Օրվա լրահոսը

Փորձագետ. «Փոքր բիզնեսը երբեք դեմ չէ հարկեր մուծելուն. երբ օրենքները հաճախ փոխվում են, դա է փոքր բիզնեսի համար դառնում խնդիր»

Միջազգային փորձագետն առաջարկում է ստեղծել բանկերի եւ ՓՄՁ-ների միջեւ փոխվստահության մթնոլորտ

Պատգամավորն առաջարկում է Հ1-ով շուտ-շուտ «Նամուս» ֆիլմը ցույց տալ, որ աննամուսները պակասեն

Այսօր ԱԺ-ում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը շարունակում է ներկայացնել 2013-ի տարեկան հաշվետվությունը: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Ռուբեն Ջաղինյանին առաջարկ արեց. «Բարոյախրատական ֆիլմեր շատ ցուցադրեք՝ «Նամուս», «Պատվի համար»: Ջաղինյանն ասաց, որ «Մի կաթիլ մեղրն» էլ կարելի է շատ ցույց տալ: Հովհաննես Մարգարյանի դիտարկմամբ՝ «Նամուսը եթե ցույց տան՝ աննամուսների թիվը կկրճատվի: Խնդրում եմ, առիթ

Մահ` ինքնագոլի համար

Համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ամենահայտնի սպանություններից մեկը կատարվել է 1994 թվականին` ֆուտբոլի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո: ԱՄՆ-ի հետ հանդիպման ժամանակ Կոլումբիայի հավաքականի պաշտպան Անդրես Էսկոբարը ինքնագոլի հեղինակ է դարձել: Պարտվելով` Կոլումբիայի հավաքականը վերադարձել է հայրենիք: Սակայն այնտեղ, հարազատ Մեդելյին քաղաքում ֆուտբոլիստին մահ էր սպասվում: Բարերից մեկի անվտանգության աշխատակից Ումբերտո Մունյեսը, ճանաչելով հաստատության առջեւ իր ավտոմեքենայի

Այս ձմեռ շատ տանտիկինների տարաները կմնան առանց պահածոների

Ամեն տարի այս ժամանակ տնային տնտեսուհիները մեծ ջանասիրությամբ սկսում են ձմռան պաշար հավաքել՝ պահածոյացնելով «կարմիր բիբար», «աջիկա», լոբի, բադրիջանի «խավիար» եւ այլն: Սակայն այս տարի գյուղմթերքի գների բարձրացման պատճառով տանտիրուհիներից շատերը չեն կարողանում պահածո պատրաստել: «Առավոտի» անցկացրած հարցումները ցույց տվեցին, որ այս տարի որոշ տանտիկիններ էլ, լսելով առողջապահության ոլորտի մասնագետների կոչը, պարզապես հրաժարվում են տան

Անձրեւանոցներն ու տաք շորերը պատրաստեք. 5 օրից տեղումներ կսկսեն

Առաջիկա օրերին հանրապետությունը գտնվելու է հյուսիս-արեւելյան սառը օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կլինի մառախլապատ եղանակ, օդի ջերմաստիճանն էլ` կնվազի: Իսկ Երեւանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 22-24 աստիճանի սահմաններում, գիշերը` 8-10 աստիճանի: Եղանակի մասին այս տվյալներն այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ներկայացրեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ

Ավտոմեքենայից դրամապանակ գողացած կինը՝ խոստովանությամբ

Ոստիկանության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 12-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ջրառատ գյուղի գյուղմթերքի շուկայում 1991 թ. ծնված Փաշիկ Հ.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են դրամապանակ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դրամապանակը, որի մեջ եղել է 270.000 դրամ, վարորդական իրավունքի վկայական և բանկային քարտ, գողացել է Փաշիկ Հ.-ի ընկերոջ ընկերուհին՝ ոմն Սաթենիկ: Սեպտեմբերի

ԵՏՄ անդամակցությունից հետո Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ

Հայաստանը ՎԶԵԲ-ի հետ գործարք կատարող երկրների ցանկում երրորդ տեղում է՝ Ռուսաստանից եւ Բելառուսից հետո

Մենք տուն ենք պահում, ոչ թե հայրենիք

Հայաստանի նախագահի հանդիպումը Չեխիայի հայ համայնքի հետ տեղի է ունեցել այս տարվա սկզբին, եւ այդ մասին տպագրվել է լրատվական կայքերում, թերթերում, «Հ1»-ն իր ընդարձակ հաղորդման մեջ անդրադարձ կատարեց նաեւ այդ հանդիպմանը, թեեւ հեղինակը դահլիճում չէր։ Եղել-անցել էր, ու անսպասելի էր լրատվամիջոցների ու հանրության այսօրինակ բուռն արձագանքը՝ «Առավոտի» նախորդ համարում տողերիս հեղինակի տպագրած այդ հանդիպման սղագրության

«Կառավարությունը պետք է առանձին զրուցեր ՓՄՁ ներկայացուցիչների հետ, հետո ընդուներ «Շրջանառության հարկի մասին» օրենքը»

