Օրվա լրահոսը
Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի հերոին տեսակի թմրամիջոց. ԱԱԾ
Ի շնորհիվ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցների արհեստավարժ գործողությունների, ս.թ. հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Պարսկաստանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի`927 կգ հերոին տեսակի թմրամիջոց: Նման քանակի թմրամիջոց տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում
Արմեն Աշոտյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. «Ես վաղուց երիտասարդ հանրապետական չեմ»
Aravot.am-ը այսօր ԿԳ նախարար ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից մեկնաբանություն խնդրեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության վերաբերյալ, որտեղ մասնավորապես մեկնաբանվել էր նրա այն արտահայտությունը, թե Ռոբերտ Քոչարյանը վերջին անգամ ե՞րբ է այցելել Պանթեոն՝ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին: «Պետական գործչի հիշատակի մասին քաղաքական գործիչների հոգածությունը պետք է առաջին հերթին դրսևորվի ոչ թե այցելություններով նրա շիրիմին, այլ իր
Հրդեհ է բռնկվել հացի փռում
Meteo.am. Հունվարի 18-ին, ժամը 10.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լուսինյանց փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հացի կրպակից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մինֆուդ» ՍՊԸ-ին պատկանող հացի փռում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.48-ին, մարվել` 10.56-ին: Այրվել են կենցաղային իրեր և կախովի առաստաղից մոտ 2 քմ հատված:
News.am. «Ես վարչապետին պաշտպանող չեմ». ՀՀԿ-ական պատգամավոր
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը հպանցիկ է ծանոթ երկրորդ նախագահ-վարչապետ եւ կառավարություն հակամարտությանը, փոխադարձ հայտարարություններին եւ մեղադրանքներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մուրադ Մուրադյանը: Նա նշեց, որ այժմ արձակուրդի մեջ է, երբ գա ԱԺ, մանրամասն կծանոթանա եւ կարծիք կհայտնի: Հարցին, թե կիսում է երկրորդ նախագահի կարծիքը վարչապետի մասին՝ հաշվի առնելով, որ
Քոչարյանը պաշտպանում է թիմին, իսկ թիմը նրան՝ ոչ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանի հարցազրույցղներին եւ այնտեղ բարձրացված հարցերին՝ գրում է. «Ինչ խոսք, թիմակիցների հետ բանավեճը հրաշալի PR հնարավորություն տվեց Քոչարյանին՝ ընդգծելու իր տարիների «պլյուսները», թեեւ նրա հիշատակած 5-րդ էներգաբլոկի եւ բաշխիչ ցանցերի վաճառքը, «ՀայՌուսգազարդի» գործունեությունը բազմիցս կոշտ քննադատվել են: Մյուս կողմից պետք է ընդունել, որ երկրորդ նախագահը, իր
Ոստիկանությունը պարզաբանում է
Այսօր մամուլում հրապարակում է եղել, որ վեց ամիս առաջ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի գինու գործարանի տնօրինությունը գործարանի հարևանությամբ գտնվող խաղողի այգու տարածքն ընդլայնելու և բարեկարգման աշխատանքներ կատարելու ընթացքում վնասել է հարակից տարածքում գտնվող եզդիների հին գերեզմանատունը, և այդ առնչությամբ ՀՀ եզդիների միության նախագահը դիմել է ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղ խոստացել են հարցը կարգավորել, սակայն այդպես
«ՏաԹեւեր» ճոպանուղին աշխատանքը կվերսկսի փետրվարի 1-ից
«ՏաԹեւեր» ճոպանուղին տեղեկացնում է, որ ս.թ. հունվարի 18-ից մինչեւ 31-ը չի գործելու` ամենամյա պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման պատճառով: Այդ աշխատանքները տարվա ընթացքում ճոպանուղու անխափան աշխատանքի ու ուղեւորների անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչներից են: Ս.թ. փետրվարի 1-ից «ՏաԹեւեր» ճոպանուղին կվերսկսի աշխատանքը: «ՏաԹեւեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթեւի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹեւեր»-ը
