Օրվա լրահոսը

Լևոն Հայրապետյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց

Ռուսաստանցի հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին քիչ առաջ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին Լևոն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջում գրել է նրա վստահված անձ Մացակ Փոլադյանը:

«Ինձ հետաքրքիր կլինի իմանալ՝ ինչո՞վ են զբաղվում իմ կոլեգաները Թուրքիայում». «Նկարիչների փոխայցելություն» նախագծի մասնակից. (Ֆոտոշարք)

24-ամյա Վահե Հակոբյանը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի շրջանավարտ է, այստեղ սովորել է գեղանկարչություն: Այսօր «Ականաթ»  սրճարան-ցուցասրահում ներկայացված էին նրա աշխատանքները եւս: Այստեղի ցուցահանդեսով մեկնարկեց «Հանրային  լրագրություն ակումբի» եւ  թուրքական կազմակերպություն «Անատոլու Քյուլթուրի» նախաձեռնած «Նկարիչների փոխայցելություն» նախագիծը, որին մասնակցում են չորսական հայ եւ թուրք երիտասարդ նկարիչներ իրենց ղեկավարների գլխավորությամբ: Հայ եւ թուրք երիտասարդների գործերը ցուցադրվելու են մեկ

Ադրբեջանում հայտնված քաղաքացին տառապում է հալյուցինացիաներից

Նա ոգելից խմիչքի հանդեպ սեր ունի

«Պատգամավոր բիզնեսմենները չեն ուզում լեգալացնեն բիզնեսն ու ռուսական շուկան գրավեն»

Տնտեսագետ Գագիկ Մակարյանն ասում է` Ռոբերտ Քոչարյանը ճիշտ դիտարկում է արել

«Քոչարյանն ինձ բազմիցս ասել է, որ ինքը կմասնակցի 2017-18 թվականի ընտրություններին». 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:   -Պարոն Գրիգորյան, մեզ հետ զրույցներում քիչ հավանական էիք համարում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն: Նրա վերջին հարցազրույցի մեջ կարծես այլ տրամադրվածություն կա, համակարծիք չե՞ք: – Իսկապես, իմ տպավորությունն այն է, որ երկրորդ նախագահը վերջին ժամանակաշրջանի քաղաքական ընթացքի արդյունքում հասկացել է, որ հետո ուշ է

Սուրեն Քրմոյան. «Անչափահաս դատապարտյալների թիվը նվազել է»

Սուրեն Քրմոյանի խոսքերով՝ անչափահաս դատապարտյալները միջին մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն ունեն

«Գոմեշի մսի» գործով դատաքննությունն անցկացվեց արագացված կարգով. (Տեսանյութ)

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ կայացավ «գոմեշի մսի» գործով դատական առաջին նիստը: Նշենք, որ Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանի դեմ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՊՆ ոլորտում մսի մատակարարման գործընթացի ժամանակ 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն մատակարարել է նույն քանակությամբ բրիկետ տեսակի հնդկական

Էլինա Դանիելյանն ու Տուվշիտուգ Բատչիմեգը ոչ-ոքի արեցին

Հայաստանի լավագույն կին գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Շարժայում շարունակվող ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի խաղարկության եզրափակիչ մրցաշարի վեցերորդ տուրում միավորը բաժանեց Մոնղոլիայի ուժեղագույն շախմատիստուհի Տուվշիտուգ Բատչիմեգի հետ: Յոթերորդ տուրից առաջ Էլինան 3,0 միավորով 12 մասնակիցների մեջ 7-րդն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ sharjah2014.fide.com-ի

