Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի դատախազությունը ընթացք է տվել Aravot.am-ի հրապարակումներին

Հունվար 17,2014 21:37

Սյունիքի մարզի նորանշանակ դատախազ Արմեն Աֆանդյանն այսօր Aravot.am-ին փոխանցեց, որ կայքում զետեղված հրապարակումներից երկուսին արձագանքել եւ ընթացք են տվել: Խոսքը վերաբերում է 2013թ-ին հրապարակված Կապանցիները բողոքում են. «Սառած ճանապարհներով ու մայթերով տեղաշարժվել գրեթե հնարավոր չէ» եւ  Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետին պատկանող կազմակերպությունը՝  հոդվածներին:

Դատախազի խոսքով՝ նշված երկու հրապարակումները 2013թ.-ին ուղարկվել են ոստիկանության բաժիններ եւ հանձնարարվել է նյութեր նախապատրաստել:

«Դրանք ոստիկանությանն են ուղարկվել  2013թ.-ի վերջին, այս պահին ընթացքի մեջ են:  Նյութերի նախապատրաստման փուլում, եթե արդեն բավարար տվյալներ կլինեն քրեական գործ հարուցելու համար, կհետեւի այլ ընթացակարգ, այսինքն՝ կհարուցվի քրեական գործ եւ մնացած ստուգողական գործողությունները  կկատարվեն հարուցված քրեական գործի շրջանակներում, բայց դեռ վաղ է սրա մասին խոսել», -նշեց Արմեն Աֆանդյանը, ով 2013թ. նոյեմբերի 28-ից զբաղեցնում է ՀՀ Սյունիքի մարզի դատախազի պաշտոնը:

Shamshyan.com ինտերնետային կայքում մարզին վերաբերող որոշ հոդվածների հետ կապված եւս ոստիկանությանը հանձնարարական է տրվել նյութեր նախապատրաստել, իսկ 2 հրապարակման հիման վրա էլ քրեական գործ է հարուցվել:

«Թիվ մեկ խնդիրը, որ մենք մեր աշխատանքում կարեւորում ենք, հենց կոռուպցիոն դրսեւորումներն են: Այսինքն՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, բացահայտման եւ, բնականաբար, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու  սկզբունքներն են գերակա, հենց այս հրապարակումներն, ըստ էության, բոլորն իրենց մեջ պարունակում են որոշակի կոռուպցիոն դրսեւորումներ»,- ասաց պարոն Աֆանդյանը՝ հավաստիացնելով, որ կշարունակի համագործակցել մարզի   լրագրողների հետ, որի հիմքը դեռեւս դրել էր նախկին դատախազը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031