«Կնշանակի՝ մենք ապաշնորհ ենք, մեր ստեղծած պետությունը հակամարդկային է». «Հրապարակ»
Եվրոպական ցանկացած երկրի միջին քաղաքում լինելուց հետո վերադառնալով Հայաստան՝ ոչ միայն հայրենիք վերադառնալու երջանկությունն ես ապրում, այլեւ ամեն քայլափոխի արձանագրում, թե ինչքան աղքատ ենք մենք, ինչքան վատ ենք ապրում, ինչքան սխալ է կառուցված մեր մայրաքաղաքը, ինչքան թերություններ ու արատներ կան մեր շուրջ: Եթե 2-3 միլիոն բնակչություն ունեցող եվրոպական քաղաքներում, որտեղ, վստահաբար, ավելի շատ ավտոմեքենաներ են
«Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունները պետք է ընդունել այնպես, ինչպես կա». «Հայոց աշխարհ»
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ –Հաճախ են իշխանության ներկայացուցիչները «խոստովանում», թե կայացած ընդդիմության գոյությունը կարեւոր գործոն է երկրի համար, ավելին, որ իշխանության քայլերի արդյունավետությունը պայմանավորված է նաեւ նրանով, թե իր թիկունքում որքանով է զգում ընդդիմության շնչառությունը: Այդ իմաստով, ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանական ընդդիմադիր հատվածում տեղի ունեցող գործընթացները: -Ակնկալվում էր, որ ժողովրդի մի
Կառավարության անվստահությունը` հրապարակի հետ միաժամանակ. «168 ժամ»
Կառավարությանը անվստահության հայտնելու ոչ իշխանական ուժերի մտադրությունը մնում է ուժի մեջ, ուղղակի այն որոշվել է մի փոքր հետաձգել: Ընդ որում, պատճառը ոչ թե քաղաքական է, այլ տեխնիկական: Համենայնդեպս, այդպես են ներկայացնում ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները: Խորհրդարանում ներկայացված ոչ իշխանական չորս խմբակցություններից երկուսի`ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի ղեկավարները մեկնելու են Ստրասբուրգ մասնակցելու ԵԽ ԽՎ նստաշրջանին և Հայաստան
Կարեն Հակոբյանը կոչ է անում մինչեւ վերջին պահը հրաժարվել կոմունալ վարձերը վճարելուց. Medialab.am
Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանն այս օրերին ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս չվճարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարները՝ այդպիսով ֆինանսական խնդիրներով առաջացնելով էնեկտրաէներգիա և գազ մատակարարող ընկերությունների համար: Հիշեցնենք, որ գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով ՀՀ քաղաքացիները ստիպված են անհամեմատ մեծ կոմունալ վարձերր վճարել, քան նախորդ տարվա նույն ամիսներին: «Մեդիալաբը» մի քանի հարց ուղղեց
«Հեղափոխական» պասիվությո՞ւն. «Հայոց աշխարհ»
Այսօր նախատեսված համատեղ հանրահավաքին ընդառաջ, երեկ ԱԺ-ում խորհրդակցել են ոչ իշխանական չորս ուժերի՝ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառման դեմ հանդես եկող «Դեմ ենք» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները: Պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) նշել է, որ հանդիպման ժամանակ իրենք քննարկել են կազմակերպչական հարցեր. «Քննարկվել է նաեւ նախաձեռնող խմբի «Հանրային պահանջ» հայտարարության տեքստը՝ ուղղված
Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18–ին` ժամը 9.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Իմ աջ ձեռքի ափի մեջ: Նա կիսաձայն ինձ շշնջաց. -Պայքար, պայքար մինչեւ վերջ:
Լեւոն Արոնյանը հաղթեց Արկադի Նայդիչին
Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող շախմատի 76-րդ «Tata Steel Chess» մրցաշարի հինգերորդ տուրում Լեւոն Արոնյանը 57-րդ քայլում սեւ խաղաքարերով պարտության մատնեց Գերմանիայի ներկայացուցիչ Արկադի Նայդիչին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Moscoww Open»-ի դռները «փակվել են»
