Օրվա լրահոսը
Կենսաթոշակները` սեպտեմբերի 3–ից
2014թ.-ի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 3-ից` “Հայփոստ” ՓԲԸ բոլոր բաժանմունքներում: «Հայփոստ» ՓԲԸ
Միայն գիտելիքներով կարելի է հասնել հաղթանակների
Սեպտեմբերի 1-ին հանրապետության ուսումնական հաստատություններում ազդարարվեց նոր ուսումնական տարվա սկիզբը: Գիտելիքի և դպրության օրը ինչպես ամենուր, այնպես էլ Աշոտ Նավասարդյանի անունը կրող թիվ 196 դպրոցում տոնական հնչեղություն ուներ: Կրթօջախում կազմակերպված միջոցառմանը մասնակցելու էին եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և պաշտպանական գերատեսչության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունել է կրթօջախի սաներին
«Բոլորովին կարիք չկա Աստծու տված շնորհը չարին ծառայեցնելու». նկարիչ
Նկարիչների միության ցուցասրահում սեպտեմբերի 3-ին կբացվի գեղանկարիչ, նկարիչների միության անդամ Նիկոլ Աղաբաբյանի 50-ամյակին նվիրված ցուցահանդես: Գեղանկարիչն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մեծ պատասխանատվությամբ է պատրաստվել այս ցուցահանդեսին. «Հիսուն տարին քիչ չէ»,- նկատեց նա: «Ն. Աղաբաբյանը հիսուն տարեկան է, բայց իր տարիքից ավելի՝ մոտ վաթսուն անհատական ցուցահանդես է ունեցել Հայաստանում և արտերկրում, որը շատ
Այսօր սեպտեմբերի 1-ն է. ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ երեխաների անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումները շարունակական են լինելու
Այսօր սեպտեմբերի 1-ն է. ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ երեխաների անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումները շարունակական են լինելու Գիտելիքի օրով սկսված ուսումնական տարին հաճելի հոգսերի հետ նաև նոր խնդիրներ է առաջադրում ինչպես քաղաքացիներին, այնպես էլ ոստիկանությանը: Ոստիկանության պետի հրահանգով համապատասխան ստորաբաժանումներն առավոտից արդեն ուժեղացված ծառայություն են իրականացնում դպրոցամերձ տարածքներում, ոստիկանական վերակարգերը կազմակերպում են երեխաների անցումը հետիոտնային
Ժասմեն Ասրյան. «Մենք Աֆրիկյանների տան համար պայքարողներին մենակ չենք թողնի»
Աֆրիկյանների շենքի ժառանգորդ Արմեն Աֆրիկյանը News.am-ի հետ զրույցում մտահոգություն էր հայտնել, որ Աֆրիկյանների տան ապամոնտաժված քարերը գտնվում են աղբանոցի մոտ, բացօթյա վայրում, իսկ «Հին Երեւան» նախագիծը սուտ է, ինքը դրան չի հավատում. «Քաղաքապետարանը պատասխանել է, որ կարող եմ մասնակցել պահպանման գործընթացի մեջ, այսինքն` հետևեմ ինչ վիճակում է պահպանվում, բայց ի՞նչ պահպանման մասին է խոսքը, եթե
Պուտինը հանձնարարել է վավերացնել ԵվրԱզԷս-ին Հայաստանի միանալու պայմանագիրը. Интерфакс
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է վավերացնել ԵվրԱզԷս տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագիրը: Հանձնարարության տեքստը հրապարակվել է սեպտեմբերի 1-ին իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը «Ընդունել ՌԴ կառավարության 2014թ. մայիսի 29-ի առաջարկը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու մասին», – ասված է փաստաթղթում: Բացի այդ, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանն իրավունք է տրվել պայմանագրի ստորագրման
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Թեւան Պողոսյան եւ Արթուր Ղազինյան
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի եւ Երեւանի պետական համալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը զրույցը: Թեման՝ Ղարաբաղյան խնդիրը 23 տարի անց՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության հռչակագրի ընդունումից հետո: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
ՀՀԿ-ն ոչ թե հակադարձում, այլ արդարանո՞ւմ է
Վահրամ Բաղդասարյանը բարձր է գնահատում երկրորդ նախագահի ինքնագնահատականը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բավական նորմալ է վերաբերվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Նոեւ Կովչեգ» ռուսալեզու թերթում տված հարցազրույցին, որում՝ ե՛ւ հարցերում, ե՛ւ պատասխաններում, կարմիր թելի նման անցնում է այն միտքը, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Հայաստանը՝ շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի, տնտեսապես զարգացած եդեմ էր: «Ստեղծել արդար
