ ուզեն ».գյումրեցի առևտրականները՝ նոր օրենքի դեմ (Տեսանյութ)
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ այսօր բողոքի դուրս եկած գյումրեցի առևտրականները պահանջում էին, որ Շիրակի մարզի հարկայինի պետը ներկայանա շուկա: Սակայն, լսելով, որ վերջինս չի պատրաստվում գալ ու իրենց հետ հանդիպել, շատ զայրացան. «Էդ ինչի ՞որ, երևի էդքան ծա՞նր է աթոռը իրա, կպել է հետևից, չի կարող ազատվե՞լ: Գիտեք ինչ, էնքան թղթաբանություն է պահանջվում
«Անկապ շարժում էր, չէր ուզում վնասել». պատմում է Լյուքս Ստեփանյանի ընկերը
«Վերջին բանը, որ հիշում եմ՝ բժշկի խոսքերն էին, գոռում էր աչքերդ մի փակի»,- պատմում է հրազենից վիրավորված զինվորը


















