Հունվարի 30-ից փետրվարի 10-ը Մոսկվայում, Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանում (RGSU) անցկացվելու է RGSU-ի գավաթի 10-րդ միջազգային մրցաշարը, որի տղամարդկանց եւ կանանց ուժեղագույնների խմբերի առաջնությունները նաեւ Ռուսաստանի գավաթի փուլեր են: Մրցաշարի կազմակերպիչները հրապարակել են մասնակցության հայտ ներկայացրած շախմատիստների ցուցակը եւ տեղեկացրել, որ ստիպված հայտերի ընդունումը դադարեցրել են մեկնարկից երկու շաբաթ առաջ, քանի որ ցանկացողների թիվը շատ
Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17–ին` ժամը 21.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
1990թ․ հունվարին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի եւ դրանց հաջորդած՝ զորք մտցնելու վերաբերյալ ճշմարտության խեղման՝ ադրբեջանական իշխանությունների քաղաքականության մասին
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի համաժողովը, որն ընդունեց «1990 թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի և դրանց հաջորդած` զորք մտցնելու վերաբերյալ ճշմարտության խեղման` ադրբեջանական իշխանությունների քաղաքականության մասին» հատուկ հայտարարությունը՝ հունվարի 20-ին Ադրբեջանում պատմական իրողությունները խեղաթյուրող զանգվածային միջոցառումների անցկացման նախաշեմին:
Սյունիքի մարզի դատախազությունը ընթացք է տվել Aravot.am-ի հրապարակումներին
Սյունիքի մարզի նորանշանակ դատախազ Արմեն Աֆանդյանն այսօր Aravot.am-ին փոխանցեց, որ կայքում զետեղված հրապարակումներից երկուսին արձագանքել եւ ընթացք են տվել: Խոսքը վերաբերում է 2013թ-ին հրապարակված Կապանցիները բողոքում են. «Սառած ճանապարհներով ու մայթերով տեղաշարժվել գրեթե հնարավոր չէ» եւ Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետին պատկանող կազմակերպությունը՝ հոդվածներին: Դատախազի խոսքով՝ նշված երկու հրապարակումները 2013թ.-ին ուղարկվել են ոստիկանության
«Ոստիկանական հետապնդումները» Ա. Կարապետյանի մտասևեռումի հետևանքն են․ Ոստիկանությունը արձագանքում է ՀԱԿ երիտասարդին
Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ներկայացուցիչ Արտակ Կարապետյանը կայքերից մեկի հետ զրույցում անհիմն մեղադրանքներ է ուղղել ոստիկանությանը, մասնավորապես նշելով, թե պահանջել են իր ավտոմեքենան տանել ոստիկանության բաժին` զննության համար, ինքն էլ, հայտարարելով հանդերձ, թե պատրաստ է ներկայանալ ոստիկանություն, լուրջ չի վերաբերվել այդ պահանջին՝ այն կապելով հունվարի 18-ին կայանալիք հանրահավաքին իր մասնակցությունը կանխելու ոստիկանության «գործելաոճի» հետ: «Ոստիկանական
4000 դոլարով վաճառել է 1000 դոլարով գնված գողացված ավտոն
Իջեւան քաղաքի բնակիչ, 1975 թ. ծնված Արման Հոմերոսի Խոստիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. ապրիլին Երեւանի ավտոշուկայի տարածքում իրեն անծանոթ անձից 1000 ԱՄՆ դոլարով գնել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող, Երեւան քաղաքի բնակիչ Հայկ Նավասարդյանին պատկանող, 2013թ. մարտի 30-ին գողացված «Վազ 211030»
Տնտեսագիտական համալսարանը մասամբ հերքել է
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Ռեկտորն աշխատանքի է տեղավորել իր հարազատներին ու խնամիներին» հրապարակմանը: Բուհի պատասխանում, մասնավորապես ասվում է. «Լրագրողը հիշատակել է Կորյուն Աթոյանի աներձագին՝ Ազատ Քալանթարյանին, նրա որդու երկու աներձագներին՝ Սուրեն և Կարեն Բաբաջանյաններին, բուհի գրադարանում աշխատող ռեկտորի քրոջը՝ շրջանցելով, որ նշված անձինք՝ բացառությամբ նրա քրոջ, բուհում
Սիրիայի իշխանությունները ՌԴ-ում ներկայացրել են Հալեպում զինադադար հաստատելու ծրագիրը․ «Ամերիկայի ձայն»