Ըստ Արմեն Նալջյանի՝ օրենքը պետք է ընդունվեր վերլուծություններ կատարելուց հետո

Գորիսում 7-ամյա տղայի վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդին հայտնաբերեցին Կապանում

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, ձախ սրունքաթաթային հոդի էպիֆիզոլիա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 7-ամյա Անդրեյ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում նրան վրաերթի

Տեղի ունեցավ ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի երկրորդ նիստը (Տեսանյութ)

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի երկրորդ նիստը: Նիստին մասնակցում էին խորհրդի անդամներ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, ՀՀ էկոնոմիկայի

Այլ փաստաթղթերի անվան տակ ստորագրել են տվել գրավի պայմանագիր

Դեռեւս 2009 թվականին օրինական ուժի մեջ մտած թիվ ԵԿԴ/0223/01/09 քրեական գործով դատավճռով դատարանը հաստատված էր համարել այն հանգամանքը, որ տուժողները, այդ թվում՝ Զվարթ Մնացյանը, Արշավիր Սամուելյանը, Համբարձում Դավթյանը, խարդախության զոհ են դարձել, եւ որ նրանց բնակարանները «ԲՏԱ Ինվեստ Բանկ» ՓԲ ընկերությունում գրավադրվել է խաբեության եւ վստահությունը չարաշահելու միջոցով: Ձեռքներին հետագայում ունենալով մեղադրական դատավճիռ, 5 տարի

Էդուարդ Շարմազանով. «Ի՞նչ ընդդիմադիր, ԲՀԿ-ն ընդդիմություն ա՞» (տեսանյութ)

«Երբ արտահերթը հրավիրած քաղաքական գործիչները իրենց ակտիվ պատգամավորներով հանդերձ ներկա կլինեին, այդ ժամանակ իրավունք կունենայի հարցնել`ՀՀԿ-ն եկե՞լ է, թե՞ չէ» «Եթե մինչ այս քաղաքական ուժերն ասում էին, որ ստվերը հիմնական թիրախն է, վերացնենք ստվերը, հիմա այլ բան են ասում… Այսօր սրա վրա ենք աչք փակում, վաղն էլ ուրիշ բանի վրա աչք կփակենք»,- այսօր խորհրդարանում, լրագրողների

Մահվան ելքով վրաերթ Ոսկետափ-Այգավան ճանապարհին

Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Միցուբիշի Մոնտերո Սպորտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ-Այգավան ճանապարհին վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Գագիկ Գրիգորյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Սեյրան Սարոյան. «Ա, կառավարությունը մեր կառավարությունն ա, ո՞նց ընդդիմանանք» (տեսանյութ)

Օլիգարխ պատգամավորները`շրջանառության հարկի մասին

Շանթի գործով նիստը հետաձգվեց, Սերժ Սարգսյանի հնչեցրածի վերաբերյալ հայտարարությունը՝ չթույլատրվեց

Քիչ առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստը: Պատճառն այն էր, որ ամբաստանյալներից Ալեք Պողոսյանը հանդես եկավ հանրային պաշտպան ունենալու միջնորդությամբ, սակայն նիստի նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը թույլ չտվեց մանրամասն հիմնավորումներ ներկայացնել: Այս առիթով ամբաստանյալներից Վարդան Վարդանյանը ռեպլիկի կարգով նետեց, թե «լավագույն հիմնավորման

Հայ քանդակագործը Բրազիլիայում ներկայացրել է Կանադան

Վահե Թոքմաջյանի հերթական միջազգային հաղթանակը Ճանաչված քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը որդիների՝ Վահեի եւ Հայկի հետ իրականացրել է մի շարք մոնումենտալ քանդակներ, այդ թվում՝ Երեւանում՝ Նորքի բարձունքում կանգնեցվել է Տիգրան Մեծի վեհաշուք, վարդագույն մարմարե արձանը, նախագահի նստավայրի դիմաց՝ Տիգրան Մեծ եւ Նոյ աշխատանքները, Ղրիմում՝ Սիմֆերոպոլի կենտրոնում՝ Այվազովսկի եղբայրների սպիտակ մարմարե քանդակախումբը: Իսկ Կիպրոսում, Ամատուսի քաղաքում տեղադրված է

«Պան Արմենիան Էքսպո» 2014-ին Ինդոնեզիայից էլ կմասնակցեն (տեսանյութ)

Եվրոպական ապրանքների էմբարգոն «Սպայկայի» արտահանման ծավալները երեք անգամ ավելացրել է

Մաքսակետ լինելու է առնվազն երկուսը՝ Լաչինում եւ Սոթքի լեռնանցքում. «Չորրորդ իշխանություն»

Ռուսաստանը մաքսակետեր է տեղադրելու նաեւ Մեղրիում, Բագրատաշենում ու Վրաստան տանող մյուս ճանապարհների վրա, այսինքն՝ Հայաստանը նաեւ ներսից է շրջափակվելու։

«ՀՀ քաղաքական գլխավոր ծրագրերը մի կողմ դրած՝ մարդկանց կանչում են հանդեսների»