Լեւոն Արոնյանի խաղը Սենթ-Լուիսում չի ստացվում

Սենթ-Լուիսում ընթացող շախմատի «Սինքվիլդի գավաթ» գերմրցաշարում աշխարհի վեց հանրահայտ գրոսմայստերները հատեցին միջնագիծը եւ այսօր հանգստանում են: Սակայն Լեւոն Արոնյանի խաղը կայացած հինգ տուրերում ինչ-որ չի ստացվում: Վերջին տուրում հայաստանցի շախմատիստը կրկին խաղատախտակի առջեւից հեռացավ «ձեռնունայն»: Այս անգամ Լեւոնը տանուլ տվեց նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ 1,5 միավորով Հիկարու Նակամուրայի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:   Լուսանկարը՝

Դպրոցի տնօրենը՝ մանկավարժներին. «Պետք չէ բռնանալ աշակերտի կարծիքին»

Այսօր նոր ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորանքով «Առավոտը» հյուրընկալվեց  Հրազդանի՝ Վիլյամ Սարոյանի անվան N 11 հիմնական դպրոցում: Ներկայումս դպրոցն ունի 900 աշակերտ: Տնօրեն Մելս Զաքարյանի խոսքով՝ անցած տարիների համեմատ այս տարի գրանցվել է աշակերտական կազմի զգալի աճ. դպրոցի շեմից մուտք են գործել 155 առաջին դասարանցիներ:  «Երկրում արտագաղթ է, ինձ մոտ՝ ներգաղթ», – կատակով նշեց պարոն Զաքարյանը:

Անդրանիկ Անդրիասյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Անդրանիկ Անդրիասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:   ՀՀ կառավարություն

Արվեստագետ Թուրքիայից. «Ես կուզեի, որ բոլոր փաստաթղթերը բացվեին» (Տեսանյութ)

«Ես չկարողացա Հայաստան գալ, այնտեղի սահմանն իսկապես սահման էր»,- տարիներ առաջվա ցանկության մասին ինձ հետ զրույցում պատմում է Թուրքիայից եկած արվեստագետ Սերդար Յըլմազը: Նա եղել էր Արեւմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում Վանում, Կարսում եւ այլն, զարմացել հայկական մշակույթով, ցանկացել էր Հայաստան էլ գալ, բայց սահմանը փակ էր եղել: Ասում է՝ հիմա Իստամբուլում շատ հայ ընկերներ

Ադրբեջանում հայտնվածը Նոյեմբերյանի բնակիչ է

Նա մշտական աշխատանք չուներ

Շենգավիթի դատախազության և ոստիկանության հարևանությամբ գտնվող շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել․ կա 1 զոհ. shamshyan.com

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00֊ի սահմաններում Գարեգին Նժդեհի 27/1 և 27/2 շենքերի միջնամասում տեղի է ունեցել պայթյուն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև «Երազ» մակնիշի 75 ՍV 075

«Քոչարյանի կինոյի մեջ շեշտադրումները փոխել են, այն ժամանակ ավազակներ չէին ասում»

«Կենտրոն» հեռուստաընկերությամբ ցուցադրվեց Ռոբերտ Քոչարյանի մասին պատմող «Քոչարյանական ժամանակներ» տեսաֆիլմը: Այդ ֆիլմում ներկայացվում է, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին բերեց, «որովհետեւ ուզում էր ազատվել կառավարման համակարգում տեր ու տիրական դարձած ՀՀՇ-ի ավազակներից»: ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այդ ֆիլմում պատմական այդ դրվագի շեշտադրումները փոխել են. «Այն ժամանակ ավազակներ

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Լիտվայի Հանրապետություն– Արցախի Հանրապետություն պատգամավորական բարեկամության խմբի անդամներին

Սեպտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լիտվայի Հանրապետություն–Արցախի Հանրապետություն պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի գլխավորած պատվիրակությանը: ԱԳ նախարարը ողջունել է հյուրերին՝ կարևորելով խմբի գործունեությունը Արցախի և Լիտվայի միջև հարաբերությունների զարգացման առումով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բարեկամության խմբի գործունեության շրջանակներում որոշ գործնական ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Կարեն