Արևմուտքի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմության հիմնական դաշինքը նախատեսում է ուրբաթ օրը անցկացնել քվեարկություն հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք խաղաղության համաժողովին մասնակցելու շուրջ: Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմն ուրբաթ օրն ասել է, թե Ռուսաստանի իշխանություններին է փոխանցել Սիրիայի ամենամեծ քաղաքում՝ Հալեպում ապստամբների ուժերի հետ շարունակվող հակամարտության ընթացքում զինադադար հայտարարելու մասին ծրագիրը: Արտգործնախարար ալ-Մուալեմը տեղեկացրել է նաև, որ պատրաստ
Արմեն Մովսիսյանը մեր քաղաքական թիմի ամենափորձառու նախարարն է. Վահրամ Ավանեսյան․ eMedia.am
eMedia.am-ը Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին հետևած զարգացումների ներքո մի քանի մեկնաբանություն է ստացել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից։ – Պարոն Ավանեսյան, անդրադառնալով Ռ. Քոչարյանին ուղղված Ա. Մովսիսյանի արձագանքին դուք ասացիք, որ չեք կարծում, որ նման գնահատական տալ հնարավոր է պրոֆեսիոնալ մակարդակի վրա, որովհետև դրանք շատ բարդ գնահատվող խնդիրներ են և, որ շատ քիչ մարդիկ կգտնվեն, որ
Ըստ հաղորդման` ոստիկանության աշխատակիցներից մեկը ծեծել է, մյուսը` սպառնացել
ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Գ. Ո.-ի և Ս. Մ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի և 137-րդ հոդվածնի առաջին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ Գ. Ո.-ի հաղորդման` 2013թ. դեկտեմբերի 20-ին` ժամը 15.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի` համայնքային ոստիկանության բաժանմունքում վեճի է բռնվել նույն բաժանմունքի տեսուչ Ս.
2014թ-ը կալանավորների ազատության տարի
«Կալանավոր» բառը միայն վատ մտքեր է ծնում մեր մեջ, բայց իրականում այդ պիտակի տակ հիմա ազատազրկված են բազում անմեղ և մեծատառով մարդիկ` մտածող, խոհուն, ազգի և ընտանիքի նվիրյալներ: Նրանց վանդակաճաղերի ետևում բռնադատելով, մենք ավելի շատ կորցնում ենք, իրականում փոխարենը շատ սրիկաների ազատության մեջ թողնելով: Մարդասիրական բոլոր առումներով – մեր անտիկ քրեական օրենքներով, կամակատար իրավական ատյաններով
MCT. Մեթյու Մանուկյանը հետմահու կպարգևատրվի ԱՄՆ բանակի հեղինակավոր մեդալով
ԱՄՆ բանակի ռազմածովային կապիտան Մեթյու Մանուկյանը հետմահու կպարգևատրվի Նավատորմիղի խաչ մեդալով՝ Աֆղանստանում կատարած հատուկ գործողության համար: Հայտնում է «Մարին քորփս թայմս» թերթը: Հայազգի զինվորականը ԱՄՆ բանակի երկրորդ ամենաբարձր պարգևին կարժանանա հունվարի 18-ին: Ըստ պաշտոնական տեղեկատվության, 2012թ. օգոստոսի 10-ին Մանուկյանենց գումարտակի վրա հարձակում էր տեղի ունեցել: Մանուկյանը, որը կրակի տակ առնված խմբի հատուկ գործողության հրամանատարն էր,
Քննարկվել են ՓՄՁ-ների հարկային ռեժիմի թեթևացմանն ուղղված խնդիրները
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Մասնավորապես, ինչպես նախորդ նիստում, այս անգամ ևս քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը: Դիմելով նիստին մասնակից ՓՄՁ-ների ներկայացուցիչներին՝ վարչապետը նշել է, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկի իմաստը փաստաթղթային ուսումնասիրությունների
«!Դեմ եմ» նախաձեռնության արձագանքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո հաղորդագրությանը
Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ը մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ հստակ հայտարարվում է ընկերության դիրքորոշումը կենսաթոշակային նոր օրենքի վերաբերյալ: Նշենք, որ դեռևս հոկտեմբեր ամսին, ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտնել է իր մտահոգությունը օրենքի կապակցությամբ և նամակով դիմել է ՀՀ վարչապետին, առաջարկելով վերանայել օրենքը և օրենքից հանել պարտադիր բաղադրիչը: Հաղորդագրությունում, փաստորեն, ասվում է, որ ընկերությունը փոխհատուցում է իր աշխատակիցների ֆինանսական