Այս կարծիքին է Ազատ Արշակյանը, ըստ որի՝ եռյակը նույնպես իշխանություն է ու անհամատեղելի Օրերս Աբովյան քաղաքում կազմակերպված եռյակի հանրահավաքին, որին բավականաչափ մարդիկ են ներկա եղել, պարզվում է՝ ոչ բոլորն են ինքնակամ եկել: ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը (Շշերի Մելոն) այդ գործին աջակցելու իր լուման է ունեցել: Պարզվում է՝ իրեն պատկանող շշերի գործարանի աշխատակիցներին հրահանգել էր

Եռյակի մարզային հանրահավաքները, մասնակիցների առումով, համեստ են. «Հայոց աշխարհ»

Աբովյանի բազմամարդ հանրահավաքի խորապատկերում, է՛լ ավելի է ընդգծվում Հրազդանում, Սիսիանում ու Կապանում տեղի ունեցած հանրահավաքների սակավամարդությունը:

«Մենք ապրում ենք Հայաստան քրեակատարողական հիմնարկում». մեկնարկեց ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի ակցիան (տեսանյութ)

«Մենք ապրում ենք «Հայաստան» քրեակատարողական հիմնարկում», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ոչ ռեժիմին». այս կոչերն էին հնչում «Անմեղության կանխավարկած խախտող նախագահն ինքն է հանցագործ» խորագրով բողոքի ակցիայի ժամանակ՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց։ Ակցիային մասնակցում էին ազատամարտիկներ, ԱԻՄ, Նախախորհրդարանի անդամներ, քաղաքացիներ: ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանն իր ելույթում ասաց. «Խախտվել է անմեղության կանխավարկածը,

ԲՀԿ-ի, «Ժառանգության», եւ ՀԱԿ-ի համատեղ հայտարարությունը՝ Արարատի քաղաքապետի գործողությունների մասին

Վերջինս նախ օրենքով սահմանված կարգով չի պատասխանել հանրահավաքի իրազեկման հայտ ներկայացնողներին, իսկ մերժումը պատճառաբանել է օրենքով չնախատեսված հիմքերով։

Արծվիկ Մինասյան. մեր նախընտրելի տարբերակը իշխանությունների հետ մեր գաղափարների իրացմանը հասնելն է. «Ժողովուրդ»

Մենք գտնում ենք, որ արյունով իշխանափոխություն անելը մեր երկրին վերջնական կործանման կտանի։

Կամ Վահրամ Բաղդասարյանը եոյակի «շպիոնն» է, կամ… «Չորրորդ իշխանություն»

Եթե Վահրամ Բաղդասարյանն անկեղծ է իր ցանկություններում, կարող է միանալ Կոնգրեսի ակտիվիստներին եւ հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ բաժանել:

Քառյակը ԱԺ նախագահի մոտ հրատապ խորհրդակցություն է պահանջում (տեսանյութ)

Խորհրդարանական քառյակը քիչ առաջ ավարտված նիստում որոշել է խորհրդարանի լիագումար նիստի մեկնարկին հայտարարությամբ դիմել խորհրդարանական բոլոր ուժերին` ԱԺ նախագահի մոտ հրատապ խորհրդակցության հավաքվելու հորդորով: Այդ մասին նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: ԱԺ նախագահի մոտ հրատապ հավաքում քառյակի պատգամավորներն ակնկալում են իշխող ուժի հետ լուծումներ գտնել`այսօրվանից գործողության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին»

Սեյրան Օհանյանի ազգականի զորամասում սպանված զինվորի գործը կոծկո՞ւմ են

Արարատի զորամասերից մեկում այս տարի հունիսի 20-ին գլխի հատվածում հրազենային մահացու վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Գրիշա Խաչատրյանի (լուսանկարում) մահվան հանգամանքները, մահացածի հարազատների պնդմամբ, դեպքից 4 ամիս անց դեռ չեն ճշտվել: Մահացած զինվորի քույրը՝ Էլմիրա Խաչատրյանը, Aravot.am-ին պատմեց, որ ինչպես տեղեկացել են քննիչից, դեռ չի հայտնաբերվել ոչ սպանողը, ոչ էլ սպանության համար օգտագործված զենքը: «Ձերբակալել էին

Հոկտեմբերի 10-ը եռյակի համար քաղաքական ռեպերտուարը տեղում փոփոխության ենթարկելու բավականին մեծ հնարավորություններ է պարունակում. «Ժողովուրդ»

Իսկ անհրաժեշտությունը կարող է ծագել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի ստորագրման հարցում անցանկալի անակնկալների առաջացման դեպքում:

Քառյակը նիստ է անում

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության սենյակում արդեն մեկնարկել է խորհրդարանական քառյակի՝ ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» եւ ՀՅԴ, հերթական նիստը, որտեղ քննարկվելու են շրջանառության հարկի մասին օրենքի հետ կապված իրավիճակին արձագանքելու հետագա քայլերը: Հիշեցնենք, որ այսօրվանից գործողության մեջ մտնող օրենքը նախատեսում է շրջանառության հարկի նվազեցում 3,5 տոկոսից 1% եւ շրջանառության փաստաթղթավորում: Արդեն մեկ շաբաթ է՝ առեւտրականները կառավարության շենքի եւ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031