«Քոչարյանը յուրայիններին հայտարարում է նախնական մոբիլիզացիա». Ազատ Արշակյան

«Ֆիլմը գովազդային էր: Կարծում եմ, նախա-նախընտրական գովազդ էր եւ դրա համար ճիշտ էր ընտրված թեման: Խոսում էին մասնագետները, իրենց կարծիքներն էին հայտնում: Նախնական քարոզչության առումով, կարծում եմ, շատ հարմար էր, որովհետեւ ամբողջությամբ նվիրված էր անցյալի դրական հատվածներին»,- «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում երեկ ցուցադրված «Քոչարյանական ժամանակներ» տեսաֆիլմի  մասին այսպիսի կարծիք հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Պարոն

Գյումրեցի տնօրենը` առաջին դասարանցիների կարմիր վզկապներով դպրոց ներկայանալու մասին

Այսօր համացանցում լուսանկարով փաստարկված մի արտառոց տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Գյումրու Ավստրիական թաղամասի (այն կառուցվել է ավստրիացիների կողմից երկրաշարժից հաշմանդամ դարձած գյումրեցիների համար) թիվ 40 դպրոցում առաջին դասարանցիներին պարտադրել են սեպտեմբերի մեկին դպրոց ներկայանալ կարմիր վզկապներով: Aravot.am-ը այցելեց թիվ 40 դպրոց ` տնօրեն Արսեն Ալեքսանյանից պարզաբանում ստանալու, թե ինչո՞ւ են հանկարծ հիշել կոմունիստական

Մերկելը կողմ է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելուն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուն, այդ մասին նա հայտնել է «Ազատություն» ռադիոկայանին: «Ես արդեն ասել եմ, որ պատժամիջոցները կարող են բացասաբար ազդել Գերմանիայի տնտեսության վրա», – ասել է նա՝ նշելով, որ Եվրոմիությունը չի կարող համակերպվել Ռուսաստանի պահվածքի հետ, – «Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է այդպիսի պատժամիջոցներ սահմանելը: Խնդիրները,

Լիտվա-Արցախ բարեկամության խմբերի նախագահներ Դալիա Կուոդիտեն և Վահրամ Աթանեսյանը ԼՂՀ ԱԺ նախագահին են ներկայացրել աշխատանքային քննարկման արդյունքները

Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ է ժամանել Լիտվայի Հանրապետության խորհրդարանի՝ Սեյմասի՝ Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին  խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն, անվանի քաղաքական գործիչ ու լրագրող Րիմվիդաս Վալատկան: Սեյմասի պատվիրակությունը հանդիպել է Արցախի խորհրդարանի՝  Լիտվայի հետ բարեկամության խմբի անդամներին:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են օրենսդրական, կրթական, գիտական,

«Ձեր աշխատանքը պետք է բարձրացնի վստահությունը համակարգի հանդեպ»

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության աշխատանքը պետք է բարձրացնի հանրության վստահությունը համակարգի հանդեպ: Տեսչության ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում այս շեշտադրումը կատարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Գործառույթների լիարժեք կատարման շնորհիվ կձևավորվի տեսչության բարձր հեղինակությունը որպես անհրաժեշտ, բնակչության առողջապահական և աշխատանքային իրավունքները պաշտպանող կառույց»,-ընդգծեց Արմեն Մուրադյանը, ում համոզմամբ` տեսչության արդյունավետ աշխատանքի շնորհիվ քաղաքացին

Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ Ադրբեջանի հետ միասին կպայքարեն. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն արդեն սկսել է հակահայկական հայտարարություններով հանդես գալ: «ԱՊԱ» լրատվական գործակալության հետ զրույցում Չավուշօղլուն ասել է, որ իրենք Ադրբեջանի հետ միասին կպայքարեն Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: «Հորինված Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ մենք միասին կպայքարենք», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել կապված Հայոց ցեղասպանության

Էդվարդ Նալբանդյանն ուսումնական տարվա մեկնարկի առթիվ հանդիպում ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 1-ին այցելեց Երևանի պետական համալսարան, ուր ավանդույթի համաձայն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա էին նաև մայր ԲՈւՀ-ի և ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորեց ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և նրանց մաղթեց բեղմնավոր ուսումնական տարի։ Խոսքն ուղղելով առաջին կուրսեցիներին՝ նախարար Նալբանդյանը բարի երթ մաղթեց ԵՊՀ

Քուվեյթի իրավապահների կողմից հետախուզվող` «Զվարթնոց» օդանավակայանում

Օգոստոսի 30-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել Լիբանանի Հանրապետության քաղաքացի, 1961 թ. ծնված Ասբեր Բ.-ին, որը 2012 թ. ապրիլի 26-ից Քուվեյթի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր վստահությունը չարաշահելու և ֆինանսական խարդախության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Թուրքիա արտագաղթած եզդիներից ցանկություն են հայտնել Հայաստան տեղափոխվել

Թուրքիայի սահմանագծին տեղակայված փախստական եզդիները չեն կարող Հայաստան գալ. ճանապարհի խնդիր կա

Մեդվեդևի այցի չեղյալ համարվելու պատճառը. «ՌԴ-ն անիմաստ այցերի վրա ժամանակ չի ուզում ծախսել»

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերի 8-9-ը չի այցելի Հայաստան: Իսկ թե ինչու է չեղյալ հայտարարվել ՌԴ վարչապետի այցը, այսօր որոշ մեկնաբանություններ է ներկայացրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` մասնավորապես նշելով հետևյալը. «Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցերի քննարկումը տեղափոխվել է նախագահների դաշտ եւ կքննարկվի Մինսկում հոկտեմբերի 10-ին կայանալիք ԵՏՄ անդամ երկրների նախագահների հանդիպմանը»: Aravot.am-ը «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների

Նախարար Գագիկ Բեգլարյանն այցելեց թիվ 33 և 39 հիմնական դպրոցներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 1-ին այցելեց Կենտրոն վարչական շրջանի թիվ 33 և 39 հիմնական դպրոցներ: Գագիկ Բեգլարյանին առանձնակի ջերմությամբ և սիրով են սպասում այստեղ, քանի որ տարիներ առաջ նա ևս ուսումնառել է այս կրթօջախներում: Նախարարը շնորհավորեց աշակերտներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Կարևորելով գիտելիքի

ՀՀ գյուղատնտեսության նախարարը շնորհավորել է սահմանամերձ Այգեպար գյուղի աշակերտներին Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այցելել է մարզի սահմանամերձ Այգեպար համայնքի միջնակարգ դպրոց` շնորհավորելու դպրոցի մանկավարժներին ու աշակերտներին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ: Բացման խոսքում տնօրեն Արև Արզումանյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի և ուշադրության համար` նշելով, որ այս Սեպտեմբերի 1-ն հարատև կմնա ուսուցիչների և աշակերտների հուշերում:

Տավուշում հրդեհները մոլեգնում են

Գյուղացիները չեն պահպանում անվտանգության կանոնները

Լավ չե՛ք աշխատում, լավ չե՛ք աշխատում

Մայթերի «բորդյուրները» փոխում-թարմացնում եք՝ լավ եք անում, բայց ինչո՞ւ եք գործը կիսատ թողնում: Երեւանի քաղաքապետարանը մայթերի վերանորոգման աշխատանքներ է սկսել քաղաքի տարբեր հատվածներում: Արդեն 1 ամիս է, ինչ Անդրանիկի փողոցում եզրաքարերը տեղադրված են, բայց կառուցապատողը չի շտապում գործն ավարտին հասցնել՝ ասֆալտով կամ այլ նյութով հարթեցնել «բորդյուրապատ» հատվածը, որը աղբանոցի է վերածվել: «Այս երկար փողոցում ընդամենը

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031