«Փաստորեն ՀԱԿ-ը մի դիրքորոշում է արտահայտում, որին չի սատարելու». «Դեմ եմ»-ը հիասթափված է
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանի համար անհասկանալի է, թե ինչու քառյակից ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հրաժարվեցին կուտակային կենսաթոշակային նոր օրենքը Սահմանադրական դատարանում (ՍԴ) վիճարկելուց: «ՍԴ դիմելու են պատրաստակամություն են հայտնել ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Ես կարող եմ հարցադրում բարձրացնել` ինչու ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հրաժարվեցին ՍԴ դիմելուց` հաշվի առնելով, որ քառյակի 12 կետերից հենց առաջինը կուտակայինին էր
Ամուլսարի հանքավայրի իրական վտանգները. Հրաչյա Ավագյան
Հանրության և մասնագետների ուշադրության ենք ներկայացնում երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի մասնագիտական կարծիքը Ամուլսարի հանքավայրի շահագործման և ցիանիդային եղանակով ոսկու կորզման իրական վտանգների մասին, որը վերցված է բազմափորձ գիտնականի 2013թ.-ին տպագրված «ՀՀ լեռնահանքային արդյունաբերության հանքահարստացման թափոնների և դրանց էկոլոգիական հետևանքները» մենագրությունից: Հատկապես ուշադրություն դարձրեք ընդամենը մեկ էջանոց վերջաբանի վրա, որտեղ հեղինակը հստակ նախանշում է հանքարդյունաբերության
Արամ Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ քայլեր է անում
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահը նաեւ կարծում է, որ «Էրդողանը դեռ մեծ կազուսներ է բերելու Սերժ Սարգսյանի համար» – «Ասեմ անկեղծորեն. ես իմ տարիքը չեմ զգում: Ֆիզիկապես ամեն ինչ ավելի լավ եմ անում, քան հիսուն տարեկանում (ավելի շատ ժամանակ կա մարզումների համար): Անընդհատ ինչ-որ բան սովորում եմ, հսկայական քանակությամբ մասնագիտական գրականություն եմ կարդում, ճամփորդում եմ, գիտելիքներ
Սպորտի նախարարը Հովիկ Աբրահամյանից հանձնարարություն չի ստացել. «Սպորտում ի՞նչ ստվեր»
«Մի խառնեք, սպորտը չի սիրում քաղաքականություն»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, որ ստվերի դեմ պայքարում կառավարությանը լրացուցիչ ժամանակ է պետք, այսպես պատասխանեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Հետաքրքրվեցինք` ստվերի դեմ պայքարի գործընթացների շրջանակներում վարչապետից նախարարը կոնկրետ հանձնարարություններ ստացե՞լ է, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Ոչ, հանձնարարություն չենք ստացել»: Այնուհետև հավելեց.
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակության աշխատանքային այցը ԼՂՀ
Ավագ լեյտենանտ, վաշտի հրամանատար Անդրանիկ Քոչարյանը, ով հակառակորդի դիվերսիոն գործողություններին իր վաշտի մարտիկների հետ հակահարված էր հասցրել եւ հետ շպրտել, արժանանալով ԼՂՀ նախագահի եւ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից շնորհված մեդալներին, նշեց, որ իրենք մշտապես պատրաստ են դիմագրավելու հակառակորդին, հակահարված հասցնելու եւ անվտանգ ու անառիկ պահելու մեր երկրի սահմանները։
Եվրոպան եւ մենք. Ինչպե՞ս անենք՝ չզոմբիանանք
Սեւեռուն գաղափարների հակաթույնը գիտելիքներն են Ռուսաստանցի ընդդիմադիրները երկրի դաշնային ալիքներն անվանում են «զոմբոարկղ»՝ նկատի ունենալով, որ այդ ալիքների քաղաքական, լրատվական հաղորդումները նպաստում են Ռուսաստանի բնակչության զոմբիացմանը՝ շահարկելով յուրովի մեկնաբանած «հայրենասիրական» թեման: Այդ «հայրենասիրության» մեջ մտնում է այն համոզմունքը, որ Ռուսաստանը կարող է լինել միայն կայսրություն, որ այն չունի բարեկամներ եւ դաշնակիցներ, այլ կարող է ունենալ
Կառավարությունը շարունակելու է մարզերում կրթական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը. փոխվարչապետն այցելեց Լեռնապարի եւ Նիգավանի դպրոցներ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արագածոտնի մարզի Լեռնապար եւ Նիգավան համայնքներ: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը եղավ համայնքների դպրոցներում, այնուհետեւ հանդիպեց բնակիչների հետ: Լեռնապար համայնքում նոր ուսումնական տարին աշակերտները դիմավորում են նորակառույց դպրոցում, իսկ Նիգավանի դպրոցը դռները բացում է վերանորոգումից հետո: Փոխվարչապետը նախ ներկա գտնվեց Լեռնապարի դպրոցի բացման արարողությանը, Գիտելիքի օրվա
ԱԺ նախագահը լուսանկարվեց առաջին դասարանցիների հետ
Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Քվանտ» վարժարան ուղեկցեց թոռնուհուն, ով առաջին անգամ դպրոց էր գնում: Օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահն այցելեց նաեւ Երեւանի համար 185 հիմնական դպրոց: Նշենք, որ ԱԺ նախագահը երկար տարիներ եղել է այս դպրոցի հիմնադիր տնօրենը: ԱԺ պաշտոնական կայքի համաձայն՝ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները հուզմունքով եւ առանձնահատուկ ջերմությամբ
Արվեստագետ Թուրքիայից. «Հայաստանի մշակույթի մասին իմ պատկերացումները միշտ ասոցացրել եմ Փարաջանովի հետ»
Այսօր «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցավ «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի մեկնարկին նվիրված մամլո ասուլիսը: Նախագիծն իրականացնում են Հանրային լրագրության ակումբ և Անադոլու Քուլթուր հասարակական կազմակերպությունները «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում: Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանն իր խոսքում նշեց, որ մշակույթը եւ արվեստը կարող են դառնալ այն լեզուն, որը կնպաստի երկու հարեւան պետությունների ինքնաճանաչմանը, երկխոսության ստեղծմանը:
ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանի թոռը` ԱԺ պաշտոնյա
Aravot.am-ի տեղեկություններով` ԱԺ իրավաբանական վարչության պետի տեղակալ է նշանակվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի թոռը`Գարեգին Պետրոսյանը: Հիշեցնենք, որ Գարեգին Պետրոսյանը երիտհանրապետականների շարքից է. նա ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահի տեղակալն էր: Մամուլի հրապարակումներից հայտնի է, որ ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը վերջին շրջանում լծված է
Անկախության դաս՝ Արցախի պետական համալսարանում
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան: Հարգանքի տուրք մատուցելով Արցախյան պատերազմում զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին՝ խորհրդարանի նախագահը, ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Արմեն Սարգսյան և ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը մասնակցեցին Մայր բուհում ավանդաբար անցկացվող Անկախության դասին, որը նվիրված էր սեպտեմբերի 1-ի և 2-ի՝ համապատասխանաբար Գիտելիքի, գրի ու դպրության և
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ, ծանոթացել ընկերության ընթացիկ գործունեությանն ու հետագա ծրագրերին: ՀՀ և ԼՂՀ նախագահները եղել են «Սարտիս» իտալական ընկերության կողմից հիմնադրված «Գրեյթ փարթներշիփ» ընկերության նորաբաց կարի արտադրամասում, որտեղ նախատեսվում է հիմնել ավելի քան 450 աշխատատեղ: Այնուհետև Սերժ
Վանաձորում կառուցվելիք վրացական ՋԷԿ-ը չի ազդի վրաց-ադրբեջանա-թուրքական հարաբերությունների վրա
Օգոստոսի 21-22-ին Հայաստանում պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին (լուսանկարում՝ ձախից): Այդ այցից հետո հայտնի դարձավ, որ պայմանագիր է կնքվել Վանաձորում ջերմաէլեկտրակայան կառուցելու մասին: ՋԷԿ-ը կկառուցի «Anaklia IEP Holding» վրացական կազմակերպությունը: Ինչպես հաղորդում է Վրաստանում հայ համայնքի կայքէջը՝ այդ ընկերության սեփականատեր Թեյմուրազ Կարչավան օգոստոսի 26-ին Թբիլիսիում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է. «Կառուցման
Սահմանամերձ գյուղերի դպրոցները` ոստիկանության ուշադրության և հոգատարության կենտրոնում (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանություն
«Դատարանը հեռուստացույց չի ապահովում ապացույցների հետազոտման համար». փաստաբան (Տեսանյութ)
«Դատարանը, ինչպես ամբողջ դատական նիստերի ընթացքում այսօր եւս հաստատում է, որ ձեւական դատավարություն է իրականացնում: Որովհետեւ, եթե հետազոտվում է ապացույցը, որը ընդհանրապես տեսանելի չէ ոչ ոքի, նույնիսկ առջեւում նստած պաշտպանական կողմին, ապա հասկանալի չէ` ի՞նչ ենք հետազոտում»,- այսօր Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստի ավարտից հետո դժգոհեց «Armenia Today» կայքի համակարգող
«Ես Բրյուսել եմ գալիս մի երկրից, որը խորապես հավատում է միացյալ Եվրոպային». Լեհաստանի Հանրապետության վարչապետ
Եվրոպական խորհրդի օգոստոսի 30-ի նիստում միաձայն որոշմամբ խորհրդի հաջորդ նախագահ նշանակվեց Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը: Նա երկրորդ անձն է, որ ստանձնում է այդ պաշտոնը: Առաջինն այդ պաշտոնը ստանձնել է Հերման վան Ռոմպույը 2009թ-ին: «Ես Բրյուսել եմ գալիս մի երկրից, որը խորապես հավատում է միացյալ Եվրոպային: Իմ հայրենակիցների 80 տոկոսը հավատում են, որ Եվրոպական Միությունն
«Գյուղացիները Հայաստանն այլեւս չեն տեսնում որպես իրենց երկիր»
Վերջերս Վայոց Ձորի Գնդեվազ համայնքում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ լսումներ են տեղի ունեցել. այս լսումների ընթացքում բնակիչների կարծիքները միանշնակ չեն եղել: Գյուղացիների մի խումբ կա, որը 2 ձեռքով, «ազգով-տակով» կողմ է հանքի շահագործմանը, եւ բնապահպանների այն պնդումները, թե Ամուլսարի հանքի շահագործումը կհանգեցնի գյուղի կործանմանը, նրանց համար արժանահավատ չէ: Գնդեվազցիների այս խումբը օրերս «ներխուժեց» «Էկոլուր» մամուլի
«Հետարձակուրդային սթրեսների մասին խոսակցությունները չափազանցված են». հոգեբան
«Ճիշտ հանգստանալու երկու տարբերակ կա՝ գնալ այնտեղ, ուր սիրտդ է ուզում, և անել հակառակն այն բանի, ինչ ամեն օր ես անում»,- համոզված է հոգեբան Սամվել Խուդոյանը: Հոգեբանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ երկարատև արձակուրդը, որը մարդիկ վերցնում են հատկապես ամռանը, հարմարվելու խնդիր է առաջացնում, քանի որ մարդու ռեժիմը բավականին երկար ժամանակով փոխվում է.
Կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու կրթական համակարգի շարունակական կատարելագործումը. ՀՀ վարչապետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Արարատի մարզում՝ Մասիս քաղաքում և Վարդաշեն համայնքում մասնակցել է նորակառույց և հիմնանորոգված դպրոցների բացմանը: Մասիսի 245 աշակերտի համար նախատեսված թիվ 5 ավագ դպրոցի կառուցման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 460 մլն դրամ, իսկ Վարդաշենի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման նպատակով` 760 մլն դրամ: Ուսումնական հաստատությունները համալրվել են
Երեխաները հաճախում են 43 տարի չվերանորոգված ուսումնական մասնաշենքով մարզական քոլեջ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր այցելեց Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ: Նշենք, որ քոլեջում հանրակրթական և մարզական բաղադրիչով կրթություն են ստանում Արցախից, Ջավախքից, ՀՀ մարզերից շուրջ 600 երեխաներ: Սակայն քոլեջն այսօր ունի շենքային պայմանների բարելավման առումով որոշ խնդիրներ: Aravot.am-ի հետ զրույցում քոլեջի տնօրեն Արմեն Գաբրիելյանը, թեև
Խորհրդարանը չի կարող փոխարինել դատական ատյաններին
Ինչո՞ւ Նյուրնբերգյան դատավարությունից հետո չառաջարկվեց ստեղծել Հոլոքոստը հետազոտող հանձնաժողով կամ Հայոց ցեղասպանության ճանաչման առեղծվածը «Տրապիզոնի վիլայեթում հայերի տեղահանության վերաբերյալ ընդունված որոշումների գործադրման ընթացքում, նախ՝ հայ տղամարդկանց եւ ապա՝ կանանց ու երեխաներին նշանակված վայրեր տեղափոխելիս նրանց մի մասն անգթաբար սպանվել է, իսկ կանայք ու երեխաներն էլ բեռնավորվել են նավակները եւ ջրախեղդ արվել: Հայերի մի մասին էլ,
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը Սեպտեմբերի 1-ի առիթով
Սիրելի՛ հայրենակիցներ Երբեւէ չունենալով բնական մեծ հարստություններ` մեր ազգը մշտապես «դատապարտված է եղել» իր իմաստնությամբ ու գիտելիքի ուժով ճանապարհ հարթելու: Այսօր էլ հայի ազգի գոյությունն ու ապագան կախված է իր զավակների բարձր կրթվածությունից ու մտքի նվաճումներից: Այս առումով Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի եւ դպրության օրը, մեր ժողովրդի համար տարվա ամենակարեւոր ու նվիրական տոներից է: «Դպրոցները հանրապետության


















































