Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» աշխատակիցները գնում են բանակցելու Արմեն Մովսիսյանի հետ

Փետրվար 12,2014 15:26 Share
Աջակցեք aravot.am-ին

Երկար բանակցություններից հետո «Նաիրիտի» աշխատակիցները որոշեցին ընդունել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հետ հանդիպման առաջարկը եւ այս պահին աշխատակիցներից  5-ը նախարարի հետ հանդիպման են գնում:

Աշխատակիցների մյուս մասը սպասում է  կառավարության շենքի դիմաց եւ ըստ նախնական պայմանավորվածության՝ եթե նախարարի հետ հանդիպումը աշխատակիցներին չգոհացնի, նրանք միանալու են իրենց գործընկերներին եւ շարունակեն պահանջել հանդիպում վարչապետի հետ:  Իսկ եթե վարչապետի հետ հանդիպումն էլ չստացվի, նրանք գնալու են նախագահական նստավայր:

«Նաիրիտի» աշխատակիցները նախատեսել են գործադուլ եւ ամենօրյա ցույցեր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: